Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա[2][3] 1945 թվականին ըստ Միավորված ազգերի կազմակերպության կանոնակարգերի սահմանված մարմին, հանդիսանալով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր խորհրդական, ղեկավար և ներկայցուցչական մարմինը։ Ասամբլեան բաղկացած է Միավորված ազգերի կազմակերպության 192 անդամներից և ծառայում է որպես ֆորում (հավաքատեղ), որտեղ բազմակողմանիորեն քննարկվում են կանոնակարգում արտացոլված ամբողջ սպեկտորին վերաբերվող միջազգային հարցերը։ Ասամբլեան հավաքվում է ամենամյա հաջորդականությամբ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների ընթացքում, անհրաժեշտության դեպքում կարող է խախտել հերթականությունը։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա | |
---|---|
Տեսակ | international parliament? և principal organ of the United Nations? |
Հապավում | UNGA, AGNU, AGNU և GS ZN |
Հիմնադրված | 1945 |
Գլխադասային գրասենյակ | ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Տարածաշրջան | Միավորված ազգերի կազմակերպություն |
Պաշտ. լեզու(ներ) | արաբերեն[1], չինարեն[1], անգլերեն[1], ֆրանսերեն[1], ռուսերեն[1] և իսպաներեն[1] |
Գլխավոր քարտուղար | Csaba Kőrösi? |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Կայք | un.org/ga(անգլ.) |
Գլխավոր ասամբլեայի ֆունկցիաները և լիազորությունները
խմբագրելԸստ ՄԱԿ-ի կանոնակարգի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ունի հետևյալ ֆունկցիաներն ու լիազորությունները.
- վերանայել համագործակցության ընդհանուր սկզբունքները միջազգային խաղաղության պահպանման և անվտանգության գործում, ինչպես նաև զինաթափման հարցերը և կատարել համապատասխան հրահանդներ
- քննարկել խաղաղապահպանման և անվտանգության վերաբերյալ ցանկացած հարցեր և տալ հանձնարարականներ, բացառությամբ այն հարցերի, որոնք պետք է վերանայվեն անվատանգության կոմիտեի կողմից։
- կազմակերպել հետազոտություններ և պատրաստել հանձնարարականներ միջազգային քաղաքականության համագործակցությունը աջակցելու նպատակով, միջազգային օրենքների վերականգնում ր ամրապնդում, մարդու իրավունքների և անկախության պահպանում և իրականացում, միջազգային համագործակցության աջակցություն էկոնոմիկայի, սոցիալական և հումանիտար բնագավառներում մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտում։
- հանձնարարել ցանկացած իրավիճակներում խաղաղ լուծումներ, որոնք կարող են հանդիսանալ ցանկացած ազգությունների միջև բարեկամական հարաբերությունների խախտում։
- ստանալ և վերանայել Անվտանգության կոմիտեի, ինչպես նաև ՄԱԿ-ի մյուս կազմակերպությունների զեկույցները։
- վերանայել և հաստատել ՄԱԿ-ի բյուջեն և պետական մարմիններին հատկացված եկամուտների չափի սահմանումը։
- ընտրել Անվտանգության կոմիտեի ոչ մշտական անդամը ինչպես նաև ՄԱԿ-ի մյուս կազմակերպությունների անդամներին նշանակել գլխավոր քարտուղար։
Ըստ գլխավոր ասամբլեայի «Միայն խաղաղության օգտին» բանաձևի, 1950 թ.-ի նոյեմբերի 3-ին (բանաձև 377(V)) ասամբլեան կարող է միջոցներ ձեռնարկել, երբ Անվտանգության կոմիտեն չի կարող քվեարկել եթե սպառնալիք կա խաղաղությանը և հնարավոր են ագրեսիվ ակտեր։ Ասամբլեան կարող է վերանայել այդ հարցը կազմակերպության անդամներին անհրաժեաշտ հանձնարարականներ տալով միջազգային խաղախությունն ու անվտանգությունը վերականգնելու և ապահովելու նպատակով։ Չնայա ասամբլեան ապահովված է կատարել միայն պարտադիր բնույթի հանձնարարականներ միջազգային հարցերի շուրջ, համենայն դեպս նախաձեռնել է քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական բնույթի հարցեր ազդելով ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց վրա։ Հազարամյակների պատմական դեկլարացիան, ընդունված 2000 թ.-ին, վկայում է պետական մարմինների հակվածությունը կոնկրետ նպատակներին հասնելու, հայտարարելով դեկլարացիայում խաղաղության ապահովման նպատակի, անվտանգության, զինաթափության, աղքատության վերացման, մեզ շրջապատող միջավայրի պաշտպանության, Աֆրիկայի հատուկ պահանջմունքների բավարարման և ՄԱԿ-ի ուժեղացման վերաբերյալ։
Որոշման կայացում
խմբագրելԱմեն մի պետության անդամ ասամբլեայում ունի մեկ գույն։ Այնպիսի կարևոր հարցերի լուծման՝ ինչպիսին են խաղաղությունը, անվտանգությունը կամ Անվտանգության կոմիտեի անդամների ընտրության հարցերի լուծման մասնակցումը և 2/3 պետական անդամների այլ հարցերի լուծումներն իրականացվում են ձայների մեծամասնությամբ։ Վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձվել հարցերի քննարկմանը, ոչ թե որոշումների կայացման պաշտոնական քվեարկության միջոցով, որը և բավարարել է ասամբլեայի որոշման ավելի ակտիվ աջակցության քարտուղարը կոնսուլտացիա անցկացնելուց հետո և դելեգացիայի անդամների հետ պայմանավորվածությունից հետո կարող է առաջարկել որոշում կայացնել առանց քվեարկության։
Ոչ պաշտոնական նիստերի գլխավոր ասամբլեա
խմբագրելԳլխավոր ասամբլեան իր 52-րդ նիստում առաջարկեց հարցերի քննարկումներն ու բարեփոխումներն իրականացնել Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստերի ժամանակ, ոչ պաշտոնական նիստերի անցկացման պրակտիկան շարունակվում էր հետևյալ սեսիաներում, քննարկելով կազմակերպության հազարամյակները։ Հատուկ սեսիայում քննարկվեց ՎԻՉ-ի և ՁԻԱՀ-ի հետ կապված խնդիրները։ 58 և 59-րդ սեսիաներում արդեն պրակտիկ դարձավ Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստերի անցկացումը։ Տեղի էին ունենում բաց քննարկումներ ի հարկե Գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ։
Նախագահի և տեղակալի ընտրությունը
խմբագրելԳլխավոր ասամբլեայի նիստի և Գլխավոր կոմիտեի Գլխավոր ասամբլեան իր ակտիվ նախագահական ընտրությունների աշխատանքի արդյունքը և համաձայն 30 կանոն-պրոցեդուրայի համաձայն 56/509 բանաձևերի փոփոխությունների ասամբլեան 2002 թ.-ի հունիսի 8-ին ընտրեց իր նախագահին և տեղակալին և 2005 թ.-ի հունիսի 13-ին 60-րդ սեսիայում ընտրվեցին 6 կոմիտեներ, այսինքն ոչ ուշ քան 3 ամիս սեսիայի բացումից առաջ ըստ 58/126 բանաձևի։ Ասամբլեայի մյուս անդամներն էլ ընտրվեցին այդ նույն օրը։
Ընդհանուր վիճաբանություն
խմբագրելԳլխավոր ասամբլեայի ընդհանուր վիճաբանությունը, որը տեղի է ունեցել 2005 թ.-ի սեպտեմբերի 17-23-ը հնարավորություն ընձեռնել պետական անդամների արտահայտելու իրենց կարծիքը առավել կարևոր միջազգային հարցերի շուրջ։ Ըստ 58/126 բանաձևի ժողոը իր 60-րդ սեսիայում ընդհանուր վիճաբանությունը առաջին անգամ թեմատիկ բնույթ ստացավ, որը կատարվել էր պետական պաշտոնյա նախագահի առաջարկությամբ, որը դեռ չէր հաստատվել իր պաշտոնում։ 2005 թ.-ին տեղի ունեցավ 60-րդ սեսիան համաշխարհային հանդիպում բարձր մակարդակով և կարևոր հաշվետվությամբ, որտեղ առաջարկվեց թեմա. < ՄԱԿ-ի շահերի էֆեկտիվույթան և գործունեության բարձրացում>, որոշումը ընդունվեց բարձր մակարդակով 2005 թ.-ին։ Գլխավոր քարտուղարն հանդես եկավ Ասամբլեայի կատարած աշխատանքների զեկույցով, անմիջապես ընդհանուր վիճաբանություններից առաջ, ինչխես այն սկսեց փորձարկվել 52-րդ սեսիայից սկսած։
Օժանդակ անդամեր
խմբագրելՎեց հիմնական կոմիտեներ
խմբագրելԸնդհանուր վիճաբանության ավարտից հետո ասամբլեան վերացվում է իր օրինակագի գլխավոր կետը, քանի որ այն հարցերի շարանը, որ նա պետք է վերանայի շատ մեծ(ինչպես օրինակ օրակարգի 59-րդ սեկցիայի 163 կետը)։ Ասամբլեան բաժանում է օրակարգի կետերը, կախված իր թեմատիկայից, 6 գլխավոր կոմիտեների միջև, որոնք անց են կացնում քննարկումներ, ջանալով հնարավորին չափով, համաձայնեցնում են վերանայման նախագծերի և որոշումների իրականացման լիակազմ նիստերից մեկում։
- Առաջին կոմիտեն զբաղվում է միջազգային անվտանգության և զինաթափման հարցերով
- Երկրորդ կոմիտեն զբաղվում է տնտեսական և ֆինասական հարցերով
- Երրորդը՝ զբաղվում է սոցիալական, հումանիտար մշակութային հարցերով
- Չորրորդը՝ զբաղվում է հատուկ քաղաքական և գաղութների հարցերով
- Հինգերորդ կոմիտեն զբաղվում է ադմինիստատիվ և բյուջետային հարցերով
- Վեցերորդ կոմիտեն զբաղվում է իրավական հարցերով
Սակայն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հեռավոր Արևելքի հետ կապված խնդիրները, քննարկվում են լիակազմ նիստերում։
Գլխավոր կոմիտե
խմբագրելԳլխավոր կոմիտեն բաղկացած է նախագահից, երկու նախագահական անդամներից և վեց գլխավոր կոմիտեների նախագահներից, հաստատաում են ասամբլեայի օրակարգի կետերը և բաժանում աշխատանքը։ Կապված այն այն բանի հետ, որ գլխավոր նախարարհները և փոխնախարարհները և կոմիտեի նախագահներընախորոք ընտրվում են 60-րդ սեսիայում՝ Գլխավոր կոմիտեն այսպիսով ժամանակ է ձևավովրում
Ստուգող կոմիտե
խմբագրելՍտուգող կոմիտեն նշանակվում է մասամբ սեսիայի ժամին հանդես է գալիս միշտ հաշվետու զեկույցներվ՝ Գլխավոր ասամբլեական աշխատակազմեր։ Անցյալում աշխատակզմի խմբեր նշանակում էին ուսումնական կարևոր հարցերիը, ինչպես օրինակ կոնֆլիկտների լուծումը խաղաղ ճանապարհով։ Աֆրիկայում առաջնային խնդիրը բարձր մակարդակով կազմակերպել հանդիպումները Տնտեսական և սոցիալական բնագավառներում աշխատելու խմբեր ունեն իրենց ներկայացուցիչը անվտանգության կոմիտեում և շարունակում են աշխատանքը 60-րդ սեսիայում։
Տարածաշրջանային տարածքային խմբեր
խմբագրելԿազմել են շատ անլեգալ տարածքային խմբեր, որոնք զբաղվում են կոնսուլտացիաներով։ Այս խմբերն են Աֆրիկյան, Ամերիկյան արևելյան եվրոպական պետություններ, Լատինական Ամերիկյան, Կարիբյան ծովի, արևմտաեվրոպական երների։ Գլխավոր մասամբ 61-րդ սեսիայում նախագահ էր ընտրվել Ասիական պետության ներկայացուցչուհին։ Հատուկ սեսիայի և արտակարգ սեսիաներից բացի կանոնավոր ասամբլեան կարող է անցնել հատուկ և արտակարգ սեսիաներ։ Տարբեր տարիներում ասամբլեան անց է կացրել 28 տարրեր կապված հետևյալ հարցերի շուրջ, որոնք պահանջում էր հատուկ ուշադրություն, միաժամանակ բնակատեղերի վերաբերվող հարցերի ՄԱԿ-ին վերաբերյալ ֆինանսական հարցեր, զինաթափման միջազգային տնտեսական համագործակցություն, ռասայական նարկոտիկների, շրջապատող միջավայրի, բնակավայրերի սպիդի, վիչի և երեխաների վերաբերյալ հարցեր։ Գլխավոր ասամբլեայի 28-րդ նիստը, որը տեղի է ունեցել 2005 թ ազատագրման 60 ամյակի տոնակատարությանը։ 10 արտակարգ հատուկ սեսիաներ էին անց կացվել մի շարք իրավիճակների հետ կապված ինչպես օրինակ Անվտանգության կոմիտեն իր վերանցումների ժամանակ հայտնվել էր փակուղու մեջ։ Այս սեսիաները տեղի են ունեցել հեռավոր արևելքում 1958-1967 թթ։ Այդ վիճակն էր Վենգրիայում, 1956 թ, Սուեզյան ջրանցքի հետ կապված 1956 թ իրավիճակներ Կոնգոյում 1960 թ, Աղվանաստանում 1980 թ, Պաղեստին 1980-1982 թթ, Զամբի 1981 թ, Արաբական էմիրություներում 1982 թ, Իսրայել-արևմտյան երուսաղեմ և մյուս Պաղեստինյան տարածքներում։ 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003 և 2004 թթ-ին։ Ասամբլեան որոշում կայացրեց ժամանակավորապես դադարեցնել արտակարգ իրավիճակների սեսիաները և պարտավորեցրեց, լիազորեց ասամբլեաի նախագահին վերանայել այն պետության անդամների խնդրանքով։
Ասամբլեայի աշխատանքների իրականացում
խմբագրելՄԱԿ-ի աշխատանքը որոշ աստիճանով հիմնված է գլխավոր ասամբլեայի որոշումների վրա և իրականացվում է կոմիտեների և մյուս մարմինների ասամբլեայի հաստատությունների կողմից, կոնկրետ խնդիրների՝ պրոբլեմների ուսումնասիրության նպատակով. ինչպիսիք են զինաթափության, տիեզերքի յուրացման, խաղաղության պահպանման, տնտեսության զարգացման, շրջապատի մաքրության, մարդու իրավունքի պաշտպանման, ինչպես նաև այս հարցերի շուրջ զեկուցումների պատրաստման հարցերով։ ՄԱԿ-ի քարտուղարությամբ - գլխավոր քարտուղարի և նրա գործակալների, որոնք մտնում են միջազգային քաղաքացիական ծառայողների կազմի մեջ։
Գլխավոր ասամբլեայի աշխատանքների ակտիվացում
խմբագրելՎերջին տարիների ընթացքում գործադրվում են բոլոր ակտիվ միջոցներն ու նպատակները գլխավոր ասամբլեայի աշխատանքները դարձնել առավել ակտիվ և նպատակաուղղված։ 58-րդ սեսիայի ժամանակ այն դարձավ ավելի կարևոր և առաջնային խնդիր։ 58/126 և 58/316 բանաձևերում՝ ընդունված 2003 թ. Դեկտեմբերի 19-ին և 2004 թ. Հուլիսի 1-ին, համապատասխանորեն, առաջարկված են կոնկրետ միջոցներ ասամբլեայի աշխատանքների կարգավորման, օրակարգի ռացիոնալիզացման պրակտիկայի բարելավման, գլխավոր կոմիտեների աշխատանքների մեթոդների և դերի բարձրացման խնդրում 59-րդ սեսեիան աշխատում էր այս մանդատների գնահատման և լրացուցիչ տարբերակներ, ուղիներ փնտրելու և աշխատանքների ակտիվացման միջոցների ուղղությամբ ներառելով նախագահի դերի և լիազորությունների բարձրացումը։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներ
- ↑ Համբարձում Ա. Գրիգորյան (1982). Պատմական տերմինների դպրոցական համառոտ բառարան. Երևան: Լույս. էջ 27.
- ↑ Գրիգորյան Լ., Հաջի-Հակոբյան Ա. (2009): Անգլերեն-հայերեն բառարան, միջազգային հարաբերություններին, քաղաքագիտությանն ու դիվանագիտությանն առնչվող տերմինների և արտահայտությունների։ Երևան։ ԵՊՀ, էջ 106b, s.v. general
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |