Տիեզերքի համաձայնագիր
Տիեզերքի համաձայնագիր (Outer Space Treaty) կամ Տիեզերական տարածության համաձայնագիր, պաշտոնապես՝ Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման մեջ պետությունների գործունեությունը կարգավող սկզբունքների մասին պայմանագիր (Treaty on PrincipԼes Governing the Activities of States in the ExpԼoration and Use of Outer Space, incԼuding the Մoon and Other CeԼestiaԼ Bodies), միջազգային պայմանագիր, որը կազմում է միջազգային տիեզերական իրավունքի հիմքը։ Պայմանագիրը ստորագրել են ԱՄՆ, Միացյալ Թագավորություն և Խորհրդային Միություն 1967 թվականի հունվարի 27-ին, և այն ուժի մեջ է մտել 1967 թվականի հոկտեմբերի 10-ին։
2021 թվականի փետրվարի դրությամբ, պայմանագրի կողմեր են 111, իսկ 23 երկրներ ստորագրել են պայմանագիրը, բայց վավերացումը չեն ավարտել[1]։ Բացի այդ, Թայվանը, որը ներկայումս ճանաչված է ՄԱԿ-ի անդամ 14 երկրների կողմից, պայմանագիրը ստորագրել (1967 հունվարի 27) և վավերացրել է (1970 հուլիսի 24)[2] նախքան՝ Չինաստանի հանրապետության աթոռը Չինաստանին (ՉԺՀ) փոխանցելու մասին 1971 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը[3]։
Տիեզերական տարածության պայմանագրի հիմնական կետերն արգելում են տիեզերքում միջուկային զենքի տեղադրումը, սահմանափակում է՝ Լուսինը և բոլոր այլ երկնային մարմիններն օգտագործել միայն խաղաղ նպատակներով և սահմանում է, որ տարածքն ազատ է բոլոր ազգերի հետազոտությունների և օգտագործման համար, բայց որ ոչ մի ազգ չի կարող հավակնել տիեզերական տարածության կամ որևէ երկնային մարմնի ինքնիշխանությանը։ Տիեզերական տարածության պայմանագիրը չի արգելում ռազմական գործողությունները տիեզերքում, ռազմական տիեզերական ուժերը կամ տարածքի զինումը, բացառությամբ տարածության մեջ զանգվածային ոչնչացման զենքի տեղադրման, ռազմաբազաների ստեղծման, զենքի փորձարկման և երկնային մարմինների վրա ռազմական մանևրների անցկացման[4][5]։ Այն հիմնականում ոչ սպառազինության համաձայնագիր է և սահմանափակ և երկիմաստ կանոնակարգեր է առաջարկում ավելի նոր տիեզերական գործունեության համար, ինչպիսիք են Լուսնի ռեսուրսների և աստղակերպերի արդյունաբերական յուրացումը[6][7][8]։
Հիմնական կետերԽմբագրել
Անվանում | Տարածք | Մակերես ( կմ2) |
Մանակից երկրներ |
Վավերացված |
---|---|---|---|---|
Անտարկտիկայի | Անտարկտիդա | 14,000,000 | 45 | 1961-06-23[10] |
Տիեզերքի | Տիեզերք | 1967-10-10[11] | ||
Տլատելոլկոյի | Լատ․ Ամերիկա Վեստ Ինդիա |
21,069,501 | 33 | 1969-04-25[12] |
Օվկիանոսի | Օվկիանոսի հատակ | 1972-05-18[13] | ||
Ռարոտոնգայի | Խաղաղ օվկիանոս | 9,008,458 | 13 | 1986-12-11[14] |
Բանգկոկի | ASEAN | 4,465,501 | 10 | 1997-03-28[15] |
Մոնղոլիայի (MNWFS) |
Մոնղոլիա | 1,564,116 | 1 | 2000-02-28[16] |
Սեմիի (CANWFZ) |
Կենտր․ Ասիա | 4,003,451 | 5 | 2009-03-21[17] |
Պելինդաբայի | Աֆրիկա | 30,221,532 | 53 / 40 | 2009-07-15[18] |
Ընդամենը: |
Տիեզերական տարածության մասին պայմանագիրը ներկայացնում է միջազգային տիեզերական իրավունքի հիմնական իրավական հիմքը։ Պայմանագրին մասնակից երկրներին արգելում է զանգվածային ոչնչացման զենքեր տեղադրել Երկրի ուղեծրում, տեղադրել դրանք Լուսնի կամ որևէ այլ Աստղագիտական մարմնի վրա, կամ որևէ այլ կերպ տեղակայել դրանք տիեզերական տարածության մեջ։ Այն հատուկ սահմանափակում է Լուսնի և այլ երկնային մարմինների օգտագործումը խաղաղ նպատակներով և հատկապես արգելում է դրանց օգտագործումը ցանկացած տեսակի զենք փորձարկելու, ռազմական մանևրներ անցկացնելու կամ ռազմական բազաներ, կայանքներ և ամրություններ հաստատելու համար (հոդված IV):
Այնուամենայնիվ, պայմանագիրը չի արգելում ուղեծրում սովորական տեսակի սպառազինությունների (Conventional weapon) տեղադրումը, և հետևաբար, այնպիսի խիստ կործանարար հարձակման մարտավարություններ, ինչպիսիններից է կինետիկ ռմբակոծումը, դեռ պոտենցիալորեն թույլատրելի են տիեզերքում[19]։ Պայմանագրում նշվում է նաև, որ արտաքին տարածության հետախուզումը պետք է իրականացվի բոլոր երկրներին օգուտ բերելու համար, և այդ տարածքն ազատ է բոլոր պետությունների կողմից ուսումնասիրության և օգտագործման համար։
Պայմանագիրը ցանկացած պետության հստակորեն արգելում է երկնային մարմինների նկատմամբ սեփականացնելու հավակնություն ունենալ, ինչպիսին է Լուսինը կամ մոլորակը[20]։ Պայմանագրի II հոդվածում նշվում է, որ «տարածությունը, ներառյալ Լուսինը և այլ երկնային մարմինները, ենթակա չեն ազգային յուրացման՝ ինքնիշխանության պահանջով, օգտագործման կամ օկուպացիայի կամ այլ ձևով»։ Այնուամենայնիվ, տիեզերական օբյեկտ արձակող պետությունը պահպանում է իր իրավասությունն ու վերահսկողությունը այդ օբյեկտի նկատմամբ[21]։ Պետությունը պատասխանատու է նաև տիեզերական օբյեկտին պատճառած վնասների համար[22]։
Լինելով հիմնականում տիեզերական տարածության խաղաղ օգտագործման համար սպառազինոթյան վերահսկման պայմանագիր, այն առաջարկում է սահմանափակ և ոչ միանշանակ կանոններ նոր տիեզերական գործունեության համար, ինչպիսիք են Լուսնի և աստղակերպերի յուրացումը[6][8][23]։ Հետևաբար, վիճելի է մնում այն, թե ռեսուրսների արդյունահանումը մտնում է յուրացման արգելող շրջանակի մեջ, թե օգտագործումը ներառում է առևտրային օգտագործումը և շահագործումը[24]։ Ավելի հստակ ուղեցույցներ որոնելով՝ ԱՄՆ մասնավոր ընկերությունները լոբբինգ էին իրականացնում ԱՄՆ կառավարության վրա և 2015 թվականին տիեզերական հանքարդյունաբերությունն օրինականացվեց 2015 թվականի ԱՄՆ-ի առևտրային տարածության գործարկման մրցունակության մասին օրենքի (Commercial Space Launch Competitiveness Act of 2015)[25] ընդունմամբ։ Երկիր մոլորակից դուրս գտնվող ռեսուրսների յուրացումը օրինականացնելու համար նմանատիպ ազգային օրենսդրություն այժմ ներմուծվում են այլ երկրների, այդ թվում՝ Լյուքսեմբուրգի, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի կողմից[6][23][26][27]։ Սա որոշակի հակասություններ է ստեղծել շահույթ հետապնդելու նպատակով երկնային մարմինների վրա հանքարդյունաբերություն իրականացնելու իրավական պահանջների վերաբերյալ[23][24]։
Տիեզերքում գործողությունների համար պատասխանատվությունԽմբագրել
Տիեզերական տարածության պայմանագրի VI հոդվածը վերաբերում է միջազգային պատասխանատվությանը, նշելով, որ «տիեզերական տարածքում գործող ոչ պետական կազմակերպությունների գործունեության համար, ներառյալ Լուսնի և այլ երկնային մարմինների վրա, պահանջվում է թույլտվություն և շարունակական վերահսկողություն Պայմանագրի համապատասխան մասնակից պետության կողմից» և որ Պայմանագրի մասնակից պետությունները կրում են միջազգային պատասխանատվություն պետության տիեզերական գործունեության համար՝ անկախ նրանից, թե դրանք իրականացվում են պետական, թե՝ ոչ պետական կառույցների կողմից։
1963 թվականին Project West Ford-ի շրջանակներում առաջացած քննարկումների արդյունքում Տիեզերական տարածության պայմանագրի IX հոդվածում ընդգրկվեց խորհրդակցության մասին կետ. «Պայմանագրի մասնակից պետությունը, որը հիմքեր ունի ենթադրելու, որ այլ մասնակից պետության կողմից տիեզերական տարածության, ներառյալ Լուսնի և այլ երկնային մարմինների վրա նախատեսվող գործունեություն կամ փորձարկում, կարող են վնասակար միջամտություն առաջացնել տիեզերական տարածության, այդ թվում ՝ Լուսնի և այլ երկնային մարմինների խաղաղ նպատակներով հետախուզման և յուրացման մեջ, կարող է պահանջել գործունեության կամ փորձարկման վերաբերյալ խորհրդատվություն»[28][29]։
