Օբելիուս

բաժանման նշան
÷

Օբելիուս, ÷ (լատ.՝ obelus, հուն․՝ ὀβελός)[1], տառային սիմվոլ չէ, տեսքից հիշեցնում է (-) և (:) սիմվոլների միավորումը, որը մաթեմատիկայում նշանակում է բաժանում:

Առաջին անգամ այն օգտագործել է հին հույն բանասեր Ալեքսանդրիայի գրադարանավար Զենոդոտ Էֆեսսկու կողմից որպես բառի կասկածի կամ հաստատման ապացույց[2]: Սիմվոլը կարող էր գրառվել ինչպես սովորական հորիզոնական գիծ, այնպես էլ նույն գիծը, բայց վերևից և ներքևից կետերի ավելացումով: Դրվում էր այն տեքստերի դաշտերի դիմաց, որոնք կասկածելի էին թվում գրադարանում ստացված ձեռագրերի ստուգման ընթացքում:

1659 թվականին շվեյցարացի մաթեմատիկոս Յոհան Ռահնը իր «Teutsche Algebra» աշխատությունում օգտագործեց օբելիուս՝ նշելու համար բաժանումը[3]: Որոշ հեղինակներ օգտագործել են այդ սիմվոլը որպես հանում, ինչը նորմալ է եվրոպական մի շարք երկրներում (օրինակ՝ Նորվեգիայում և Դանիայում)[4]: Լեհաստանի տպագրության ավանդույթում օբելուսը օգտագործվում է միջակայքերը նշելու համար, օրինակ՝ 3÷7 նշումը համարժեք է «երեքից յոթ» արտահայտությանը[5]:

Անգլալեզու երկրներում, ինչպես նաև միկրոհաշվիչների ստեղների վրա, օբելիուսը օգտագործվում է որպես բաժանման նշան: TeX- ում այն կոդավորված է \div-ով[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. R. E. Allen, ed. (1993)։ The Concise Oxford Dictionary։ էջ 816 
  2. Harold P. Scanlin (1998)։ «A New Edition of Origen's Hexapla: How It Might Be Done»։ in Alison Salvesen։ Origen's Hexapla and fragments: papers presented at the Rich Seminar on the Hexapla, Oxford Centre for Hebrew and Jewish Studies, 25th-3rd August։ Mohr Siebeck։ էջ 439։ ISBN 978-3-16-146575-8 
  3. «Math Words, pg 7»։ Math Words Alphabetical Index։ Արխիվացված է օրիգինալից August 7, 2011-ին։ Վերցված է August 26, 2011 
  4. Cajori, Florian (1993), A history of mathematical notations (two volumes bound as one), Dover, pp. 242, 270–271, ISBN 9780486677668, https://books.google.com/books?id=fNVYTRBTIJ8C&pg=PA270 . Reprint of 1928 edition.
  5. «6. Writing Systems and Punctuation»։ The Unicode® Standard: Version 10.0 – Core Specification։ Unicode Consortium։ June 2017։ էջ 280, Obelus 
  6. Փակին Սքոթ։ The Comprehensive LATEX Symbol List։ էջ 32