«Բողոքի ցույցեր Ռուսաստանում (2021)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''2021 թվականի հունվարի 23-ին Ռուսաստանում բողոքի ցույցերը''' հայտարարվել են Կոռուպցիայի դեմ պայքար...»:
(Տարբերություն չկա)

23:11, 23 հունվարի 2021-ի տարբերակ

2021 թվականի հունվարի 23-ին Ռուսաստանում բողոքի ցույցերը հայտարարվել են Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի կողմից՝ «Պուտինի պալատը։ Ամենամեծ կաշառքի պատմությունը» վավերագրական ֆիլմ-հետաքննության հրապարակումի ժամանակ։ Բողոքի ակցիաների պատճառն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը և կալանավորումն է, ինչպես նաև կոռուպցիայի մեջ մեղադրանքները Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Նախապատմություն

2020 թվականի օգոստոսին Ալեքսեյ Նավալնիի թունավորումից հետո նա բուժվում էր Բեռլինում։ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին լույս է տեսել The Insider-ի, Bellingcat-ի և CNN-ի համատեղ հետաքննությունը, որը պնդում է, որ Նավալնիի դեմ մահափորձը կատարել է Ռուսաստանի ԱԴԾ-ի 8 օպերատիվներից բաղկացած խումբը, որը գործել է ԱԴԾ-ի քրեագիտության ինստիտուտի քողի տակ: Ըստ Նավալնիի հայտարարության՝ այդ մահափորձը պատվիրել է Պուտինը։

2021 թվականի հունվարի 17-ին Նավալնին վերադարձել է Ռուսաստան և ձերբակալվել «Իվ Ռոշե» գործով սահմանված փորձաշրջանի խախտման մեղադրանքով: 2021 թվականի հունվարի 18-ին Խիմկի քաղաքի ՆԳՎ բաժանմունքում տեղի է ունեցել դատարանի արտագնա նիստը, որի ընթացքում Նավալնին ձերբակալվել է 30 օրով: 2021 թվականի հունվարի 18-ին Նավալնին թողարկել է տեսաուղերձ, որում կողմնակիցներին կոչ է արել բողոքի դուրս գալ հունվարի 23-ին:

Հաջորդ օրը՝ 2021 թվականի հունվարի 19-ին, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հրապարակել է «Պուտինի պալատը։ Ամենամեծ կաշառքի պատմությունը» (ռուս.՝ Дворец для Путина. История самой большой взятки) վավերագրական ֆիլմ-հետաքննությունը, որը պատմում է ֆիլմում «Պուտինի պալատ» անվանվող Իդոկոպաս հրվանդանի վրա նստավայրի մասին: Ֆիլմի հեղինակների խոսքով՝ նստավայրը կառուցվել է բարդ կոռուպցիոն համակարգի հաշվին, իսկ փաստացի այն վերահսկվում է Վլադիմիր Պուտինի կողմից վստահված անձանց միջոցով: Հետաքննության սկզբում կոչ է արվում 2021 թվականի հունվարի 23-ին ՝ ժամը 14:00-ին, Նավալնիին ազատ արձակելու պահանջով դուրս գալ «ձեր քաղաքների կենտրոնական փողոցներ»:

Բողոքի ցույցերից առաջ

Հունվարի 21

2021 թվականի հունվարի 21-ին իշխանությունները բերման են ենթարկել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մի քանի աշխատակիցների, իսկ մյուսների տներ ոստիկաններ են եկել[1]:

Գլխավոր դատախազությունը պահանջել է, որ Ռոսկոմնադզորն արգելափակի 2021 թվականի հունվարի 23-ի հանրահավաքներին մասնակցելու կոչեր կատարող կայքերը: Ռոսկոմնադզորը հայտնել է, որ անչափահասներին հավաքներին ներգրավելու համար սոցիալական ցանցերին կարող են տուգանքներ նշանակվել[1]:

Ռուսաստանի մի քանի համալսարանների ղեկավարություններն ասել են, որ չարտոնված բողոքներին մասնակցելու համար ուսանողները կարող են հեռացվել կամ ընդգրկվել «պետական ​​հիմնարկների սև ցուցակում»[1]:

