Բոլոնիա (գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլոնյա (այլ կիրառումներ)
Բոլոնյա (իտալերեն՝ Provincia di Bologna, էմիլ.-ռոմ.՝ pruvénzia ed Bulåggna), գավառ Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզում[1]։ Այս գավառի մայրաքաղաքն է Բոլոնյա քաղաքը, որը 2012 թ-ին ուներ 386,181 բնակիչ։ Բոլոնիա գավառի ընդհանուր տարածությունը 3,702.32 կմ² է, իսկ ընդհանուր բնակչությունը 2015 թ.-ին 1,004,323 բնակիչ՝ տալով բնակչության խտությունը՝ 271.27 բնակիչ 1 կմ² համար։ Մետրոպոլիտենի կենտրոնը՝ Վիրջինի Մերոլա անգլ.՝ Virginio Merola[2]:
ՊատմությունԽմբագրել
1853 թ.-ին Վիլլանովյան մշակույթի (վաղ Երկաթե դարաշրջան) մնացորդները հայտնաբերվել են հնագետների կողմից Բոլոնիայի մոտակայքում։Քաղաքը տարհանվել էր Էտրուսկների կողմից և անվանվել էր Բոլսինի, բայց ավելի ուշ վերանվանվեց Ֆելսիան անգլ.՝ Felsina: Մ.թ.ա. VI դարում Ֆելսինան հայտնի էր իր շուկաներով և առևտրով։ Այդ ժամանակահատվածում այն հափշտակված էր Գալիք ցեղախմբի կողմից, որոնց օգնությամբ զարկ տրվեց գյուղատնտեսության զարգացմանը տարածաշրջանում։ Հռոմեացիները ցանկանում էին գրավել այն մինչ մ.թ.ա. 220 թ.-ը, որը հաջողությամբ պսկավեց մ.թ.ա. 180 թ.-ին՝ Ֆելսինայի գրավման ժամանակ, այն վերանվանվեց Բոնոնիա։ Մ.թ. 476 թ.-ին Հռոմի անկումից հետո տարածաշրջանը ենթարկվեց բարբարոս ցեղերի ներխուժումներին, Բոլոնիայում ստեղծվեց ամրոց[3]։
Քաղաքը պատկանում էր Կառլ I, բայց 774 թ.-ին տրվել էր Սուրբ Գահին։ Այն բանից հետո, երբ Սրբազան Հռոմեական կայսրությունը տիրացավ քաղաքին, այն անվանվեց Բոլոնիա։ 1176 թ.-ին այն միացել է Լոմբարդական միությանը, որպեսզի հաղթեն Սրբազան Հռոմեական կայսրությանը և Ֆրիդրիխ I: Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը հավանություն տվեց անկախության պահանջին՝ շնորհելով որոշակի արտոնություններ։ 1249 թ.-ին այն միացավ Լոմբարդական երկրորդ միությանը՝ տապալելու Ֆրիդրիխ II՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսեր։ 1506 թ.-ին այն դարձավ Պապական մարզի մաս, իսկ ավելի ուշ միացավ Իտալիայի թագավորությանը[4]։
1088 թ.-ին հիմնվել է Բոլոնիայի համալսարանը՝ հռոմեական և կանոնական իրավունք մասնագիտացմամբ[5]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Բոլոնիայի գավառը Էմիլիա Ռոմանիա մարզի 9 գավառներից մեկն է Իտալիայի հյուսիս-արևմուտքում։ Այն տեղակայված է մարզի կենտրոնում և արևելքից հարակից է Ռավեննա գավառին։ Գավառը հիմնականում հարթավայրային է և ձգվում է Պադանի հարթավայրից մինչև Ապենինյան լեռներ։ Գավառի ամենաբարձր կետ անգլ.՝ Corno alle Scale լեռան գագաթն է Լիցանո ին Բելվեդերե կոմունայում, որի բարձրությունն է 1,945մ (ծովի մակերևույթից)[6]։
ՀղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Bologna»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-11-ին։ Վերցված է 2017 հուլիսի 23
- ↑ «Provincia di Bologna»։ Tutt Italia։ Վերցված է օգոստոսի 18, 2015
- ↑ Roy Palmer Domenico (2002)։ The Regions of Italy: A Reference Guide to History and Culture։ Greenwood Publishing Group։ էջ 80։ ISBN 978-0-313-30733-1
- ↑ Roy Palmer Domenico (2002)։ The Regions of Italy: A Reference Guide to History and Culture։ Greenwood Publishing Group։ էջ 81։ ISBN 978-0-313-30733-1
- ↑ Christopher Kleinhenz (2004)։ Medieval Italy: An Encyclopedia։ Routledge։ էջ 1107։ ISBN 978-1-135-94880-1
- ↑ The Times Comprehensive Atlas of the World (13 ed.)։ Times Books։ 2011։ էջ 76։ ISBN 9780007419135