Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հունիս, 2012)

Հայ-ադրբեջանական ռազմական բախում՝ Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև 2012 թվականի հունիսի 4-ից 8-ը տեղի ունեցած ռազմական բախումներ Տավուշի մարզի՝ հատկապես Նոյեմբերյանի հատվածում,Ադրբեջանին սահմանակից գյուղերում և արցախա-ադրբեջանական շփման գծի չեզոք գոտում։ Բրիտանական հետազոտական «Օքսֆորդ Անալիտիկա» («Oxford Analitica») կենտրոնը տվյալ միջադեպը բնութագրել է որպես հարձակողական գործողություններ հայկական կողմի դեմ[1]։

Հայ-ադրբեջանական ռազմական բախում
Թվական25.04.2012թ.-04.05.2012թ.
Մասն էԱրցախյան հակամարտություն
Վայր
Հակառակորդներ
Հայաստան Հայաստան
Արցախ Արցախի Հանրապետություն
Ադրբեջան Ադրբեջանի Հանրապետություն
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
4 զոհ5 զոհ
Ընդհանուր կորուստներ

Նախապատմություն

խմբագրել

1980-ականների վերջին կրկին ակտիվացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը 1991 թվականին վերաճեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 1994 թվականի մայիսի 12-ին միջազգային միջնորդների մասնակցությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի հանրապետությունների միջև կնքվեց հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր։ Համաձայնագրի կնքումը դադարեցրեց տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողությունները։ Արցախյան պատերազմի արդյունքում հայկական զինված ուժերը իրենց վերահսկողության ներքո վերցրեցին ԼՂԻՄ և հարակից 7 շրջանները, որն այժմ կոչվում է Արցախի Հանրապետություն։

Իրադարձությունների ժամանակագրություն

խմբագրել

հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվեց 1980-ական թվականների վերջին։ Սա մեծապես կախված էր ԽՄԿԿ և ԽՍՀՄ անտաղանդ ղեկավարության գործողություններից, սակայն նրանք հաշվի չէին առնում ԼՂԻՄ բնակչության կարծիքը։ Սա էլ իր հերթին հանգեցրեց 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը, որը ներառում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանները և Ադրբեջանական ԽՍՀ-ի Շահումյանի շրջանը[2]։ 1988 թվականին հակամարտությունը դարձավ պարբերական և զինված։ Մ. Գորբաչովի գլխավորությամբ ԽՍՀՄ ղեկավարության անհետևողական քաղաքականության հետևանքով հակամարտությունները վերաճեցին լայնամաշտաբ պատերազմների։ 1994 թվականի մայիսի 9-ից 11-ը մշակվեց և ստորագրվեց հրադարարի համաձայնագիրը։ 1994 թվականի մայիսի 12-ին այն մտավ ուժի մեջ։

Հայ-ադրբեջանական սահման

խմբագրել

Նախապատմություն

խմբագրել

Չնայած նրան, որ կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում էին հակառակ կողմի դեմ կրակ բացելու մեջ, և դա ժամանակ առ ժամանակ հանգեցնում էր զոհերի, սակայն մինչև 2012 թվականը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լուրջ բախումներ չեն եղել։ Սկսած 2012 թվականի սկզբից հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ները պարբերաբար հայտնում էին հակառակորդի սահմանից գնդակոծության մասին, հայկական կողմը հայտնում էր Տավուշի մարզը գնդակոծելու մասին, իսկ ադրբեջանական կողմը Ղազախի շրջանի գնդակոծության մասին[3]։ Վերջին զինվորի զոհվելու դեպքը տեղի ունեցավ 2012 թվականի ապրիլի 27-ին, երբ Նոյեմբերյանի Դովեղ գյուղի գնդակոծությունից երկու օր անց սպանվեց երեք հայ զինծառայող[4][5]։

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի հետ Հայաստանի և Արցախի շփման գծում ըստ ռազմական փորձագետների և Ադրբեջանի ռազմական լրագրողների տվյալների 2012 թվականի հունվարից հունիսը ընկած ժամանակահատվածում զոհվել է 52 ադրբեջանցի[6]։ Համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նույն ժամանակահատվածում հայկական կողմը ունեցել է ավելի քան 20 զոհ[7]։