Հունվարի 22

Հունվարի 22-ին ձերբակալվել են Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, ԿԴՊՀ քննչական վարչության աշխատակից Գեորգի Ալբուրովը և փաստաբան Վլադլեն Լոսը: Լյուբով Սոբոլը տուգանվել է 250 հազար ռուբլով[2]: Մի քանի տասնյակ մարդ բերման են ենթարկվել, իսկ նրանց մի մասը ձերբակալվել է ամբողջ Ռուսաստանում[3][4]:

Գլխավոր դատախազության խնդրանքով ՎԿոնտակտե սոցիալական ցանցն արգելափակել է այն հանդիպման էջերը, որոնք վերաբերում են հունվարի 23-ին նախատեսված հանրահավաքներին[5]: Ըստ Ռոսկոմնադզորի՝ Գլխավոր դատախազության պահանջի հիման վրա ՏիկՏոկը, ՎԿոնտակտեն, ՅուԹյուբը և Ինստագրամը հանել են «անչափահասներին՝ իրենց կյանքի և առողջության համար վտանգավոր անօրինական գործողությունների մեջ ներգրաված տեղեկատվության» 17%-ից 50%-ը[6]:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անչափահասներին չհամաձայնեցված գործողություններին ներգրավելու համար՝ բացատրելով այդ գործողություններին մասնակցողների կյանքերի կանխամտածված վտանգը՝ կորոնավիրուսի պատճառով[7]: Կրթության նախարարությունը ծնողներին հորդորել է զերծ պահել իրենց երեխաներին հունվարի 23-ի հանրահավաքներին մասնակցելուց[8]: Ուսանողները, դպրոցականների և նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները նամակներ են ստացել մի շարք քաղաքներում հավաքների հետևանքների մասին[9][10][11][12]:

Նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն անընդունելի է համարում նման միջոցառումների կազմակերպումը և «երիտասարդներին դրդելը մասնակցել այդ գործողություններին»[13]: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հորդորել է մոսկվացիներին չմասնակցել հունվարի 23-ի ցույցին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով[14]:

Ուսուցիչների միջոցով աշակերտները և նրանց ծնողները խնդրանք են ստացել, որ անչափահասները չմասնակցեն հանրահավաքների։ Շաբաթ օրը կրթական հաստատությունները որոշել են դասեր անցկացնել նույնիսկ չնայած հեռակա ուսուցման ռեժիմներին[15]:

Բողոքի ցույցերի ընթացք

Ակցիաներից ուղիղ հեռարձակումներն իրականացրել են Ազատություն Ռադիոն, ՄԲԽ Մեդիան, «Ներկա ժամանակ» և «Անձրև» հեռուստաալիքները։

 
Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակը (ժամը երկուսի սկզբին)
 
ՕՄՈՆը Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում (ժամը 14:03-ին)
 
Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում (ժամը 13:57-ին)
 
ՕՄՈՆը Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում (ժամը 14:02-ին)

BBC-ի տվյալներով՝ բողոցի ցույցեր են անցկացվել Ռուսաստանի 112 քաղաքներում[16]։

Անցկացման քաղաք Մասնակիցների քանակ Ձերբակալվածների քանակ Անցկացման վայր
Աբական - 2[17]
Ալմետևսկ - 3[17]
Արխանգելսկ 100—300[18] 5 Արհմիությունների հրապարակ
Բալաշիխա - 1[17]
Բառնաուլ - 19[17]
Բելգորոդ - 2[17]
Բիյսկ - 9[17]
Բլագովեշչենսկ - 13[17]
Բոր - 1[17]
Բրատսկ - 1[17]
Վելիկիե Լուկի - 7[17]
Մեծ Նովգորոդ - 6[17]
Վլադիվոստոկ 3000[19][20] 35[17][21]
Վլադիմիր - 1[17]
Վորոնեժ - 2[17]
Եկատերինբուրգ 3000—10000[22][21] 7[17]—14[22]
Իվանովո 500—600[23][24] 1[23] Լենինի պողոտա
Իժևսկ 1000[25] 6[17] Կենտրոնական հրապարակ
Իրկուտսկ - 3[17]
Կազան 4000—10000 52[17] Բաումանի փողոց, Սև լիճ (այգի), Ազատության հրապարակ
Կեմերովո - 4[17]
Կիմրի - 1[17]
Կլին - 1[17]
Ամուրի Կոմսոմոլսկ - 23[17]
Կրասնոյարսկ 1000—1500[26] 46[17]
Կրասնոդար 4000—6000[27] 18[28] Կարմիր փողոց
Կուրգան - 15[17]
Լիպեցկ 1000[29] 11[17] Հաղթանակի հրապարակ, Պետրոս Մեծի հրապարակ, Լենինի-Սոբորնայա հրապարակ
Մագնիտոգորսկ - 0[17]
Մախաչկալա - 13[17]
Մոսկվա 4000[30]—40000[31] 1218[17] Տրուբնայա հրապարակ, Ստրաստնոյ բուլվար, Պուշկինսկայա փողոց, Տվերսկայա փողոց, Պետրովկա փողոց
Նաբերեժնիե Չելնի 500—600[32] 22[17] Խասան Տուֆանի պողոտա
Նիժնևարտովսկ 30[33] 7[33]
Նիժնի Նովգորոդ 10000[20][21] 36[17] Մինինի և Պոժարսկու հրապարակ, Բոլշայա Պոկրովսկայա հրապարակ
Նիժնյայա Տուրա - 1[17]
Նովոմոսկովսկ - 1[17] Քաղաքային (Խորհրդային) հրապարակ
Նովոսիբիրսկ - 90[17]
Օմսկ - 12[17]
Օրենբուրգ - 14[17]
Պենզա - 29[17] Լենինի հրապարակ
Պետրոզավոդսկ - 10[17]—23[34]
Պսկով - 11[17]
Պուշչինո - 3[17]
Դոնի Ռոստով 3000[35] 50[36] Պուշկինսկայա փողոց, Բոլշայա Սադովայա փողոց
Ռիբինսկ - 2[17]
Ռյազան - 3[17] Հաղթանակի հրապարակ, Լենինի հրապարակ
Սանկտ Պետերբուրգ 5000[37]—30000 472[17] Սենատի հրապարակ, Ադմիրալտեյի հրապարակ, Նևի պողոտա, Մարսովո դաշտ, Ապստամբության հրապարակ
Սամարա 2000—3000 45[17] Փառքի հրապարակ, 21-րդ բանակի հերոսների հրապարակ
Սարատով 1000—1500[38] 0 Կիրովի հրապարակ, Թատրոնային հրապարակ
Սևաստոպոլ[39] 200[40] 6[17]
Սևերոդվինսկ 100—200 2[17]
Սերգիև Պոսադ - 1[17]
Սիմֆերոպոլ[39] - 8[17]
Սմոլենսկ[21] - -
Սոչի более 200[41] 2—5[41] Դրոշի հրապարակ
Սուրգուտ 30[33] 4[33]
Սիկտիվկար 1000[42] -
Տարուսա - 1[17]
Տվեր - 3[17]
Տոբոլսկ - 3[17]
Տոլյատի - 3[17]
Տոմսկ 2000[19] 4[17]
Տուլա 200 15[17]
Տյումեն 1000—1500[43] 4[43] Կենտրոնական հրապարակ
Ուլան Ուդե - 4[17]
Ուլյանովսկ - 3[17]
Ուստ-Իլիմսկ - 4[17]
Ուֆա - 32[17]
Ույար - 1[17]
Խաբարովսկ 1000[20]—1500[21] 58[17]
Խանտի-Մանսիյսկ 20[33] 0[33]
Խոլմսկ - 0[17]
Չերեպովեց 450[44] 0
Չիտա - 3[17]
Յուժնո-Սախալինսկ - 14[17]
Յակուտսկ - 30[17]
Ընդհանուր - 3113[17]

