Կլին (քաղաք)
Կլին (ռուս.՝ Клин), քաղաք Մոսկվայի մարզում, Կլինի շրջանի վարչական կենտրոն։ Զինվորական քաջարիության բնակավայր[2]։
Կլին | |
---|---|
Տեսակ | քաղաք |
Երկիր | Ռուսաստան[1] |
Վարչատարածք | Klin urban settlement?[1] |
ԲԾՄ | 160 մետր |
Մակերես | 17 կմ² |
Առաջին հիշատակում | 1317 |
Քաղաքը նշանավոր է որպես ռուսական մշակույթի և գիտության ականավոր գործիչների կեցության վայր։ Տարբեր տարիների ընթացքում Կլինում են ապրել Պյոտր Չայկովսկին, Արկադի Գայդարը, Դմիտրի Մենդելեևը, Ալեքսանդր Ռադիշչևը, Միխայիլ Պրիշվինը, Ապոլինարի Վասնեցովը, Կլիմենտ Տիմիրյազևը, Ալեքսանդր Ալյաբևը, Եվգենի Լեոնովը և այլք[3]։
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
խմբագրելԱշխարհագրական դիրք
խմբագրելԳտնվում է Սեստրա գետի ափին, ՄՕԱՃ-ից 68 կմ հեռավորության վրա (Կրեմլից՝ 86 կմ, Լենինգրադյան կայարանից՝ 82 կմ, Մոսկովյան կայարանից՝ 566 կմ)։
Կլիմա
խմբագրելՀուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է 18,6 °С, հունվարի միջին ջերմաստիճանը՝ −7,1 °С։
Պատմություն
խմբագրելԿլինը Ռուսաստանի հնագույն քաղաքներից է։ Առաջին հիշատակումը վերաբերում է 1317 թվականին Նիկոնյան տարեգրության մեջ։
Բերդ-քաղաքը՝ տեղակայված բարձր բլրի վրա, կարևոր ռազմավարական կետ էր Մոսկվայից Մեծ Նովգորոդ տանող ջրային և ցամաքային ուղու վրա։
12-13-րդ դարերում Կլինի շրջանը մտնում էր Վլադիմիր-Սուզդալյան, իսկ 13-րդ դարի կեսերում՝ Տվերի իշխանության մեջ։ Գտնվելով Տվերի իշխանության կազմի մեջ՝ բազմիցս ենթարկվել է ռուս իշխանների և մոնղոլ-թաթարների հարձակումներին։ Սաստիկ ավերվել է 1409 թվականին մոնղոլ Եդիգեյի կողմից։
1485 թվականին Կլինը մտավ Մոսկվայի իշխանության մեջ։
1781 թվականին՝ Եկատերինա II-ի գահակալման ժամանակ, Կլինը ստացավ Մոսկվայի նահանգի գավառական քաղաքի կարգավիճակ, նաև ձեռք բերեց սեփական զինանշան՝ նամակատար՝ նստած ձիու վրա և եղջերափող փչելիս։
1917 թվականի հոկտեմբերին հաստատվեց Սովետական իշխանությունը։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում Կլինը վերապրեց երեքշաբաթյա գերմանական օկուպացիան (1941 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 15)։ Քաղաքում ավերվեցին 258 բնակելի տներ, գյուղում այրվեցին 2305-ը։ Անօթևան դարձան 17312 բնակիչ։ Ֆաշիստներից Կլինի ազատագրումից հետո քաղաքացիները ձեռնամուխ եղան վերականգնելու բնակավայրերը[3]։
Բնակչություն
խմբագրելԲնակչության թիվը | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1856[4] | 1859[4] | 1897[4] | 1913[4] | 1926[4] | 1931[4] | 1939[5] | 1959[6] | 1962[4] | 1967[4] | 1970[7] | 1972 |
3900 | 4000 | 4700 | 7400 | 8700 | 13 100 | 27 691 | 53 322 | 60 000 | 69 000 | 80 875 | 84 000 |
1973[4] | 1976[4] | 1979[8] | 1982[9] | 1986[4] | 1987[10] | 1989[11] | 1992[4] | 1996[4] | 1998[4] | 2000[4] | 2001[4] |
85 000 | 88 000 | 91 487 | 93 000 | 95 000 | 95 000 | 94 908 | 95 100 | 92 800 | 90 500 | 89 100 | 87 900 |
2002[12] | 2003[4] | 2005[4] | 2006[4] | 2007[4] | 2008[4] | 2009[13] | 2010[14] | 2011[4] | 2012[15] | 2013[16] | 2014[17] |
83 178 | 83 200 | 82 900 | 82 400 | 81 900 | 81 500 | 80 906 | 80 585 | 80 600 | 80 128 | 79 924 | 79 461 |
2015[18] | 2016[19] | 2017[20] | 2018[21] | 2019[22] | 2020[23] | 2021[24] | 2023[25] | ||||
79 249 | 79 075 | 79 056 | 79 168 | 79 387 | 79 715 | 88 511 | 88 525 |
Տեսարժան վայրեր
խմբագրել-
Արկադի Գայդարի տուն-թանգարան
-
Դմիտրի Մենդելևի կալվածատուն-թանգարան
-
Վերափոխման եկեղեցի
-
Սուրբ Երրորդություն տաճար
Արդյունաբերություն
խմբագրելՍեփական արտադրության ապրանքների արտահանման ծավալը 2009 թվականի ընթացքում 29,3 միլիարդ ռուբլի է։
Քույր քաղաքներ
խմբագրելԴրամագիտություն
խմբագրել2019 թվականի սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց «Ռուսաստանի հին քաղաքներ» շարքի[26] 10 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամ՝ «ք․ Կլին, Մոսկվայի մարզ»։
Հայերը Կլինում
խմբագրել2016 թվականի հունվարի 31-ին Կլինում բացվեց «Արևամանուկ» հայկական դպրոցը՝ առաջին հայկական դպրոցը քաղաքում[27]։ Աշակերտների թիվը մոտ 200 է (2023թ․): Հայերեն գրել-կարդալուց բացի երեխաները ուսումնասիրում են հայոց պատմություն և աշխարհագրություն, ծանոթանում են ժողովրդական երգարվեստին, տոնում ազգային և Հայ Առաքելական Եկեղեցու տոները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ОКТМО. 179/2016. Центральный ФО
- ↑ «"Населенными пунктами воинской доблести" стали 6 муниципалитетов МО». РИА Новости (ռուսերեն). 20160505T2055. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 3,0 3,1 «История г.о. Клин и не только…». Информация, культура, развлечения (infoce-klin.ru) (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 22. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 «Народная энциклопедия "Мой город". Клин (Московская область)». www.mojgorod.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1939 года. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам». www.demoscope.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу». www.demoscope.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу». www.demoscope.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу».
- ↑ «Народное хозяйство СССР 1922-1982 (Юбилейный статистический ежегодник)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Народное хозяйство СССР за 70 лет: Юбилейный стат. ежегодник / Госкомстат СССР. — М:Финансы и статистика, 1987. — 766 с.». alcdata.narod.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу».
- ↑ «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Численность постоянного населения Российской Федерации по городам, поселкам городского типа и районам на 1 января 2009 года».
- ↑ «Перепись населения 2010. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений».
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года».
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года».
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года».
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года».
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года».
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года».
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года».
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года».
- ↑ «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более».
- ↑ «Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2023 года (с учётом итогов Всероссийской переписи населения 2020 г.)». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Банк России выпускает в обращение памятные монеты из драгоценного и недрагоценного металлов». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Եթե Մեկը Կարողանար Աչքերով Տեսնել Այն Ինչ Կատարվում Է Նրանց Հոգում – Gateway Armenia» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
Գրականություն
խմբագրել- Города Подмосковья. Кн. 2. — М.: Московский рабочий, 1980. — 608 с.
- Селиванов, Александр Фёдорович (1890–1907). «Клин, уездный город Московской губернии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт администрации Клинского районаԱրխիվացված 2007-10-24 Wayback Machine
- Православные храмы и монастыриԱրխիվացված 2007-12-12 Wayback Machine
- История герба КлинаԱրխիվացված 2009-05-30 Wayback Machine
- Храмы города КлинԱրխիվացված 2007-09-29 Wayback Machine
- "Արևամանուկ" հայկական դպրոցի միջոցառումը նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։