Բացել գլխավոր ցանկը

Իվանովո (1871-1932 թվականներին՝ Իվանովո-Վոզնեսենսկ), քաղաք Կենտրոնական Ռուսաստանում, Իվանովոյի մարզի կենտրոնը։ Բնակչությունը՝ 409 285 մարդ (2015 թվականի դրությամբ)։

Քաղաք
Իվանովո
Иваново
Դրոշ Զինանշան
Flag of Ivanovo (Ivanovo oblast).png Coat of Arms of Ivanovo (Ivanovo oblast).png

Ivanovo asv2018-08 img58 aerial view.jpg
Կոորդինատներ: 57°00′00″ հս․ լ. 40°59′00″ ավ. ե. / 57.00000° հս․. լ. 40.98333° ավ. ե. / 57.00000; 40.98333
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՇրջանՉելյաբինսկի մարզ
ՀամայնքՄագնիտոգորսկի վարչաշրջան
Ներքին բաժանումԲաժանված է երեք մասի
Լենինյան,
Օրջոնիկիձեի,
Պրաբաբերեժնի
ՔաղաքապետՎիտալիյ Բախմտեյև
Հիմնադրված է1871 թ.
Առաջին հիշատակում1561
Մակերես104,84[1] կմ²
ԲԾՄ120 մ
Բնակչություն409 285 մարդ (2015)
Խտություն3902 մարդ/կմ²
Ազգային կազմռուսներ, ուկրաինացիներ և ուրիշ
Կրոնական կազմուղղափառություն, իսլամ, սուննի և այլ դավանանքներ
Տեղաբնականունմագնիտոգորսկցի
Ժամային գոտիUTCUTC +3
Հեռախոսային կոդ4932
Փոստային ինդեքս153000
Փոստային ինդեքսներ455xxx
Ավտոմոբիլային կոդ37
Պաշտոնական կայքivgoradm.ru
ՊարգևներOrder of the october revolution.png
##Իվանովո (Ռուսաստան)
Red pog.png

Իվանովո-Վոզնեսենսկ քաղաքը հիմնադրվել է 1871 թվականին 15-րդ դարում գոյություն ունեցող Իվանովո գյուղի և 19-րդ դարում ստեղծված Վոզնեսենսկի պոսադի միացման արդյունքում։

Իվանովո քաղաքը առաջին հերթին հայտնի է իր տեքստիլ արդյունաբերության, կրթական հաստատությունների և հեղափոխական պատմության շնորհիվ։ Հայտնի է «Հարսնացուների քաղաք», «Առաջին Խորհրդի Հայրենիք», «Չթի երկիր», «Ռուսաստանի տեքստիլ մայրաքաղաք»,[2] ինչպես նաև «Ռուսական և Կարմիր Մանչեստեր»[3]: Մտնում է Ռուսաստանի Ոսկե օղակի մեջ։

ՊատմությունԽմբագրել

Հնագիտական պեղումները, որոնք հայտնաբերվել են ժամանակից Իվանովոյի տարածքում, պատկանում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին։ 1929 թվականին Սոսնեվե բնակավայրում, Ռիլիխի գյուղում հայտնաբերվել են ֆատյանովյան մշակույթի շաղափված կացիններ[4]:

Առաջին հազարամյակում տարածաշրջանը բնակեցվել է ֆինաուգորական մերյա ցեղերով։ 1863 թվականին հնագետների կողմից հայտնաբերվել են գերեզմանոցներ և 54 դամբարանաբլուր: Տղամարդկանց գերեզմանոցներում հայտնաբերվել էին դանակներ, մետաղյա վահանակներ, կացիններ, իսկ կանանց գերեզմանոցներում՝ զարդարանքներ։ Իրերը պատկանել են 11-12-րդ դարերին[4][5]:

Իվանովո գյուղի առաջացումըԽմբագրել

Իվանովո քաղաքի առաջացման վայրը՝ Ուվոդ գետի մոտակայքում գտնվող տեղանքը Պոտոկ և Կոկույ բնավայրերի միջև։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրԽմբագրել

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Իվանովոն գտնվում է Իվանովոյի մարզի կենտրոնում, Ուվոդ գետի ափին, Մոսկվայից 290 կմ դեպի հյուսիս-արևելք և Յարոսլավլից, Վլադիմիրից և Կոստրոմայից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ հս.լ. 57˚, արլ.ե. 41˚: Քաղաքը զբաղեցնում է 10 484 հա տարածք, որից կառուցապատված է 2 353 հա տարածքը[6]: Իվանովոն և Իվանովոյի մարզը գտնվում են այնպիսի ժամային գոտում, որն ը միջազգային չափանիշի նշվում է որպես Moskow Time Zone (MSK/MSD): Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) նկատմամբ շեղումը +3:00 (MSD) է։

ՀողԽմբագրել

Իվանովո քաղաքի շրջանում և արվարձաններում հողը կավային է, ավազի բավականին մեծ պարունակությամբ, բույսերի համար քիչ սննդարար է և պարարտանյութերի կարիք ունի[4]:

ՋրաբանությունԽմբագրել

Քաղաքը բաժանելով երկու մասի, հյուսիսից հարավ հոսում է Ուվոդ գետը (Կլյազմա գետի վտակ)։ Քաղաքի սահմաններում Ուվոդ գետի մեջ են թափվում երկու փոքր գետեր՝ Տալկա և Խարինկա:

ԲուսականությունԽմբագրել

Գետերի ափերին քաղաքի սահմաններում գտնվում են հանգստի խոշոր զբոսայգիներ՝ Ստեպանովի անվան[7], 1505 թվականի Հեղափոխության անվան[8] և Խարինկա[6]: Անտառները, որոնք շրջապատում են քաղաքը, հիմնականում կենտրոնացված են քաղաքի հարավային, արևելյան և հյուսիսային սահմանների մոտ։ Դրանք բնակչության համար հանգստավայր են հանդիսանում։

Էկոլոգիական իրավիճակԽմբագրել

Պաշտոնական տվյալներով էկոլոգիական իրավիճակը Իվանովոյի մարզում գնահատվում է որպես բավարար, սակայն ջրամբարների վիճակը քաղաքի տարածքում այդպիսին չէ։ Քաղաքի միջով հոսող գետերը հիմնականում աղտոտված են կենցաղային աղբով։ Քաղաքում մաքուր խմելու ջրի խնդիր կա, որը հիմնականում վերցվում է Ուվոդի ջրամբարից[9]: Իվանովո քաղաքում օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են հանդիսանում ավտոմոբիլային տրանսպորտը և կարի արտադրամասերը։

ԿլիմաԽմբագրել

Իվանովո քաղաքի կլիման չափավոր ցամաքային է[1], որին բնորոշ են համեմատաբար շոգ ամառները և ցուրտ ձմեռները կայուն ձնածածկույթով։ Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է՝ -11.5°-ից մինչև -12°միջին ամսական ջերմաստիճանով։ Ամռան ամենատաք ամիսը հուլիսն է, որի միջին ամսական ջերմաստիճանը կազմում է +17.5°-ից +18.7°: Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +3,6˚:

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Իվանովո
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) -8,2 -5,7 0,3 9,6 18,2 21,9 23,7 22,0 15,1 7,3 -0,4 -5,3 8,2
միջին ջերմաստիճանը (°C) -12,1 -10,1 -4,5 4,8 12,1 15,9 18,1 16,3 10,5 4,2 -3,5 -8,6 3,6
միջին նվազագույնը (°C) -15,9 -14,5 -8,6 0,0 5,9 9,9 12,5 10,6 5,9 0,8 -5,5 -11,8 -0,9
տեղումների քանակը (մմ) 35 31 29 36 49 69 92 65 55 55 52 44 612
Աղբյուր՝ Ռուսաստանի հիդրոմետկենտրոն

ԲնակչությունԽմբագրել

2015 թվականի դրությամբ Իվանովո քաղաքը բնակչության թվով Ռուսաստանի Դաշնության 1114 քաղաքների թվում զբաղեցնում էր 46-րդ տեղը։

1975 1976 1979 1982 1985 1986 1989 1990 1991 1992 1993
454 000 454 000 464 324 472 000 471 000 476 000 478 370 480 000 480 000 478 000 475 000
1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004
473 000 472 000 469 000 467 000 464 000 461 000 456 000 452 100 431 721 431 700 424 000
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015
418 200 413 100 409 000 406 500 404 539 408 330 408 300 408 826 409 075 409 223 409 285

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել