Ուիլյամ Սթենլի Ջևոնս (անգլ.՝ William Stanley Jevons, /ˈɛvənz/[8], սեպտեմբերի 1, 1835(1835-09-01)[1][2][3][…], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[4] - օգոստոսի 13, 1882(1882-08-13)[1][2][3][…], Bulverhythe, Հաստինգս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի տնտեսագետ, տրամաբանության, փիլիսոփայության և քաղաքատնտեսության պրոֆեսոր, քաղաքատնտեսության մեջ մաթեմատիկական դպրոցի հիմնադիր[9] և Նվազող սահմանային օգտակարության տեսության հիմնադիրներից մեկը։

Ուիլյամ Սթենլի Ջևոնս
անգլ.՝ William Stanley Jevons
Ծնվել էսեպտեմբերի 1, 1835(1835-09-01)[1][2][3][…]
Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էօգոստոսի 13, 1882(1882-08-13)[1][2][3][…] (46 տարեկան)
Bulverhythe, Հաստինգս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանHampstead Cemetery[6]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունփիլիսոփա, տնտեսագետ, վիճակագրագետ և լուսանկարիչ
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարանի քոլեջ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն, Վիճակագրություն և տրամաբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Manchester Literary and Philosophical Society?
Ալմա մատերԼոնդոնի համալսարանի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Ազդվել էՋերեմի Բենթամ
Պարգևներ
Ամուսին(ներ)Harriet Ann Taylor?[7]
ՀայրThomas Jevons?[7]
ՄայրMary Anne Jevons?[7]
Ստորագրություն
Изображение автографа
 William Stanley Jevons Վիքիպահեստում

Իրվինգ Ֆիշերը Ջևոնսի «Քաղաքատնտեսության ընդհանուր մաթեմատիկական տեսություն» գիրքն (1862) անվանել է տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մեթոդի սկիզբ[9]։ Այնտեղ հիմնավոր կերպով ներկայացված է, որ տնտեսագիտությունը որպես գիտություն, որը վերաբերում է քանակություններին, անպայմանորեն մաթեմատիկական է[10]։ Դրանով նա բացատրել է արժեքի «վերջնական» (մարգինալ) օգտակարության տեսությունը։ Ջևոնսի աշխատանքը, ինչպես նաև Կ․ Մենգերի (Վիեննայում, 1871թ.) և Լ․ Վալրասի (Շվեյցարիայում, 1874թ.) կատարած նմանատիպ հայտնագործությունները նշանավորել են տնտեսական մտքի պատմության նոր շրջանի բացումը։ Ջևոնսի ներդրումը տնտեսագիտության մարգինալ հեղափոխության մեջ 19-րդ դարի վերջին հաստատել է նրա համբավը որպես ժամանակի առաջատար քաղաքական տնտեսագետ և տրամաբան։

1863 թվականին «Ոսկու արժեքի խիստ անկումը» (A Serious Fall in the Value of Gold․) գրքում նույնպես, Ջևոնսը հիմնավորել է, որ ապրանքի լրացուցիչ միավորի օգտակարությունը կամ արժեքը սպառողի համար հակադարձ համեմատական է այդ արտադրանքի իր ունեցած միավորների քանակին, գոնե մինչև որոշ կրիտիկական քանակը։

Ջևոնսը հանրությանը հայտնի է «Ածխի հարցը» (1865) աշխատությամբ, որտեղ նա կենտրոնացել է Բրիտանիայի ածխի պաշարների աստիճանական պակասելու վրա և նաև առաջ է քաշել այն տեսակետը, որ էներգարտադրության արդյունավետության բարձրացումը հանգեցնում է էներգիայի սպառման ավելի աճին, ոչ թե նվազմանը[11]-7f, 161f ։ Այս տեսակետն այսօր հայտնի է նրա անունով՝ Ջևոնսի պարադոքս։ Այս կոնկրետ աշխատանքի շնորհիվ Ջևոնսն այսօր համարվում է առաջին տնտեսագետը, ով մշակել է տնտեսության «էկոլոգիական» հեռանկարը[11][12][13]−2։

Տրամաբանության և գիտական մեթոդների վերաբերյալ նրա աշխատություններից ամենակարևորն է «Գիտության սկզբունքները» (1874)[14], ինչպես նաև «Քաղաքատնտեսության տեսությունը» (1871) և «Պետությունն աշխատանքի նկատմամբ» (1882)։ Նրա գյուտերից էր մեխանիկական համակարգիչը՝ տրամաբանական դաշնամուրը (logic piano):

Կենսագրություն խմբագրել

Ջևոնսը ծնվել է Լիվերպուլում (Լանկաշիր, Անգլիա)։ Նրա հայրը՝ Թոմաս Ջևոնսը, երկաթի վաճառական էր, ով գրում էր նաև իրավական և տնտեսական թեմաների մասին գրքեր։ Նրա մայրը՝ գրող Մերի Էն Ջևոնսը, դուստրն էր բանկիր, խորհրդարանի անդամ Ուիլյամ Ռոսկոյի։

