Ռարոտոնգայի համաձայնագիր

Ռարոտոնգայի համաձայնագիր, պաշտոնական անվանումը՝ Հարավային Խաղաղ օվկիանոսի միջուկային ազատ գոտու մասին համաձայնագիր, որը պաշտոնականացնում է Խաղաղ օվկիանոսի հարավում միջուկային զենքից զերծ գոտին։ Համաձայնագրով արգելվում է միջուկային զենքի օգտագործումը, փորձարկումը և պահպանումը գոտու սահմաններում[1][2]։

     Ռարոտոնգայի պայմանագրի անդամ երկրներ և տարածքներ

Այն ստորագրել են Խաղաղ օվկիանոսի հարավային պետությունները՝ Ավստրալիան, Կուկի կղզիները, Ֆիջին, Կիրիբատին, Նաուրուն, Նոր Զելանդիան, Նյուեյը, Պապուա Նոր Գվինեան, Սամոան, Սողոմոնյան կղզիները, Տոնգան, Տուվալուն և Վանուատուն՝ Ռարոտոնգա կղզում (որտեղ Կուկի կղզիների մայրաքաղաքն է գտնվում) 1985 թվականի օգոստոսի 6-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1986 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 8-րդ պետության վավերացումով, և դրանից հետո վավերացվել է այդ բոլոր երկրների կողմից։

Մարշալյան կղզիները, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները և Պալաուն համաձայնագրի անդամ պետություններ չեն, բայց անդամ դառնալու իրավունք ունեն, եթե հետագայում որոշեն միանալ պայմանագրին։

Այլ երկրներին պարտավորեցնող Արձանագրություններ խմբագրել

Պայմանագիրն ունի երեք Արձանագրություն, որոնք ստորագրվել են հինգ միջուկային երկրների կողմից, բացառությամբ Չինաստանի և Ռուսաստանի 1-ին Արձանագրության, որոնք գոտում տարածք չունեն։

  1. Արձանագրություն, ստորագրող կողմերին պարտավորեցնում է, որ Խաղաղ օվկիանոսի միջուկային զենքից զերծ գոտում գտնվող երկրներն իրենց տարածքներում թույլ չտան ոչ մի արտադրություն, տեղակայում կամ փորձարկում իրականացնող գործողություն
  2. Արձանագրություն, Պայմանագրի կողմերը չպետք է կիրառեն կամ սպառնան որևէ տեսակաի միջուկային զենք կիրառել այն երկրների կամ տարածքների նկատմամբ, որոնց համար ուժի մեջ է 1-ին Արձանագրությունը
  3. Արձանագրություն, կողմերը չպետք է իրականացնեն և ոչ մի միջուկային փորձարկում Խաղաղ օվկիանոսի միջուկային զենքից զերծ գոտում

1996 թվականի մարտի 25 -ին Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը ստորագրեցին և վավերացրեցին երեք արձանագրությունները։ ԱՄՆ-ը դրանք ստորագրեց նույն թվականին, բայց դրանք չի վավերացրել։ Չինաստանը ստորագրել և վավերացրել է 2-րդ և 3-րդ արձանագրությունները 1987 թվականին։

ԽՍՀՄ (իրավահաջորդ՝ Ռուսաստանը) 1986 թվականին ստորագրել և 1988 վավերացրել է 2-րդ և 3-րդ Արձանագրությունները, սակայն վերապահումով[3]։

Կիրառական շրջանակ խմբագրել

 
Բաց ծովը գունավորված է մուգ կապույտով․ բաց ծովի վրա չի տարածվում Ռարոտոնգայի պայմանագիրը

Պայմանագրի տարբեր դրույթները տարբեր կերպ են տարածվում Պահմանագրի Գոտու նկատմամբ, գոտու տարածքում կամ ամբողջ աշխարհում։

«Խաղաղ օվկիանոսի հարավային մասին միջուկային զենքից ազատ գոտի» նշանակում է տարածք, որն ընկած է՝

գումարած հասարակածից հյուսիս երեք մասեր, որոնք ներառում են Պապուա Նոր Գվինեայի, Նաուրուի և Կիրիբատիի տարածքը և տարածքային ջրերը, բայց հանած հյուսիսարևմտյան կողմը՝ Ավստրալիայի տարածքային ջրերից այն կողմ և Ինդոնեզիայի մոտակայքը (և Հարավարևելյան Ասիայում միջուկային զենքից զերծ գոտին

Հնդկական օվկիանոսի մի քանի կղզիներ նույնպես պատկանում են Ավստրալիային, ուստի Գոտու մաս են կազմում։

«Տարածք» նշանակում է ներքին ջրեր, տարածքային ծովեր և արշիպելագային ջրեր, ծովի հատակ ու ընդերք, ցամաքային տարածք և դրանց վերևում գտնվող օդային տարածք։ Այն չի ներառում ծովամերձ երկրների առափնյա միջազգային տարածությունները։ 2-րդ հոդվածում ասվում է. «Սույն Պայմանագրում որևէ բան չի կարող վնասել կամ որևէ կերպ ազդել ծովերի ազատության վերաբերյալ միջազգային իրավունքի ներքո գտնվող ցանկացած պետության իրավունքների կամ այդ իրավունքների օգտվելու վրա»։

Պայմանագիրը ազգային պետությունների միջև համաձայնագիր է, և, որպես այդպիսին, իհարկե չի կարող տարածվել նրանց վրա, ովքեր չեն ստորագրել համաձայնագիրը կամ արձանագրությունները, օրինակ, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը չստորագրած չորս երկրները, որոնք բոլորը միջուկային տերություններ են։

