Օբելիուս

բաժանման նշան
÷

Օբելիուս, ÷ (լատ.՝ obelus, հուն․՝ ὀβελός)[1], տառային սիմվոլ չէ, տեսքից հիշեցնում է (-) և (:) սիմվոլների միավորումը, որը մաթեմատիկայում նշանակում է բաժանում։

Առաջին անգամ այն օգտագործել է հին հույն բանասեր Ալեքսանդրիայի գրադարանավար Զենոդոտ Էֆեսսկու կողմից որպես բառի կասկածի կամ հաստատման ապացույց[2]։ Սիմվոլը կարող էր գրառվել ինչպես սովորական հորիզոնական գիծ, այնպես էլ նույն գիծը, բայց վերևից և ներքևից կետերի ավելացումով։ Դրվում էր այն տեքստերի դաշտերի դիմաց, որոնք կասկածելի էին թվում գրադարանում ստացված ձեռագրերի ստուգման ընթացքում։

1659 թվականին շվեյցարացի մաթեմատիկոս Յոհան Ռահնը իր «Teutsche Algebra» աշխատությունում օգտագործեց օբելիուս՝ նշելու համար բաժանումը[3]։ Որոշ հեղինակներ օգտագործել են այդ սիմվոլը որպես հանում, ինչը նորմալ է եվրոպական մի շարք երկրներում (օրինակ՝ Նորվեգիայում և Դանիայում)[4]։ Լեհաստանի տպագրության ավանդույթում օբելուսը օգտագործվում է միջակայքերը նշելու համար, օրինակ՝ 3÷7 նշումը համարժեք է «երեքից յոթ» արտահայտությանը[5]։

Անգլալեզու երկրներում, ինչպես նաև միկրոհաշվիչների ստեղների վրա, օբելիուսը օգտագործվում է որպես բաժանման նշան։ TeX- ում այն կոդավորված է \div-ով[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. R. E. Allen, ed. (1993)։ The Concise Oxford Dictionary։ էջ 816 
  2. Harold P. Scanlin (1998)։ «A New Edition of Origen's Hexapla: How It Might Be Done»։ in Alison Salvesen։ Origen's Hexapla and fragments: papers presented at the Rich Seminar on the Hexapla, Oxford Centre for Hebrew and Jewish Studies, 25th-3rd August։ Mohr Siebeck։ էջ 439։ ISBN 978-3-16-146575-8 
  3. «Math Words, pg 7»։ Math Words Alphabetical Index։ Արխիվացված է օրիգինալից August 7, 2011-ին։ Վերցված է August 26, 2011 
  4. Cajori, Florian (1993), A history of mathematical notations (two volumes bound as one), Dover, pp. 242, 270–271, ISBN 9780486677668, https://books.google.com/books?id=fNVYTRBTIJ8C&pg=PA270 . Reprint of 1928 edition.
  5. «6. Writing Systems and Punctuation»։ The Unicode® Standard: Version 10.0 – Core Specification։ Unicode Consortium։ June 2017։ էջ 280, Obelus 
  6. Փակին Սքոթ։ The Comprehensive LATEX Symbol List։ էջ 32