Պունիկյան երրորդ պատերազմ

Կարթագենի և Հռոմեական հանրապետության միջև մ․թ․ա․ 149-146 թթ․ ընթացած պատերազմ

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Պունիկյան երրորդ պատերազմ, (ավարտ 149/սկիզբ 148 — գարուն 146 մ.թ.ա.) Պունիկյան պատերազմներից վերջինը, որի արդյունքում Կարթագենը վերջնականապես կործանվեց:

Պունիկյան երրորդ պատերազմ
Carthage location.png
'
Թվական 149/148—146 մ.թ.ա. (դե ֆակտո); — 5 փետրվար 1985 թվական (դե յուրե)
Վայր Կարթագեն
Արդյունք Հռոմի հաղթանակ, Կարթագենի կործանում
Հակառակորդներ
Հռոմեական Հանրապետություն Կարթագեն
Հրամանատարներ
Սկիպիոն Էմիլիանոս Հասդրուբալ Բոետարխ

ՆախապատմությունԽմբագրել

Պունիկյան երկրորդ պատերազմից հետո Հռոմի ուժերը զգալիորեն վերելք ապրեցին: Պատերազմներում պարտություն կրեց Մակեդոնիան, Սելևկյան կայսրությունը, կախվածության մեջ ընկավ Եգիպտոսը: Սակայն Կարթագենը, թեև կորցրել էր երբեմնի հզորությունը, գրեթե զրկված էր ռազմական ուժից, անհանգստոոթյուն էր պատճառում իր տնտեսական արագ վերելքով: Այդ դեռևս հզոր առևտրայի կենտրոնը մրցակցություն էր ստեղծում հռոմեական առևտրի համար: Հռոմեացիներն ամեն կերպ ցանկանում էին թուլացնել նրան: Հաշտության պայմանագրի համաձայն կարթագենցիները չէին կարող վիճելի հարցերը լուծել ռազմական ճանապարհով, այլ պետք է հանձնեին սենատի դատին: Հռոմի դաշնակից Մասսինիսսան՝ Նումիդիայի արքան, օգտվելով այն առիթից, որ կարթագենցիները գրեթե զրկված են ինքնապաշտպանության իրավունքից, պարբերաբար կողոպտում և զավթում էր պունիկյան տարածքները, իսկ հռոմեացիները նրան չէին արգելում:

Այդ կոնֆլիկտը քննող հանձնաժողովում մասնակցում էր Մարկոս Պորկիոս Կատոն Ավագը: Մասնակից լինելով Հաննիբալի դեմ պատերազմին՝ նա մտավախությամբ հետևում էր, թե ինչպես է Կարթագենը կրկին հարստություն կուտակում: Վերադառնալով Հռոմ՝ նա դարձավ թշնամուն վերջնականապես կործանելու ակտիվ կողմնակիցներից: Հայտնի է նրա արտահայտությունը՝ «Կարթագենը պետք է կործանվի», որով միշտ ավարտում էր իր ելույթները սենատում: Հռոմի շահերը նույնպես դա էին պահանջում, ուստի սենատը պաշտպանեց այդ գաղափարը: Առիթ գտնելը դժվար չէր: Իր հարձակումներով Մասսինիսսան ստիպեց կարթագենցիներին ռազմական հակահարված տալ: Թեև կարթագենցիները պարտություն կրեցին, բայց Հռոմին այդպիսի առիթ էր պետք իր վաղեմի թշնամուն ոչնչացնելու համար:

Պատերազմի ընթացքԽմբագրել

Հռոմեացիներն անհապաղ սկսեցին նախապատրաստվել պատերազմի: Փունիկեցիները փորձում էին հնարավորինս կանխել այն. նրանք պատժեցին հակահռոմեական խմբավորման առաջնորդին և դեսպաններ ուղարկեցին Հռոմ: Բայց հռոմեական բանակը արդեն ափ էր իջել Աֆրիկայում: Հռոմեացի 80 հազարանոց բանակը հասավ Ուտիկա, որն անմիջապես անցավ հռոմեացիների կողմը: Առաջին հերթին կոնսուլ Լուցիոս Մարցիոս Ցենզորինը պահանջեց հանձնել զենքերը, 300 նշանավոր քաղաքացիների՝ որպես պատանդ և ազատել գերիներին: Այս պահանջների կատարումից հետո կոնսուլը հայտարարեց գլխավոր պահանջը՝ Կարթագեն քաղաքը պետք է կործանվի, նրա բնակիչները պետք է վտարվեն, իսկ նոր բնակավայրերը կարող են հիմնվել ծովափից 16 կմ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Այդ պայմանը նշանակում էր, որ կարթագենցիները զրկված կլինեն ծովային առևտուր կատարելու հնարավորությունից, ինչը նրանց քաղաքի գոյության հիմքն էր:

Կարթագենում այս պահանջը համարեցին անընդունելի, քաղաքացիները հարձակվեցին սուրհանդակների վրա և վճռականությամբ որոշեցին մեռնել, բայց չընդունել այդ պահանջը: Ժամանակ շահելու համար, նրանք հռոմեացիներից խնդրեցին մեկ ամսով հետաձգել կատարումը: Կոնսուլը հեշտությամբ համաձայնվեց՝ կարծելով, որ զենքերը հանձնելուց հետո Կարթագենը միանգամայն անպաշտպան է:

Գաղտնիություն պահպանելով՝ կարթագենցիները սկսեցին պատրաստվել ինքնապաշտպանության: Կարթագենը անառիկ ամրոց էր, և մեկ ամսվա ընթացքում քաղաքացիներն այն դարձրեցին միանգամայն անմատչելի, իսկ երբ հռոմեական զորքերը մոտեցան քաղաքի պարիսպերին, կոնսուլներն իրենց առջև տեսան ճակատամարտի պատրաստ թշնամու:

Գրոհը հետ մղվեց հռոմեացիների մեծ կորուստներով, պունիկյան բանակի ջոկատները, լքելով քաղաքը, իրենց հարձակումներով անհանգստացնում էին հռոմեացիներին: Մասսինիսսան, դժգոհելով հռոմեացիների՝ Աֆրիկայում հաստատվելու ցանկությունից, նրանց օգնություն չցուցաբերեց:

Պաշարումը շարունակվեց երկու տարի, մինչև որ հռոմի բանակի ղեկավարումն անցավ կոնսուլ Սկիպիոն Էմիլիանոսին, որը կարողացավ բեկման ենթարկել պատերազմը: Վերակազմավորելով և վերականգնելով բանակի մարտունակությունը՝ նա անցավ ակտիվ գործողությունների: Շուտով կարթագենցիները կորցրեցին արտաքին պարիսպը, իսկ քաղաքի նավահանգիստը փակվեց հռոմեացիների կողմից կառուցված պատնեշով: Բայց փունիկեցիները, նոր ջրանցք փորելով, բաց ծով դուրս եկան: Սկպիոնը փակեց նաև այդ ջրանցքը և շրջապատեց քաղաքը արտաքին պարսպի երկայնքով, փակելով պարենի մատակարարման ուղիները: Արդյունքում Կարթագենում սով սկսվեց, որից զոհվեցին շատ քաղաքացիներ: Հռոմեացիների կողմից Նեֆերիս ամրոցի գրավումից հետո, Կարթագենը զրկվեց դրսից օգնություն ստանալու հնարավորությունից:

Մ.թ.ա. 146 թվականի գարնանը հռոմեացիները գրոհով ներխուժեցին քաղաք, բայց դեռ յոթ օր ընթանում էին կատաղի մարտեր: Մեկ շաբաթ հետո կարթագենցիների ձեռքում մնաց միայն Բիրսա ամրոցը: Երբ այդտեղից Սկիպիոնին դիմեցին հանձնվելու խնդրանքով, նա համաձայնվեց խնայել բոլորի կյանքը, բացի դավաճաններից: Ամրոցից դուրս եկեն կանանց և երեխաների հետ 50 հազար կարթագենցի (ըստ Օրոզիոսի՝ 55 հազար)[1], որոնք բոլորը ստրկացվեցին:

Պաշտպանության ղեկեվար Հասդրուբալը հայրենասեր կարթագենցիների և հռոմեացի դավաճանների հետ, որոնք գթության հույս չունեին, ամրացան Էշմունա տաճարում՝ կառուցված բարձր ժայռի վրա: Հռոմեացիները որոշեցին սովի մատնել նրանց: Հասնելով ծայրահեղության՝ պաշարվածները վճռեցին այրել տաճարը՝ թշնամու ձեռքով չզոհվելու համար: Միայն Հասդրուբալը փախավ տաճարից և հանձնվեց: Այդ տեսնելով՝ նրա կինը՝ Իշան, անիծեց ամուսնուն որպես դավաճանի և երեխաների հետ նետվեց կրակի մեջ:

Նրա տարածքք գութանով ակոսվեց, անիծվեց, աղ լցվեց հողի մեջ, ի նշան այն բանի, որ այդտեղ ոչ ոք բնակություն չհաստատի: Կարթագենի մնացած տարածքը վերածվեց հռոմեական պրովինցիայի՝ Աֆրիկա անունով, որի կենտրոնը դարձավ Ուտիկան:

1985 թվականի փետրվարի 5-ին Հռոմի և Կարթագենի (Թունիս) քաղաքապետերը ստորագրեցին խաղաղության խորհրդանշական պայմանագիր, որը ձևականորեն լուծում տվեց կոնֆլիկտին[2]:

ԱրդյունքԽմբագրել

Հռոմը ցնծության մեջ էր: Սենատը որոծեց կործանել քաղաքը (Սկիպիոնն այն քչերից էր, որոնք դեմ էին դրան): Կարթագեն նորից հրկիզվեց և այրվեց 17 օր: Նրա տարածքք գութանով հերկվեց, անիծվեց, աղ լցվեց հողի մեջ, ի նշան այն բանի, որ այդտեղ ոչ ոք բնակություն չհաստատի: Կարթագենի մնացած տարածքը վերածվեց հռոմեական պրովինցիայի՝ Աֆրիկա անունով, որի կենտրոնը դարձավ Ուտիկան:

1985 թվականի փոտրվարի 5-ին Հռոմի և Կարթագենի (Թունիս) քաղաքագլուխներտը ստորագրեցին հաշտության խորհրդանշական պայմանագիր, որով կոնֆլիկտի ձևականորեն լուծում տրվեց:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. И. Ш. Шифман. Карфаген. — СПб.: Издательство Санкт-Петербургского университета. 2006. ISBN 5-288-03714-0. Стр. 504.
  2. «Rome and Carthage Plan a Peace Treaty» The New York Times(անգլ.)

ԳրականությունԽմբագրել