Կրթություն խմբագրել

Ջևոնսին տասնհինգ տարեկանում ուղարկել են Լոնդոն՝ Համալսարանական քոլեջի դպրոց հաճախելու։ Մոտավորապես այս ժամանակահատվածում էլ նրա մոտ ձևավորել է այն համոզմունքը, որ որպես մտածող կարող է կարևոր ձեռքբերումներ ունենալ։ 1853 թվականի վերջերին, երկու տարի համալսարանական քոլեջում սովորելուց հետո, որտեղ իր սիրելի առարկաներն էին քիմիան և բուսաբանությունը, նրան առաջարկել են աշխատանք Ավստրալիայի Թագավորական դրամահատարանում՝ որպես մետաղագործության փորձագետ։ Մեծ Բրիտանիան լքելու գաղափարը տհաճ էր, բայց 1847 թվականին նրա հոր ֆիրմայի ձախողման և դրամական դժվարություններ հետևանքով, նա ընդունել է այդ պաշտոնի առաջարկը։

Ջևոնսը Մեծ Բրիտանիայից մեկնել է Սիդնեյ 1854 թվականի հունիսին՝ դրամահատարանում որպես փորձագետ աշխատելու։ Ջևոնսն ապրել է իր գործընկերոջ և նրա կնոջ հետ Սիդնեյի (Նոր Հարավային Ուելս նահանգ) տարբեր արվարձաններում, նախքան Անգլիա վերադառնալը։ Իր ընտանիքին ուղղված նամակներում նա նկարագրել է իր կյանքը, լուսանկարել և կազմել Սիդնեյի սոցիալական քարտեզը։ Ջևոնսը հինգ տարի անց Անգլիա է վերադարձել Ամերիկայով[15]։

Նա հրաժարվել է իր նշանակումից և 1859 թվականի աշնանը կրկին ընդունվել Լոնդոնի համալսարանական քոլեջ որպես ուսանող։ Նրան շնորհվել է Լոնդոնի համալսարանի մագիստրոսի կոչում։

Գործունեություն խմբագրել

Լոնդոնի համալսարանի մագիստոսի կոչումը ստանալուց հետո Ջևոնսն իր հիմնական ուշադրությունը հատկացրել է քաղաքատնտեսությանը, սակայն բնագիտական առարկաների նկատմամբ նրա հետաքրքրությունը չի մարել․ իր կյանքի ընթացքում նա շարունակել է երբեմն-երբեմն գրել է բնագիտական թեմաներով հոդվածներ, և ֆիզիկական գիտությունների մասին նրա գիտելիքները մեծապես նպաստել են նրա գլխավոր՝ «Գիտության սկզբունքները» (The Principles of Science) տրամաբանական աշխատության հաջողությանը։ Իր մագիստրոսի կոչումը ստանալուց շատ չանցած Ջևոնսը դասավանդող պաշտոն է ստացել Մանչեսթերի Օուենս քոլեջում։ 1866 թվականին նա ընտրվել է Օուենս քոլեջի տրամաբանության, հոգեբանական և բարոյական փիլիսոփայության պրոֆեսոր և Բրիտանական տնտեսական վերլուծական Քոբդեն կենտրոնի (Cobden Center) քաղաքական տնտեսության պրոֆեսոր[16]։

1862 թվականին Ջևոնսը Բրիտանական ասոցիացիային է ներկայացրել իր երկու հակիրճ թեզիսները․ առաջինը՝ «Քաղաքատնտեսության ընդհանուր մաթեմատիկական տեսության մասին» թեզիսը, որում ներկայացրել է իր ապագա՝ «Քաղաքատնտեսության տեսություն» գրքի հիմնական բովանդակությունը սեղմ և նույնիսկ առանց բանաձևերի և գրաֆիկների։ Մյուսը՝ սեզոնային տատանումների ուսումնասիրման վիճակագրական մեթոդների մասին հոդված էր։ Այս երկու թեզիսները մեծ հաջողություն չեն ունեցել։ Նրան շատ ավելի ճանաչում են բերել նրա գործնական հարցերի վերաբերյալ աշխատանքները, որոնք նվիրված են ոսկու գնին (1863) և «ածխի հարցին» (1865)։ Վերջինը նվիրված էր ապագայում Անգլիայի ածխի պաշարների նվազման հետ կապված խնդիրներին։

1863 - 1876 թվականներին Ջևոնսը դասավանդել է Մանչեսթերում, իսկ 1876 - 1880 թվականներին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջում։ Համապատասխանաբար 1871 և 1874 թվականներին լույս են տեսել նրա ամենահայտնի գրքերը՝ «Քաղաքական տնտեսության տեսությունը» և «Գիտության սկզբունքները՝ տրակտատ տրամաբանության և գիտական մեթոդի մասին»։

