Ռուսաստանի Դաշնության դատախազություն

Ռուսաստանի Դաշնության դատախազություն (ռուս.՝ Прокуратура Российской Федерации), մարմինների դաշնային միասնական կենտրոնացված համակարգ, որը Ռուսաստանի Դաշնության  անունից հսկողություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության պահպանման և Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող օրենքների կատարման համար։ Ռուսաստանի Դաշնության դատախազությունը կատարում է և այլ առանձնահատկություններ՝ սահմանված դաշնային օրենքներով։  Ռուսաստանի Դաշնության դատախազության լիազորությունները, գործունեության կազմակերպումը և կարգը  սահմանվում են Ռուսաստանի Դաշնության դատախազության մասին դաշնային օրենքով[1]։ Վերաբերում է պետական ռազմականացված կազմակերպություններին, որոնք իրավունք ունեն կրել մարտական հրաձգային և այլ զենքեր[2]։ Ռուսաստանի դատախազությունում իրականացվում է դաշնային ռազմական, իրավապահ և պետական քաղաքացիական ծառայություն։  Դատախազությունը պետք է իրականացնի իր լիազորությունները պետական իշխանության մարմիններից անկախ (օրենսդիր, գործադիր, դատական),  իշխանության ոչ մի ճյուղերի չի պատկանում։

Ռուսաստանի Դաշնության դատախազություն
Прокуратура Российской Федерации
Изображение логотипа
Ռուսաստանի Դաշնության դատախազության խորհրդանշան
ՏեսակԴատախազություն, government organization? և նախարարություն
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ստեղծման թվականհունվարի 17, 1992
Փոխարինված էԽՍՀՄ գլխավոր դատախազություն
ՇտաբակայանՄոսկվա, Ռուսաստան
ՊետՅուրի Չայկա
Կայքgenproc.gov.ru
Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության շենքը. 1992 թվական
Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության շենքը. 2006 թվական
Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության շենքը Պետրովկում

1722 թվականի  հունվարի 12-ին Պետրոս I բարձրագույն հրամանով հիմնադրվեց Ռուսաստանի դատախազությունը։

Դատախազության գործունեության ուղղություններ խմբագրել

 
Սվերդլովսկի մարզի դատախազության շենքը․  Եկատերինբուրգ, 2017 թվականի մարտ

Օրինականության միասնության և ամրապնդման, օրենքի գերակայության ապահովման նպատակով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության օրենքով պաշտպանվող  հասարակության և պետության շահերի հսկողությունը իրականացնում է դատախազությունը 

  • դաշնային գործադիր իշխանության մարմինների կողմից օրենքների կատարման, (դաշնային նախարարությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների ծառայությունների հետ և այլն), Ռուսաստանի Դաշնության  պետական իշխանության սուբյեկտների օրենսդիր (ներկայացուցչական) և գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների հսկողության մարմինների կողմից, դրանց պաշտոնատար անձանց, կառավարման մարմինների և իրավաբանական անձանց ղեկավարների հետ։
  • օրենքների  մարմինների կողմից իրականացնող օպերատիվ-հետախուզական գործունեություն, հետաքննություն և նախաքննություն
  • օրենքների կատարումը դատական կատարածուների կողմից
  •  հիմնարկների   և աշխատակազմերի մարմինների կողմից օրենքների կատարմանը, որոնք պատիժ են կրում և կիրառում են հարկադրական բնույթի միջոցներ։ Դատախազության գործունեության այլ ուղղությունները 
  • հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության համակարգումը 
  • միջազգային համագործակցություն,
  • հատուկ հրատարակությունների թողարկում 

Դատախազները նաև մասնակցում են  դատարանների գործերի քննությանը, ներկայացնում են օրենքին հակասող դատական որոշումները, մասնակցում են իրավաստեղծագործական գործունեությանը, պետական իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին, քննարկում են դիմումները, բողոքները և այլ դիմումներ[3]։

