Բացել գլխավոր ցանկը

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա, ռեգիոնալ կազմակերպություն, որի կազմի մեջ մտնում են Թաիլանդը, Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Ֆիլիպինները։ Ստեղծվել է 1967 թվականին։ Հռչակել է մասնակից երկրների տնտեսական, սոցիալական ու մշակութային համագործակցության զարգացումը, երկրագնդի այդ շրջանում «խաղաղության և կայունության» հաստատումը։ Ղեկավար մարմիններն են՝ արտաքին գործ, մինիստրների ամենամյա նստաշրջանը, նստաշրշանների միշև՝ Մշտական կոմիտեն։ Բացի այդ, գործում են 11 ճյուղային կոմիտեներ։ «Ընդհանուր շուկայի» երկրների և ասոցիացիայի մասնակից երկրների միշև առևտուրն ընդլայնելու նպատակով ստեղծվել է կազմակերպության ժնևյան կոմիտե։ ԱՍԵԱՆ-ի գործունեության վրա ազդում է այն հանգամանքը, որ նրա անդամների մեծ մասը կապված է Հարավ-Արևելյան Ասիայի պրոիմպերիալիստական խմբավորումների հետ։

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա
Տեսակմիջազգային կազմակերպություն և միջկառավարական կազմակերպություն
ՀապավումASEAN
Հիմնադրվածօգոստոսի 8, 1967
Գլխադասային գրասենյակՋակարտա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, բիրմաներեն, չինարեն, ֆիլիպիներեն, ինդոնեզերեն, Khmer, լաոսերեն, մալայերեն, թամիլերեն, թայերեն և վիետնամերեն
ՀիմնադիրԻնդոնեզիա, Մալայզիա, Ֆիլիպիններ, Սինգապուր և Թաիլանդ
ՊարգևներՌամոն Մագսայսայ պարգև
Կայքasean.org
ՀԱԱՊԱ անդամ երկրները

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 285