Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտե
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտե (ռուս.՝ Следственный комитет Российской Федерации), Ռուսաստանի Դաշնության դաշնային պետական մարմին, որը քրեական դատավարության բնագավառում իրականացնում է օրենսդրությանը համապատասխան լիազորություններ։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտե Следственный комитет Российской Федерации | |
---|---|
Տեսակ | federal authority?, police complaints authority?, parliamentary committee of inquiry? և գործադիր իշխանություն |
Երկիր | Ռուսաստան |
Իրավասություն | Ռուսաստանի Դաշնության նախագահ |
Ստեղծվել է | 2011 թվականի հունվարի 15 |
Գլխամաս | Ռուսաստան 105005, Մոսկվա, Տեխնիկական նրբանցք, տուն 2 |
Վայր | Մոսկվա |
Միրջին թվակազմը | 35 638 (2017 թ․) |
Նախորդող ծառայություն | Ռուսաստանի Դաշնությանը կից քննչական դատախազություն |
Նախագահ | Ալեքսանդր Բաստրիկին |
Կայք | sledcom.ru |
Investigative Committee of Russia Վիքիպահեստում |
Ձևավորվել է Ռուսաստանի Դաշնության դատախազության քննչական կոմիտեին կից։ Իր գործունեությունը սկսել է 2011 թվականի հունվարի 15-ից[1]։ Վերաբերում է պետական ռազմականացված կազմակերպություններին, որոնք իրավունք ունեն ձեռք բերել մարտական հրաձգային և այլ զենքեր[2]։ Ունի նախնական քննության իրավունք՝ նախաքննության ձևով[3]։ ՌԴ ՔԿ-ում, ինչպես և Ռուսաստանի Դաշնության դատախազության և Ռուսաստանի ԱԻՆ-ը, նախատեսված են զինվորական, իրավապահ և դաշնային քաղաքացիական պետծառայությունները։ Ղեկավարը՝ Ալեքսանդր Իվանի Բաստրիկինն է, որը գլխավորում է կոմիտեն 2011 թվականից[4]։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի գործունեությունը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահը։
Պատմություն
խմբագրելՌուսաստանում առաջին անգամ քննչական գերատեսչություն ստեղծելու գաղափարը ծրագիրն իրականացվել է Պետրոս I դատական բարեփոխումների ընթացքում, որի ուղղություններից մեկը եղել է քրեական դատավարության բաժանումը նախաքննության և դատական քննության ժամանակ։
1713 թվականի հուլիսի 25-ին ստեղծվել է Ռուսաստանի առաջին մասնագիտացված քննչական մարմինը՝ Սեմյոնովի գվարդիայի գնդի մայոր Միխայիլ Իվանովիչ Վոլկոնսկու գլխավորությամբ (Պետրոս I 1713 թ. հուլիսի 25-ի հրամանագիրը «Գվարդիայի մայոր Մ․ Վոլկոնսկու քննչական գրասենյակը» ստեղծելու մասին)[5]։ Այս փաստաթուղթը թույլ է տալիս հիմնավորել և սահմանել ամենամյա մասնագիտական տոնը՝ Ռուսաստանի Դաշնության քննչական մարմինների աշխատակցի օրը[6]։
Այս մարմինների մեջ են մտնում առավել վտանգավոր արարքները, որոնք թուլացնում են պետականության հիմքերը, առաջին հերթին պետական իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարվող կոռուպցիոն ուղղվածության հանցագործությունները (կաշառակերություն, գողություն, ծառայողական կեղծիքներ, խարդախություն)։ Նույն օրը, 1717 թվականի դեկտեմբերի 9-ին, ռազմական դատարանի դատավճռով գնդակահարվել է քննչական գրասենյակի ղեկավար Միխայիլ Վոլկոնսկին[7][8]։
1718 թվականի փետրվարին, Պետերբուրգում Ալեքսեյ Պետրովիչի գործի քննության համար ստեղծվեց Գաղտնի գրասենյակ։ Ապա գերատեսչությանը փոխանցվեցին այլ քաղաքական գործեր։ Գաղտնի գրասենյակը ղեկավարում էր Իվան Ռոմոդանովսկին, Պյոտր I հաճախ ներկա է գտնվել հարցաքննությունների և հանցագործների խոշտանգումների ժամանակ։ Գաղտնի գրասենյակը գտնվում էր Պետրոպավլովյան ամրոցում[9][10]։
Ալեքսանդր I հրամանագրով 1808 թվականի օգոստոսի 29-ին Սանկտ Պետերբուրգում ստեղծվեց քննչական հարկադիր կատարողների պաշտոնը։ . Այդ հարկադիրները քաղաքային ոստիկանության կազմի մեջ էին և մտնում էին Ներքին գործերի նախարարության համակարգի մեջ (1810-1819 թվականներին Ոստիկանության նախարարություն)։
1864 թվականին Դատական կանոնադրությամբ ստեղծվեցին շրջանային դատարաններին կից դատական քննիչների պաշտոնները։ 1917 թվականին դատարանի դեկրետից հետո նրանք լուծարվեցին։
ԽՍՀՄ դատարանակազմության կանոնադրությամբ 1922 թվականին առաջացան տեղամասային ժողովրդական քննիչների , ավագ քննիչներ մարզային դատարաններում, ՌԽՖՍՀ գերագույն դատարանին կից քննչական վարչության հատուկ կարևորագույն գործերով քննիչների պաշտոններ։ 1928 թվականին այդ պաշտոնները արդեն լուծարվեցին, իսկ նրանց գործառույթներն անցան ՌՍՖՍՀ քննչական բաժնի դատախազությանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента Российской Федерации от 14 января 2011 года № 38 [https://web.archive.org/web/20120507123952/http://graph.document.kremlin.ru/page.aspx?1;1542859 Արխիվացված 2012-05-07 Wayback Machine "Вопросы деятельности Следственного комитета Российской Федерации
- ↑ Федеральный закон от 13 ноября 1996 г. № 150-ФЗ «Об оружии»
- ↑ Статья 151 УПК РФ
- ↑ Статья 15 Федерального закона «О Следственном комитете Российской Федерации»
- ↑ оригинал документа хранится в Российском государственном историческом архиве. Фонд 1329. Опись 1. Книга 27. Лист. 1.
- ↑ Постановление Правительства Российской Федерации от 27 августа 2013 г. № 741 "О дне сотрудника органов следствия Российской Федерации
- ↑ Формирование стадии предварительного расследования в уголовном процессе России в 1717—1723 гг.
- ↑ Указ Петра I от 9 декабря 1717 г. о порядке деятельности и компетенции следственной канцелярии ведения Г. И. Кошелева и Ф. Д. Воронова // Сайт «Восточная литература»
- ↑ «Преображенский приказ и канцелярия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Н. М. В. Тайная канцелярия в царствование Петра I. Очерки и рассказы по подлинным делам // Русская старина, 1885. — Т. 47. — № 8. — С. 185—208; № 9. — С. 347—364; Т. 48. — № 10. — С. 1-16; № 11. — С. 221—232; № 12. — С. 455—472». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.