Լրացուցիչ համաձայնագրերԽմբագրել
- 1968 թվականին Փրկարարության մասին համաձայնագիր կամ Տիեզերագնացների փրկության, տիեզերագնացների վերադարձի և տիեզերք ուղարկված օբյեկտների վերադարձի մասին համաձայնագիր[30]
- 1972 թվականին Տիեզերական պատասխանատվության մասին համաձայնագիր կամ Տիեզերական օբյեկտների պատճառած վնասի համար միջազգային պատասխանատվության մասին կոնվենցիա[31]
- 1976 թվականին Գրանցման կոնվենցիա կամ Տիեզերական տարածություն ուղարկվող օբյեկտների գրանցման մասին կենվենցիա[32]
- 1979 թվականի Լուսնի պայմանագիրը չվավերացվեց ինչպես տիեզերական թռիչք իրականացնող որևէ երկրի կողմից, այնպես էլ նրանց, ովքեր ունակ են ուղեծրային տիեզերական թռիչք իրականացնել[33]։
ՄԱԿ-ի տիեզերական տարածության խաղաղ օգտագործման կոմիտեն (COPUOS)[34] համակարգում է այս պայմանագրերը և տիեզերական իրավասության այլ հարցեր։
Պայմանագրի մասնակից երկրներԽմբագրել
Տիեզերական տարածության հետ կապված այս պայմանագրի ստորագրումը բաց է եղել ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում և Խորհրդային Միությունում 1967 թվականի հունվարի 27-ին, և ուժի մեջ է մտել 1967 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2021 թվականի փետրվարի դրությամբ 111 երկիր պայմանագրի կողմեր են, իսկ 23-ը ստորագրել են պայմանագիրը, բայց չեն ավարտել վավերացումը[1]։
Աղյուսակում ներկայացված տարբեր ամսաթվերը ցույց են տալիա այն օրերը, երբ պետությունները ստորագրել կամ ի պահ են հանձնել (Depositary), ըստ գտնվելու վայրի։ Այդ վայրը աղյուսակում նշված է փակագծում, համապատասխանաբար՝ (Լ) Լոնդոնի, (Մ) Մոսկվայի և (Վ) Վաշինգտոնի համար։ Նշվում է նաև, թե պետությունը դարձել է պայմանագրի կողմերից մեկը՝ այն ստորագրելով և դրան հաջորդող վավերացման միջոցով, թե պարտավորությունները ստանձնել է ստրագրությունների համար փակվելուց հետո պայմանագրին միանալու միջոցով, թե պայմանագիրը ստորագրելուց հետո որպես ինքնիշխան պետություն անջատվելու դեպքում պետությունների իրավահաջորդությամբ է միացել պայմանագրին։
- (Մ) Մոսկվայում
- (Վ) Վաշինգտոնում
- (Լ) Լոնդոնում
Երկիր[1][35][36][37] | Ստորագրում | Ի պահ է հանձնել (Deposited) | Կարգավիճակի միջոց |
---|---|---|---|
Աֆղանստան |
|
|
Վավերացում |
Ալժիր | 1992 հունվարի 27 (Վ) | Անդամակցություն | |
Անտիգուա և Բարբուդա |
|
Իրավահաջորդ Մեծ Բրիտանիայից | |
Արգենտինա |
|
1969 մարտի 26 (Մ, Վ) | Վավերացում |
Հայաստան | 2018 մարտի 28 (Մ) | Անդամակցություն | |
Ավստրալիա | 1967 հունվարի 27 (Վ) | 1967 հոկտեմբերի 10 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Ավստրիա | 1967 փետրվարի 20 (Լ, Մ, Վ) | 1968 փետրվարի 26 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Ադրբեջան | 2015 սեպտեմբերի 9 (Լ) | Անդամակցություն | |
Բահամյան Կղզիներ |
|
Իրավահաջորդ Մեծ Բրիտանիայից | |
Բահրեյն | 2019 օգոստոսի 7 (Մ) | Անդամակցություն | |
Բանգլադեշ |
|
Անդամակցություն | |
Բարբադոս | 1968 սեպտեմբերի 12 (Վ) | Անդամակցություն | |
Բելառուս | 1967 փետրվարի 10 (Մ) | 1967 հոկտեմբերի 31 (Մ) | Վավերացում |
Բելգիա |
|
|
Վավերացում |
Բենին |
|
Անդամակցություն | |
Բոսնիա և Հերցեգովինա |
|
Անդամակցություն | |
Բրազիլիա |
|
1969 մարտի 5 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Բուլղարիա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) |
|
Վավերացում |
Բուրկինա Ֆասո | 1967 մարտի 3 (Վ) | 1968 հունիսի 18 (Վ) | Վավերացում |
Կանադա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1967 հոկտեմբերի 10 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Չիլի |
|
1981 8 (Վ) | Վավերացում |
Չինաստան |
|
Անդամակցություն | |
Կուբա | 1977 հունիսի 3 (Մ) | Անդամակցություն | |