Պետություններ և տարածքներ խմբագրել

 
Ավստրալիան և Մելանեզիա,Միկրոնեզիա, Պոլինեզիա կղզախմբերը Խաղաղ օվկիանոսի հարավում
Պետություն Ստորագրել է Ի պահ է հանձնել
  Ավստրալիա 1985 սեպտեմբերի 06 1986 դեկտեմբերի 11
  Կուկի կղզիներ 1985 սեպտեմբերի 06 1985 հոկտեմբերի 28
  Ֆիջի 1985 սեպտեմբերի 06 1985 հոկտեմբերի 04
  Կիրիբատի 1985 սեպտեմբերի 06 1985 հոկտեմբերի 28
  Նաուրու 1986 հուլիսի 17 1987 մայիսի 13
  Նոր Զելանդիա 1985 սեպտեմբերի 06 1986 նոյեմբերի 13
  Նիուե 1985 սեպտեմբերի 06 1986 մայիսի 12
  Պապուա Նոր Գվինեա 1985 սեպտեմբերի 16 1989 սեպտեմբերի 15
  Սամոա 1985 սեպտեմբերի 06 1986 հոկտեմբերի 20
  Սողոմոնյան Կղզիներ 1987 մայիսի 29 1989 հունվարի 27
  Տոնգա 1996 հուլիսի 02 2000 դեկտեմբերի 18
  Տուվալու 1985 սեպտեմբերի 06 1986 հունվարի 16
  Վանուատու 1995 սեպտեմբերի 16 1996 փետրվարի 09
Տարածքներ Պետություն
  Ավստրալիա Աշմոր և Կարտյե կղզիներ   Ավստրալիա
  Ծննդյան կղզի   Ավստրալիա
  Կոկոսյան կղզիներ   Ավստրալիա
  Ավստրալիա Մարջանների ծովի կղզիների տարածք   Ավստրալիա
  Ավստրալիա Հերդ և Մակդոնալդ կղզիներ   Ավստրալիա
  Նորֆոլք   Ավստրալիա
  Ֆրանսիական Պոլինեզիա   Ֆրանսիա
  Նոր Կալեդոնիա   Ֆրանսիա
  Ուոլիս և Ֆուտունա   Ֆրանսիա
  Տոկելաու   Նոր Զելանդիայի Թագավորություն
  Փիթքերն կղզիներ   Միացյալ Թագավորություն Թագ

Տես նաև խմբագրել

 
     Միջուկային զենքից ազատ գոտիներ
     Միջուկային երկրներ
     Միջուկային զենքի համատեղման գոտիներ
     Չտարածման մասին պայմանագիր ունեցող գոտիներ
Միջուկային զենքից ազատ գոտիների միջազգային համաձայնագրեր[4]
Անվանում Տարածք Մակերես
( կմ2)
Մանակից
երկրներ
Վավերացված
Անտարկտիկայի Անտարկտիդա 14,000,000 45 1961-06-23[5]
Տիեզերքի Տիեզերք 1967-10-10[6]
Տլատելոլկոյի Լատ․ Ամերիկա
Վեստ Ինդիա
21,069,501 33 1969-04-25[7]
Օվկիանոսի Օվկիանոսի հատակ 1972-05-18[8]
Ռարոտոնգայի Խաղաղ օվկիանոս 9,008,458 13 1986-12-11[9]
Բանգկոկի ASEAN 4,465,501 10 1997-03-28[10]
Մոնղոլիայի
(MNWFS)
Մոնղոլիա 1,564,116 1 2000-02-28[11]
Սեմիի
(CANWFZ)
Կենտր․ Ասիա 4,003,451 5 2009-03-21[12]
Պելինդաբայի Աֆրիկա 30,221,532 53 / 40 2009-07-15[13]
Ընդամենը:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «South Pacific Nuclear-Free Zone Treaty (Treaty of Rarotonga)» (PDF). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «South Pacific Nuclear-Free Zone (SPNFZ) Treaty of Rarotonga | Treaties & Regimes | NTI». www.nti.org. Nuclear Threat Initiative | NTI. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «Ratifications» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին.
  4. «Captain Mark E. Rosen, Nuclear Weapons Free Zones: Time For A Fresh Look, 8 Duke J. of Comp. & Int'l L. 29 (1997)». web.archive.org. 2005 թ․ մարտի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  5. «01. Antarctic Treaty, done at Washington December 1, 1959». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  6. «The Outer Space Treaty». www.unoosa.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  7. «The Nobel Peace Prize 1982». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  8. «3. Treaty on the Prohibition of the Emplacement of Nuclear Weapons and Other Weapons of Mass Destruction on the Seabed and the Ocean Floor and in the Subsoil Thereof, done at London, Moscow, and Washington February 11, 1971». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  9. «SOUTH PACIFIC NUCLEAR FREE ZONE TREATY [TREATY OF RAROTONGA]» (PDF). web.archive.org. 2011 թ․ հուլիսի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  10. «SEANWFZ Enters Into Force; U.S. Considers Signing Protocol - Arms Control Association». Armscontrol.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  11. «Nuclear-Weapon-Free Status of Mongolia». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)
  12. Evans, Michael. «Nuclear - The Earth Times - Encyclopaedia». Earthtimes.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  13. «African Nuclear-Weapon-Free-Zone (ANWFZ) Treaty (Pelindaba Treaty)». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել