Ֆորսաժ (ֆիլմաշար)

ֆիլմաշար

«Ֆորսաժ» (անգլ.՝ The Fast and the Furious, բառացի թարգմանությունը — «Արագ և անզուսպ»), ամերիկյան ֆիլմաշար, որը ներկա պահին կազմված է ութ լիամետրաժ և երկու կարճամետրաժ ֆիլմերից, որոնք սկսվել են հեռարձակվել 2001 թվականից մինչև 2017 թվականը։ Համարվում է Universal ընկերության ամենաշահավետ ֆիլմաշարը, բոլոր ֆիլմերի բյուջեների ընդհանուր գումարը կազմում է 5 միլիարդ դոլար[1][2]։

Ֆորսաժ
անգլ.՝ The Fast and the Furious
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, թրիլեր, ֆիլմ կողոպուտի մասին և սպորտային ֆիլմ
Թեմաstreet racing?, Գողություն, լրտեսություն և ընտանիք
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբ Կոհեն, Դևիդ Լիթչ, Ջեյմս Վան և Ջասթին Լին
ՊրոդյուսերՆիլ Մորից
ԴերակատարներՎին Դիզել, Դուեյն Ջոնսոն, Միշել Ռոդրիգես, Տայրիզ Գիբսոն, Լուդաքրիս, Սոն Կան, Լուկաս Բլեք, Նատալի Էմանուել, Գալ Գադոթ, Լյուկ Իվանս, Ջորդանա Բրյուստեր, Ջեյսոն Սթեթհեմ և Փոլ Ուոքեր
ԿինոընկերությունOriginal Film
Պաշտոնական կայքէջ
 Fast & Furious Վիքիպահեստում

Ֆիլմեր

խմբագրել

Ֆորսաժ

խմբագրել

Գլխավոր հերոսը ծպտված ոստիկան է, Բրայան Օ'Քոներ (Պոլ Ուոքեր) անունով։ Նրա նպատակն է ընդունվել լեգենդար ճանապարհային մրցարշավորդ Դոմինիկ Տորետտոի (Վին Դիզել) ավտբանդայի մեջ, ում կասկածում են այն բանում, որ նա հարձակվել է կենցաղային տեխնիկայով բեռնատարի վրա։

Կրկնակի ֆորսաժ

խմբագրել

Նախկին ոստիկան Բրայան Օ'Քոները (Պոլ Ուոքեր) իր հին ընկեր Ռոման Պիրսի (Թայրիզ Գիբսոն) հետ պատրաստվում է մեծ «կեղտոտ» փողեր տեղափոխել հայտնի մաֆիոզ Կարտեր Վերոնեին (Կոուլ Հաուզեր), որպես նրա օգնականներ։ Սակայն իրականում այս աշխատանքը հերթական քողարկում է Բրայանի համար, ով գաղտնի գործակալ Մոնիկա Ֆաունտեսի (Եվա Մենդես) հետ պետք է ձերբակալեն հզոր հանցագործին։

Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ

խմբագրել

Շոն Բոսուելլը (Լուկաս Բլեք) միայնակ տղա է, ով ցանկանում է ներկայանալ որպես ճանապարհային մրցարշավների վապետ։ Նա անհոգ թափառում է քաղաքի ճանապարհներով, փորձելով փախչել կյանքի տհաճություններից և թշնամիներ է ձեռք բերում տեղի իշխանությունների շարքերում։ Երբ Շոնին սպառնում է բանտը, նրան ուղարկում են հոր մոտ, ով Ճապոնիայում զինվորական է աշխատում։

Անծանոթ երկրում, որտեղ ապրում է իր կանոններով, նա իրեն ավելի օտար է զգում։ Սակայն շուտով նրա ամերիկացի ընկեր Թվինքին (Bow Wow) ծանոթացնում է նրան ստորգետնյա դրիֆտի հետ։

Ֆորսաժ 4

խմբագրել

Ֆիլմը միասին է հավաքում առաջին ֆիլմի բոլոր հերոսներին. ոստիկան Բրայանին (Պոլ Ուոքեր) և Դոմինիկ Տորետտոի (Վին Դիզղել) ընտանիքին՝ քրոջը՝Միաին (Ջորդանա Բրյուստեր) և նրա ընկերուհուն՝ Լետտիին (Միշել Ռոդրիգես)։ Այս անգամ Դոմինիկը և Բրայանը պետք է միասին աշխատեն, նրանք պետք է ստանան հայտնի նարկոբարոն Արտուրո Բրահաի (Ջոն Օրտիս) վստահությունը։ Հերոսներից յուրաքանչյուրը ունի իր պատճառները չարագործին պատժելու համար։

Ֆորսաժ 5

խմբագրել

Բրայան Օ'Քոները (Պոլ Ուոքեր) այլևս ոստիկան չէ, և Դոմինիկ Տորետտոի հետ միասին նա շատ է ներգրավվել անօրենք կյանքի մեջ։ Այն բանից հետո, երբ Բրայան և Միա Տորետտոները (Ջորդանա Բրյուսթեր) ազատել են Դոմինիկին, նրանք ռիսկի չեն դիմում մի վայրում երկար ժամանակ մնալով, քանի որ նրանք կարգերից դժգոհ ոստիկանների նպատակն են։ Նրանց նպատակն է դառնում Ռիո դե Ժանեյրոն, որտեղ նրանց դիմավորում է իրենց հին ծանոթը՝ Դոմինիկի մանկության ընկեր Վինսը (Մեթ Շուլց)։ Խումբը չցանկանալով հատում է տեղի հեղինակության՝ Էրնեստ Ռեյսի (Ժոակիմ դի Ալմեյդա), որը կառավարում է ամբողջ քաղաքը։ Իսկ այդ ժամանակ գլխավոր հերոսների հետևից է ընկնում Լյուկ Հոբսը (Դուեյն Ջոնսոն), ով պրեֆեսիոնալ գաղտնի գործակալ է։

Ֆորսաժ 6

խմբագրել

Գործակալ Լյուկ Հոբսը փորձում է բռնել մահացու վտանգավոր վարձու վարորդներին, ովքեր գտնվում են Լոնդոնում։ Այդ հանցախմբի անդամներից մեկը Լետտի Օրտիսն է՝ Դոմինիկի նախկին սիրելին, ում մահացած էին համարում։ Հոբսը պետք է օգնություն խնդրի Տոռետտոից և նրա խմբից, որոնց միակ նպատակն է վերադարձնել Լետտիին[3]։

Ֆորսաժ 7

խմբագրել

Այն բանից հետո, երբ հուսահատված վարորդների խումբը Դոմինիկ Տոռետտոիի գլխավորությամբ վերացնում է Օուեն Շոուի հանցախումբը և նրա ձեռքերից խլում է Դոմինիկի ընկերուհուն՝ Լետտիին, Օուենի հարազատ եղբայրը՝ Դեկկարդ Շոուն, ցանկանում է վրեժ լուծել։ Դեկարդը փորձում է վրեժ լուծել այն խմբից, որը մեղավոր է իր եղբոր պարտության համար։

Ֆորսաժ 8

խմբագրել

2015 թվականի ապրիլի 23-ին Վին Դիզելը CinemaCon-ի հարցազրույցի ժամանակ հայտնեց 8-րդ ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2017 թվականի ապրիլի 14[4][5]։

Կարճամետրաժ սպին-օֆերը

խմբագրել
  • Առաջին կարճամետրաժը կոչվում է Առաջին «Turbo-Charged Prelude»: Դրանում պատմվում է Բրայան Օ՝Քոների մասին Ֆորսաժ և Ֆորսաժ 2-ի ժամանակահատվածում, գլխավոր հերոսը գումար է հավաքում Nissan Skyline GT-R գնելու համար:Երկու ֆիլմերի սկավառակներին կարճամետրաժները ավելացվել են որպես երկու ֆիլմերի լրացում։
  • Երկրորդ կարճամետրաժ ֆիլմը՝ «Ավազակները» (իսպ.՝ Los Bandoleros), նկարահանվել է 2008 թվականի ամռանը, Վին Դիզելի կողմից Դոմինիկյան հանրապետությունում։ Նրանում պատմվում է այն մասին, թե ինչպես են հանդիպել գլխավոր հերոսները «Ֆորսաժ» ֆիլմի չորրորդ մասում։ Կարճամետրաժը ավելացվել է ֆիլմերի սկավառակների ռելիզներին։

Պարոդիա

խմբագրել

2015 թվականին դուրս եկավ ֆիլմի պարոդիան «Սուպերֆորսաժ» անունով (անգլ.՝ Superfast!).

