Բալաշիխա (ռուս.՝ Балашиха), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայի մարզում։ Հեռավորությունը Ռուսաստանի մայրաքաղաքից ընդամենը 1 կիլոմետր է։ Ընկած է մոսկովյան օղակաձև ավտոմայրուղու վրա, Պեխորկա գետի ափին։ Բնակչության թվաքանակը 1970 թվականին եղել է 92.400, 1989-ին՝ 147.909, 2010-ին՝ 215.494:

Բնակավայր
Դրոշ Զինանշան
Flag of Balashikha.svg Coat of arms of Balashikha.svg

Prospekt Lenina Balashiha.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1830[1] թ.
Առաջին հիշատակում1830
Մակերես97,8 կմ²
ԲԾՄ150 մետր, 147 մետր
Բնակչություն468 221 մարդ (հունվարի 1, 2018)[2][3]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ495 52 և 498
Փոստային ինդեքսներ143900
Պաշտոնական կայքbalashiha.ru
##Բալաշիխա (Ռուսաստան)
Red pog.png
Բալաշիխայի ռադիոկայմերը՝ 300 և 176 մետր բարձրությամբ

Անվան ստուգաբանությունԽմբագրել

Ուգրո-ֆիննական լեզուներից թարգմանած՝ Բալա-շիխա նշանակում է տոնախմբությունների երկիր, ծիծաղի ու կատակի երկիր[4]. այս կողմերում սլավոններից առաջ ուգրո-ֆիննական ցեղի պատկանող մարդիկ են ապրել։

ԱշխարհագրությունԽմբագրել

Դեռ 19-րդ դարում Բալաշիխան համբավվել է իր Պեխորկա գետի և ուշագրավ ջրային համակարգի շնորհիվ, համակարգ, որը ձգվում է հյուսիսից հարավ՝ 40 և արևելքից արևմուտք՝ 20 կիլոմետր։ Ընդ որում՝ այդ տարածքում բազմաթիվ փոքր լճեր ու լճակներ են առաջացել այն ամբարտակների պատճառով, որոնք կանգնեցվել են գետի վրա՝ 19-րդ դարում Բալաշիխայում շահագործման հանձնված բամբակամշակման ֆաբրիկաները էներգիայով ապահովելու համար։

ՊատմությունԽմբագրել

Բալաշիխան հիմնադրվել է 1830 թվականին[5], քաղաքի կարգավիճակ է ստացել 1939-ին[6]։ Շրջակայքի մի շարք գյուղակներ, որոնք ժամանակի ընթացքում ձուլվել են քաղաքին, շատ ավելի վաղ են հիմնված եղել։

Բալաշիխայով է անցնում հանրահայտ Վլադիմիրյան տրակտը, որով դեռ ցարական ժամանակներում դատապարտյալներին ոտքով Մոսկվայից քշել են դեպի սիբիրյան աքսորավայրերը։ Խորհրդային տարիներին այդ ճանապարհը վերանվանվել էր՝ կոչվելով նշանավոր գրող Մաքսիմ Գորկու անունով։

Քույր քաղաքներԽմբագրել

Բալաշիխան բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7][8].

ԳրականությունԽմբագրել

  • "Balashikha in stories" (Балашиха в очерках и зарисовках) - А. Галанин и др.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://web.archive.org/web/20170502232444/http://balashiha.ru/about/istoriya-i-sovremennost
  2. http://www.msko.gks.ru/wps/wcm/connect/rosstat_ts/msko/resources/c7954d80450b9e608f41afde4cdebdf4/Оценка+численности+постоянного+населения+Московской+области+по+состоянию+на+1+января++2018+г.doc
  3. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  4. «Топонимия Балашихи.»։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-26-ին։ Վերցված է 2020-04-12 
  5. Энциклопедия Города России։ Moscow: Большая Российская Энциклопедия։ 2003։ էջ 35։ ISBN 5-7107-7399-9 
  6. Balashikha. Official page. History.
  7. «Сергей Юров предложил создать группу по работе с городами-побратимами»։ balashiha.ru (ռուսերեն)։ Balashikha։ 2017-09-09։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-14-ին։ Վերցված է 2020-02-04 
  8. «Балашиха и китайский Янчжоу будут сотрудничать в экономике и культуре»։ balashiha.ru (ռուսերեն)։ Balashikha։ 2018-04-13։ Վերցված է 2020-02-04 (չաշխատող հղում)

Արտաքին հղումներԽմբագրել