Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հունիս, 2010)

Ռազմական բախում Այգեստան գյուղի մոտ՝ ռազմական բախումներ Արցախի Հանրապետության Վերին Չայլու գյուղի մոտ, որոնք կատարվել են 2010 թվականի հունիսի 18-ին և 19-ին Արցախի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Որոշ աղբյուրների համաձայն բախումները ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման արդյունք են[3]։

Հայ-ադրբեջանական ռազմական բախում
Թվական2010 թվականի հունիսի 18
Մասն էԱրցախյան հակամարտություն
ՎայրԱյգեստան[1], Արցախի Հանրապետություն
Արդյունք5 զոհ։ Զորքերի շփման գիծը չի փոխվել
Հակառակորդներ
Արցախ Արցախի ՀանրապետությունԱդրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
5 զոհ[2]1 զոհ
Ընդհանուր կորուստներ

Նախապատմություն

խմբագրել

Գյուղը, ինչպես և ամբողջ Արցախը Արցախյան ազատամարտի տարիներին եղել են ռազմական գործողությունների գոտում և պատերազմի ավարտից հետո 1994 թվականի մայիսի 12-ից այդ տարածքները հայտնվեցին հայ-ադրբեջանական շփման գծում։ «Հրադադարի» համաձայանգրի կնքման պահից շրջանում ավարտվեցին ռազմական ակտիվ գործողությունները և սկսվեց բանակցային գործընթացը։

Հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում ավարտվեց արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված եռակողմ հանդիպումը, որին մասնակցում էին Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը։ Անմիջապես պետերբուրգյան հանդիպումից հետո, որը տապալվեց, Իլհամ Ալիևը ցուցադրաբար լքեց Սանկտ Պետերբուրգը, նաև հրաժարվելով մասնակցել Միջազգային տնտեսական ֆորումին[4]։ Մի քանի ժամ անց 2010 թվականի հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը համաձայն անուղակի հանցանշանների ադրբեջանական կողմը նախկին Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ հարձակվել է հայկական դիրքերի վրա[3][5]։ Գրոհի և դրան հաջորդած մարտի արդյունքում զոհվում է 4 ՊԲ զինծառայող և մեկ ադրբեջանցի, որի դիակը մնում է հայկական կողմում[5]։

Ադրբեջանական տարբերակ

խմբագրել

Համաձայն ադրբեջանական կողմի հայկական զորքերը Ադրբեջանի Տերտերի շրջանի Չայլու գյուղի ուղությամբ հարձակվել են ադրբեջանական դիքերի վրա, արդյունքում գրոհը ետ է շպրտվել, արդյունքում հայկական կողմն ունեցել է չորս զոհ և չորս վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը ունեցել է մեկ զոհ[6]։

Հայկական տարբերակ

խմբագրել

Համաձայն հայկական կողմի հունիսի 18-ին Ադրբեջանի տարածքից Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ կատարվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձ, արդյունքում արցախյան կողմը տվել է չորս զոհ ևս չորս զինվոր վիրավորվել է, իր հերթին ադրբեջանական ուժերը մարտի դաշտում թողել են ամենաքիչը մեկ զոհի դիակ[7]։

Հետեւանքներ

խմբագրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանդես եկան հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտում է տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաեւ կոչ են անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և շեշտել է, որ Մինսկի խումբը գործադրում է բոլոր ջանքերը հարցի խաղաղ կարգավորման համար։ Համանախագահները նաև կոչ են արել կողմերին բազմակողմանի համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ և չխոչընդոտել նրա գործունեությանը[8]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Топографическая карта Генштаба СССР «K-38-130 Мир-Башир» (села Верин (арм. Верхний) Чайлы и Неркин (арм. Нижний) Чайлы показаны на южной окраине карты)
  2. «Согласно армянской стороне, практически сразу же после июньской встречи президентов Армении, России и Азербайджана в Санкт-Петербурге азербайджанская сторона организовала вооруженную диверсию, в результате которой с армянской стороны погибло 5 человек, с азербайджанской – один - Мубариз Ибрагимов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  3. 3,0 3,1 Escalation in Karabakh in the Context of President D. Medvedev’s Visit to the US and the Coming «Battle Over Iran» Արխիվացված 2010-06-30 Wayback Machineархив Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
  4. // Карабах бабахнет Արխիվացված 2010-11-29 Wayback Machine // 24 июня 2010 г.
  5. 5,0 5,1 Thomas de Waal // A Forever Smoldering Conflict in the Caucasus Արխիվացված 2010-10-12 Wayback Machineархив Արխիվացված 2014-12-22 Wayback Machine
  6. Армянские и азербайджанские части вступили в бой в Нагорном Карабахе — есть потери
  7. Новости Армении // В Ереване считают, что Алиев доказал свою причастность к провокации в Карабахе Արխիվացված 2010-10-24 Wayback Machine // 22.07.2010
  8. «Минская группа ОБСЕ осуждает диверсию на линии соприкосновения войск НКР и Азербайджана». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.