Բերդավան և Չինարի

խմբագրել

Հունիսի 4-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ հայկական ուժերը կանխել են ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը ՀՀ տարածք։ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի մոտ մարտերի արդյունքում դիվերսիոն ներթափանցման փորձը կանխվեց։ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ գնաց։ Նաև նշվեց, որ մարտերի արդյունքում զոհվել է երեք հայ զինվոր, իսկ վեց զինվոր վիրավորվել է։

Համաձայն հայկական աղբյուրների՝ դիվերսիոն խմբերը շարժվել են երկու ուղություններով՝
Բերդավանում ադրբեջանական դիվերսիոն խումբի թվակազմը եղել է 8 հոգի։ Այն նպատակ ուներ թափանցել Հայաստանի խորքերը, բայց ականապատ դաշտն անցնելու ժամանակ նրանց հավաստանշել է ՀՀ ԶՈւ պարեկային խումբը, որը բաղկացած էր երեք հոգուց։ Սկսվեց մարտ։ Ավագ պարեկը միանգամից զոհվեց, իսկ երկրորդին վիրավորեցին։ Շարքում մնացած երրորդ զինվորը կանխում է դիվերսիոն խմբի անցումը[8]։

Չինարիում գործել են երկու դիվերսիոն խմբեր։ Առաջինը եղել է գրոհային խումբ՝ կազմված 5-6 դիվերսանտից։ Երկրորդ խումբը պաշտպանել է առաջինի թիկունքը, այն կազմված է եղել 15-20 հոգուց։ Ենթադրաբար նրանց նպատակն է եղել գրավել հայկական առաջնային դիրքը։ Գրոհային խումբը պետք է մտներ խրամատի մեջ, իսկ թիկունքը պահող խումբը պետք է 300-400 մետրից նրանց ցուցաբերեր կրակային աջակցություն։ Միաժամանակ Հայաստանի ԶՈւ դիտորդը ժամանակին հավաստանշում է հակառակորդի դիվերսիոն խումբը։ Բարձրացված տագնապից հետո հայ զինվորները զբաղեցրին իրենց դիրքերը։ Մարտի արդյունքում երկու հայ զինվոր զոհվեց, իսկ շատ զինվորներ վիրավորվեցին, իսկ դիվերսիոն խումբը ծանր կորուստներ կրեց[8][9]։

Հայաստանը միջադեպի պատասխանատվությունը դրեց ադրբեջանական կողմի վրա։ Իր հերթին Ադրբեջանը հանդես եկավ հայտարարությամբ, որում կտրականապես հերքեց բոլոր մեղադրանքները[10], ավելացնելով, որ տեղի ունեցածը հայկական բանակի ներսում զինված հակամարտության հետևանք է[11]։ Միաժամանակ ավելի վաղ՝ այս հայտարարությունից մի քանի ժամ անց, մի քանի ադրբեջնական գործակալություններ հայտնում էին «հայկական դիվերսիոն խմբի վնասազերծման» մասին՝ նշելով զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվ[7]։ Նշելով այս փաստը և մատնանշելով Ադրբեջանի ՊՆ-ի մի շարք հակասական տվյալներ՝ հայկական լրատվամիջոցները կասկածի տակ դրեցին ադրբեջանական կողմի վարկածը[12]։

Ոսկեպար

խմբագրել

Հունիսի 5-ին՝ նախորդող իրադարձություններից մեկ օր անց, Ադրբեջանի ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ։ Այնտեղ ասվում էր, որ առավոտյան ժամը 6:30-ին հայ զինվորների խումբը Ղազախի շրջանի Ներքին Ոսկեպար գյուղի մոտակայքում հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ մարտերում զոհվել է ադրբեջանի չորս զինծառայող։ Եվս մեկ ադրբեջանցի էլ սպանվել է Ղազախի շրջանի անանուն մի բարձունքից[10][13][14][15][16]։ Միաժամանակ համաձայն աղբյուրների Ներքին Ոսկեպար գյուղը գրեթե 20 տարի եղել է հայկական ուժերի վերահսկողության տակ[17]։ Չորս ադրբեջանցիների սպանության փաստը Հայաստանը չի հերքում, սակայն այս ամենը բերում է այլ վարկածի։ Ըստ Հայաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ մայիսի 4-ից 5-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ուղղությամբ փորձել են խախտել Հայաստանի պետական սահմանը։ Սակայն 15-20 հոգանոց դիվերսիոն խումբը վնասազերծվում է, որի արդյունքում զոհվում է 5 ադրբեջանցի, հայկական կողմից զորհեր և վիրավորներ չեն լինում[10][17]։ Հետագայում, համաձայն ՀՀ զինված ուժերի ճշտված տեղեկությունների՝ այս դեպքերի արդյունքում Ադրբեջանը 7 զոհ է տվել և 4 վիրավոր[18]։

Ճամբարակ

խմբագրել

Համաձայն Հայաստանի ՊՆ մամլո ծառայության՝ հունիսի 6-ին՝ ժամը 17-00-ին, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրի մոտ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձել է դիվերսիա կազմակերպել։ Ինչպես հայտնում է հայկական կողմը, իրադարձությունների արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է։ Հայկական կողմը կորուստներ չի ունեցել[19]։

Ադրբեջանի և ԼՂՀ-ի սահման

խմբագրել

Հորադիզ

խմբագրել

Հունիսի 6-ին Արցախի պաշտպանության նախարարության ներակայացուցիչը հայտարարեց, որ առավոտյան ժամը 4:15-ին Հորադիզի ուղղությամբ ադրբեջանական դիվերսոն խմբի կողմից կատարվել է ներթափանցման փորձ։ արդյունքում հակառակորդը կորուստներ կրելով նահանջել է զբաղեցրած դիրքերը։ Գործողության ընթացքում ԼՂՀ-ն ունեցել է մեկ զոհ և երկու վիրավոր[20]։ Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որում հայկական կողմին մեղադրում էր հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարության՝ իրենք ևս կորուստներ չունեն[21]։

արդյունք

խմբագրել

Ռազմական բախումների արդյունքում ոչինչ չփոխվեց, յուրաքանչյուր կողմ հայտարարեց իր հաղթանակի մասին։ Բրիտանական հետազոտական «Oxford Analitica» կենտրոնը կատարվածի համար մեղադրեց Ադրբեջանին՝ իր զեկույցում նշելով, որ ադրբեջանական ուժերի կողմից հարձակումը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի հետ[1][22]։

կորուստներ

խմբագրել

Հայաստանի ՊՆ-ն հայտնում է, որ բախումների արդյունքում ունեցել է երեք զոհ[10], Արցախի նույն գերատեսչության ներկայացուցիչները հայտնեցին մեկ զոհի մասին[20]։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները հայտնեցին, որ բախումների արդյունքում ունեցել են հինգ զոհ։ Հայկական և նաև մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ կասկածի տակ են դնում Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, իսկ ադրբեջանական կայքերից մեկը հայտնում էր 40 զոհի մասին, որին անդրադառնալով երկրի ղեկավարությունը, հերքելով տվյալները՝ այդ տեղեկությունը համարեց ապատեղեկատվություն[23]։ Հայաստանի հետախուզության տվյալներով միայն Ոսկեպարի ուղղությամբ ադրբեջանական կողմը տվել է յոթ զոհ և չորս վիրավոր[18]։ Հայկական ԶԼՄ-ները նշում են, որ ադրբեջանական պետական կառույցները տարվա սկզբից մինչև տվյալ իրադարձությունները հայտնել են 44 զոհի մասին, որից միայն 10-ը հունիսի 4-ից 11-ը ընկած ժամանակահատվածում[24]։

Արձագանք

խմբագրել

ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնը Անդրկովկաս կատարած շրջայցի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել շրջանում տիրող իրավիճակի համար։

Ես դիմել եմ հակամարտության բոլոր մասնակիցներին, բոլոր գործող անձանց և հորդորել եմ զերծ մնալ ուժի կիրառումից։ Կա մտավախություն, որ այս անկայունությունը կարող է հանգեցնել ավելի մեծ հակամարտության, որը ողբերգական հետևանքներ կունենա բոլորի համար[10]։

Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնի կոնֆլիկտաբանները ասել են, որ հակամարտության լուծման համար պետք է շտապ միջամտություն[6]։

Երևանում տեսնելով, որ Տավուշում եղած բախումները բավականին հեռու են Լեռնային Ղարաբաղից, կարծիք հայտնեցին, որ պետք է ՀԱՊԿ զորքեր տեղակայել հակամարտության գորտում[6]։

Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածու Զարդուշտ Ալիզադեն բախումների մեղավորներ է համարում միջնորդ կողմերին և երկու երկրների ղեկավարություններին[6]։

Ամերիկացի կոնգրեսականներ Բարմեն Հովարդը, Ֆրենկ Պալլոն, նաև Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը հանդես եկան հայտարարությամբ, որում դատապարտում էին Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները Հայաստանի սահմանին[25]։

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Oxford Analitica: Азербайджан хочет достичь оперативной готовности к войне в Карабахе в 2014 году». ИА REGNUM. 2012 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.[1] Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
  2. «Д. В. Заяц — Нагорно-Карабахская Республика (Журнал «География», 2004 г.)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Զոհվել է հրամանատար Արտակ Շահբազյանը
  4. «Сопредседатели МГ ОБСЕ осуждают обстрелы на армяно-азербайджанской границе». ИА REGNUM. 2012 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  5. «С азербайджанской стороны была обстреляна Тавушская область, были эвакуированы школа и детсад села Довех». Аравот. 2012 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Юрий Рокс (2012 թ․ հունիսի 8). «В Карабахе запахло порохом». Новая газета. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.[2] Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
  7. 7,0 7,1 «Азербайджанская армия предотвратила очередную попытку диверсии армян, убито 3 вражеских солдата, 5 получили ранения». APA.AZ. 2012 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.[3] Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
  8. 8,0 8,1 Самвел Агабабян (2012 թ․ հունիսի 7). «Подробности боев возле армянских сел Бердаван и Чинари». ИА PanARMENIAN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  9. «Очередная азербайджанская диверсия: 2 погибших и 5 раненых». Panorama. 2012 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Азербайджан обвинил Армению в гибели пяти своих солдат». BBC. 2012 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  11. «Минобороны Азербайджана прокомментировало инцидент в армянской армии». 1news.az. 2012 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.[4] Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
  12. «Инцидент на границе в Тавуше: 3 армянских солдата погибли, есть раненые». Радио Азатутюн. 2012 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  13. «В результате диверсии ВС Армении погибли пятеро азербайджанских военнослужащих (версия 2)». ТРЕНД. 2012 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  14. «Пятеро солдат азербайджанской армии погибли, отражая атаку армян». Новости Азербайджан. 2012 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.[5] Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
  15. «Пять азербайджанских солдат погибли, предотвращая диверсию армян». 1news. 2012 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.[6] Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
  16. «Эльнур Асланов: «Диверсии на границе говорят о неконструктивной позиции Армении»». 1news.az. 2012 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.[7] Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
  17. 17,0 17,1 «На границе с Арменией в бою погибли пятеро азербайджанских военнослужащих». РосБалт. 2012 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  18. 18,0 18,1 «Армянская разведка сообщает о 7 убитых с азербайджанской стороны». ИА REGNUM. 2012 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  19. Ադրբեջանի հերթական դիվերսիան. հակառակորդն ունի կորուստներ, հայկական կողմը` ոչ
  20. 20,0 20,1 Ադրբեջանական դիվերսիա Արցախի սահմանին. զոհվել է 1, վիրավորվել 2 հայ զինվոր
  21. «Один солдат армии НКР погиб в ходе боя с войсками Азербайджана». Риа Новости. 2012 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  22. «Armenian-Azerbaijani war for Karabakh might resume». Oxford Analitica. 2012 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.[8] Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
  23. «Минобороны Азербайджана опровергает данные о потерях на линии соприкосновения огня». Новости-Азербайджан. 2012 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.[9] Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
  24. «Минобороны Азербайджана: Два офицера азербайджанской армии подорвались на мине». PANORAMA. 2012 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  25. «Конгрессмены США осудили диверсию Азербайджана на границе с Арменией». ИА REGNUM. 2012 թ․ հունիսի 5. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)