Աֆրիկայի միջուկային զենքի ազատ գոտու մասին պայմանագիր (անգլ.՝ African Nuclear Weapon Free Zone Treaty), առանց միջուկային զենքի գոտի Աֆրիկայում։ Հայտնի է նաև որպես՝ Պելինդաբայի պայմանագիր (անգլ.՝ Treaty of Pelindaba), անվանվել է Հարավային Աֆրիկայի պետական միջուկային հետազոտությունների կենտրոնի անունով, որը ղեկավարել է Հարավաֆրիկյան միջուկային էներգետիկայի կորպորացիան և այն վայրն էր, որտեղ մշակվել, պատրաստվել և հետագայում պահվել են Հարավային Աֆրիկայի 1970-ականների ատոմային ռումբերը[1]։

Միջուկային զենքից ազատ գոտու մասին պայմանագրի նկատմամբ Աֆրիկայի երկրների կարգավիճակը      Երկրներ, որոնք վավերացրել են պայմանագիրը      Երկրներ, որոնք ստորագրել են, բայց չեն վավերացրել      Երկրներ, որոնք չեն ստորագրել

Համաձայնագիրը ստորագրվել է 1996 թվականին և ուժի մեջ է մտել 2009 թվականի հուլիսի 15-ին՝ 28-րդ երկրի վավերացումով։

Համաձայնագրի ընդհանուր նկարագիր

խմբագրել

Պայմանագրով արգելվում է Պայմանագրի կողմերի տարածքում միջուկային պայթուցիկ սարքերի հետազոտում, մշակում, արտադրություն, պահեստավորում, ձեռքբերում, փորձարկում, կառավարել կամ տեղակայել և Պայմանագրի կողմերի կողմից աֆրիկյան գոտում ռադիոակտիվ թափոններ թափել։ Պայմանագրով Պայմանագրի կողմերին նաև արգելվում է հարձակվել գոտու ցանկացած միջուկային օբյեկտի վրա և կողմերից պահանջվում է պահպանել միջուկային նյութերի, օբյեկտների և սարքավորումների ֆիզիկական պաշտպանության բարձրագույն չափանիշներ, որոնք պետք է օգտագործվեն բացառապես խաղաղ նպատակներով։ Պայմանագիրը պահանջում է, որ բոլոր կողմերը կիրառեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիարժեք երաշխիքներ՝ խաղաղ նպատակով միջուկային բոլոր գործունեության համար։ Պայմանագրով ստեղծվել է համապատասխանության ստուգման մեխանիզմ, այդ թվում՝ Միջուկային էներգիայի աֆրիկյան հանձնաժողովի ստեղծում։ Դրա գրասենյակը կլինի Հարավային Աֆրիկայում[2]։ Պայմանագիրը վավերացնում է յուրաքանչյուր կողմի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու՝ թույլ տալ օտարերկրյա նավերի և օդանավերի այցելություններ իր նավահանգիստներ և օդանավակայաններ, բացահայտորեն պաշտպանում է բաց ծովում նավարկության ազատությունը և չի ազդում Միջազգային իրավունքով երաշխավորված տարածքային ջրերով անցնելու իրավունքի վրա։

Կիրառման տիրույթ

խմբագրել

«Աֆրիկայի միջուկային զենքից ազատ գոտի» (ANWFZ) նշանակում է Աֆրիկայի մայրցամաքի տարածք, կղզային պետություններ, որոնք անդամակցում են Աֆրիկայի միասնության կազմակերպությանը (OAU) և բոլոր կղզիներ, որոնց Աֆրիկայի միասնության կազմակերպությունը իրենց որոշոմներում համարում է Աֆրիկայի մաս։ «Տարածք» նշանակում է ցամաքային տարածք, ներքին ջրեր, տարածքային ծովեր և կղզեխմբային ջրեր, դրանց վերևում գտնվող օդային տարածքը, ինչպես նաև ծովի հատակը և դրա ընդերքը[3]։

«Աֆրիկայի միջուկային զենքից ազատ գոտին» (ANWFZ) ընդգրկում է ամբողջ Աֆրիկյան մայրցամաքը, ինչպես նաև հետևյալ կղզիները. Ագալեգայի կղզիներ, Բասաս դա Հնդկաստան, Կաբո Վերդե, Կանարյան կղզիներ, Կարգադոս Կարաջոս, Չագոս կղզեխումբ - Դիեգո Գարսիա, Կոմորյան կղզիներ, Եվրոպա կղզի, Խուան դե Նովա, Մադագասկար, Մավրիկիոս, Մայոտ, Արքայազն Էդվարդ և Մարիոն կղզիներ, Սան Տոմե և Պրինսիպի, Ռեյունիոն, Ռոդրիգես կղզի, Սեյշելներ, Տրոմելին կղզիներ և Զանզիբար և Պեմբա կղզիներ[4]։

Այս ցուցակում նշված չեն Խաղաղ օվկիանոսի միջին մասում գտնվող կղզիները՝ Անգոլայի հարավից 1900 կմ արևմուտք գտնվող Սբ. Հեղինե կղզին[5] կամ դրա շարքում գտնվող Համբարձման և Տրիստան դա Կունյա կղզիները, Քեյփթաունից 2500 կմ հարավ-արևմուտք գտնվող Բուվե կղզին, Մադագասկարից 2350 կմ հարավ գտնվող Կրոզե կղզիները, Կերգելեն կամ Ամստերդամ և Սեն Պոլ կղզիները, որոնք Խաղաղ օվկիանոսում գտնվող Ամերիկյան Սամոայի հետ միասին Հարավային կիսագնդի միակ հողերն են, որոնք միջուկային զենքից ազատ ոչ մի գոտում ներառված չեն։

Պատմություն

խմբագրել

Միջուկային զենքից ազատ Աֆրիկայի ձգտումը սկսվել է այն ժամանակից, երբ Աֆրիկայի միասնության կազմակերպությունը 1964 թվականի հուլիսին Կահիրեում կայացած իր առաջին գագաթնաժողովում պաշտոնապես հայտարարեց Աֆրիկայի ապամիջուկազերծումն ապահովող պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագիրը ստորագրման համար բացվել է 1996 թվականի ապրիլի 11-ին Եգիպտոսի Կահիրե քաղաքում։ Աֆրիկայի բոլոր պետություններն իրավունք ունեին դառնալու Պայմանագրի մասնակից պետություններ, որն ուժի մեջ էր մտնելու Պայմանագրի 28-րդ վավերացումից հետո։ Ընդ որում այդ ժամանակ Արձանագրություններն ուժի մեջ են մտնում նաև այն Արձանագրությունները ստորագրողների համար, որոնք արդեն ի պահ են հանձնել իրենց վավերացման փաստաթղթերը։ 1996 թվականին հայտնի դարձավ, որ Աֆրիկայի արաբական պետություններից ոչ մեկը չի վավերացնի Պայմանագիրը, քանի դեռ Իսրայելը չի հրաժարվել միջուկային զենքի իր ծրագրից[6]։ Այնուամենայնիվ, Ալժիրը, Լիբիան և Մավրիտանիան դրանից հետո վավերացրել են Պայմանագիրը։

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան առանց քվեարկության ընդունել է նմանատիպ բանաձևեր 1997 (կրկնակի)[7][8], 1999[9], 2001[10], 2003[11] և 2005[12] թվականներին՝ կոչ անելով աֆրիկյան պետություններին, որոնք դեռևս չեն ստորագրել, հնարավորինս արագ ստորագրել և վավերացնել Պայմանագիրը, որպեսզի այն կարողանա ուժի մեջ մտնել անհապաղ, իսկ III Արձանագրությամբ նախատեսված պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դրա արագ կիրառումն ապահովելու համար։ 1995 թվականին ընդունվել է բանաձև՝ ի պաշտպանություն Պայմանագրի վերջնական տեքստի[13]։

Վավերացրած և միացած երկրներ

խմբագրել

2018 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ Պայմանագիրը վավերացվել է 41 պետությունների և Սահարայիի Արաբական հանրապետության կողմից[14] և ուժի մեջ է մտել 2009 թվականի հուլիսի 15-ից։

Երկիր Ստորագրում Ի պահ հանձնում Կարգավիճակ
մի 1996 ապրիլի 11 1998 փետրվարի 11 Վավերացում
  Անգոլա 1996 ապրիլի 11 2014 հունիսի 20 Վավերացում
  Բենին 1996 ապրիլի 11 2007 սեպտեմբերի 4 Վավերացում
  Բոտսվանա 1998 հունիսի 9 1999 հունիսի 16 Վավերացում
  Բուրկինա Ֆասո 1996 ապրիլի 11 1998 օգոստոսի 27 Վավերացում
  Բուրունդի 1996 ապրիլի 11 2009 հուլիսի 15 Վավերացում
  Կաբո Վերդե 1996 ապրիլի 11 2020 փետրվարի 7 Վավերացում
  Կամերուն 1996 ապրիլի 11 2010 սեպտեմբերի 28 Վավերացում
  Չադ 1996 ապրիլի 11 2012 հունվարի 18 Վավերացում
  Կոմորյան Կղզիներ 1996 ապրիլի 11 2012 հուլիսի 24 Վավերացում
  Կոնգոյի Հանրապետություն 1997 հունվարի 27 2013 նոյեմբերի 26 Վավերացում
  Կոտ դ'Իվուար 1996 ապրիլի 11 1999 հուլիսի 28 Վավերացում
  Հասարակածային Գվինեա 2003 փետրվարի 19 Միացում
  Եթովպիա 1996 ապրիլի 11 2008 մարտի 13 Վավերացում
  Գաբոն 1996 ապրիլի 11 2007 հունիսի 12 Վավերացում
  Գամբիա 1996 ապրիլի 11 1996 հոկտեմբերի 16 Վավերացում
  Գանա 1996 ապրիլի 11 2011 հունիսի 27 Վավերացում
  Գվինեա 1996 ապրիլի 11 2000 հունվարի 21 Վավերացում
  Գվինեա Բիսաու 1996 ապրիլի 11 2012 հունվարի 4 Վավերացում
  Քենիա 1996 ապրիլի 11 2001 հունվարի 9 Վավերացում
  Լեսոթո 1996 ապրիլի 11 2002 մարտի 14 Վավերացում
  Լիբիա 1996 ապրիլի 11 2005 մայիսի 11 Վավերացում
  Մադագասկար 2003 դեկտեմբերի 23 Միացում
  Մալավի 1996 ապրիլի 11 2009 ապրիլի 23 Վավերացում
  Մալի 1996 ապրիլի 11 1999 հուլիսի 22 Վավերացում
  Մավրիտանիա 1996 ապրիլի 11 1998 փետրվարի 24 Վավերացում
  Մավրիկիոս 1996 ապրիլի 11 1996 ապրիլի 24 Վավերացում
  Մոզամբիկ 1996 ապրիլի 11 2008 օգոստոսի 28 Վավերացում
  Նամիբիա 1996 ապրիլի 11 2012 մարտի 1 Վավերացում
  Նիգեր 1996 ապրիլի 11 2017 փետրվարի 22 Վավերացում
  Նիգերիա 1996 ապրիլի 11 2001 հունիսի 18 Վավերացում
  Ռուանդա 1996 ապրիլի 11 2007 փետրվարի 1 Վավերացում
  Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետություն 2006 հունիսի 20 2014 հունվարի 27 Վավերացում
  Սենեգալ 1996 ապրիլի 11 2006 հոկտեմբերի 25 Վավերացում
  Սեյշելյան կղզիներ 1996 հուլիսի 9 2014 մայիսի 23 Վավերացում
  Հարավաֆրիկյան Հանրապետություն 1996 ապրիլի 11 1998 մարտի 27 Վավերացում
  Էսվատինի 1996 ապրիլի 11 2000 հուլիսի 17 Վավերացում
  Տանզանիա 1996 ապրիլի 11 1998 հունիսի 19 Վավերացում
  Տոգո 1996 ապրիլի 11 2000 հուլիսի 18 Վավերացում
  Թունիս 1996 ապրիլի 11 2009 հոկտեմբերի 7 Վավերացում
  Զամբիա 1996 ապրիլի 11 2010 օգոստոսի 18 Վավերացում
  Զիմբաբվե 1996 ապրիլի 11 1998 ապրիլի 6 Վավերացում

Պետություններ, որոնք ստորագրել են, բայց չեն վավերացրել

խմբագրել

Առանց միջուկային զենքի գոտի համաձայնագիրը ստորագրած, բայց չվավերացրած բոլոր երկրները Աֆրիկյան միության անդամ երկրներ են։

Երկիր Ստորագրում
  Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն 1996 ապրիլի 11
  Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 1996 ապրիլի 11
  Ջիբութի 1996 ապրիլի 11
  Եգիպտոս 1996 ապրիլի 11
  Էրիթրեա 1996 ապրիլի 11
  Լիբերիա 1996 հուլիսի 9
  Մարոկկո 1996 ապրիլի 11
  Սան Տոմե և Պրինսիպի 1996 հուլիսի 9
  Սիերա Լեոնե 1996 ապրիլի 11
  Սոմալի 2006 փետրվարի 23
  Սուդան 1996 ապրիլի 11
  Ուգանդա 1996 ապրիլի 11

Չստորագրած երկրներ

խմբագրել
Երկիր
  Հարավային Սուդան - (  Սուդանի մասն էր մինչև 2011 թվականի հուլիսը)

Միջուկային զենք ունեցող երկրներ և Աֆրիկայի միջուկային զենքից ազատ գոտի

խմբագրել
 
     Միջուկային զենքից ազատ գոտիներ
     Միջուկային երկրներ
     Միջուկային զենքի համատեղման գոտիներ
     Չտարածման մասին պայմանագիր ունեցող գոտիներ
Միջուկային զենքից ազատ գոտիների միջազգային համաձայնագրեր[15]
Անվանում Տարածք Մակերես
( կմ2)
Մանակից
երկրներ
Վավերացված
Անտարկտիկայի Անտարկտիդա 14,000,000 45 1961-06-23[16]
Տիեզերքի Տիեզերք 1967-10-10[17]
Տլատելոլկոյի Լատ․ Ամերիկա
Վեստ Ինդիա
21,069,501 33 1969-04-25[18]
Օվկիանոսի Օվկիանոսի հատակ 1972-05-18[19]
Ռարոտոնգայի Խաղաղ օվկիանոս 9,008,458 13 1986-12-11[20]
Բանգկոկի ASEAN 4,465,501 10 1997-03-28[21]
Մոնղոլիայի
(MNWFS)
Մոնղոլիա 1,564,116 1 2000-02-28[22]
Սեմիի
(CANWFZ)
Կենտր․ Ասիա 4,003,451 5 2009-03-21[23]
Պելինդաբայի Աֆրիկա 30,221,532 53 / 40 2009-07-15[24]
Ընդամենը:


Արձանագրություններ

խմբագրել

Պելինդաբայի պայմանագիրը կազմված է երեք Արձանագրություններից․

Արձանագրություն I. Պայմանագիրը ստորագրման և վավերացման համար բաց է միջուկային հինգ երկրների (Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Ռուսաստան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) համար և պարտավորեցնում է այդ տերություններին, ի թիվս այլ բաների, միջուկային զենք չկիրառել և կիրառելով չսպառանալ Պայմանագրի անդամ-երկրների նկատմամբ և չնպաստել՝ խարախուսել կամ աջակցել, Պայմանագրի կետերի խախտմանը գոտու ցանկացած վայրում կամ աֆրիկյան գոտու Արձանագրություն III -ի մաս կազմող ցանկացած տարածքի դեմ։

Արձանագրություն II. Պայմանագիրը ստորագրման և վավերացման համար բաց է միջուկային հինգ երկրների համար և պարտավորեցնում է այդ տերություններին, ի թիվս այլ բաների, միջուկային պայթուցիկ սարք չփորձարկել Պայմանագրի անդամ-երկրների նկատմամբ և չնպաստել՝ խարախուսել կամ աջակցել, Պայմանագրի կետերի խախտմանը աֆրիկյան գոտու ցանկացած վայրում։

Արձանագրություն III․ Պայմանագիրը բաց է ստորագրման համար գոտում գտնվող կախված տարածքներ ունեցող պետությունների (Ֆրանսիա և Իսպանիա) համար և նրանց պարտավորեցնում է պահպանել Պայմանագրի դրույթներն այդ տարածքների վերաբերյալ։ Ֆրանսիան և Իսպանիան, որոնք Պայմանագրի գոտում ունեն տարածքներ, որոնց համար դե յուրե և դե ֆակտո պարտավորություններ են կրում, պարտավոր են՝ այդ երկրների ստորագրումից և վավերացումից հետո, հետևել Պայմանագրի դրույթներին այդ տարածքներում։ Այս արձանագրության մաս միայն Իսպանիան և Ֆրանսիան կարող են լինել։

Տերությունների վավերացման կարգավիճակ

խմբագրել

2011 թվականի մարտի 11-ին Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը ստորագրեցին և վավերացրեցին Արձանագրությունները, բայց Միացյալ Նահանգները դեռ չեն վավերացրել[25][26]։ Իսպանիան ոչ ստորագրել է, ոչ էլ վավերացրել Արձանագրություն III- ը[27]։

ԱՄՆ-ն աջակցել է Աֆրիկայի ապամիջուկայնացման գաղափարին 1965 թ.-ին այս հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի առաջին բանաձևից ի վեր և ակտիվ դեր է խաղացել Պայմանագրի և Արձանագրությունների վերջնական տեքստի մշակման գործընթացում։ 1996 թվականին Միացյալ Նահանգները ստորագրեցին I և II Արձանագրությունները, բայց դրանք չեն վավերացրել։ 2010 թվականի մայիսին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը այդ արձանագրությունները կներկայացնի ԱՄՆ Սենատ՝ խորհրդատվության և վավերացմանը համաձայնություն գալու համար[28]։

Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզու կարգավիճակը, որը վերահսկվում է Միացյալ Թագավորության կողմից, իսկ Միացյալ Նահանգների կողմից օգտագործվում է որպես ռազմակայան, Պայմանագրի վերաբերյալ որոշված չէ։ Դիեգո Գարսիան Մավրիկիոսի կողմից վերահսկվող Չագոս կղզեխմբի մի մասն է։ Չագոս կղզեխմբի մյուս կղզիները համարվում են Աֆրիկայի մաս և ենթարկվում են պայմանագրին, բայց ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Միացյալ Թագավորությունը չեն ճանաչում Դիեգո Գարսիան որպես Պայմանագրի ենթակա[29][30]։

Կիրարկման մեխանիզմներ

խմբագրել

Միջուկային զենքի չտարածման մասին իր պարտավորությունը ստուգելու համար Պայմանագիրը պահանջում է, որ կողմերը ՄԱԳԱՏԷ-ի հետ կնքեն երաշխիքների համապարփակ համաձայնագրեր, որոնք համարժեք են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հետ կապված պահանջվող համաձայնագրերին։ Աֆրիկայի քսանմեկ պետություն դեռևս ուժի մեջ չի մտցրել նման համաձայնագրերը։ ՄԱԳԱՏԷ-ն կոչ է անում նրանց հնարավորինս շուտ ուժի մեջ մտնել այդ համաձայնագրերը[31]։

Համաձայն Պայմանագրի 12-րդ հոդվածի (Կիրարկման մեխանիզմ)՝ ուժի մեջ մտնելուց հետո, Կողմերը համաձայնվում են ստեղծել Միջուկային էներգիայի աֆրիկյան հանձնաժողով (AFCONE): Կիրարկման մեխանիզմին հետևելուց բացի, Հանձնաժողովը պատասխանատու կլինի միջուկային գիտության և տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով օգտագործման տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցության ծրագրերի խրախուսման համար։ AFCONE- ի ստեղծմամբ աֆրիկյան պետությունները շահագրգռված կլինեն պատասխանատվություն ստանձնել իրենց բնական պաշարների, մասնավորապես ճառագայթային նյութերի համար, և երկիրը կպաշտպանեն թունավոր թափոնների արտանետումներից[25]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Von Wielligh, N. & von Wielligh-Steyn, L. (2015). The Bomb – South Africa’s Nuclear Weapons Programme. Pretoria: Litera.
  2. «African Nuclear Weapons Free Zone Treaty». Department of Foreign Affairs, Republic of South Africa. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 28-ին.
  3. «Pelindaba Treaty - Text». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  4. Noel Scott; Amelia du Rand; Jean du Preez (2008 թ․ հոկտեմբեր). «A Brief Guide to the Pelindaba Treaty: Towards Entry-into-Force of the African Nuclear-Weapon-Free Zone Treaty» (PDF). Arms Management Program, Institute for Security Studies.
  5. «Atlantic Ocean - Saint Helena & Dependencies». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  6. Captain Mark E. Rosen; U.S. Navy (Fall 1997). «Nuclear-Weapon-Free Zones: Time for a fresh look». Duke Journal of Comparative and International Law. 8 (1): 29–78. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 28-ին.
  7. United Nations General Assembly Session 51 Resolution A/RES/51/53 Retrieved 2007-08-23.
  8. United Nations General Assembly Session 52 Resolution A/RES/52/46 Retrieved 2007-08-23.
  9. United Nations General Assembly Session 54 Resolution A/RES/54/48 Retrieved 2007-08-23.
  10. United Nations General Assembly Session 56 Resolution A/RES/56/17 Retrieved 2007-08-23.
  11. United Nations General Assembly Session 58 Resolution A/RES/58/30 Retrieved 2007-08-23.
  12. United Nations General Assembly Session 60 Resolution A/RES/60/49 Retrieved 2007-08-23.
  13. United Nations General Assembly Session 50 Resolution A/RES/50/78 Retrieved 2007-08-23.
  14. «Disarmament Treaties Database: Pelindaba Treaty». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  15. «Captain Mark E. Rosen, Nuclear Weapons Free Zones: Time For A Fresh Look, 8 Duke J. of Comp. & Int'l L. 29 (1997)». web.archive.org. 2005 թ․ մարտի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  16. «01. Antarctic Treaty, done at Washington December 1, 1959». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  17. «The Outer Space Treaty». www.unoosa.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  18. «The Nobel Peace Prize 1982». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  19. «3. Treaty on the Prohibition of the Emplacement of Nuclear Weapons and Other Weapons of Mass Destruction on the Seabed and the Ocean Floor and in the Subsoil Thereof, done at London, Moscow, and Washington February 11, 1971». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  20. «SOUTH PACIFIC NUCLEAR FREE ZONE TREATY [TREATY OF RAROTONGA]» (PDF). web.archive.org. 2011 թ․ հուլիսի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  21. «SEANWFZ Enters Into Force; U.S. Considers Signing Protocol - Arms Control Association». Armscontrol.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  22. «Nuclear-Weapon-Free Status of Mongolia». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)
  23. Evans, Michael. «Nuclear - The Earth Times - Encyclopaedia». Earthtimes.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  24. «African Nuclear-Weapon-Free-Zone (ANWFZ) Treaty (Pelindaba Treaty)». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)
  25. 25,0 25,1 «Africa Is Now Officially a Zone Free of Nuclear Weapons». ISS Today.
  26. «African Nuclear-Weapon-Free-Zone (ANWFZ) Treaty (Pelindaba Treaty)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  27. [1]
  28. Remarks at the Review Conference of the Nuclear Nonproliferation Treaty Արխիվացված 2016-12-28 Wayback Machine, Hillary Rodham Clinton, Secretary of State, The United Nations, New York City, May 3, 2010.
  29. «Nuclear-Weapon-Free Zones At a Glance». Arms Control Association. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 28-ին.
  30. Sand, Peter H. (2009 թ․ հունվարի 29), «Diego Garcia: British–American Legal Black Hole in the Indian Ocean?», Journal of Environmental Law, Oxford Journals, vol. 21, no. 1, էջեր 113–137, doi:10.1093/jel/eqn034, Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին
  31. «IAEA: Africa Renounces Nukes». ISRIA / Անվտանգության միջազգային հետազոտությունների և հետախուզության գործակալություն. 2021 թ․ մայիսի 7.

Արտաքին հղումներ

խմբագրել