Դերասանները և կերպարները

խմբագրել

Նկարահանման խումբը

խմբագրել
Դերը Ֆիլմ
Ֆորսաժ Կրկնակի ֆորսաժ Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ Ֆորսաժ 4 Ֆորսաժ 5 Ֆորսաժ 6 Ֆորսաժ 7 Ֆորսաժ 8
Ռեժիսոր Ռոբ Կոեն Ջոն Սինգլտոն Ջաստին Լի Ջեյմս Վան Ֆելիքս Հերի Գրեյ
Պրոդյուսեր Նիլ Մորից
Սցենարիստ Սցենար։
Հերի Սկոթ Թոմփսոն,
Էրիկ Բերգուիստ,
Դևիդ Էյեր
Հիմված է։ հոդվածի վրաRacer X Կենա Լի
Սցենար։
Մայքլ Բրանդտ,
Դերեկ Հաաս
Պատմություն։
Մայքլ Բրանդտ,
Դերեկ Հաաս,
Հերի Սկոթ Թոմփսոն
Սցենար։
Քրիս Մորգան
Կերպարներ։
Հերի Սկոթ Թոմփսոն
Սցենար։
Քրիս Մորգան
Կոմպոզիտոր ՎՏ Դևիդ Առնոլդ Բրայան Թայլեր Լուկաս Վիդալ Բրայան Թայլեր
Օպերատոր Կոռ Էրիկսոն Մեթյու Տ. Լեոնետտի Սթիվեն Ֆ. Ուինդոն Ամիռ Մոկռի Սթիվեն Ֆ. Ուինդոն

Շահույթը վարձույթում

խմբագրել
Ֆիլմ Ամսաթիվ Բյուջե Դրամարկղային հավաքներ Հղումներ
ԱՄՆ Այլ երկրներ Ամբողջ աշխարհը
Ֆորսաժ 22 հունիսի 2001 $144 533 925 $62 750 000 $207 283 925 $38 000 000 [6]
Կրկնակի Ֆորսաժ 6 հունիսի 2003 $127 154 901 $109 195 760 $236 350 661 $76 000 000 [7]
Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ 16 հուլիսի 2006 $62 514 415 $95 953 877 $158 468 292 $85 000 000 [8]
Ֆորսաժ 4 3 ապրիլի 2009 $155 064 265 $208 100 000 $363 164 265 $85 000 000 [9]
Ֆորսաժ 5 29 ապրիլի 2011 $209 837 675 $416 300 000 $626 137 675 $125 000 000 [10]
Ֆորսաժ 6 24 մայիսի 2013 $238 679 850 $550 000 000 $788 679 850 $160 000 000 [11]
Ֆորսաժ 7 3 ապրիլի 2015 $353 007 020 $1 163 038 891 $1 516 045 911 $190 000 000 [12]
Ֆորսաժ 8 14 ապրիլի 2017 $225 052 880 $1 013 000 000 $1 238 052 880 $250 000 000 [13]
Ընդհանուր $1 515 844 931 $3 618 338 528 $5 134 183 459 $1 009 000 000

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Box Office Report: 'Fast & Furious 6' Scores Universal's Highest Opening in China». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «The Fast and the Furious Movies at the Box Office». Box Office Mojo. IMDb. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  3. Universal запускает в производство «Форсаж 6»
  4. Rebecca Ford (2015 թ․ ապրիլի 23). «'Furious 8' Gets 2017 Release Date». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  5. Brent Lang (2015 թ․ ապրիլի 23). «'Furious 8′ to Debut April 14, 2017». Variety. Penske Media Corporation. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  6. «The Fast and the Furious (2001)». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «2 Fast 2 Furious (2003)». Box Office Mojo. Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «The Fast and the Furious: Tokyo Challenge (2006)». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. «Fast and Furious (2009)». Box Office Mojo. Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. «Fast Five (2011)». Box Office Mojo. Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. «Fast & Furious 6». Box Office Mojo. Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  12. «Furious 7 (2015)». Box Office Mojo. Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  13. «The Fate of the Furious (2017)». Box Office Mojo. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորսաժ (ֆիլմաշար)» հոդվածին։