Դատախազության կառուցվածք խմբագրել

Ռուսաստանի Դաշնության դատախազություն՝ միասնական կենտրոնացված մարմինների և հաստատությունների համակարգ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի ենթակայությամբ գտնվող վերադաս և ստորադաս դատախազները, որի մեջ մտնում են[4]։

  • Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն
  • Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության ակադեմիա 
  • Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների դատախազություն
  • Քաղաքների և շրջանների դատախազություններ (և այլ տարածքային դատախազություններ)
  • Զինվորական դատախազություն
  • Մասնագիտացված դատախազություններ (տրանսպորտային, բնապահպանական, քրեակատարողական, հատուկ ռեժիմային օբյեկտներում)
  • Գիտական և ուսումնական կազմակերպման դատախազություններ 
  • Դատախազության տպագիր հրատարակությունների խմբագրություններ 

Դատախազության մարմինների և  հիմնարկների կրթության վերակազմակերպումը և լուծարումը, նրանց կարգավիճակի և իրավասությունների որոշումը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի կողմից։ 

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազը գլխավորում է  Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը, պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացմամբ՝ դաշնային խորհրդի կողմից։

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կառույցի մեջ են մտնում գլխավոր վարչությունները (այդ թվում՝ դաշնային ընտրատարածքների), բաժինները, ինչպես նաև Գլխավոր դատախազությունը՝  կառուցվածքային ստորաբաժանումների իրավունքով։  Սուբյեկտների դատախազները գլխավորում են Ռուսաստանի Դաշնության դատախազությունները և նշանակվում են Ռուսաստանի Դաշնության նախագահի սուբյեկտների համաձայնությամբ (որպես կանոն, իրենց օրենսդիր (ներկայացուցչական) մարմինների կողմից)։

Ըստ Ռուսաստանի Դաշնության դատախազության մասին դաշնային օրենքի նախատեսված են հետևյալ պաշտոնները․

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն խմբագրել
  • Գլխավոր դատախազ
  • Գլխավոր դատախազի առաջին տեղակալ
  • Գլխավոր դատախազի տեղակալ
  • Գլխավոր դատախազի ավագ օգնական (գլխավոր վարչությունների, վարչությունների, խորհրդականները, ավագ օգնականները և հատուկ հանձնարարություններով ավագ օգնականները)
  • Գլխավոր դատախազի օգնական (գլխավոր վարչությունների պետերի տեղակալները, վարչությունների կազմի բաժինների պետերը, օգնականները և հատուկ հանձնարարություններով օգնականները, ինչպես նաև գլխավոր դատախազի և գլխավոր դատախազի տեղակալների, հատուկ հանձնարարությունների գծով առաջին տեղակալների օգնականները)
  • Ավագ դատախազը և դատախազը (գլխավոր վարչություններում, վարչություններում և բաժիններում)

Բաժնի պետի պաշտոնը  բացակայում է շատ դատախազություններում, հավանաբար  անհրաժեշտության բացակայության պատճառով։ Ավագ օգնականները և դատախազի օգնականները պայմանականորեն միացվել են, այսպես կոչված, խմբերի, հոսքերի հսկողությանը և ենթարկվում են դատախազի համապատասխան տեղակալին։ Շրջանային դատախազության բաժնի պետը ոչ պաշտոնական անձ է համարվում և իր կարգավիճակով քիչ է տարբերվում դատախազի ավագ օգնականներից և օգնականներից։

Դատախազների հիմնական լիազորությունները խմբագրել

Դատախազն իր վրա դրված գործառույթները իրականացնելիս իրավունք ունի անարգել մտնել մարմինների հսկողւթյան տակ գտնվող տարածքներ և շինություններ, պահանջել տրամադրելու անհրաժեշտ փաստաթղթերը և նյութերը, բացատրության համար կանչել պաշտոնատար անձանց և քաղաքացիներին։

Դատախազը մասնակցում է  դատարանների կողմից գործերի քննմանը, ընդ որում, նա իրավունք ունի դիմել դատարան կամ մտնել գործի մեջ դատավարության ցանկացած փուլում։ Հարուցում է քրեական հետապնդում։ Հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները, հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ։

Դատախազը կամ նրա տեղակալը իր իրավասության սահմաններում վճռաբեկ դատարան է մտցնում ապելյացիոն, անհատ և հսկողական բողոքի ժամանակ՝ ապօրինի կամ անհիմն դատական որոշման դեպքում (վճիռ, որոշում)։ Դատարանում իրականացնելով քրեական հետապնդումը, դատախազը հանդես է գալիս որպես պետական մեղադրող։ Դատախազները իրականացնում են այլ լիազորություններ, որը նրանց վրա դրված է  դատախազության մասին Դաշնային օրենքով, քրեական դատավարության և  Ռուսաստանի Դաշնության այլ օրենսդրությամբ։

Դատախազությանը կից քննչական կոմիտե՝  2011 թվականի հունվարի 15-ից  Ռուսաստանի Դաշնության դատախազությանը կից ստեղծվեց Քննչական կոմիտե։ Համապատասխան Դաշնային օրենքը № 403-ԴՕ  Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի մասին Ռուսաստանի նախագահը ստորագրել է  2010թվականի դեկտեմբերի 28-ին[5]։

Նոր օրենքը վերափոխեց Քննչական կոմիտեն, դարձնելով լիովին ինքնուրույն դաշնային պետական մարմին։ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը ուղղակիորեն ենթարկվում է Ռուսաստանի Դաշնության նախագահին։

Դասային աստիճաններ և կոչումներ խմբագրել

Դասային աստիճաններ խմբագրել

Դատախազների դասային աստիճաններ՝  Դաշնային օրենքի  № 2202-1 հոդվածի համաձայն անձնական ծառայողական տեսակներ, որը յուրացվում է դատախազության աշխատողների կողմից։ Դրանք շնորհվում են ըստ զբաղեցրած պաշտոնի  և աշխատանքային ստաժի համապատասխան, ինչը վկայում է  աշխատողի.ծառայողական և մասնագիտական աճի մասին։  ՌԴ դատախազությունում շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները։

Կրտսեր ղեկավարական կազմ Ավագ ղեկավարական կազմ
Առօրյա հագուստի

ուսադիրներ

           
Դասային աստիճան  3-րդ դասի իրավաբան  2-րդ դասի իրավաբան 1-ին դասի իրավաբան  Արդարադատության կրտսեր խորհրդական Արդարադատության խորհրդական   Արդարադատության ավագ խորհրդական
Բարձրագույն ղեկավարական կազմ
Առօրյա հագուստի

ուսադիրներ

       
Դասային աստիճան Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդական Արդարադատության գործող պետական խորհրդական

Սկզբնական դասային աստիճանը շնորհվում էդատախազության  մարմինների և հիմնարկների աշխատողներին, որոնք անցել են ատեստավորումը և ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն։

2014 թվականից այն անձինք, ովքեր չունեն բարձրագույն կրթություն, չեն կարող ընդունվել  դատախազի պաշտոնում։

Դատախազության աշխատողներին, ովքեր ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն և առաջին անգամ են պաշտոնում նշանակված, շնորհվում է իրավաբանի 3-րդ դասի սկզբնական դասային աստիճան։

Զինվորական կոչումներ խմբագրել

Դատախազության աշխատակիցները, որոնց ծառայությունը անցնում է  զինվորական դատախազության մարմիններում,ունեն զինծառայողի կարգավիճակ։ Այդ աշխատողներին համաձայն «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» Դաշնային օրենքի, շնորհվում են զինվորական կոչումներ[6]։

Ծառայողական զենք  խմբագրել

Դաշնային օրենքի՝ 17.01.1992 N 2202-1  Ռուսաստանի Դաշնության դատախազության մասին 45 հոդվածի հիման վրա  դատախազները իրավունք ունեն մշտական կրելու և պահելու ձեռքի մարտական հրաձգային զենք (ատրճանակներ, հրացաններ) և հատուկ միջոցներ, ինչպես նաև դրանց կիրառումը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված կարգով [7]։

