Հաշվարկել

Գործողություն, որն օգտագործում է համակարգիչներ

Հաշվարկել (անգլ.՝ computing), ցանկացած ինֆորմացիան համակարգչի օգնությամբ ղեկավարելու, մշակելու և փոխանցելու գործընթաց: Այն ներառում է ինչպես տեխնիկական, այնպես էլ՝ ծրագրային ապահովում: Հաշվարկելը ժամանակակից տեխնոլգիական արտադրության կարևոր բաղադրիչն է համարվում: Հաշվարկելու համար անհրաժեշտ են համակարգչային տեխնիկա, ծրագրային ապահովում, համակարգչային գիտություն, տեղեկատվական համակարգեր ու տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Բազմաֆունկցիոնալ հաշվիչ: Չարլզ Բեբբիջի նախագծած՝ առաջին ավտոմատ սարքավորումը
Համակարգչային լաբորատորիա, Մուդի Հոլլ, Ջեյմս Մեդիսոնի Համալսարան, 2003
2006 թվականի սերվեր

ՍահմանումըԽմբագրել

Հաշվողական մեքենաների ասոցիացիան (ՀՄԱ) (անգլ.՝ Association for Computing Machinery (ACM) ԱՄՆ-ում գործող միջազգային, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ուսումնական հասարակություն, որը հիմնադրվել է 1947 թվականին և հանդիսանում է աշխարհի ամենամեծ գիտական ​​և կրթական հաշվողական հաստատությունը)[1], «հաշվարկել»ը սահմանել է հետևյալ կերպ.

«Ընդհանուր առմամբ, մենք կարող ենք սահմանել հաշվարկելը այսպես՝ ցանկացած նպատակաուղղված գործողություն, որը պահանջում է արդյունք ստանալ կամ ստեղծել համակարգիչներ։ Այսպիսով, հաշվարկելը լայն իմաստով ներառում է նախագծել և կառուցել տեխնիկական և ծրագրային ապահովման համակարգեր, ստեղծել, մշակել և փոխանցել տարբեր տեսակի տեղեկատվություն, համակարգիչներով գիտական ​​ուսումնասիրություններ կատարել, համակարգչային ծրագրեր ստեղծել և դրանք խելացիորեն կիրառել, ստեղծել և օգտագործել կապի և զվարճանքի լրատվամիջոցներ, գտնել և հավաքել որևէ հատուկ նպատակի վերաբերող տեղեկատվություն և այլն: Ցուցակն անվերջ է, հնարավորությունները հսկայական»:

Հաշվողական մեքենաների ասոցիացիան ներկայացնում է հետևյալ հինգ ուղղությունները․

Այնուամենայնիվ, Հաշվարկի ուսումնական պլան 2005-ում (անգլ.՝ Computing Curricula 2005)[2] նշվում է, որ «հաշվարկ»ի նշանակությունը կախված է հետևյալ համատեքստից․

Հաշվարկելն ունի նաև այլ, ավելի հատուկ նշանակություն՝ հիմնվելով այն համատեքստի վրա, որում օգտագործվում է այդ տերմինը: Օրինակ՝ տեղեկատվական համակարգերի մասնագետը հաշվարկելիս հաշվի կառնի մեկ այլ տարբերակ, իսկ ծրագրավորողը՝ մեկ ուրիշ տարբերակ։ Անկախ համատեքստից՝ լավ հաշվարկելը կարող է բարդ և դժվար լինել: Քանի որ հասարակությանը պետք են մարդիկ, ովքեր լավ են տիրապետում հաշվարկելուն, ապա մենք պետք է մտածենք հաշվարկելու մասին ոչ միայն որպես մասնագիտություն, այլ նաև որպես կարգապահություն:

«Հաշվողական» տերմինը նեղ իմաստով սահմանվել է 1989 թվականին, ՀՄԱ-ի՝ «Հաշվարկելը որպես կարգապահություն» թեմայով զեկույցում.

