Հավայան պիցցա
Հավայան պիցցա, նաև հայտնի է որպես արքայախնձորով պիցցա, տոմատի սոուսով, պանիրով, արքայախնձորով և ազդրապուխտով պիցցա։
Հավայան պիցցայի բաղադրիչները | |
Տեսակ | կերակուր և պիցցայի ոճ |
Ենթատեսակ | պիցցա |
Առաջացման երկիր | Կանադա[1] |
Ստեղծման տարեթիվ | 1962[1] |
Hawaiian pizza Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀունա-կանադացի Սեմ Պանոպուլոսը պնդում էր, որ 1962 թվականին ստեղծել է առաջին հավայան պիցցան Կանադայի Օնտարիո նահանգի Չաթեմ համայնքում։ Մասամբ ոգեշնչված չինական ճաշատեսակների պատրաստման իր փորձով, որոնցում սովորաբար խառնվում են քաղցր և աղի համերը, Պանոպուլոսը փորձարկել է արքայախնձորի, ազդրապուխտի, բեկոնի և այլ լցոնումների ավելացումը, որոնք ի սկզբանե այնքան էլ հայտնի չէին[2][3][4][5][6]։ Արքայախնձորի ավելացումը տոմատի սոուսի և է պանրի ավանդական խառնուրդ, երբեմն ազդրապուխտով կամ բեկոնով, շուտով, ի վերջո, դարձել է ամբողջ աշխարհի պիցցերիաների հիմնական առաջարկը[7]։ Պանոպուլոսն ընտրել է «հավայան» անվանումը՝ ի պատիվ պահածոյացված արքայախնձորի ապրանքանիշի, որը նրանք օգտագործել են[8]։
Գերմանիայում հավայան պիցցա է համարվում ազդրապուխտով, արքայախնձորով և պանրով հավայական թոսթի տարբերակը, որն ի սկզբանե ներկայացվել է 1955 թվականին Գերմանիայի առաջին հեռուստատեսային խոհարար Քլեմենս Վիլմենրոդի կողմից[9][10][11]։
Մշակույթում
խմբագրել2017 թվականի փետրվարին Իսլանդիայի նախագահ Գյուդնի Յոհաննեսոնը, ինչպես հաղորդվում է, բարձր դասարանցիների հետ «հարց ու պատասխանի» (Q&A) ժամանակ ասել է, որ նա սկզբունքորեն դեմ է արքայախնձորով պիցցային։ Նրա անսպասելի հայտարարությունը ԶԼՄ-ներում լուսաբանման տարափ է առաջացրել և ոգեշնչել է նրանց, ովքեր սիրում կամ չեն սիրում հավայան պիցցան, իրենց կարծիքը հայտնել սոցիալական ցանցերում[12]։ Հայտնի մարդիկ կիսվել են այս հարցում իրենց նախասիրություններով[13][14][15][16], այդ թվում՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն[17][18]։ Պանոպուլոսը, որն այդ ժամանակ հեռացել էր ռեստորանային բիզնեսից, հրավիրվել է որոշ ԶԼՄ-ների կողմից պաշտպանել իր ստեղծագործությունը[5][19]։ Ավելի ուշ Գյուդնին պարզաբանել է, որ ինքը լիազորություն չունի արգելել պիցցայի համար նախատեսված որոշ լցոնումներ, և ինքը չէր ցանկանա ապրել մի երկրում, որտեղ առաջնորդը կարող է արգելել այն ամենը, ինչ իրեն դուր չի գալիս[20]։
2014 թվականին Թայմ ասմագիրն ընդգրկել է հավայան պիցցան իր «Բոլոր ժամանակների 13 ամենաազդեցիկ պիցցաներ» (անգլ.՝ The 13 Most Influential Pizzas of All Time) ցանկի 13-րդ հորիոզոնականին[21][22]։
Հարցումներ
խմբագրելՀավայան պիցցան Ավստրալիայի ամենահայտնի պիցցան է եղել 1999 թվականին, և դրան բաժին էր ընկնում պիցցայի վաճառքների 15%-ը[23]։
2015 թվականի հետազոտության արդյունքում պարզվել է, որ հավայան պիցցան ամենատարածվածն է Just Eat-ի միջոցով աշխատող բրիտանական ընկերությունների շրջանում[24]։
2016 թվականի Harris Poll-ի հարցումը չափահաս ամերիկացիների շրջանում ցույց է տվել, որ արքայախնձորը պիցցայի համար ամենաքիչ սիրելի լցոնումների եռյակում է՝ առաջ անցնելով միայն անչոուսներից և սնկերից[25]։
2019 թվականի YouGov Omnibus հարցման համաձայն, ամերիկացիների 12%-ը, որոնք պիցցա են ուտում, ասում են, որ արքայախնձորը պիցցայի համար իրենց երեք ամենասիրելի լցոնումների մեկն է, իսկ 24%-ն ասում է, որ արքայախնձորը իրենց ամենաքիչ սիրելի լցոնումներից է։ Հարցման արդյունքում միայն երկու բաղադրիչ են ավելի քիչ սիրվել՝ անչոուսները և սմբուկները[26]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Gajanan M. The Man Who Invented Hawaiian Pizza Has Died // Time.com — 2017.
- ↑ Dan Nosowitz (4 June 2015), «Meet the 81-Year-Old Greek-Canadian Inventor of the Hawaiian Pizza». accessed 19 May 2017
- ↑ Bob Boughner (26 June 2010), Aloha! Hawaiian pizza born in Chatham? Արխիվացված 2012-07-22 archive.today, The Chatham Daily News. Accessed 7 February 2017
- ↑ Geoff Turner (14 July 2010), Canadian invented the Hawaiian pizza Արխիվացված 2017-02-24 Wayback Machine, Toronto Sun/Sun Media. Accessed 7 February 2017
- ↑ 5,0 5,1 Helen Mann (February 21, 2017), Canadian inventor of Hawaiian pizza defends pineapple after Iceland's president disses fruit topping, CBC As It Happens. Accessed 19 May 2017
- ↑ Helen Mann (February 21, 2017), Canadian inventor of the Hawaiian defends pineapple after Iceland prez sneers at fruit on pizza(չաշխատող հղում), CBC Radio Interview As It Happens. Accessed 19 May 2017
- ↑ Devon Scoble (2016 թ․ ապրիլի 5). «The History of Hawaiian Pizza». FoodNetwork.ca.
- ↑ MAHITA GAJANAN (2017 թ․ հունիսի 11). «The Man Who Invented Hawaiian Pizza Has Died». Time.
- ↑ Driesner, Heidi (2015 թ․ հունվարի 24). «"Toast Hawaii" wird 60» (German). n-tv. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Foede, Petra (2011 թ․ փետրվարի 4). «Es gibt keinen Toast auf Hawaii» (German). Frankfurter Rundschau. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ganz, Rabea (2013 թ․ օգոստոսի 5). «Herrn Paulsens Deutschstunde: Toast Hawaii» (German). Effilee. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «In theory, pineapple on pizza is easy to hate». The Columbian.
- ↑ Jimmy Kimmel (2017 թ․ մարտի 8). Jimmy Kimmel Settles the Pineapple Pizza Debate. Jimmy Kimmel Live – via YouTube.
- ↑ Larimer, Sarah (2017 թ․ մարտի 4). «The pizza guy's at the door. And he looks a lot like Alexander Ovechkin». The Washington Post.
- ↑ Larimer, Sarah (2017 թ․ մարտի 3). «Capitals' Ovechkin delivers pizza, says his favorite kind is Hawaiian». The Washington Post.
- ↑ Fecteau, Jessica (2017 թ․ մայիսի 8). «Is Pineapple Acceptable on Pizza? Justin Bieber, Paris Hilton and More Celebs Weigh In». Time Inc.
- ↑ Trudeau, Justin (2017 թ․ փետրվարի 24). «I have a pineapple. I have a pizza. And I stand behind this delicious Southwestern Ontario creation. #TeamPineapple @Canada». Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Pant, Priyanka (2017 թ․ փետրվարի 26). «When It Comes To Pizza Toppings, Canada's PM Justin Trudeau Is #TeamPineapple». NDTV.
- ↑ Shreve, Ellwood (2017 թ․ փետրվարի 24). «Hawaiian pizza just part of story». Chatham Daily News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Jon Henley (2017 թ․ փետրվարի 21). «Iceland's president forced to clarify views on pineapple pizza ban». The Guardian.
- ↑ Carman, Tim (2019 թ․ ապրիլի 23). «Pineapple on pizza is easy to hate — at least in theory». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Sarah Begley (2014 թ․ մայիսի 5). «The 13 Most Influential Pizzas of All Time». Time (magazine).
- ↑ Steve Green (1999). PMQ Goes to Australia, Pizza Marketing Quarterly, Last accessed 7 February 2017
- ↑ Scott, Patrick (2015 թ․ սեպտեմբերի 17). «Top ten most popular pizzas in the UK revealed – is your favourite on the list?». Daily Mirror. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Birth, Allyssa (2016 թ․ փետրվարի 23). «Pepperoni Tops Americans' List of Favorite Pizza Toppings». The Harris Poll. Harris Interactive. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Jamie Ballard. «Does pineapple belong on a pizza?». today.yougov.com. YouGov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին.