Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ, ՖՍԲ, ռուս.՝ Федеральная служба безопасности Российской Федерации, ФСБ), Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության ազգային անվտանգության ծառայություն, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) գլխավոր իրավահաջորդ։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն
Изображение логотипа
Տեսականվտանգության գործակալություն, Ռուսաստանի Դաշնության դաշնային ծառայություն և իրավաբանական անձ
Երկիր Ռուսաստան
ՀապավումԱԴԾ
ՖՍԲ (ФСБ)
ՆախորդողԽՍՀՄ ՊԱԿ
Հիմնադրվածապրիլի 12, 1995
Իրավ. կարգավիճակգործող
Գլխադասային գրասենյակՌուսաստան Լուբյանսկայա հրապարակ, Մոսկվա, ՌԴ
ՏարածաշրջանՌուսաստան Ռուսաստանի Դաշնություն
Գլխավոր քարտուղարԱլեքսանդր Բորտնիկով
ՏնօրենԱլեքսանդր Բորտնիկով
Անձնակազմ200 000 – 300 000
Կայքwww.fsb.ru

Կառույցն զբաղվում է հակահետախուզական միջոցառումների իրականացմամբ, ներքին և սահմանային հսկողությամբ, ահաբեկչության դեմ պայքարով և մի շարք այլ տեսակի ծանր հանցագործությունների և դաշնային իրավախախտումների հետախուզմամբ։ Գործակալության գրասենյակը տեղակայված է մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում (նախկին ԿԳԲ-ի շենքում)։ 2008 թվականից գործակալության տնօրենի պաշտոնն է զբաղեցնում բանակի գեներալ Ալեքսանդր Բորտնիկովը։

ԱԴԾ-ի գործունեությունը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության նախագահը[1]։

Պատմություն

խմբագրել

1993 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինն ստորագրել է հրաման, որի համաձայն Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության նախարարությունը լուծարվում է և ստեղծվում է Ռուսաստանի Դաշնության հակահետախուզական դաշնային ծառայությունը (ՀԴԾ)։ 1995 թվականի ապրիլի 3-ին նախագահն ստորագրեց Դաշնային օրենք «Ռուսաստանի Դաշնության անվտագության դաշնային ծառայության բաժինների մասին», որը ուժի մեջ մտավ 1995 թվականի ապրիլի 12-ին։ Դրան ի պատասխան, Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով, ՀԴԾ-ը անվանափոխվել է և անվանվել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայություն[2], սրա հետ մեկտեղ անձնակազմի փոփոխություն չի եղել, ծառայության աշխատակիցները (ներառյալ տնօրենը և նրա տեղակալը) մնացել են իրենց պաշտոներին՝ առանց վերանշանակման և վերաատեստավորման։ 1995 թվականի հունիսի 23-ին համապատասխան փոփոխություններ մտցվեցին «հետին թվով» դաշնային կառույցների գործադիր ղեկավարության կառուցվածքում[3]։ Հենց այս հրամանով հաստատվեցին կենտրոնական ապարատի ծառայության դրությունը և կառուցվածքը, բացառությամբ ԱԴԾ մի քանի ծառայությունների (վերստեղծված քննչական վարչությունում ստեղծվեց հատուկ գործողությունների վարչություն, իսկ քարտուղարությունը վերափոխվեց գործերի կառավարման վարչության)։

ՌԴ նախագահի 20.12.1995 № 1280 հրամանով «Ռուսաստանի Դաշնության անվտանգության համակարգում աշխատողների համար» դեկտեմբերի 20-ը նշվում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության համակարգում աշխատողի տոն։

1996 թվականի օգոստոսի 14-ին ծառայության պաշտոնական անվանումը` «Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայություն», փոխվել է և դարձել «Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն»։ 1996 թվականի սեպտեմբերի 9-ին վերանվանումը չեղյալ համարվեց։

