«Լոգան»[4] (անգլ.՝ Logan), ֆանտաստիկ մարտաֆիլմ, որը հիմնված է Marvel ընկերության կոմիքսային կերպարի վրա և «Իքս Մարդիկ» ֆիլմաշարի մաս է կազմում։ Սա Կուղխի մասին պատմող երրորդ ֆիլմն է։ Ֆիլմը հիմնված է «Ծերունի Լոգանը» և «Կուղխի մահը» կոմիքսների շարքի վրա։ Ֆիլմի պրեմիերան Հայաստանում կայացել է 2017 թվականի մարտի 2-ին։

Լոգան
անգլ.՝ Logan
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, ֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ, հակաուտոպիական ֆիլմ, ֆիլմ փրկվելու մասին և դրամա
Թեմածերացում, Ալցհայմերի հիվանդություն և մահ
ՀիմքԿուղխ
Թվականփետրվարի 17, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Մենգոլդ
ՊրոդյուսերԼորեն Շուլեր Դոններ, Սայմոն Քինբերգ և Հաթչ Փարքեր[1]
Սցենարի հեղինակՍքոթ Ֆրենկ, Մայքլ Գրին և Ջեյմս Մենգոլդ
ԴերակատարներՀյու Ջեքման, Պատրիկ Ստյուարտ, Դաֆնի Քին, Բոյդ Հոլբրուք, Սթիվեն Մերչանթ, Էլիզաբեթ Ռոդրիգես, Ռիչարդ Գրանթ, Էրիկ լա Սալ և Էլիզ Նիլ
ՕպերատորՋոն Մեթիսոն
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժՄայքլ ՄակՔասկեր և Dirk Westervelt?
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ, Օկլահոմա Սիթի, Էլ Պասո և Հյուսիսային Դակոտա
Նկարահանման վայրՆյու Մեքսիկո, Լուիզիանա և Միսսիսիպի
Կինոընկերություն20th Century Studios և Marvel Entertainment
Տևողություն137 րոպե
Բյուջե97 000 000 $[2]
Շահույթ619 021 436 $[2] և 226 277 068 $[3]
Պաշտոնական կայքէջ
 Logan (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ոչ հեռավոր ապագայում կյանքից հոգնած Լոգանը խնամում է հիվանդ Պրոֆեսոր Իքսին, ով թաքնվում է մեքսիկական սահմանի մոտ։ Սակայն Լոգանը այլևս չի կարողանում թաքցնել իր անցյալը, երբ հանդիպում է երիտասարդ մուտանտի, ում հետապնդում են չար ուժեր։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Հյու Ջեքման Լոգան / Կուղխ / Ջեյմ Հոուլեթ / Իքս-24 Լոգան / Կուղխ / Ջեյմ Հոուլեթ / Իքս-24
Պատրիկ Ստյուարտ Չարլզ Քսավյե / Պրոֆեսոր Իքս Չարլզ Քսավյե / Պրոֆեսոր Իքս
Ռիչարդ Գրանտ Զանդեր Ռայս Զանդեր Ռայս դոկտոր
Բոյդ Հոլբրուք Դոնալդ Փիրս Դոնալդ Փիրս
Սթիվեն Մերչանտ Կալիբան Կալիբան
Դաֆնա Կին Լորա Կինի / Իքս-23 Լորա Կինի / Իքս-23
Էրիկ Լա Սալ Ուիլ Մանսոն Ուիլ Մանսոն
Էլիզ Նիլ Քետրին Մանսոն Քետրին Մանսոն
Դորիս Մորգադո Մարիա Մարիա
Էլիզաբետ Րոդրիգես Գաբրիելա Գաբրիելա
Դեվիդ Կելոուեյ Դենի Ռոուդս Դենի Ռոուդս

Ստեղծում խմբագրել

2013 թ. նոյեմբերին, «Կուղխ» ֆիլմի պրեմիերայից մի քանի ամիս անց 20th Century Fox ընկերությունը բանակցություններ է սկսել ռեժիսոր Ջեմս Մենգոլդի հետ, որ նա զբաղեցնի ռեժիսորական աթողը Կուղխի մասին պատմող երրորդ ֆիլմում[5]. Մենգոլդը համաձայնվեց և հատարարեց, որ ֆիլմի վրա աշխատանքները կսկսվեն «Իքս Մարդիկ։ Ապոկալիպսիս»[6][7]։ ֆիլմի նկարահանումներից հետո։ Մայքլ Գրինը և Դևիդ Քելին նշանակվել էին ֆիլմի սցենարիստ։ Նաև հաստատվել էր, որ ֆիլմում կհայտնվի Պրոֆեսոր Իքսը, որի դերը կկատարի Պատրիկ Ստյուարտ։

