Անտարկտիկայի համաձայնագիր

Անտարկտիկայի համաձայնագիր (անգլ.՝ Antarctic Treaty), միջազգային համաձայնագիր, որը նախատեսում է Անտարկտիկայի ապառազմականացումը և միջուկային զենքի օգտագործման և փորձարկման արգելքը՝ մայրցամաքի ողջ տարածքում։ Համաձայնագիրը կնքվել է 1959 թվականի դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում։ Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1961 թվականի հունիսի 23-ին՝ 12 նախնական մասնակից երկրների ստորագրման արդյունքում։

Անտարկտիկայի համաձայնագրի նշանը
1971 թվականին ԽՍՀՄ-ում թողարկված փոստային նամականիշ, որը խորհրդանշում է համաձայնագրի 10-ամյակը

Նպատակներ խմբագրել

Համաձայնագրի գլխավոր նպատակը Անտարկտիկայի ողջ մարդկության շահերից բխող գործողությունների համար օգտագործելն է։ Բացի այդ, համաձայնագիրը երաշխավորում է գիտական հետազոտությունների ազատությունը և կարևորում միջազգային համագործակցության ապահովումը։ Արգելվում են ցանկացած տիպի միջուկային պայթյունների իրականացումը և ռադիոակտիվ նյութերի թաղումը մայրցամաքի տարածքում։ 1982 թվականին, որպես համաձայնագրի մի մաս և 9-րդ հոդվածի իրագործում, ուժի մեջ է մտել «Անտարկտիկայի ծովային կենդանի ռեսուրսների պահպանման կոնվենցիա» (ԱԾԿՌՊ)[1]։ Համաձայնագրի կետերի և դրույթների պահպանումն ապահովում է «ԱԾԿՌՊ կոմիտեն», որի շտաբկայանը գտնվում է Ավստրալիայի Թասմանիա նահանգի Հոբարթ քաղաքում։

Դասակարգում խմբագրել

2010 թվականի հունվարին համաձայնագիրը ստորագրել են 46 պետություններ, որոնց 28-ը համարվում են կոնսուլտատիվ կողմեր։ Համաձայնագրի շրջանակներում մասնագետները առանձնացնում են պետությունների երեք հիմնական խմբեր[2]՝

Համաձայնագրի մասնակից երկրներ խմբագրել

Սկզբնական մասնակից երկրները նշված են թավատառ։

Երկիր Խորհրդակցական ձայնի իրավունք Ստորագրման ամսաթիվ
  Ավստրալիա Այո 23 հունիս, 1961
  Ավստրիա 25 օգոստոս, 1987
  Արգենտինա Այո 23 հունիս, 1961
  Բելառուս 19 հուլիս, 2006
  Բելգիա Այո 23 հունիս, 1961
  Բուլղարիա Այո 11 սեպտեմբեր, 1978
  Բրազիլիա Այո 16 մայիս, 1975
  Միացյալ Թագավորություն Այո 23 հունիս, 1961
  Վենեսուելա 24 մարտ, 1999
  Հունգարիա 27 հունվար, 1984
  Գվատեմալա 31 հուլիս, 1991
  Գերմանիա Այո 5 փետրվար, 1979
  Հունաստան 8 հունվար, 1987
  Դանիա 20 մայիս, 1965
  Հնդկաստան Այո 19 օգոստոս, 1983
  Իսպանիա Այո 31 մարտ, 1982
  Իտալիա Այո 18 մարտ, 1981
  Կանադա Այո 4 մայիս, 1988
  Չինաստան Այո 8 հունիս, 1983
  Կոլումբիա 31 հունվար, 1989
  Հյուսիսային Կորեա 21 հունվար, 1987
  Կուբա 16 օգոստոս, 1984
  Մալայզիա 31 հոկտեմբեր, 2011
  Մոնակո 30 մայիս, 2008
  Մոնղոլիա 23 մարտ, 2015
  Նիդերլանդներ Այո 30 մարտ, 1967
  Նոր Զելանդիա Այո 23 հունիս, 1961
  Նորվեգիա Այո 23 հունիս, 1961
  Պակիստան 1 մարտ, 2012
  Պապուա Նոր Գվինեա 16 սեպտեմբեր, 1975
  Պերու Այո 10 ապրիլ, 1981
  Լեհաստան Այո 23 հունիս, 1961
  Պորտուգալիա 29 հունվար, 2010
  Հարավային Կորեա Այո 28 հունվար, 1986
  Ռուսաստան Այո 23 հունիս, 1961
  Ռումինիա 15 սեպտեմբեր, 1971
  Սլովակիա 1 հունվար, 1993
  ԱՄՆ Այո 23 հունիս, 1961
  Թուրքիա 24 հունվար, 2006
  Ուկրաինա Այո 28 հոկտեմբեր, 1992
  Ուրուգվայ Այո 11 հունվար, 1980
  Ֆինլանդիա Այո 15 մայիս, 1984
  Ֆրանսիա Այո 23 հունիս, 1961
  Չեխիա Այո 14 հունիս, 1962
  Չիլի Այո 23 հունիս, 1961
  Շվեյցարիա 24 ապրիլ, 1984
  Շվեդիա Այո 21 հունվար, 1987
  Էկվադոր Այո 15 սեպտեմբեր, 1987
  Էստոնիա 17 մայիս, 2001
  Հարավաֆրիկյան Հանրապետություն Այո 23 հունիս, 1961
  Ճապոնիա Այո 23 հունիս, 1961

2015 թվականի ապրիլ ամսվա դրությամբ[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Конвенция АНТКОМ (полный текст)
  2. Gateway House, Who Will Control the Antarctic? — Fair observer, 17 հունվար 2013 года.(անգլ.)
  3. «Parties». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտարկտիկայի համաձայնագիր» հոդվածին։