Ողջույն խմբագրել

     Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Սերգեյ Սաֆարյան ։)
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:55, 15 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի էությունը
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսսարիում


Խմբագրական պատերազմ խմբագրել

Ցանկանում եմ տեղելացնել, որ խմբագրական պատերազմ վարելը Վիքիպեդիայի կանոնների խախտում է, ու շարունակելու դեպքում կարգելափակվեք։ Հոդվածի անվան հետ կապված տարաձայնությունը պետք է լուծվի միայն և միայն քննարկման միջոցով։ Հետ շրջելն ու խմբագրական պատերազմ վարելը չի օգնի։ --Ջեօ 19:53, 15 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Վերանվանումներ խմբագրել

Հարգելի Սարգիս, շնորհակալություն ձեր ակտիվ խմբագրումների համար: Մի խնդրանք ունեմ, քանի որ դուք բավականին շատ հոդվածների վերանվանումներ եք անում, դրա հետ մեկտեղ փոխեք նաև այդ հոդվածներին հղվող էջերում հղումները նոր անվանմանը: Բացատրեմ խնդիրը որն է, ձեր վերանվանումից հետո, ադմինիստրատորներից մեկը տեսնում է և ջնջում է վերահղումը, ու արդյունքում բոլոր այն հոդվածները որոնցից վերանվանված հոդվածին հղում կար, հղումները կարմրում են: Շնորհակալություն ևս մեկ անգամ: --Ahaik (քննարկում) 13:39, 3 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Հարգելի Ahaik, շնորհակալություն։ Ես աշխատում եմ փոխել նոր անվանմանը, բայց ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչպես գտնել բոլոր այդ էջերը, որտեղ կան փոխելու կարիք ունեցող այդ հղումները։ --Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 19:00, 3 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Սերգեյ Սաֆարյան, հոդվածի ձախ մասում գտնվող «Գործիքներ» բաժնի «Այստեղ հղվող էջերը» բաժնում կարող եք գտնել: --Արեն (քննարկում) 23:27, 3 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Անվանափոխության քննարկումներ խմբագրել

Հարգելի՛ Սերգեյ, նկատեցի, որ տարբեր հոդվածների քննարկման էջերում անվանփոխության առաջարկներ եք անում։ Դուք ամեն ինչ ճիշտ եք անում, բայց հաշվի առնելով այն, որ հոդվածների քննարկման էջերը համեմատաբար քիչ թվով մասնակիցներ են կարդում, առաջարկում եմ քննարկումը բացել ՎՊ:ԱԵՀ էջում։ Այդպես Ձեր բացած քննարկումներին ավելի մեծ թվով մասնակիցներ կմասնակցեն։ Շնորհակալություն Ձեր ներդրումների համար ^_^։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:46, 6 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Հասկացության_բովանդակություն» խմբագրել

 

Հարգելի Սերգեյ Սաֆարյան, Ձեր ստեղծած «Հասկացության_բովանդակություն» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --A.arpi.a (քննարկում) 20:48, 10 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Հնրգելի A.arpi.a, ավելացրի աղբյուրները։ —Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 22:20, 10 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Չգիտեմ ինչու՝ նշածի ծանուցումը չէր եկել։ Շնորհակալություն կառուցողական խմբագրումների համար, կաղապարը հիմա կհանեմ։ Իսկ ես տեսա, որ մեկ այլ հոդվածի խմբագրման ամփոփման մեջ նշել էիք, որ դեռ չեք վերջացրել հոդվածը։ Դրա համար ուզում էի հուշել {{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} կաղապարը, որը հոդվածում լինում է 2 ժամ։--A.arpi.a (քննարկում) 18:56, 11 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Էջի անվանափոխում խմբագրել

Հարգելի՛ Սերգեյ Սաֆարյան, էջի վերնագրի սխալ լինելու դեպքում պետք է այն անվանափոխել, որպեսզի պահպանվի խմբագրումների պատմությունը։ Խնդրում եմ Համաճարակային պարոտիտ հոդվածը տեղափոխելու համար նախ արագ ջնջման ներկայացնել Համաճարակային պարօտիտ էջը՝ որպես պատճառ նշելով տեղափոխման տեղ ազատելու համար։ Իսկ եթե հոդվածի վերնագիրը միանշանակ չէ, ցանկալի է այն ներկայացնել անվանափոխման՝ հաշվի առնելու համար մյուս մասնակիցների կարծիքը։--Voskanyan (քննարկում) 03:52, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Հարգելի Voskanyan, ճիշտը «պարՕտիտն» է, ուրեմն պետք է ջնջման ներկայացնել «պարՈտիտ» ձևը, թե՞ ես սխալ եմ հասկանում։ --Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 11:04, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Այո, ներկայացնել արագ ջնջման՝ {{արագ|}} կաղապարով։--Voskanyan (քննարկում) 11:05, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Արեցի, շնորհակալություն, հարգելի Voskanyan։ --Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 11:13, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Պետք է ջնջման ներկայացնել Պարօտիտ հոդվածը, որպեսզի այդ անունը մնա ազատ, հետո Պարոտիտ հոդվածը տեղափոխվի այնտեղ՝ պահպանելով հոդվածի խմբագրումների պատմությունը։ Ես հիմա կջնջեմ նա միանգամից, Դուք տեղափոխեք՝ ամփոփման տողում գրելով, թե որ գրքի կամ աղբյուրի հիման վրա է անվանափոխվել։--Voskanyan (քննարկում) 11:16, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն։) --Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 11:26, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