Մրցանակներ խմբագրել

Շքանշան Անվանում Ստեղծման ամսաթիվ
 
Տարբերանշան երեք աստիճանների՝ I, II, III աստիճանի «Օրենքի հավատարմության համար»[8]
2007 թ․

ապրիլի 6

 
Շքանշան «Փոխգործակցություն համար»[8]
2007 թ․

ապրիլի 6

 
Շքանշան «Դատախազության վետերան»[8]
2007 թ․

ապրիլի 6

 
Կրծքանշան «Ռուսաստանի Դաշնության դատախազության պատվավոր աշխատող»[9]
2007 թ․ հունվարի 10
 
Կրծքանշան «Անբասիր ծառայության համար»[10]
2007 թ․

փետրվարի 2

 
Շքանշան 

«Ռուսաստանի դատախազության 290 ամյակ»[11]

2011 թ․

նոյեմբերի 25

Ռուդենկո շքանշան[12] 2015 թ․

մարտի 18

Դատախազի երդում խմբագրել

  Նվիրելով ինձ Օրենքի ծառայությանը, հանդիսավոր երդվում եմ
  • սրբորեն պահպանել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը, Ռուսաստանի Դաշնության օրենքները և միջազգային պարտավորությունները
  • անողոքաբար պայքարել օրենքի ցանկացած խախտումների դեմ, ով էլ կատարած լինի դրանք, հասնել դատախազական հսկողության բարձր արդյունավետության
  • ակտիվորեն պաշտպանել անձի, հասարակության և պետության շահերը
  • հստակ և ուշադիր վերաբերվել քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, մարդկանց ճակատագրերի լուծման դեպքում պահպանել օբյեկտիվությունը և արդարությունը
  • խստորեն պահպանել պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիք
  • անընդհատ կատարելագործել հմտությունները, պահպանել իր մասնագիտական պատիվը, լինել անկաշառելիության, բարոյական մաքրության, համեստության օրինակ, սրբորեն պահպանել և բարձրացնել դատախազության լավագույն ավանդույթները
  • Գիտակցում եմ, որ Երդման խախտումը անհամատեղելի է դատախազության մարմիններում հետագայում գտնվելու համար։
    - Դաշնային օրենք «Ռուսաստանի Դաշնության դատախազության մասին», հոդված 40.4
 

Ղեկավարություն խմբագրել

Ռուսաստանի Դաշնության դատախազություն

Գլխավոր դատախազ

  • Յուրի Չայկա՝ գլխավոր դատախազ

Առաջին տեղակալներ

  • Ալեքսանդր Բուքսման՝ գլխավոր դատախազի առաջին տեղակալ։

Տեղակալներ

  • Նիկոլայ Վինիչենկո
  • Սերգեյ Վորոբյով
  • Վիկտոր Գրին
  • Գուլյագին Յուրի 
  • Ալեքսանդր Գուցան
  • Սերգեյ Զայցև
  • Եվգենի Զաբարչուկ
  • Ալեքսանդր Զվյագինցև 
  • Յուրի Զոլոտով
  • Սաբիր Կեխլերով
  • Գենադի Լոպատին
  • Վլադիմիր Մալինովսկի
  • Յուրի Պոնոմարյով 
  • Իվան Սեմչիշին
  • Իվան Սիդորուկ
  • Սերգեյ Ֆրիդինսկի 

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի խորհրդականները

  • Նորայր Գուրև 
  • Սալավատ Կարիմով
  • Ալեքսանդր Ռոզանով
  • Ալեքսանդր Սուխարև

Թվաքանակ խմբագրել

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 22-ի № 701 հրամանագրով՝ Ռուսաստանի Դաշնության դատախազության մարմինների ընդհանուր հաստիքային թվաքանակը կազմում է 51 014 մարդ, այդ թվում՝  զինվորական դատախազության մարմինների աշխատակիցները՝ 3102 մարդ (որից զինծառայողները՝ 2063 մարդ, քաղաքացիական անձնակազմ՝ 1039 մարդ)[13]։

Քննադատություն խմբագրել

Hewlett Packard ընկերությունը խոստովանել է, որ կաշառք  է տվել  անանուն ռուս մի պաշտոնյայի ՌԴ Գլխավոր դատախազության  համակարգիչների և ծրագրային ապահովման խոշոր մատակարարման համար։ Հետաքննությունը, որը անցկացվում էր ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից, շրջանառվում են միլիոնավոր դոլարներ և եվրո, վճարվում են օֆշորային ընկերությունների կողմից, որոնցից մի քանիսը եղել են ուղղակիորեն կապված բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Միջոցների լվացումը տեղի էր ունենում  Շվեյցարիայի, Լատվիայի, Լիտվայի և Ավստրիայի բանկային հաշիվների միջոցով[14]։

2008 թվականին ԵԽԽՎ համազեկուցողները ռուսական դատախազությունը անվանել են «ռեպրեսիվ մարմին» և առաջարկել է այն լուծարել[15]։

2011 թվականին Ռուսաստանի ԱԴԾ-ն Մոսկվայի մարզում  բացահայտել է ապօրինի խաղատների ցանց , որոնք հիմնել էին դատախազության բարձրաստիճան աշխատակիցները և մարզային ոստիկանությունը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել[16][17]։

Կրթություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Федеральный закон «О прокуратуре Российской Федерации».
  2. Федеральный закон от 13 ноября 1996 г. № 150-ФЗ «Об оружии»
  3. Инструкция Как написать жалобу в прокуратуру
  4. Структура Արխիվացված 2013-01-27 Wayback Machine Генеральная прокуратура Российской Федерации
  5. «Федеральный закон от 28 декабря 2010 г. N 403-ФЗ "О Следственном комитете Российской Федерации"». Российская газета. 2010 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  6. Федеральный закон «О прокуратуре»
  7. ст. 45 Меры правовой защиты и социальной поддержки прокуроров
  8. 8,0 8,1 8,2 Приказ Генпрокурора РФ от 6 апреля 2007 г. № 393-к «О наградах прокуратуры Российской Федерации»
  9. Приказ Генерального прокурора РФ от 10 января 2007 года № 1 «Об утверждении Положения о нагрудном знаке „Почётный работник прокуратуры Российской Федерации“»
  10. Приказ Генерального прокурора РФ от 2 февраля 2007 г. № 107-к «Об утверждении Положения о нагрудном знаке „За безупречную службу“»
  11. Приказ Генерального прокурора Российской Федерации от 25 ноября 2011 г. № 415 «Об учреждении медали прокуратуры Российской Федерации „290 лет прокуратуре России“»
  12. «Учреждена награда прокуратуры Российской Федерации «Медаль Руденко»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  13. «Указ Президента РФ от 22 декабря 2016 г. № 701».
  14. Елена Марголина. Hewlett-Packard призналась в даче взяток в России Արխիվացված 2014-04-11 Wayback Machine // РБК, 10.04.2014
  15. Содокладчики ПАСЕ предлагают ликвидировать российскую прокуратуру.
  16. ФСБ раскрыла «крышу» подпольных казино: взятки шли боссам ГУВД и прокурору Подмосковья // Newsru.com, 16.02.2011
  17. Генпрокуратура и ВС подвели «игорное дело» к окончательному развалу, не помогло даже жесткое письмо Бастрыкина // Newsru.com, 22.01.2014

Գրականություն խմբագրել

  • Звягинцев А. Г. Прокуратура России. От истоков до наших дней. — М. : ОЛМА Медиа Групп, 2014. — 728 с. — ISBN 978-5-373-00927-0.
  • Филатенков, М. В. Прокуроры России: 295 лет на страже Закона / М. В. Филатенков, О. В. Ломоносова, Д. А. Карнажицкий [и др.] ; рук. пр-та М. Е. Гриднева. — М. : Граница, 2016. — 240 с. — ISBN 978-5-94691-896-1.

Արտաքին հղումներ խմբագրել