1997 թվականի մայիսին կատարվում է կենտրոնական ապարատի մեծ վերակառուցում` 22 վարչություններից մնում է 5-ը, մնացածները խմբավորվում են 5 դեպարտամենտների մեջ[4]։

2003 թվականի մատրի 11-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ռուսաստանի Դաշնության անվտանգության Դաշնային ծառայության սահմանապահ ծառայության և Ռուսաստանի Դաշնության նախագահի կառավարական կապի և ինֆորմացիայի Դաշնային գործակալության տնօրինությունը հանձնվում է ԱԴԾ-ին։

2004 թվականի հուլիսին կենտրոնական ապարատում կատարվեց մեծ վերակառուցում` դեպարտամենտների փոխարեն ստեղծվեցին անվտանգության Դաշնային ծառայություններ, տնօրենի տեղակալների քանակը կրճատվեց՝ տաներկուսից դառնալով 4-ի (ներառյալ երկու գլխավոր)[5]։

2004 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչության ղեկավար նշանակվեց գեներալ-մայոր Նիկոլայ Ալեքսեևիչ Օլեշկոն։

2010 թվականին Ռուսկակն ուժերին, որոնք կառավարվում են ԱԴԾ-ի կողմից հաջողվել է վերացնել չեչեն ապստամբների գերագույն հրամանատար Դոկու Ումատովիչ Խամարովին[6]։

2014 թվականի հուլիսի 31-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է № 743 հրամանը, ըստ որի սոցկայքերը, ֆորումները և շփման համար նախատեսված ցանկացած կայք, որը հասանելի համացանցից օգտվող բոլոր մարդկանց, ըստ Ռուսաստանի ԱԴԾ-ի մշակած պլանի պետք է կցված լինեն սարքավորումներին և օրինապահ մարմիններին։ Դրա օգնությամբ հատուկ ծառայություններն ավտոմատ կերպով կարող են տեղեկատվություն ստանալ այդ կայքերի օգտատերերի գործողությունների մասին, սխեման աշխատում է անալոգային համակարգով։ Սրա հետ մեկտեղ համացանցի այդ ճյուղի ներկայացուցիչները չեն ծանոթացել օրենքի վերջնական տեքստի հետ, նաև հայտնի չէ, թե ում հաշվին պետք է դրվի սարքավորումը[7]։

2016 թվականի սեպտեմբերին ԶԼՄ-ում տեղեկություն հայտնվեց Ռուսաստանի ԱԴԾ-ի ապագա բարեփոխումների մասին։ Ըստ դրանց մինչև 2018 թվականը Ռուսաստանի ԱԴԾ-ը վերակազմավորվելու է ՌԴ պետական անվտանգության նախարարության կազմում[8][9]։

Գործունեության ուղղվածություն

խմբագրել
 
Ռուսաստանի ԱԴԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի զինանշանը, 2008

Համաձայն Դաշնային օրենքի «Անվտանգության Դաշնային ծառայության մասին» 8-րդ հոդվածի № 40-43՝ 1995 թվականի ապրիլի 3-ից Ռուսաստանի ԱԴԾ համակարգի գործունեությունն իրականացվում է մի քանի հիմնական ուղղություններով[1]`

  • հակահետախուզական գործունեություն,
  • պայքար ահաբեկչության դեմ,
  • պայքար առանձնապես վտանգավոր հանցագործությունների դեմ,
  • հետախուզական գործունեություն,
  • սահմանապահ գործունեություն,
  • տեղեկատվական անվտանգության ապահովում։

Նաև գործունեության մնացած ուղղությունները որոշվում են դաշնային օրենսդրությամբ`

  • պայքար կոռուպցիայի դեմ[10]

ՌԴ ԱԴԾ-ի օրենքները և պարտավորությունները հաստատված են դաշնային օրենսգրքի «Անվտանգության Դաշնային ծառայության մասին» № 40-43 օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներով[1]։

Հակահետախուզական գործունեություն

խմբագրել

Հակահետախուզական գործունեությունը Ռուսաստանի ԱԴԾ բաժիններից մեկն է, որի լիազորության սահմաններում են գտնվում բացահայտելու, խափանելու հատուկ ծառայությունները, երկրի արտաքին գործերի գերատեսչության, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ գործունեությունները՝ ուղղվածություն ունենալով ապահովելու Ռուսաստանի Դաշնության բնակչության անվտանգությունը[1]։

Ռուսաստանի ԱԴԾ հակահետախուզական ծառայության կազմի մեջ է մտնում հակահետախուզական գործողությունների դեպարտամենտը՝ իր կազմում ունենալով հատուկ ստորաբաժանում, որն զբաղվում է բացառապես ԱՄՆ ԿՀՎ վարչության դեմ պայքարով։ Ստորաբաժանման մասին հայտնի է դարձել ԱՄՆ ԿՀՎի գործակալ Ռայան Ֆոգլի բացահայտումից հետո։

Պայքար հանցագործությունների և ահաբեկչության դեմ

խմբագրել
 
Ռուսաստանի ԱԴԾ հատուկ պատրաստված աշխատակիցները Դոմոդեդովո օդանավակայանում 2011 թվականի ահաբեկչության ժամանակ
 
Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները Դոնի Ռոստովում Boeing 737 ինքնաթիռի ավիավթարից հետո
2016 թվականի մարտ

Համաձայն ՌԴ օրենսդրության՝ Ռուսաստանի ԱԴԾ մարմիններն իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` ահաբեկչական գործունեության, կազմակերպված հանցագործությունների, կոռուպցիայի, զենքի և թմրամիջոցների անօրինական շրջանառության, մաքսանենգության, լրտեսության և այլ հանցագործությունների բացահայտում, նախազգուշացում, խափանում, նաև բացահայտում, նախազգուշացնում, անօրինական զինված խմբերի խափանում, հանցագործ խմբերի, առանձին անձանց և հասարակական այն խմբերի գործունեությունը, որոնք նպատակ ունեն բռնությամբ կատարել մի շարք ՌԴ սահմանադրական փոփոխություններ[1]։

Հետախուզություն

խմբագրել

Հետախուզությունը Ռուսաստանի ԱԴԾ բաժիններից մեկի գործունեությունն է, որը պարտավոր է Ռուսաստանի Դաշնության տարածքում գաղտնի տեղեկությունների, կազմակերպված հանցավորության և ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ ստանալ տեղեկություններ, մշակել դրանք և փոխանցել այլ մարմինների։ Ռուսաստանի ՆՀԾ (ներքին հետախուզական ծառայություն), համաձայն ՌԴ Դաշնային օրենսգրքի «Ներքին հետախուզության մասին» օրենքի, հետախուզական ծառայությունը ՌԴ սահմաններում հանդիսանում է ներքին հետախուզական համակարգը[1]։

Սահմանապահ գործունեություն

խմբագրել

Սհամանապահ գործունեության ուղղություններն են[1]`

  • Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների պահպանումը և պաշտպանությունը անօրինական ներթափանցումներից, Ռուսաստանի Դաշնության սահմանների ներսում ֆիզիկական և իրավական անձանց անվտանգության ապահովումը, սահմանապահ հսկողությունը և Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի սահմանային անցակետերի հսկողությունը։
  • Ռուսաստանի Դաշնության սահմանային տարածքում տնտեսական և այլ գործարքների պաշտպանությունը, Ռուսաստանի Դաշնության տնտեսական գոտու և մայրցամաքային կապի ապահովում, նաև Ռուսաստանի Դաշնության տնտեսական գոտու սահմանային պաշտպանություն, պահուստային ՌԴ գետերում հայտնաբերվող հատուկ տեսակի ձկների պահպանություն։

Տեղեկատվական անվտանգության ապահովում

խմբագրել

Տեղեկատվական անվտանգության ապահովումը Ռուսաստանի ԱԴԾ բաժիններից մեկի գործունեությունն է, որը ներառում է հետևյալ լիազորությունները[1]`