We sent you an e-mail խմբագրել

Hello Սերգեյ Սաֆարյան,

Really sorry for the inconvenience. This is a gentle note to request that you check your email. We sent you a message titled "The Community Insights survey is coming!". If you have questions, email surveys@wikimedia.org.

You can see my explanation here.

MediaWiki message delivery (քննարկում) 18:52, 25 Սեպտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Հոդվածի անվանափոխում խմբագրել

Հարգելի՛ Սերգեյ Սաֆարյան, հոդվածն անվանափոխելիս տեղափոխվում է ոչ թե բովանդակությունը, այլ հենց էջը։ Քանի որ Էթիոլոգիա հոդվածն ստեղծվել է 2015 թվականին, իսկ Պատճառագիտությու հոդվածը՝ 2017 թվականին, պետք է երկրորդը ջնջել, իսկ առաջինը տեղափոխել։--Voskanyan (քննարկում) 12:40, 1 Դեկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն, հարգելի Voskanyan, արեցի, արագ ջնջման դրի։ — Սերգեյ Սաֆարյան 12:49, 1 Դեկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Հոդվածների անվանափոխում խմբագրել

Հարգելի՛ Սերգեյ Սաֆարյան, վերջին շրջանում Ձեր կատարած որոշ անվանափոխումների արդյունքում հոդվածից առհասարակ հեռացրել եք նախորդ տերմինը՝ փոխարինելով հայկականացված տարբերակով։ Հորդորում եմ ոչ միանշանակ դեպքերում առաջադրել անվանափոխման և քննարկում բացել, քանի որ տերմինները միշտ չէ, որ ենթակա են զուտ թարգմանության, ընդ որում երկրորդային թարգմանության, իսկ նախնական վիճակով վկայված են հենց մասնագիտական բառարաններում (Դոլնիկ, Ակցենտային ոտանավոր և այլն)։--A.arpi.a (քննարկում) 13:26, 12 Հոկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Կարծես թե շրջանը կրկնվում է։ Ցանկացած վիճարկելի անվանման համար ներկայացրեք անվանափոխման՝ զերծ մնալով ինքնակա որոշումներից։--A.arpi.a (քննարկում) 18:46, 25 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել
Հարգելի @A.arpi.a, հասկացա, որ նկատի ունեք Հերյուն հոդվածը, բայց չեմ տեսնում վիճարկելի բան, քանի որ սա հանրագիտարան է, իսկ հանրագիտարանում օգտագործվում են գրական բառեր և եզրույթներ, իսկ համաձայն հայոց լեզվի զանազան բառարանների բիզ-ը ժողովրդական է։ Բացի անվանումից, հոդվածի հեղինակը կարծես թե գուգլով էր թարգմանել այն։ — Սերգեյ Սաֆարյան 18:56, 25 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել
Ես հիմա անվանը դեմ կամ կողմ քննարկում չեմ անում, ոչ էլ առկա նյութին։ Ուղղակի հարգենք կանոնները։ Եթե տառասխալով կամ ակնհայտ այլ սխալով անվանում չէ, մնացած դեպքերում բացում ենք քննարկում։--A.arpi.a (քննարկում) 19:55, 25 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Սերգեյ Սաֆարյան, Ատոլ հոդվածն անվանափոխել եք «Օղակղզի» տարբերակի՝ որպես աղբյուր նշելով Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարանը։ Բուն հոդվածում որպես աղբյուր նշված է եղել Հայկական սովետական հանրագիտարանը, որում օգտագործված է «Ատոլ» տարբերակը։ Կարո՞ղ եմ տեղեկանալ, թե ինչու հոդվածն անվանափոխման չեք ներկայացրել ՎՊ:ԱԱՀ էջում և անվանափոխությունն իրականացնելիս առաջնորդվել եք ոչ թե հանրագիտարանով, այլ բառարանով։ Շնորհակալություն։ --ջեօ 🌱 15:48, 4 Փետրվարի 2022 (UTC)

Հարգել Ջեօ, կներեք, բայց տեղափոխողը ես չեմ եղել, Ատոլից ուրիշ օգտվող է տեղափոխել Օղակակղզի, իսկ ես արդեն այդտեղից տեղափոխել եմ Օղակղզի, քանի որ «օղակակղզի» բառը որևէ բառարանում չեմ գտել։ Եվ ինչպես կարող եմ տեսնել խմբագրումներում, Դուք այդ իմ անվանափոխումից հետո փոփոխություններ եք արել, բայց անվան մասին հարց չեք բարձրացրել։ — Սերգեյ Սաֆարյան 16:18, 4 Փետրվարի 2022 (UTC)
Ջեօ ջան, 1985 թվականին (այսինքն` ՀՍՀ-ի հրատարակվելուց հետո) Տերմինաբանական կոմիտեն որոշել է ատոլ բառի փոխարեն այսուհետև գործածել օղակղզի բառը (տես «Տեղեկատուի» 128-րդ էջը)։ Պոլիտեխնիկական բառարանը լույս է տեսել դրանից հետո։ --23artashes (քննարկում) 18:28, 4 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի՛ Սերգեյ, փաստորեն @Harut111 մասնակիցն է առանց հիմնավորման փոփոխությունները կատարել, չէի նկատել, ներողություն եմ խնդրում։ Ես հոդվածներում խմբագրումներ կատարելուց առաջ նախօրոք խմբագրումների պատմությունը չեմ նայում։
Արտաշես ջան, շնորհակալ եմ հղումների համար, տեղյակ չէի։ Տերմինաբանական կոմիտեի թողարկած նույն տեղեկատուի նույն էջում՝ փոքր-ինչ վերև Անկլավի դիմաց գրված է «միջատարածք». կոմիտեն կարող է իրեն թույլ տալ բառացի թարգմանել շատ բաներ, բայց ես կարծում եմ, որ մենք՝ Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրներս պետք է որոշենք խելամտության սահմանը, պետք է փորձենք հասկանալ, թե այդ տերմիններից ո՞րն է ամենաշատը կիրառվում և միևնույն ժամանակ իմաստային չի հակասում։ «Օղակղզի» և «միջատարածք» տարբերակներն ակնհայտորեն չեն կիրառվում այնաստիճան, որքան «ատոլ» և «անկլավ» տարբերակները։ Բնավ չեմ ցանկանում տպավորություն թողնել, որ դեմ եմ հայերեն թարգմանված տարբերակներին, բայց, ինչպես վերևում նշեցի, կարծում եմ, որ պետք է գծենք խելամտության սահմանը։ Շնորհակալ եմ ևս մեկ անգամ։ --ջեօ 🌱 19:08, 4 Փետրվարի 2022 (UTC)

Կարճ էջ. «Համակցված_տափաշուրթ» խմբագրել

 

Հարգելի Սերգեյ Սաֆարյան, Ձեր ստեղծած «Համակցված_տափաշուրթ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --Armen (քննարկում) 04:35, 26 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել

Զգուշացում խմբագրել

Հարգելի՛ Սերգեյ Սաֆարյան, այս անգամ ստիպված եմ պաշտոնական զգուշացում տալ՝ առանց քննարկման անվանափոխումներ իրականացնելու համար։ Վերևում որպես հոդվածներից մեկի անվանափոխման պատճառաբանություն ասել եք՝ «Չեմ տեսնում վիճարկելի բան, քանի որ սա հանրագիտարան է, իսկ հանրագիտարանում օգտագործվում են գրական բառեր և եզրույթներ», որն այդպես չէ։ Վիքիպեդիա:Հոդվածների անվանում կանոնակարգում հստակ թվարկված է, թե ինչ մեխանիզմով է ընտրվում հոդվածի վերնագիրը, գրական կամ խոսակցական հայերենում օգտագործվող եզրույթների մասին որևէ բան չկա։ Հետևաբար հաջորդիվ անվափոխումներ անելուց առաջ խնդրում եմ հաշվի առնել այս կետը։ Բադրիջան հոդվածի վերնագիրը վերադարձրել եմ նախկին տարբերակին, որը, որքան էլ ինձ համար ընդունելի չէ, ամեն դեպքում պետք է մնա, քանի դեռ ՎՊ:ԱԱՀ էջում որևէ մեկը չի բացել անվանափոխման քննարկում և ներկայացրել իր փաստարկները։ Վիքիպեդիայում անվանափոխումներ անելու այլ մեխանիզմ չի օգտագործվում։ Շնորհակալություն։ --ջեօ 🌱 10:28, 26 Հուլիսի 2022 (UTC)Պատասխանել

Պարզ է։ — Սերգեյ Սաֆարյան 12:42, 26 Հուլիսի 2022 (UTC)Պատասխանել