Հայ-ադրբեջանական ռազմական բախում (մայիս, 2018)

Գյուննուտի բախումներ (ադրբ.՝ Günnüt döyüşləri), հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում 2018 թվականի մայիսի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումներ։ Բախումները և ռազմական դիվերսիանները ավարտվեցին Ադրբեջանի՝ իր իսկ ինքնավար հանրապետության տարածքում գտնվող գյուղերի և բարձրակետերի գրավմամբ, որոնք համարվում էին չեզոք տարածք՝ Հայաստանի և Ադրբեջանական շփման գծերի միջև[1]։ Մայիսի վերջին Ադրբեջանի նախիջևական ուժերը գրավեցին չեզոք տարածքում գտնվող Գյուննուտ նախկին բնակավայրը, որը Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո էր անցել Արցախյան ազատամարտի ընթացքում։ Ադրբեջանական կողմը նաև գրավեց Կիզիլկայի և Մեհրդաղի կետերը[2]։ Նաև ադրբեջանական ուժերը տեղաշարժվեցին Արենի գյուղի մոտակայքում՝ իր իսկ սահմանների ներսում[3][4]։

Գյուննուտի բախումներ
Ղարաբաղյան հիմնախնդիր
Գյուննուտի բախումների քարտեզ
Թվական 2018 թվականի մայիսի 20
Վայր Գյուննուտ
Արդյունք Ադրբեջանական զորքի՝ իր տարածքում գտնվող հայկական դիրքերի գրավում
Հակառակորդներ
Հայաստանի զինված ուժեր Ադրբեջանի զիված ուժեր
Հրամանատարներ
{{{2}}} Նիկոլ Փաշինյան
{{{2}}} Դավիթ Տոնոյան,
{{{2}}} Իլհամ Ալիև
{{{2}}} Զաքիր Հասանով,
Կորուստներ
1-ից 3
Տարածքների, մարտական դիրքերի կորուստ
1

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել և քննադատել է ադրբեջանական կողմի սադրանքները՝ դրանք անվանելով «անընդհունելի և անպատասխանատու գործողություններ՝ իրավիճակն էսկալացիային հասցնելու նպատակով»։ Նաև նշվել է, որ «դա բավականին տհաճ և միևնույն ժամանակ կանխագուշակելի է, որ Ադրբեջանը հայկական կողմի ամեն մի մարդասիրական կամ բարեգործական գործողություններ օգտագործում է իր քարոզչության համար»։ նաև նախազջուշացվել է, որ «ադրբեջանական կողմի ցանկացած մի սադրանք կանխվելու է և բերելու է հայկական կողմի պատասխան գործողություններին»։

Ադրբեջանական կողմի մեկ և հայկական կողմի 3-ից ոչ շատ զինվոր զոհվել են բախումների արդյունքում։

Նախապատմություն խմբագրել

Հայկական ուժերը չեզոք գոտում գտնվող Գյուննուտ գյուղը իր կառավարության տակ են վերցրել 1992 թվականին[5]։

2018 թվականի մայիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելեց Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։ Նրա խոսքերով, ադրբեջանական զորքերի նախիջևանյան մասը ստեղծել էր հատուկ հրթիռային համակարգ, որը իբրև թե կարող է հեշտությամբ հարվածել Հայաստանի մայրաքաղաք Երևանին[6]։ Երկու օր անց՝ Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարար Դավիդ Տոնոյանը այցելել էր հայ-նախիջևանյան շփման գիծը՝ ռազմական ուժերի տեղակայությունը ստուգելու համար[7]։

Բախումներ խմբագրել

Ըստ ադրբեջանական կողմի տվյալների՝ հայկական կողմը բախումներից առաջ կրակ էր բացել նախիջևանի ինքնավար հանրապետության շարուրի գավառի ուղղությամբ։ Հաջորդ օրը Ադրբեջական կողմը սկսել էր հարձակումը՝ ի պատասխան հայկական կողմի ագրեսիայի։ Զաքիր Հասանովի հրամանով՝ նախիջևանի ուժերը սկսեցին պաշտապանական օպերացիա՝ գյուննուտի ուղղությամբ[8] :

Ըստ հայկական կողմի տվյալների՝ ոչ մի ագրեսիա չէր եղել, և ադրբեջանական կողմը ինքն էր սկսել սարդանքը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանդ դեմ։

Հետևանքներ խմբագրել

Գյունուտի բախումների 2016 թվականի ապրիլի 5-ից, այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին ամենամեծ բախումներն էին։ Բախումների նախաջծմանը վերաբերյալ շատ վարկածներ էին ստեղծվել։ Ադրբեջանական քարոզչությանը համաձայն՝ Հայկական կողմը իբրև թե պատրաստվում էր նախիջևանի վրա անակնկալ հարձակում կազմակերպել[9]։

2018 թվականի հունիսի 8-ին ադրբեջանական կողմը սկսեց Գյուննուտի մասում մեծ շինարարական աշխատանքներ[10]։

Կորուստներ խմբագրել

Ադրբեջանական կողմի կորուստներ խմբագրել

2018 թվականի մայիսի 20-ին ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ադիլ Թաթարովի մահվան մասին, ով ծառայում էր հայ-ադրբեջանական սահմանին։ Հայկական կողմը նշեց, որ Ադրբեջանի զինծառայողը հայկական սահմանին հարձակում էր իրագործում[11], և որ Ադրբեջանը խախտում է զինադադարը՝ վերջին ժամանակահատվածներում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր մասերում ինժեներական աշխատանքներ և սահմանի ամրապնդումներ անց կացնելով։ Սակայն հունիսի 6-ին Ադիլ Թաթարովը հետմահու պարգևատրվեց Զաքիր Հասանովի կողմից[12]։

Մի շարք ադրբեջանական կայքեր նշում էն, որ հայկական կողմը կորցրել է ավելի քան 7 զինվոր, սակայն այդ վարկածը չի հաստատվել ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից։

Կոչում Անուն Ծննդյան թիվ Թաղման թիվ Թաղման վայր՝
Նորակոչ Ադուլ Ալի Օղլի Թաթարով 1999 2018 թվականի մայիսի 22 Ղըրաղ Քասաման

Հայկական կողմի կորուստներ խմբագրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության համաձայն՝ երեք հայկական զինծառայողներ սպանվել են՝ բախումների արդյունքում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց Մարտին Խաչատրյանի մահը, սակայն ժխտեց Համլետ Գրիգորյանի մահը՝ ըստ ՀՀ ՊԲ տվյալների, նա ինքնասպանություն է իրագործել Արցախի Հանրապետության տարածքում.[13]: Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածել Հակոբ Հակոբյանի մահվան մասին։

Կոչում Անուն Ծննդյան թիվ Թաղման թիվ Թաղման վայր՝
շարքային Հակոբ Հակոբյան
լեյտենանտ Մարտին Խաչատրյան 1999 2018 թվականի մայիսի 22
լեյտենանտ Համլետ Գրիգորյան 1999

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kucera, Joshua. «Azerbaijani military advances on tense Nakhchivan-Armenia border». eurasianet.org (անգլերեն). eurasianet.org. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  2. «Azerbaijan makes territorial gains in Nakhchivan as fighting with Armenia flares». www.intellinews.com (անգլերեն). www.intellinews.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  3. «Azərbaycan Ordusu 11 min hektardan artıq ərazini işğaldan azad edib». 1news.az (ադրբեջաներեն). 1news.az. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  4. «Azərbaycan ordusu Naxçıvan istiqamətində irəlilədi, böyük ərazini nəzarətə götürdü» (ադրբեջաներեն). sonxeber.az. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  5. «GÜNNÜT KƏNDİ 26 İLDƏN SONRA İŞĞALDAN AZAD OLUNUB» (ադրբեջաներեն). cbc.az. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  6. «Prezident İlham Əliyev Naxçıvanda səfərdədir» (ադրբեջաներեն). Baku: sputnik.az. 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  7. «Defence minister visits south-western sector of borderline» (անգլերեն). Yerevan: Armenian Ministry of Defence. 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  8. «Azərbaycan ordusu daha bir kəndi işğaldan azad etdi - RƏSMİ» (ադրբեջաներեն). Sputnik.az. 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  9. «Hərbi ekspert: Laçın yoluna nəzarət işğaldan qurtulmaq üçün addımdır» (ադրբեջաներեն). oxu.az. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  10. «Naxçıvanda 11 min hektardan artıq ərazi və Şərurun Günnüt kəndi düşməndən azad edilib - RƏSMİ - VİDEO» (ադրբեջաներեն). report.az. 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  11. Rzaev, Shahin (2018 թ․ հունիսի 15). «Op-ed: On the Nakhchivan incident and possible new Karabakh negotiation format» (անգլերեն). Baku: jaw-news.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.(չաշխատող հղում)
  12. «Şəhid Adil Əli oğlu Tatarov "Şücaətə görə" medalı ilə təltif olunub» (ադրբեջաներեն). Agstafa City Government Executive. 2018 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  13. «Զինծառայող Համլետ Գրիգորյանի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ է հարուցվել». aysor.am. 2018 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.