  • պետական և գիտատեխնիկական քաղաքականության կազմավորումը և իրականացումը տեղեկատվական անվտանգւոթյան ապահովման սահմաններում, այդ թվում և ինժեներատեխնիկական և գաղտնագրային միջոցների կիրառում,
  • գործունեության լիցենզավորման և սերտիֆիկատացման առանձին ձևեր, որոնք կարող են մուտք տալ դեպի ՌԴ պետական գաղտնիքներ։

Աշխատակազմ

խմբագրել

Ռուսաստանի ԱԴԾ մարմինները համալրվում են զինվորականներով և քաղաքացիական անձնակազմով։ Բացառությամբ սահմանապահ ծառայությանը, որտեղ առաջնահերթություն է տրվում առավելապես սպայական կազմի զինվորականներին։

Ռուսաստանի ԱԴԾ մարմինների կառուցվածքը

խմբագրել

Ռուսաստանի ԱԴԾ մարմիններին են վերաբերում[1]՝

  • ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն՝
    • Միջազգային հակաահաբեկչական կոմիտեի ապարատ
    • Հակահետախուզական ծառայություն
    • Սահմանադրական կարգի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ծառայություն
    • Տնտեսական անվտանգության ծառայություն
      • ֆինանսակրեդիտային համակարգի հակահետախուզական ապահովման վարչություն (վարչություն «Կ»)
      • արդյունաբերական ձեռնարկությունների, տրանսպորտի, Ռուսաստանի ՆԳՆ, Ռուսաստանի ԱՆ ապահովման վարչություն
      • վերլուծական մարմինների կառավարում
      • վարչական ծառայություն
    • Օպերատիվ ինֆորմացիայի և միջազգային կապերի ծառայություն
    • կադրային ծառայություն
    • Գործունեությունների ապահովման ծառայություն
    • Սեփական անվտանգության ծառայություն
    • Սահմանապահ ծառայություն
    • Գիտատեխնիկական ծառայություն
    • Վերահսկողական ծառայություն
    • Ռազմական հակահետախուզության դեպարտամենտ
    • Քննչական ծառայություն։

Ռուսաստանի ԱԴԾ ղեկավարություն

խմբագրել

Տնօրեն՝

Տնօրենի առաջին տեղակալներ՝

Տնօրենի տեղակալներ՝

  • Դմիտրի Վլադիսլավովիչ Շալկով՝ պետական-քարտուղար
  • Իգոր Գենադևիչ Սիրոտկին՝ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի ղեկավար
  • Ալեքսանդր Նիկոլաևիչ Կուպրյաժկին

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Федеральный закон «О Федеральной службе безопасности»
  2. «Указ Президента Российской Федерации от 23 июня 1995 № 633 «О первоочередных мерах по реализации Федерального закона „Об органах федеральной службы безопасности в Российской Федерации"»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  3. Указ Президента России № 633 от 23 июня 1995 г. «О первоочередных мерах по реализации Федерального закона „Об органах федеральной службы безопасности в Российской Федерации“».
  4. Указ Президента Российской Федерации от 22 мая 1997 года № 515 «О структуре Федеральной службы безопасности Российской Федерации».
  5. Указ Президента Российской Федерации от 11 июля 2004 года № 870 «Вопросы Федеральной службы безопасности Российской Федерации»
  6. Saradzhyan, Simon (2010 թ․ մարտի 31). «Eliminating Terrorists, Not Terror». International Relations and Security Network.
  7. «Медведев обязал соцсети подключить ФСБ к «прослушке» пользователей». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  8. СМИ: в России на базе ФСБ появится Министерство госбезопаности
  9. Конец ФСБ: На основе ведомства может быть создано Министерство государственной безопасности
  10. 2014-04-07. «Владимир Путин призвал ФСБ активизировать борьбу с коррупцией». Российская газета. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին. {{cite web}}: |author1= has numeric name (օգնություն)

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն» հոդվածին։