2015 թ մարտի 28 -ին իր Instragram-ի էջում Հյու Ջեքմանը ակնարկել էր, որ ֆիլմը հիմնված է լինելու «Ծերունի Լոգանը» կոմիքների շարքի վրա[8]։

2016-ի ապրիլին Բոյդ Հոլբրուքը ստացավ վարձկան Դոնալդ Փիրսի դերը[9]։ Ֆիլմում նաև դեր ստացան Սթիվեն Մերչանտը, Էրիկ Լա Սալը և Էլիզ Նիլը։

Ավելի ուշ Սայմոն Քինբերգը հաստատում է, որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում ապագայում[10]։

Նկարահանումներ խմբագրել

2015 թվականի մարտին երկրպագուներից մեկը twitter-ում հարց է տվել Ջեյմս Մենգոլդին, որում նա հարցրեց նկարահանումների մեկնարկի ամսաթիվը։ Մենգոլդը հայտնց, որ նկարահանումները կսկսվեն 2016 թ սկզբին[11]։ 2016-ի փետրվարին ասվել է, որ նկարահանումները նախատեսված են ապրիլի 25-ին։ Մայիսի 9-ին Քինբերգը հաստատել է, որ ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են[12]։ Օգոստոսի 20-ին նկարահանումները ավարտի մոտեցան։ Հոկտեմբերի 5-ին ներկայացվեց առաջին պաստառը և հայտարարվել էր Կալիբան մուտանտի վերադարձը, ում կմարմնավորի Սթիվեն Մերչանտը։

Մարքեթինգ խմբագրել

2016 թ հոկտեմբերի 20-ին լույս տեսավ առաջին թրեյլերը[13]։

2017 թ հունվարի 19-ին լույս տեսավ վերջնական թրեյլերը։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը ստագավ կինոքննադատների կողմից բարձր գնահատական[14]։ Դրամատիկ թեժացումը և տրագեդիան նշում է «Իգրոմանիա» ամսագիրը[15], Film.ru կայքը[16]. Ալեքսեյ Լիտովչենկոն «Ռուսական թերթ»ից ոչ մմի նոր բան չտեսավ և չգնահատեց կոմիքսից լուրջ կինո նկարահանելու փորձը[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=wolverine2017.htm
  3. Box Office Mojo — 1999.
  4. «Логан». foxrussia.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  5. Mike Fleming Jr (2013 թ․ նոյեմբերի 5). «James Mangold, Hugh Jackman Sinking Claws Into Another 'The Wolverine' Film». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  6. Philbrick, Jami (2013 թ․ նոյեմբերի 20). «IAR EXCLUSIVE INTERVIEW: Director James Mangold Talks 'The Wolverine' Unleashed Extended Edition Blu-ray, Alternate Ending, and 'The Wolverine 2'». Rogue. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  7. DOUGLAS, EDWARD (2014 թ․ մարտի 16). «The Wolverine Sequel to Film After X-Men: Apocalypse - SuperHeroHype». SuperHeroHype. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  8. PERRY, SPENCER (2015 թ․ մարտի 28). «Hugh Jackman Teases 'One Last Time' as Wolverine - ComingSoon.net». ComingSoon.net. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  9. Dominic Patten (2016 թ․ ապրիլի 8). «'Wolverine 3' Sets 'Narcos' Boyd Holbrook As Chief Villain». Deadline. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  10. EISENBERG, ERIC (2016 թ․ ապրիլի 12). «When Will Wolverine 3 Be Set? Here's What We Know». CINEMABLEND. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  11. «Mangold on Twitter». Twitter. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  12. CHITWOOD, ADAM (2016 թ․ մայիսի 9). «Wolverine 3 Filming Begins; R-Rating Confirmed». Collider. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  13. 20th Century Fox UK.
  14. «Логан»: отзывы российских критиков. ФильмПРО. Проверено 3 марта 2017.
    ««Логан»: отзывы российских критиков». ФильмПРО. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  15. www.
  16. Рецензия на фильм «Логан». Кино на Фильм.ру. www.film.ru. Проверено 3 марта 2017.
    «Рецензия на фильм «Логан». Кино на Фильм.ру». www.film.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  17. "Логан": о старом мутанте замолвите слово. Российская газета. Проверено 3 марта 2017.
    «"Логан": о старом мутанте замолвите слово». Российская газета. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.