Հաշվարկելու կարգը` ալգորիթմական քայլերի կարգավորված հաջորդականությունն է, որը նկարագրում և վերափոխում է տեղեկատվությունը. դրանց տեսությունը, վերլուծությունը, դիսկրետությունը, արդյունավետությունը, իրականացումը և կիրառումը: Հաշվարկման հիմքում ամբողջապես ընկած է հետևյալ հիմնարար հարցը. «Ի՞նչը կարող է լինել արդյունավետորեն ավտոմատացված»:

«Հաշվարկել» տերմինը հաշվել բառի հոմանիշն է: Դեռևս վաղ ժամանակներից այն ​​օգտագործվել է մեխանիկական հաշվիչների կողմից կատարված գործողությունները նշելու համար, իսկ մինչ այդ՝ հաշվարկ անող մարդկանց կողմից իրականացված գործողությունների նկատառումով:

ՊատմությունըԽմբագրել

Հիմնական հոդվածներ. Հաշվարկման պատմություն և հաշվարկման ժամանակացույց

 
Մեկ-մեկ ֆունկցիա (գրություն)

Հաշվարկելու պատմությունն ավելի հին է, քան հաշվողական տեխնիկայի և ժամանակակից հաշվողական տեխնոլոգիաների պատմությունը, և ներառում է թուղթ ու գրիչի կամ կավիճի և ժայռապատկերների համար նախատեսված պատմությունները:

Հաշվարկները սերտորեն կապված են թվերի ներկայացման հետ: Բայց վերացական թվերից շատ առաջ կային մաթեմատիկական հասկացություններ, որոնք կիրառվում էին կրթական նպատակներով։ Այս հասկացություններից էին՝ մեկ-մեկ գրությունը (հաշվարկման հիմք)[3][4], համեմատություն ստանդարտի հետ (օգտագործվում է չափման համար) և 3-4-5 աջ եռանկյունին (սարք՝ ճիշտ անկյունը որոշելու համար):

Հաշվարկման մեջ օգտագործվող ամենավաղ հայտնի միջոցը Աբակ (տախտակ) (հին հուն․՝ ἄβαξ, ἀβάκιον, լատ.՝ abacus) հաշվային տախտակն էր, և կարծում էին, որ այն հորինվել է մ.թ.ա. 2400 թվականին՝ Բաբելոնում: Ի սկզբանե այն իրենից ներկայացնում էր գծանշված տախտակ՝ շերտաձողերով կամ ակոսներով: Հաշվիչ նշանները (քարերը, ոսկրիկները) շարժվում էին տողերի կամ փորվածքների միջով: Մեր թվարկությունից առաջ V դարում Եգիպտոսում Աբակ գործիքի տողերի և փորվածքների փոխարեն սկսեցին օգտագործել ձողիկներ և մետաղալարեր, որոնք բաժանվում էին շարքերի, և խճաքարից պատրաստված քարեր, որոնց միջոցով կատարվում էր հաշվարկը: Սա հաշվարկ անելու համար առաջին հայտնի օգնությունն էր, որին 2000 տարի անց հաջորդեց հունական մեթոդը։ Աբակի օգտագործման ժամանակակից տարբերակների թվում են ռուսական հաշվիչները և ճապոնական Աբակները:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Indiana University Media Relations»։ indiana.edu։ Վերցված է October 10, 2012 
  2. The Joint Task Force for Computing Curricula 2005։ «Computing Curricula 2005: The Overview Report»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-21-ին 
  3. «The Definitive Glossary of Higher Mathematical Jargon — One-to-One Correspondence»։ Math Vault (en-US)։ 2019-08-01։ Վերցված է 2019-12-07 
  4. «Injective, Surjective and Bijective»։ www.mathsisfun.com։ Վերցված է 2019-12-07 

Արտաքին հղումներԽմբագրել