Կիպրոս |
|
|
Վավերացում |
Չեխիա |
|
Իրավահաջորդ Չեխոսլովակիայից | |
Դանիա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1967 հոկտեմբերի 10 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Դոմինիկյան Հանրապետություն | 1967 հունվարի 27 (Վ) | 1968 նոյեմբերի 21 (Վ) | Վավերացում |
Էկվադոր |
|
1969 մարտի 7 (Վ) | Վավերացում |
Եգիպտոս | 1967 հունվարի 27 (Մ, Վ) |
|
Վավերացում |
Սալվադոր | 1967 հունվարի 27 (Վ) | 1969 հունվարի 15 (Վ) | Վավերացում |
Հասարակածային Գվինեա | 1989 հունվարի 16 (Մ) | Անդամակցություն | |
Էստոնիա | 2010 ապրիլի 19 (Մ) | Անդամակցություն | |
Ֆիջի |
|
Իրավահաջորդ Մեծ Բրիտանիայից | |
Ֆինլանդիա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1967 հուլիս 12 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Ֆրանսիա | 1967 սեպտեմբերի 25 (Լ, Մ, Վ) | 1970 օգոստոսի 5 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Գերմանիա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1971 փետրվարի 10 (Լ, Վ) | Վավերացում |
Հունաստան | 1967 հունվարի 27 (Վ) | 1971 հունվարի 19 (Լ) | Վավերացում |
Գվինեա Բիսաու | 1976 օգոստոսի 20 (Մ) | Անդամակցություն | |
Հունգարիա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1967 հունիսի 26 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Իսլանդիա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1968 փետրվարի 5 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Հնդկաստան | 1967 մարտի 3 (Լ, Մ, Վ) | 1982 հունվարի 18 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Ինդոնեզիա |
|
2002 հունիսի 25 (Լ) | Վավերացում |
Իրաք |
|
|
Վավերացում |
Իռլանդիա | 1967 հունվարի 27 (Լ, Վ) |
|
Վավերացում |
Իսրայել | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) |
|
Վավերացում |
Իտալիա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1972 մայիսի 4 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Ճամայկա | 1967 հունիսի 29 (Լ, Մ, Վ) |
|
Վավերացում |
Ճապոնիա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1967 հոկտեմբերի 10 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Ղազախստան | 1998 հունիսի 11 (Մ) | Անդամակցություն | |
Քենիա | 1984 հունվարի 19 (Լ) | Անդամակցություն | |
Հյուսիսային Կորեա | 2009 մարտի 5 (Մ) | Անդամակցություն | |
Հարավային Կորեա | 1967 հունվարի 27 (Վ) | 1967 հոկտեմբերի 13 (Վ) | Վավերացում |
Քուվեյթ |
|
Անդամակցություն | |
Լաոս |
|
|
Վավերացում |
Լիբանան | 1967 փետրվարի 23 (Լ, Մ, Վ) |
|
Վավերացում |
Լիբիա | 1968 հուլիս 3 (Վ) | Անդամակցություն | |
Լիտվա | 2013 մարտի 25 (Վ) | Անդամակցություն | |
Լյուքսեմբուրգ |
|
2006 հունվարի 17 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Մադագասկար | 1968 օգոստոսի 22 (Վ) | Անդամակցություն | |
Մալի | 1968 հունիսի 11 (Մ) | Անդամակցություն | |
Մալթա | 2017 մայիսի 22 (Լ) | Անդամակցություն | |
Մավրիկիոս |
|
Իրավահաջորդ Մեծ Բրիտանիայից | |
Մեքսիկա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1968 հունվարի 31 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Մոնղոլիա | 1967 հունվարի 27 (Մ) | 1967 հոկտեմբերի 10 (Մ) | Վավերացում |
Մարոկկո |
|
Անդամակցություն | |
Մյանմա | 1967 մայիսի 22 (Լ, Մ, Վ) | 1970 մարտի 18 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Նեպալ |
|
|
Վավերացում |
Նիդերլանդներ | 1967 փետրվարի 10 (Լ, Մ, Վ) | 1969 հոկտեմբերի 10 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Նոր Զելանդիա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1968 մայիսի 31 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Նիկարագուա |
|
|
Վավերացում |
Նիգեր | 1967 փետրվարի 1 (Վ) |
|
Վավերացում |
Նիգերիա | 1967 նոյեմբերի 14 (Լ) | Անդամակցություն | |
Նորվեգիա | 1967 փետրվարի 3 (Լ, Մ, Վ) | 1969 հուլիս 1 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Պակիստան | 1967 սեպտեմբերի 12 (Լ, Մ, Վ) | 1968 ապրիլի 8 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Պապուա Նոր Գվինեա |
|
Իրավահաջորդ Ավստրալիայից | |
Պարագվայ | 2016 դեկտեմբերի 22 (Լ) | Անդամակցություն | |
Պերու | 1967 հունիսի 30 (Վ) |
|
Վավերացում |
Լեհաստան | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1968 հունվարի 30 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Պորտուգալիա | 1996 մայիսի 29 (Լ) | Անդամակցություն | |
Կատար | 2012 մարտի 13 (Վ) | Անդամակցություն | |
Ռումինիա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1968 ապրիլի 9 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Ռուսաստան | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1967 հոկտեմբերի 10 (Լ, Մ, Վ) | Վավերացում ԽՍՀՄ-ից |
Սենտ Վինսենթ և Գրենադիններ | 1999 մայիսի 13 (Լ) | Իրավահաջորդ Մեծ Բրիտանիայից | |
Սան Մարինո |
|
|
Վավերացում |
Սաուդյան Արաբիա | 1976 դեկտեմբերի 17 (Վ) | Անդամակցություն | |
Սեյշելյան կղզիներ | 1978 հունվարի 5 (Լ) | Անդամակցություն | |
Սիերա Լեոնե |
|
|
Վավերացում |
Սինգապուր | 1976 սեպտեմբերի 10 (Լ, Մ, Վ) | Անդամակցություն | |
Սլովակիա |
|
Իրավահաջորդ Չեխոսլովակիայից | |
Սլովենիա | 2019 փետրվարի 8 (Լ) | Անդամակցություն | |
Հարավաֆրիկյան Հանրապետություն | 1967 մարտի 1 (Վ) |
|
Վավերացում |
Իսպանիա |
|
Անդամակցություն | |
Շրի Լանկա | 1967 մարտի 10 (Լ) | 1986 նոյեմբերի 18 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Շվեդիա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1967 հոկտեմբերի 11 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Շվեյցարիա |
|
1969 դեկտեմբերի 18 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Սիրիա | 1968 նոյեմբերի 19 (Մ) | Անդամակցություն | |
Թաիլանդ | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) |
|
Վավերացում |
Տոգո | 1967 հունվարի 27 (Վ) | 1989 հունիսի 26 (Վ) | Վավերացում |
Տոնգա |
|
Իրավահաջորդ Մեծ Բրիտանիայից | |
Թունիս |
|
|
Վավերացում |
Թուրքիա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1968 մարտի 27 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Ուգանդա | 1968 ապրիլի 24 (Վ) | Անդամակցություն | |
Ուկրաինա | 1967 փետրվարի 10 (Մ) | 1967 հոկտեմբերի 31 (Մ) | Վավերացում |
ԱՄԷ | 2000 հոկտեմբերի 4 (Վ) | Անդամակցություն | |
Մեծ Բրիտանիա | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1967 հոկտեմբերի 10 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
ԱՄՆ | 1967 հունվարի 27 (Լ, Մ, Վ) | 1967 հոկտեմբերի 10 (Լ, Մ, Վ) | Վավերացում |
Ուրուգվայ |
|
1970 օգոստոսի 31 (Վ) | Վավերացում |
Վենեսուելա | 1967 հունվարի 27 (Վ) | 1970 մարտի 3 (Վ) | Վավերացում |
Վիետնամ | 1980 հունիսի 20 (Մ) | Անդամակցություն | |
Եմեն | 1979 հունիսի 1 (Մ) | Անդամակցություն | |
Զամբիա |
|
Անդամակցություն |
Մասնակիորեն ճանաչված պետություն, որը ենթարկվում է պայմանագրինԽմբագրել
Չինաստանի հանրապետությունը (ՉՀ / Թայվան), որը ներկայումս ճանաչված է ՄԱԿ-ի անդամ 14 պետությունների կողմից, պայմանագիրը վավերացրել է 1970 թվականին՝ նախքան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությամբ 1971 թվականին Չինաստանի աթոռը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը (ՉԺՀ) փոխանցելը։ Երբ ՉԺՀ-ն հետագայում վավերացրեց պայմանագիրը, նրանք Չինաստանի հանրապետության (ՉՀ) վավերացումը որակեցին որպես «անօրինական»։ ՉՀ- ը պարտավորվել է շարունակել հավատարիմ մնալ պայմանագրի պահանջներին, իսկ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ դեռ համարում է, որ ՉՀ- ը «կապված է իր պարտավորություններով»[38]։
Երկիր | Ստորագրել է | Ի պահ է հանձնել (Deposited) | պարտավորվածության մեթոդ |
---|---|---|---|
Չինաստանի Հանրապետություն | 1967 հունվարի 27 | 1970 հունվարի 24 | Վավերացում |
Պետություններ, որոնք ստորագրել են, բայց չեն վավերացրելԽմբագրել
23 պետություններ ստորագրել են պայմանագիրը, բայց չեն վավերացրել։
Երկիր | Ստորագրել է |
---|---|
Բոլիվիա | 1967 հունվարի 27 (Վ) |
Բոտսվանա | 1967 հունվարի 27 (Վ) |
Բուրունդի | 1967 հունվարի 27 (Վ) |
Կամերուն | 1967 հունվարի 27 (Վ) |
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն | 1967 հունվարի 27 (Վ) |
Կոլումբիա | 1967 հունվարի 27 (Վ) |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն |
|
Եթովպիա |
|
Գամբիա | 1967 հունիսի 2 (Լ) |
Գանա |
|
Գայանա | 1967 փետրվարի 3 (Վ) |
Հայիթի | 1967 հունվարի 27 (Վ) |
Պապական Աթոռ (անգլ.՝ Holy See) | 1967 ապրիլի 5 (Լ) |
Հոնդուրաս | 1967 հունվարի 27 (Վ) |
Իրան | 1967 հունվարի 27 (Լ) |
Հորդանան | 1967 փետրվարի 2 (Վ) |
Լեսոթո | 1967 հունվարի 27 (Վ) |
Մալայզիա |
|
Պանամա | 1967 հունվարի 27 (Վ) |
Ֆիլիպիններ |
|
Ռուանդա | 1967 հունվարի 27 (Վ) |
Սոմալի | 1967 փետրվարի 2 (Վ) |
Տրինիդադ և Տոբագո |
|
Բոգոտայի հռչակագիր (1976 )Խմբագրել
«Հասարակածային երկրների առաջին հանդիպման հռչակագիրը», որը հայտնի է նաև որպես «Բոգոտայի հռչակագիր», ութ հասարակածային երկրներ՝ Էկվադոր, Կոլումբիա, Բրազիլիա, Կոնգո, Զաիր, Ուգանդա, Քենիա և Ինդոնեզիա) 1976 թվականին հանդիպել են Բոգոտայում (Կոլումբիա)՝ «նպատակ ունենալով ուսումնասիրել գեոստացիոնար ուղեծիրը, որը համապատասխանում է նրանց երկրների ցամաքային, ծովային և կղզիներով տարածքներին և համարվում է որպես բնական պաշար»։ Գաբոնը և Սոմալին, նույնպես հասարակածային պետություններ են, որոնք ներկա չէին[40]։
Բոգոտայի հռչակագիրը ստորագրվել է 1976 թվականի դեկտեմբերի 3-ին։ Դրանով փորձ էր արվում ինքնիշխանություն հաստատել գեոստացիոնար ուղեծրի (geostationary orbit) վրա գտնվող և պայմանագիրը ստորագրած պետությունների համար[41]։ Այս պնդումները եղել են Տիեզերական տարածության պայմանագիրը վիճարկելու սակավաթիվ փորձերից մեկը, քննարկվել են չորս տասնամյակ, բայց չեն ստացել ավելի լայն միջազգային աջակցություն և ճանաչում[40]։ Դրանից հետո հիմնականում հրաժարվել են դրանից[40]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Treaty on Principles Governing the Activities of States in the Exploration and Use of Outer Space, including the Moon and Other Celestial Bodies»։ United Nations Office for Disarmament Affairs։ Վերցված է 16 September 2017
- ↑ «China: Accession to Outer Space Treaty»։ United Nations Office for Disarmament Affairs։ Վերցված է 1 March 2015
- ↑ «United Nations Official Document»։ www.un.org։ Վերցված է 2021-04-30
- ↑ Shakouri Hassanabadi Babak (30 July 2018)։ «Space Force and international space law»։ The Space Review։ Վերցված է 22 May 2019
- ↑ Irish Adam (13 September 2018)։ «The Legality of a U.S. Space Force»։ OpinioJuris։ Վերցված է 22 May 2019
- ↑ 6,0 6,1 6,2 If space is ‘the province of mankind’, who owns its resources? Senjuti Mallick and Rajeswari Pillai Rajagopalan. The Observer Research Foundation. 24 January 2019. Մեջբերում 1։ «1967 թվականի Տիեզերական տարածության պայմանագիրը (OST)՝ համարվելով տիեզերական տարածության իրավական ռեժիմի գլոբալ հիմքը […], անբավարար և երկիմաստ էր նոր տիեզերական գործողությունների համար, ինչպիսիք են աստղակերպերի արդյունաբերական յուրացման համար հստակ կանոնակարգեր տրամադրելու հարցում»։
- Մեջբերում 2։ «Թեև OST-ը հստակ չի նշում «հանքարդյունաբերության» գործունեության մասին, 2-րդ հոդվածի համաձայն, տարածությունը, ներառյալ Լուսինը և այլ երկնային մարմինները, «ենթակա չեն ազգային յուրացման` ինքնիշ խանության պնդմամբ» օկուպացիայի կամ որևէ այլ միջոցներ օգտագործելով»։
- ↑ «Is Asteroid Mining Legal Yet?»։ The Reeves Law Group (en-US)։ 2017-09-26։ Վերցված է 2021-04-30
- ↑ 8,0 8,1 Who Owns Space? US Asteroid-Mining Act Is Dangerous And Potentially Illegal. IFL. Accessed on 9 November 2019. Մեջբերում 1։ "Ակտը ներկայացնում է տիեզերական օրենքի կարգավորված սկզբունքների դեմ ուղղված լիակատար ճակատային հարձակումը, որոնք հիմնված են երկու հիմնական սկզբունքների վրա. տիեզերական տարածության և դրա երկնային մարմինների վրա գիտական հետազոտության պետությունների իրավունք և տիեզերական տարածության ռեսուրսների միակողմանի և անսահմանափակ առևտրային շահագործման կանխում։ Այս սկզբունքները նշված են համաձայնագրերում, ներառյալ Տիեզերական տարածության պայմանագիրը 1967 թ. Եվ Լուսնի համաձայնագիրը 1979 թ."
- Մեջբերում 2։ "Աստղակերպերի արդյունահանման օրինականության ըմբռնումը սկսվում է 1967 թվականի Տիեզերական տարածության պայմանագրից։ Ոմանք կարող են պնդել, որ պայմանագիրը արգելում է տարածության սեփականության բոլոր իրավունքները՝ վկայակոչելով II հոդվածը"։
- ↑ «Captain Mark E. Rosen, Nuclear Weapons Free Zones: Time For A Fresh Look, 8 Duke J. of Comp. & Int'l L. 29 (1997)»։ web.archive.org։ 2005-03-06։ Վերցված է 2021-04-29
- ↑ «01. Antarctic Treaty, done at Washington December 1, 1959.»։ United States Department of State (en-US)։ Վերցված է 2021-04-29
- ↑ «The Outer Space Treaty»։ www.unoosa.org։ Վերցված է 2021-04-29
- ↑ «The Nobel Peace Prize 1982»։ NobelPrize.org (en-US)։ Վերցված է 2021-04-29
- ↑ «3. Treaty on the Prohibition of the Emplacement of Nuclear Weapons and Other Weapons of Mass Destruction on the Seabed and the Ocean Floor and in the Subsoil Thereof, done at London, Moscow, and Washington February 11, 1971»։ United States Department of State (en-US)։ Վերցված է 2021-04-29
- ↑ «SOUTH PACIFIC NUCLEAR FREE ZONE TREATY [TREATY OF RAROTONGA]»։ web.archive.org։ 2011-07-16։ Վերցված է 2021-04-29
- ↑ «SEANWFZ Enters Into Force; U.S. Considers Signing Protocol - Arms Control Association»։ Armscontrol.org։ Վերցված է 19 October 2016
- ↑ «Nuclear-Weapon-Free Status of Mongolia»։ www.nti.org։ Վերցված է 2021-04-29
- ↑ Evans Michael։ «Nuclear - The Earth Times - Encyclopaedia»։ Earthtimes.org։ Վերցված է 19 October 2016
- ↑ «African Nuclear-Weapon-Free-Zone (ANWFZ) Treaty (Pelindaba Treaty)»։ www.nti.org։ Վերցված է 2021-04-29
- ↑ Bourbonniere M., Lee R. J. (2007)։ «Legality of the Deployment of Conventional Weapons in Earth Orbit: Balancing Space Law and the Law of Armed Conflict»։ European Journal of International Law 18 (5): 873։ doi:10.1093/ejil/chm051
- ↑ Frakes Jennifer (2003)։ «The Common Heritage of Mankind Principle and the Deep Seabed, Outer Space, and Antarctica: Will Developed and Developing Nations Reach a Compromise?»։ Wisconsin International Law Journal (21 ed.): 409
- ↑ https://en.wikisource.org/wiki/Outer_Space_Treaty_of_1967#Article_VIII Outer Space Treaty of 1967#Article VIII
- ↑ Wikisource:Outer Space Treaty of 1967#Article VII
- ↑ 23,0 23,1 23,2 Davies Rob (6 February 2016)։ «Asteroid mining could be space's new frontier: the problem is doing it legally.»։ The Guardian
- ↑ 24,0 24,1 Koch Jonathan Sydney (2008)։ «Institutional Framework for the Province of all Mankind: Lessons from the International Seabed Authority for the Governance of Commercial Space Mining.»։ Astropolitics 16 (1): 1–27։ doi:10.1080/14777622.2017.1381824
- ↑ McCarthy Kevin (2015-11-25)։ «H.R.2262 - 114th Congress (2015-2016): U.S. Commercial Space Launch Competitiveness Act»։ www.congress.gov։ Վերցված է 2021-05-01
- ↑ Ridderhof R. (18 December 2015)։ «Space Mining and (U.S.) Space Law»։ Peace Palace Library։ Արխիվացված է օրիգինալից 27 February 2019-ին։ Վերցված է 26 February 2019
- ↑ «Law Provides New Regulatory Framework for Space Commerce | RegBlog»։ www.regblog.org։ Վերցված է 2016-03-28
- ↑ Terrill Jr., Delbert R. (May 1999), Project West Ford Archived 2018-04-17 at the Wayback Machine., "The Air Force Role in Developing International Outer Space Law" (PDF), Air Force History and Museums:63–67
- ↑ Wikisource:Outer Space Treaty of 1967#Article IX
- ↑ «Rescue Agreement»։ www.unoosa.org։ Վերցված է 2021-05-01
- ↑ «Liability Convention»։ www.unoosa.org։ Վերցված է 2021-05-01
- ↑ «Convention on registration of objects launched into outer space»։ treaties.un.org (անգլերեն)։ United Nations Treaty Collection։ Վերցված է 2021-05-01
- ↑ Status of international agreements relating to activities in outer space as at 1 January 2008 United Nations Office for Outer Space Affairs, 2008
- ↑ Beyond UNISPACE: It's time for the Moon Treaty. Dennis C. O'Brien. Pace Review. 21 January 2019.
- ↑ «TREATY ON PRINCIPLES GOVERNING THE ACTIVITIES OF STATES IN THE EXPLORATION AND USE OF OUTER SPACE, INCLUDING THE MOON AND OTHER CELESTIAL BODIES»։ Foreign and Commonwealth Office։ Արխիվացված է օրիգինալից 4 January 2013-ին։ Վերցված է 28 February 2015«Treaty on Principles Governing the Activities of States in the Exploration and Use of Outer Space, including the Moon and other Celestial Bodies [London version]»։ Foreign and Commonwealth Office։ Վերցված է 27 April 2019
- ↑ «Treaty on Principles Governing the Activities of States in the Exploration and Use of Outer Space, Including the Moon and other Celestial Bodies»։ United States Department of State։ 30 June 2017։ Վերցված է 1 July 2019
- ↑ «Договор о принципах деятельности государств по исследованию и использованию космического пространства, включая Луну и другие небесные тела» (ռուսերեն)։ Ministry of Foreign Affairs of Russia։ 16 January 2013։ Վերցված է 28 August 2015
- ↑ «China: Accession to Outer Space Treaty»։ United Nations Office for Disarmament Affairs։ Վերցված է 1 March 2015
- ↑ «Ejs Open Source Geostationary Satellite around Earth Java Applet « on: June 30, 2010, 11:58:49 PM »»։ Վերցված է 2021-05-02
- ↑ 40,0 40,1 40,2 Gangale, Thomas (2006), «Who Owns the Geostationary Orbit?», Annals of Air and Space Law 31, արխիվացված օրիգինալից 2011-09-27-ին, https://web.archive.org/web/20110927091830/http://pweb.jps.net/~gangale/opsa/ir/WhoOwnsGeostationaryOrbit.htm, վերցված է 2021-05-02.
- ↑ «Text of Declaration of the First Meeting of Equatorial Countries»։ Japan Aerospace Exploration Agency։ 2007-01-23։ Վերցված է 2013-06-04
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տիեզերքի համաձայնագիր կատեգորիայում։ |