Ըստ Reuters-ի, առնվազն 40000 ցուցարարներ հավաքվել են Մոսկվայի մի քանի վայրերում, մինչդեռ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է շուրջ 4000 ցուցարարների ներկայության մասին[45]: Մոսկվայում ՕՄՈՆը սկսել է ցրել ցույցերը և բերման ենթարկել բողոքողներին մինչ բողոքի ցույցի սկիզբը: Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան ևԼյուբով Սոբոլը բերման են ենթարկվել Մոսկվայում՝ ցույցերին մասնակցելուց հետո[46]: Մի քանի ժամ անց ՄԲԽ մեդիան հաղորդել է, որ Յուլիա Նավալնայան ազատ է արձակվել[47]:

Հաղորդվել է, որ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, և, որ որոշ ցուցարարներ ձնագնդեր են նետում ոստիկանության ուղղությամբ[48], որոնք, իրենց հերթին, մահակներ են օգտագործում ցուցարարների դեմ[49]: Շշերը, բռնկումները և ծխի ռումբերը նույնպես թռչում էին ոստիկանության ուղղությամբ[50]:

Կազանում հունվարի 23-ին բողոքի ցույցի պատճառով փակվել են մետրոյի «Կրեմլյովսկայա» և «Տուկայա հրապարակ» կայարանները[51]:

ՄԲԽ մեդիայի գնահատմամբ, Ռուսաստանում բողոքողների ընդհանուր թիվը տատանվել է 110-ից 160 հազարի սահմաններում[52]:

ՕՎԴ-ինֆոյի փոխանցմամբ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 22:15-ի դրությամբ, երկրի ողջ տարածքում ձերբակալվել է 2662 մարդ[53]:

Արտասահմանում

Հելսինկիում, կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով, Նավալնիին սատարող ցույցեր են անցկացվել մինչև 10 հոգի փոքր խմբերում և սոցիալական հեռավորության պահպանմամբ (ընդհանուր առմամբ 16 հանրահավաք): Այս ընթացակարգը համաձայնեցվել է ոստիկանության հետ: Գործողությունները տեղի են ունեցել Ռուսաստանի դեսպանատան մոտ և Սենատի հրապարակում՝ մայրաքաղաքի կենտրոնում[54]:

Հաագայում, Լոնդոնում[55], Բեռլինում, Տոկիոյում, Միլանում, Մյունխենում, Պրահայում, Նյու Յորքում, Բարսելոնայում և Մադրիդում, ինչպես նաև այլ քաղաքներում ցույցեր են անցկացվել Ռուսաստանի դեսպանատների մոտ՝ ի աջակցություն Ռուսաստանի բողոքի ցույցերի[56]: Թել Ավիվում, ըստ ականատեսներից մեկի, ցույցին ներկա է եղել շուրջ 1000 մարդ[57]: Ի աջակցություն Ռուսաստանում բողոքի ցույցերին, համերաշխության գործողություններ են անցկացվել նաև Ավստրալիայում: Կիևում Ալեքսեյ Նավալնիի 30 կողմնակիցներ հավաքվել են Ռուսաստանի դեսպանատան մոտ[58]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Как власти РФ пытаются не допустить акций в поддержку Навального // Deutsche Welle
  2. «Георгия Албурова арестовали на 10 суток». The Insider (ռուսերեն). Վերցված է 2021-01-22-ին.
  3. «Как власть готовится к акциям в поддержку Навального. (Очень длинный) список задержаний и арестов Материал обновляется». meduza.io. 22.01.21. Վերցված է 2021-01-22-ին.
  4. «Устранить до дня икс. Карта задержаний». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2021-01-22-ին.
  5. ««ВКонтакте» начал блокировать информацию о 23 января». www.znak.com. Վերցված է 2021-01-22-ին.
  6. «Социальные сети удаляют призывы к детям участвовать в незаконных массовых акциях». Роскомнадзор. Վերցված է 2021-01-22-ին.
  7. «СК возбудил уголовное дело о привлечении несовершеннолетних к участию в несогласованных акциях». Медиазона (ռուսերեն). Վերցված է 2021-01-22-ին.
  8. «Минпросвещения призвало родителей оградить детей от участия в акциях 23 января». Ведомости (ռուսերեն). Վերցված է 2021-01-22-ին.
  9. «Родительские чаты Петербурга гудят от рассылки о последствиях митингов. Интерес к протесту заподозрен у детсадовцев (фото)». www.fontanka.ru (ռուսերեն). 2021-01-21. Վերցված է 2021-01-22-ին.
  10. «В детских садах Челябинска родителям грозят ответственностью за участие детей в митингах». www.znak.com. Վերցված է 2021-01-22-ին.
  11. «В Оренбурге родителям дошкольников пришли предупреждения не пускать детей на митинги». Оренбург Медиа - новости Оренбурга и Оренбургской области (ռուսերեն). Վերցված է 2021-01-22-ին.
  12. «Вузы, ссузы и детские сады рассылают томичам предупреждения из-за акции Навального». vtomske.ru (ռուսերեն). 2021-01-22. Վերցված է 2021-01-22-ին.
  13. «Кремль назвал недопустимыми несанкционированные акции 23 января». www.kommersant.ru (ռուսերեն). 2021-01-22. Վերցված է 2021-01-22-ին.
  14. «Собянин призвал не выходить на акции в Москве из-за коронавируса – МБХ медиа». МБХ медиа (ռուսերեն). 2021-01-22. Վերցված է 2021-01-22-ին.
  15. «СЮЖЕТЫ «Мам, что такое автозак?»».
  16. «Сделали карту российских городов, где 23 января.. | BBC News Russian - Русская служба Би-би-си Ньюз | ВКонтакте». vk.com (ռուսերեն). Վերցված է 2021-01-23-ին.
  17. 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 17,13 17,14 17,15 17,16 17,17 17,18 17,19 17,20 17,21 17,22 17,23 17,24 17,25 17,26 17,27 17,28 17,29 17,30 17,31 17,32 17,33 17,34 17,35 17,36 17,37 17,38 17,39 17,40 17,41 17,42 17,43 17,44 17,45 17,46 17,47 17,48 17,49 17,50 17,51 17,52 17,53 17,54 17,55 17,56 17,57 17,58 17,59 17,60 17,61 17,62 17,63 Сколько людей задержали на акциях «Свободу Навальному!» в разных городах России?
  18. «В Архангельске началась несогласованная акция сторонников Навального». 29.ru (ռուսերեն). 2021-01-23. Վերցված է 2021-01-23-ին.
  19. 19,0 19,1 Как Россия вышла за Навального. Предварительные итоги акций протеста 23 января. МБХ медиа, 23.01.2021
  20. 20,0 20,1 20,2 «Акции в поддержку Навального». novayagezeta.ru. 2021-01-23.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Deutsche Welle (www.dw.com). «Протесты в регионах в поддержку Навального: массовые задержания и требования перемен | DW | 23.01.2021». DW.COM (ռուսերեն). Վերցված է 2021-01-23-ին.
  22. 22,0 22,1 «Репортаж из отдела полиции: «На прощание майор сказал мне: "Я бы обнял вас, но вы просто текст"»» (ռուսերեն). 2021-01-23.
  23. 23,0 23,1 «Акция в Иванове: 500 участников, антипутинские лозунги, задержание». www.ivanovonews.ru. Վերցված է 2021-01-23-ին.
  24. «Массовый митинг в поддержку Навального и против действующей власти прошел в Иванове (фото) | Частник.ru». chastnik.ru. Վերցված է 2021-01-23-ին.
  25. «На несогласованную акцию в Ижевске вышло около 1 тысячи человек». www.kommersant.ru (ռուսերեն). 2021-01-23. Վերցված է 2021-01-23-ին.
  26. «Ершики против коррупции: как в Красноярске прошла самая масштабная акция протеста». ngs24.ru (ռուսերեն). 2021-01-23. Վերցված է 2021-01-23-ին.
  27. В Краснодаре акция в поддержку Алексея Навального прошла практически без задержаний // Коммерсантъ.
  28. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ovd_spisok» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  29. «Липчане собрались на несогласованную акцию». gorod48.ru. 2021-01-23. Վերցված է 2021-01-23-ին.
  30. «МВД: на незаконную акцию в Москве собрались около 4 тыс. человек - Свободная Пресса». svpressa.ru (ռուսերեն). 2021-01-23. Վերցված է 2021-01-23-ին.
  31. «Reuters: в Москве на акцию протеста вышли не менее 40 тысяч человек». www.tvrain.ru. Վերցված է 2021-01-23-ին.
  32. «В Челнах во время массовых протестов задержаны 37 человек». chelny-biz.ru (ռուսերեն). Վերցված է 2021-01-23-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 В ХМАО по итогам митингов в поддержку Навального в полицию доставлено 11 человек. Znak.com, 23.01.2021
  34. На акции в поддержку Навального в Петрозаводске задержаны 23 человека
  35. Хроника протестной акции в Ростове
  36. Полиция: по меньшей мере 50 ростовчан доставили в отделы с акций протеста
  37. «В Санкт-Петербурге начались массовые задержания». www.kommersant.ru (ռուսերեն). 2021-01-23. Վերցված է 2021-01-23-ին.
  38. Более тысячи протестующих пришли на главную площадь Саратова и устроили митинг под окнами правительства
  39. 39,0 39,1 Республика Крым и Севастополь расположены на территории, присоединение которой к России не получило международного признания.
  40. ««Новая газета»: Жители Севастополя впервые вышли на антиправительственную акцию». Спектр (ռուսերեն). 2021-01-23. Վերցված է 2021-01-23-ին.
  41. 41,0 41,1 «В Сочи на Площади Флага состоялась протестная акция». www.kommersant.ru (ռուսերեն). 2021-01-23. Վերցված է 2021-01-23-ին.
  42. «Фоторепортаж: как в Сыктывкаре прошел несанкционированный митинг в поддержку Навального». ProГород11 (ռուսերեն). 2021-01-23. Վերցված է 2021-01-23-ին.
  43. 43,0 43,1 «Колонна из митингующих, автозаки и ОМОН: в Тюмени прошла несанкционированная акция протеста — репортаж». 72.ru (ռուսերեն). 2021-01-23. Վերցված է 2021-01-23-ին.
  44. «В Череповце прошел несанкционированный митинг». cherinfo.ru (ռուսերեն). Վերցված է 2021-01-23-ին.
  45. «Police arrest over 1,000 at Russia protests backing jailed Kremlin foe Navalny». Рейтер (անգլերեն). 23 January 2021.
  46. «Силовики задержали жену Алексея Навального» (ռուսերեն). 2021-01-23.
  47. «Юлию Навальную отпустили после задержания» (ռուսերեն). 2021-01-23.
  48. «По всей стране задержали больше тысячи человек: как идут акции протеста в Москве и Петербурге» (ռուսերեն). 2021-01-23.
  49. На Пушкинской площади в полицейских стали кидать снежки и пластиковые бутылки, Meduza, 23 января 2021.
  50. «Как на протестах в Москве кидали файеры, дымовые шашки и снежки. Видео». РБК (ռուսերեն). Վերցված է 2021-01-23-ին.
  51. Первые задержания и закрытые станции метро: в Казани началась акция в поддержку Навального
  52. В акциях «Свободу Навальному» по всей России приняли участие минимум 110 тысяч человек. МБХ медиа, 23.01.2021
  53. «Акции в поддержку Навального» (ռուսերեն).
  54. В Хельсинки проходят сразу несколько демонстраций в поддержку Навального
  55. «День всероссийского протеста: как проходят акции в поддержку Навального - Новости на русском языке». BBC News Русская служба (ռուսերեն). 2020-01-23. Վերցված է 2021-01-23-ին.
  56. За рубежом прошли акции солидарности с Навальным (ФОТО, ВИДЕО)
  57. ««Мы себя не на складе грязи нашли». Как Израиль митинговал за Навального. Фоторепортаж». www.znak.com. Վերցված է 2021-01-23-ին.
  58. «В Киеве у посольства России выстроились сторонники Навального». RuNews24.ru (ռուսերեն). Վերցված է 2021-01-23-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բողոքի ցույցեր Ռուսաստանում (2021)» հոդվածին։