Ջևոնսն իր ժամանակի ամենաբազմակողմանի տնտեսագետներից մեկն էր. նրան հավասարապես հետաքրքրել են տնտեսագիտության տեսական խնդիրները, կիրառական վերլուծությունները (օրինակ՝ ածխի և ոսկու շուկաները), վիճակագրական հետազոտությունները։ Ջևոնսը մեծ ներդրում է ունեցել ինդեքսների տեսության մշակման մեջ, ինչպես նաև փորձել է ստեղծել տնտեսական ցիկլի տեսություն՝ հիմնված արեգակնային ակտիվության պարբերականության վրա, և գիտության տրամաբանության և մեթոդաբանության հարցերի վրա։ Այստեղ Ջևոնսը ցույց է տվել անսովոր լայն մտահորիզոն, որը դուրս էր գալիս տնտեսագիտության շրջանակներից։ Այդպիսով դրել է ժամանակակից տրամաբանության հիմքերը։ Հետաքրքրական է, որ նրա տրակտատում, նույնիսկ, տեղ չեն գտել տնտեսագիտական տեսության մեթոդաբանական խնդիրները։

Թեև Ջևոնսը հատուկ աշխատություններ չի թողել տնտեսական մտքի պատմության վերաբերյալ, նա գրել է անցյալի և ներկայի տարբեր հեղինակների կողմից Մարգինալ օգտակարության մաթեմատիկական տեսության պատմական զարգացման նկարագրությունը՝ իր ժամանակի առավել մանրամասն նկարագրությունը (իր նախորդների և ժամանակակիցների համեմատ առավել նշանակալի նկարագրությունը)։

Ջևոնսը տնտեսական մտքի պատմության մեջ մտել է հիմնականում որպես «Քաղաքատնտեսության տեսություն» գրքի հեղինակ, որը, Մենգերի և Վալրասի հիմնական աշխատությունների հետ միաժամանակ հրապարակումով, նշանավորել է մարժինալիստական հեղափոխության սկիզբը։

Նախաբանում Ջևոնսը ձևակերպել է իր հայտնի թեզը, որ «մեր գիտությունը պետք է մաթեմատիկական լինի, թեկուզ միայն այն պատճառով, որ այն գործ ունի մեծությունների հետ»։ Թեև տնտեսական կախվածությունները կարելի է նկարագրել բառերով, մաթեմատիկական լեզուն ավելի ճշգրիտ է և ավելի հեշտ ընկալելի։ Որպեսզի տնտեսագիտությունը իսկապես ճշգրիտ դառնա, այն վիճակագրական տվյալների ընդլայնման և բարելավման կարիք է զգում․ այն տվյալների, որոնք հնարավորություն կտան բանաձևերին տալ քանակական որոշակիություն։ Ջևոնսն իր սեփական տեսությունը բնութագրում է որպես «օգտակարության և սեփական շահի մեխանիզմ»։

Օգտակարության տեսություն խմբագրել

 
Ուիլյամ Սթենլի Ջևոնսի դիմանկարը 42 տարեկանում

Օգտակարության տեսությունը, որը դարձել է նրա քաղաքատնտեսության ընդհանուր տեսության առանցքը, գործնականում ձևակերպվել է 1860 թվականին գրված նամակում։ Եվ նմաններին փոխարինելու նրա տրամաբանական սկզբունքների ծիլերը կարելի է գտնել այն տեսակետում, որը նա առաջադրել է 1861 թվականին գրված մեկ այլ նամակում, որ «փիլիսոփայությունը պետք է բաղկացած լինի բացառապես իրերի նմանության մատնանշումից»։ Վերը նշված օգտակարության տեսությունն (որ տնտեսագիտությունն ըստ էության մաթեմատիկական գիտություն է, և որ ապրանքի օգտակարության աստիճանը անընդհատ մաթեմատիկական ֆունկցիա է՝ կախված առկա ապրանքի որոշակի քանակից և ենթադրյալ գործոններից) ավելի հստակորեն ձևակերպվել է «Քաղաքատնտեսության ընդհանուր մաթեմատիկական տեսություն» թեմայով աշխատությունում, որը գրվել է 1862 թվականին, Բրիտանական ասոցիացիայի համար։ Այս աշխատությունը, ըստ երևույթին, մեծ ուշադրություն չի գրավել ոչ 1862 թվականին, ոչ էլ չորս տարի անց, երբ այն հրապարակվել է ամսագրում (Journal of Statistical Society)։ Եվ միայն 1871 թվականին է այն նկատվել, երբ հայտնվել է «Քաղաքատնտեսության տեսություն» գիրքը, որտեղ Ջևոնսն իր ուսմունքները լիովին հստակորեն շարադրել է[17]։

Միայն այս աշխատության հրապարակումից հետո Ջևոնսը ծանոթացավ ավելի վաղ գրողների, մասնավորապես՝ Անտուան Օգյուստին Կուրնոյի և Հ.Հ. Գոսսենի կողմից քաղաքատնտեսության մեջ մաթեմատիկայի կիրառություններին։ 1870 թվականին Ջևոնսից անկախ նշակել են Օգտակարության տեսությունը Կարլ Մենգերը (Ավստրիայում) և Լեոն Վալրասը (Շվեյցարիայում)։ Ինչ վերաբերում է փոխանակման արժեքի և վերջնական (կամ սահմանային) օգտակարության միջև կապի հայտնաբերմանը, ապա առաջնահերթությունը պատկանում է Գոսսենին, բայց դա ոչ մի կերպ չի նվազեցնում բրիտանական տնտեսագիտության մեջ Ջևոնսի ներդրումն իր նոր բացահայտմամբ, և այն ձևով, որով նա, ի վերջո, ստիպեց դա նկատել։ Նա երբեմն արտահայվել է ոչ մասնագիտորեն, օրինակ, արված «Քաղաքատնտեսության տեսություն» գրքի սկզբում, արված հայտարարությունը, թե արժեքը լիովին կախված է օգտակարությունից, սխալ մեկնաբանության է ենթարկվել։ Սակայն շեշտադրումների որոշակի չափազանցությունը ներվելի է, երբ գրողը ձգտում է գրավել անտարբեր հասարակության ուշադրությունը[17]։ Դա Նեոդասական հեղափոխության սկիզբն էր, որը վերաձևելու էր տնտեսագիտությունը։

Ջևոնսը հստակ չի տարանջատել օրդինալ (ordinal) և կարդինալ (Cardinal) օգտակարության հասկացությունները։ Կարդինալ օգտակարությունը թույլ է տալիս վիճարկել օգտակարության հարաբերական մեծությունը, մինչդեռ սովորական օգտակարությունը միայն ենթադրում է, որ ապրանքները կարող են համեմատվել և դասակարգվել ըստ այն ապրանքների, որոնք առավելագույն օգտակարություն են ապահովում։ Թեև օրդինալ կամ կորդինալ օգտակարությունների միջև բանավեճից առաջ, Ջևոնսի մաթեմատիկան պահանջում էր կարդինալ օգտակար ֆունկցիաներ կիրառել։ Օրինակ, «Քաղաքատնտեսության տեսություն», Գլուխ II-ի «Տնտեսական մեծությունների չափումների տեսություն» ենթաբաժնում, Ջևոնսը պնդում է, որ «Նախ, հաճույքն ու ցավը պետք է չափվեն նույն սանդղակով. և, հետևաբար, ունենալով նույն չափերը, լինելով նույն տեսակի մեծություններ, կարելի է դրանք գումարել և հանել…»: Ինչ վերաբերում է չափմանը, ապա գումարումն ու հանումը պահանջում են կարդինալություն, ինչպես և Ջևոնսի կողմից ինտեգրալ հաշվարկի խիստ օգտագործումը։ Ընդ որում, կարդինալությունը չի ենթադրում պարզ չափելիություն, որին Ջևոնսը չէր հավատում։

Գործնական տնտեսագիտություն խմբագրել

 
Տնտեսագիտության սկզբունքներ, 1905

Այնուամենայնիվ, Ջևոնսն առաջին անգամ ընդհանուր ճանաչում ստացել է ոչ թե որպես տնտեսագիտության հիմնարար տվյալների հետ առնչվող տեսաբան, այլ որպես գործնական տնտեսագիտության խնդիրների մասին գրող։ «Ոսկու արժեքի խիստ անկումը» (1863) և «Ածխի հարցը» (1865 թ.) գրքերով նա գրավել է առաջին հորիզոնականը՝ որպես կիրառական տնտեսագիտության և վիճակագրության գրող։ Այդպիսով, նա կհիշվեր որպես 19-րդ դարի առաջատար տնտեսագետներից մեկը, եթե նույնիսկ նրա «Քաղաքտնտեսության տեսություն» գիրքը երբեք չգրվեր։

Ջևոնսի տնտեսագիտական աշխատություններից «Փողը և փոխանակման մեխանիզմը» (1875), գրված է ավելի շատ հանրամատչելի և պատմողական, քան տեսական ոճով։ «Քաղաքատնտեսության այբբենարան» (1878), «Պետությունը աշխատանքի առնչությամբ» (1882) և նրա մահից հետո հրատարակված երկու աշխատությունները՝ «Սոցիալական բարեփոխումների մեթոդներ» և «Հետազոտություններ արժույթի և ֆինանսների ոլորտում», պարունակում են փաստաթղթեր, որոնք առանձին էին հրապարակվել նրա կենդանության օրոք։ Վերջին անունով հատորը պարունակում է Ջևոնսի ենթադրությունները առևտրային ճգնաժամերի և արևային բծերի միջև կապի վերաբերյալ։ Նա իր մահից առաջ զբաղվել էր տնտեսագիտության վերաբերյալ մեծ տրակտատի պատրաստմամբ և կազմել էր բովանդակության աղյուսակ և լրացրել որոշ գլուխներ և գլուխների մասեր։ Այս հատվածը հրատարակվել է 1905 թվականին «Տնտեսագիտության սկզբունքները. հասարակության արդյունաբերական մեխանիզմի մասին տրակտատի հատված» վերնագրով և այլ հոդվածներ[17]։

«Ածխի հարցը» խմբագրել

«Ածխի հարցը» գրքում Ջևոնսն անդրադարձել է էներգիայի պաշարների սպառման վերաբերյալ մի շարք հասկացությունների, անդրադարձել նավթի արդյունահանման գագաթնակետին հասած թեմային։ Օրինակ, Ջևոնսը բացատրել է, որ էներգաարդյունավետության բարելավումը սովորաբար նվազեցնում է էներգիայի ծախսերը և դրանով իսկ ավելացնում է էներգիայի օգտագործումը, այլ ոչ թե նվազեցնում։ Այս էֆեկտն այժմ հայտնի է որպես Ջևոնսի պարադոքս։ Ածխի հարցը շարունակում է լինել ռեսուրսների սպառման տեսության պարադիգմատիկ ուսումնասիրություն։ Ջևոնսի որդին՝ Հ. Սթենլի Ջևոնսը, 1915 թվականին հրապարակել է 800 էջանոց հետագա ուսումնասիրությունը, որտեղ մանրամասնորեն քննարկվում են տեսականորեն սահմանափակ ռեսուրսի վերականգնվող պաշարների գնահատման դժվարությունները[18]։

Բիզնես ցիկլեր և արևային բծեր խմբագրել

1875 թվականին, «Գիտության զարգացման բրիտանական ասոցիացիայի» հանդիպման ժամանակ Ջևոնսը հանդես է եկել «Եգիպտացորենի գնի վրա արևային բծերի շրջանի ազդեցությունը» հոդվածով։ Սա գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը և հանգեցրել է արևային բիծ հասկացության ստեղծմանը՝ որպես տարբեր ցիկլային իրադարձությունների և արևային բծերի միջև կապի մասին պնդումները հիմնավորող հասկացություն։ Ավելի ուշ՝ «Առևտրային ճգնաժամեր և արևային բծեր»[19] աշխատության մեջ, Ջևոնսը վերլուծել է բիզնես ցիկլերը՝ առաջարկելով, որ տնտեսության ճգնաժամերը կարող են պատահական իրադարձություններ չլինել, այլ կարող են հիմնված լինել նկատելի նախնական պատճառների վրա։ Հայեցակարգը պարզաբանելու համար նա ներկայացրել է վիճակագրական հետազոտություն, որով ցույց է տվել բիզնես ցիկլերի և արևային բծերի միջև կապը։ Նրա հիմնավորումն այն էր, որ արևային բծերը ազդում են եղանակի վրա, ինչը, իր հերթին, ազդում է բերքի վրա։ Այնուհետև կարելի է ակնկալել, որ բերքի փոփոխությունները կհանգեցնեն տնտեսական փոփոխությունների։ Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արևոտ եղանակը փոքր, բայց զգալի դրական ազդեցություն է ունենում արժեթղթերի եկամտաբերության վրա՝ հավանաբար առևտրականների տրամադրության վրա դրա ազդեցության պատճառով[20]։

Տրամաբանական աշխատություններ և սարքեր խմբագրել

Տրամաբանական դաշնամուր խմբագրել

 
Ջևոնսի տրամաբանական դաշնամուրը Սիդնեյի Ուժային կայանների (Powerhouse) թանգարանում, 2006

1864 թվականին Ջևոնսը հրատարակել է «Մաքուր տրամաբանություն կամ քանակից զատ որակի տրամաբանությունը», որում հակադրվել է Բուլի տրամաբանությանը․ այն հիմնված էր Բուլի տրամաբանության համակարգի վրա, բայց առանց այդ համակարգի մաթեմատիկական ձևի, որը նա համարում էր կեղծ։ Որից անմիջապես հետո՝ հաջորդող տարիներին նա զգալի ուշադրություն է հատկացրել տրամաբանական մեքենայի կառուցմանը, որը ներկայացրել է Լոնդոնի թագավորական ընկերությանը, 1870 թվականին, որով ցույց է տվել, որ տրված ցանկացած բազմությունից կարելի է տրամաբանական եզրահանգումներ ստանալ մեխանիկորեն։

1866 թվականին է նրա գլխում հայտնվել այն, ինչը նա անվանել է ողջ դատողության մեծ և համընդհանուր սկզբունք. և 1869 թվականին նա հրատարակել է այս հիմնարար դոկտրինի էսքիզը «Նմաների փոխարինումը» վերնագրով գրքում[21]։ Նա այս սկզբունքը ձևակերպել է ամենապարզ ձևով՝ ասելով. «Ինչը ճշմարիտ է առարկայի համար, ճշմարիտ է իր նմանի համար» (Whatever is true of a thing is true of its like), և նա մանրամասնորեն մշակել է դրա տարբեր կիրառությունները, ներառելով տրամաբանական աբակուսը (հակադրվելով աբակուսի տրամաբանությանը)[22] և դաշնամուրը՝ նախագծել է տրամաբանական դաշնամուր («Logic Piano»)[23]։ Դա մեխանիկական համակարգիչ էր՝ տրամաբանական մտահանգումներ անելու համար, որը նա նախագծել և կառուցել է 1866 թվականին։ Այդպես է անվանել դաշնամուրի ստեղնաշարի նմանությունից ելնելով[24][25]։ Այս սարքի միջոցով կոնցեպտուալ տրամաբանական նախադասություններ կարող էին մուտքագրվել ստեղների միջոցով։

«Գիտության սկզբունքներ» գիրք խմբագրել

Հաջորդ տարում լույս է տեսել «Տրամաբանության տարրական դասերը» գիրքը, որը շուտով դարձել է տրամաբանության ամենաընթերցվող տարրական դասագիրքն անգլերենով։ Միևնույն ժամանակ նա զբաղվել է մի շատ ավելի կարևոր տրամաբանական աշխատությամբ, որը լույս է տեսել 1874 թվականին «Գիտության սկզբունքներ» վերնագրով։ Այս աշխատության մեջ Ջևոնսը ներկայացրել է․

  • մաքուր տրամաբանության և նմանատիպերի փոխարինման վերաբերյալ իր նախկին աշխատությունների էությունը
  • արտահայտել և զարգացրել է այն տեսակետը, որ ինդուկցիան պարզապես դեդուկցիայի հակադարձ կիրառությունն է
  • խիստ պարզորոշ ներկայացրել է հավանականության ընդհանուր տեսությունը և հավանականության և ինդուկցիայի միջև կապը.
  • տարբեր բնական գիտությունների մասին նրա գիտելիքները նրան հնարավորություն են տվել բոլոր դեպքերում մեղմել տրամաբանական ուսմունքի վերացական բնույթը կոնկրետ գիտական պատկերավոր միջոցներով, որոնք հաճախ մշակված էին ամենայն մանրակրկիտությամբ[26]։

Օրինակ կարող է ծառայել կրիպտոգրաֆիայում միակողմանի ֆունկցիաների (One-way function) օգտագործման մասին նրա դատողությունը, ներառյալ ամբողջ թվերի ֆակտորիզացիայի (integer factorization) խնդրի վերաբերյալ դիտողությունները, որը նախանշում էր դրա օգտագործումը հանրային բանալիների գաղտնագրության մեջ։ Ջևոնսի ինդուկցիայի ընդհանուր տեսությունը Վիլիամ Վյուվելի կողմից նկարագրված և Ջոն Ստյուարտ Միլի կողմից քննադատված տեսության վերածնունդն էր. բայց այն ներկայացվել է նոր ձևով և զերծ էր որոշ ոչ էական լրացումներից, որոնցով Վյուվելի տեսությունը խոցելի էր դարձնում քննադատության համար։

Գիտության սկզբունքներ աշխատությունն ընդհանուր առմամբ ամենանշանավոր ներդրումներից մեկն է տրամաբանական տեսության մեջ, որը հայտնվել է Մեծ Բրիտանիայում 19-րդ դարում։ «Չնայած Գիտության սկզբունքները գիրքն ավելի պակաս գրավիչ է, քան Միլի Տրամաբանության համակարգը, բայց այն գիրք է, որը շատ ավելի մոտ է գիտական պրակտիկայի փաստերին»[27]։ Նրա Studies in Deductive Logic-ը, որը հիմնականում բաղկացած է ուսանողների օգտագործման համար նախատեսված վարժություններից և խնդիրներից, լույս է տեսել 1880 թվականին։ 1877 թվականին և հաջորդ տարիներին Ջևոնսը Միլի մասին մի քանի հոդվածներ է գրել Contemporary Review-ում, որոնք նա մտադիր էր լրացնել հետագա հոդվածներով, և ի վերջո հրատարակել հատորով որպես Միլի փիլիսոփայության քննադատություն։ Այս հոդվածները և մեկ այլ հոդված վերահրատարակվել են Ջևոնսի մահից հետո, նրա ավելի վաղ տրամաբանական տրակտատների հետ մեկտեղ՝ «Մաքուր տրամաբանություն և այլ երկրորդական աշխատություններ» վերնագրով[28]։ Միլի հասցեին հնչող քննադատությունները պարունակում են շատ խելացի է և համոզիչ մտքեր, բայց ընդհանուր առմամբ դրանք չեն կարող Ջևոնսի մյուս ստեղծագործությունների հետ հավասար դասվել։ Նրա ուժը ոչ թե որպես քննադատի, այլ յուրահատուկ մտածողի ուժի մեջ էր. և նրան կհիշեն որպես տրամաբան, տնտեսագետ և վիճակագիր իր կառուցողական աշխատանքով[29]։

Ջևոնսի թիվ խմբագրել

Ջևոնսն իր 1874 թվականին գրած «Գիտության սկզբունքներ» գրքում գրել է․ «Կարո՞ղ է ընթերցողն ասել, թե ո՞ր երկու թվերի բազմապատկումից կստացվի   թիվը։ Ես քիչ հավանական եմ համարում, որ ինձնից բացի որևէ մեկը երբևէ իմանա»[30]։ Այդ թիվը հայտնի է որպես Ջևոնսի թիվ և այն ֆակտորիզացրել է Չարլզ Ջ. Բասկը 1889 թվականին[31], Դերիկ Նորման Լեմերը 1903 թվականին[32], իսկ ավելի ուշ՝ Սոլոմոն Վ․ Գոլոմբը գրպանի հաշվիչի վրա[33][34]։ Դա երկու պարզ թվերի արտադրյալն է։

         

Երկրաչափություն խմբագրել

Ջևոնսի ժամանակակիցներից մեկը՝ Հերման ֆոն Հելմհոլցը, ով հետաքրքրված էր ոչ Էվկլիդեսյան երկրաչափությամբ[35], խոսել է երկչափ արարածների երկու խմբի մասին, որոնցից մի խումբն ապրում է հարթության, իսկ մյուսը՝ գնդի մակերևույթի վրա։ Նա պնդում էր, որ քանի որ այս արարածներն ընկած են երկչափ տարածության վրա, նրանք կզարգացնեն էվկլիդեսյան երկրաչափության հարթ տարբերակը, բայց քանի որ այս մակերեսների բնույթը տարբեր է, նրանք կհանգեցնեն այս երկրաչափության իրարից շատ տարբեր տարբերակների։ Այնուհետև, նա այս փաստարկը տարածել է եռաչափ տարածության վրա՝ նշելով, որ դա առաջացնում է տարածական ընկալման և մաթեմատիկական ճշմարտության փոխհարաբերության հիմնարար հարցեր[36][37][38]։

Գիտության մեջ ներդրում խմբագրել

Ջևոնսը տնտեսագիտության հիմնական խնդիրը տեսնում էր բնակչության սպառման ուսումնասիրության մեջ, որի հիմնական օրենքը նա համարում էր մարգինալ օգտակարության նվազման օրենքը։ Առաջիններից մեկն էր, որ փորձել է կիրառել մաթեմատիկական գործիքներ տնտեսական վերլուծության մեջ։ Նա շարունակել է զարգացնել Ջ. Բուլի սկսած մաթեմատիկական տրամաբանությունը։ Տրամաբանական տեսության հիմքում, որի առանցքը դասերի հաշիվն էր, Ջևոնսը դրել է «նմանների փոխարինման սկզբունքը»։ Ստեղծել է առաջին տրամաբանական մեքենաներից մեկը (1869)։ Նա տրամաբանական ինդուկցիայի տեսությունը կապել է հավանականության տեսության հետ։

Ջևոնսը վիճարկել է ոչ միայն Ջորջ Բուլի տրամաբանության մոտեցումը, այլ նաև հետաքրքրություն է ցուցաբերել իր ժամանակի ոչ էվկլիդեսյան երկրաչափությունների նկատմամբ՝ կրկին կասկածի տակ դնելով դրանց ձևավորման տրամաբանությունը[22]։

Անձնական կյանք խմբագրել

1867 թվականին Ջևոնսն ամուսնացել է Հարիետ Էն Թեյլորի հետ, որի հայրը՝ Ջոն Էդվարդ Թեյլորը, Manchester Guardian թերթի հիմնադիրն ու սեփականատերն էր։ Ջևոնսը վատառողջ էր և տառապում էր անքնությունից։ Նրա համար աստիճանաբար ծանրանում էր դասախոսություններ կարդալը։ 1876 թվականին նա ուրախ էր Օուենս քոլեջի (ներկայիս՝ Մանչեստրի համալսարան) պրոֆեսորի աշխատանքը փոխել Լոնդոնի համալսարանական քոլեջի քաղաքատնտեսության պրոֆեսորի աշխատանքի հետ։ Ճամփորդություններն ու երաժշտությունը նրա կյանքի հիմնական հանգստի միջոցներն էին. բայց նրա առողջական վիճակը շարունակում էր վատանալ, և նա տառապում էր դեպրեսիայից։ Դասախոսական պարտականությունները գնալով ավելի հոգնեցուցիչ էին դարձել, և զգալով, որ գրական աշխատանքը ոչ մի էներգիա չի թողնում, 1880 թվականին նա թողել է այդ պաշտոնը։ 1882 թվականի օգոստոսի 13-ին նա ջրախեղդ է եղել Հասթինգսի մոտ լողանալու ժամանակ[17]։

Ջևոնսը դաստիարակվել է որպես քրիստոնյա ունիտար[39]։ Նրա օրագրերից հատվածները ցույց են տալիս, որ նա մինչև մահ հավատարիմ է եղել իր քրիստոնեական համոզմունքներին։ Նա թաղված է Հեմփստեդ գերեզմանատանը[40]։

Ժառանգություն խմբագրել

Ջևոնսը բեղմնավոր գրող էր և իր մահվան պահին առաջատար էր Մեծ Բրիտանիայում և որպես տրամաբան և որպես տնտեսագետ։ Ալֆրեդ Մարշալը տնտեսագիտության ոլորտում նրա աշխատանքի մասին ասել է, որ այն «հավանաբար, ավելի շատ կառուցողական ուժ կունենա, քան որևէ ուրիշը, բացառությամբ Ռիկարդոյի, որն եղել է վերջին հարյուր տարվա ընթացքում»[17]։

Ջևոնսի ինդուկցիայի տեսությունը շարունակում է ազդեցիկ մնալ. «Ինդուկցիայի մասին Ջևոնսի ընդհանուր տեսակետը հզոր և ինքնատիպ ձևակերպում է ստացել ժամանակակից փիլիսոփա պրոֆեսոր Կ. Ռ. Պոպերի աշխատանքում»[27]։

Մատենագրություն խմբագրել

Այլ հրապարակումներում խմբագրել

  • 1880․ տնտեսագետ Լուջի Գոսսայի «Քաղաքական տնտեսության ուսումնասիրության ուղեցույց» ժողովածուի անգլերեն թարգմանության նախաբանի հեղինակն է Ուիլյամ Ջևոնս Սթենլին[88][89]
  • 1935․ Ջևոնսի և արևային բծերի և տնտեսական ակտիվության ցիկլերի միջև հնարավոր ընդհատման մասին՝ նրա տեսությունը, հիշատակել է ամերիկացի սարսափ ժանրի գրող Լավքրաֆտն իր «Ժամանակից դուրս ստվերը» (The Shadow Out of Time) ֆանտաստիկ գրքում, որտեղ գրքի հերոսը՝ Նաթանիել Ուինգեյթ Փիզլիը խոսում է այդ մասին՝ Մեծ ցեղի կողմից նրա առևանգումից անմիջապես առաջ[90]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118984357 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  6. http://web.uvic.ca/~rutherfo/mr_grvs1.html
  7. 7,0 7,1 7,2 Kindred Britain
  8. Wells, J. C. (1977-12). «Daniel Jones, Everyman's English pronouncing dictionary. Fourteenth edition, extensively revised and edited by A. C. Gimson. (Pp. xxxii + 560. Dent, London; Dutton, New York; 1977.)» (անգլերեն). էջեր 84–86. doi:10.1017/S0025100300005697. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  9. 9,0 9,1 Fisher, Irving (1892). «Mathematical Investigations in the Theory of Value and Prices, and Appreciation and Interest Appendix III. Mathematical Investigations in the Theory of Value and Prices» [Մաթեմատիկական հետազոտություններ արժեքի և գների տեսության և գնահատման և հետաքրքրության տեսության մեջ։ Հավելված III։ Մաթեմատիկական հետազոտությունները արժեքի և գների տեսության մեջ] (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին. / 109
  10. W. Stanley Jevons, 1871.The Principles of Political Economy, էջ 4.
  11. 11,0 11,1 Martínez-Alier, Juan (1987). Ecological Economics: Energy, Environment and Society. Oxford: Basil Blackwell. ISBN 978-0631171461.
  12. Georgescu-Roegen, Nicholas (1971). The Entropy Law and the Economic Process (Full book accessible at Scribd). Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 295f. ISBN 978-0674257801.
  13. Boulding, Kenneth E. (1981). Evolutionary Economics. Beverly Hills: Sage Publications. էջ 147. ISBN 978-0803916487.
  14. Jevons, William Stanley, The Principles of Science: A Treatise on Logic and Scientific Method, Macmillan & Co., London, 1874, 2nd ed. 1877, 3rd ed. 1879. Reprinted with a foreword by Ernst Nagel, Dover Publications, New York, 1958.
  15. William Stanley Jevons, Letters and Journal [1886] (viewed 3 September 2016), Letters and Journal ; Scan Journal, The Utilitarian Photographer ; WM Jevons Album, Rylands Collection, University of Manchester.
  16. Keynes, John Neville (1911). "Jevons, William Stanley". In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica. Vol. 15 (11th ed.). Cambridge University Press. pp. 361–362.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Keynes, 1911, էջ 361
  18. Jevons, H. Stanley Jevons, (1915) The British Coal Trade. London: Kegan Paul, Trench and Trübner; (complete text available at Google Books) see especially pp. 718 ff.
  19. Jevons, William Stanley (14 November 1878). "Commercial crises and sun-spots", Nature xix, pp. 33–37.
  20. Hirshleifer, David and Tyler Shumway (2003). "Good day sunshine: stock returns and the weather", Journal of Finance 58 (3), pp. 1009–32.
  21. Jevons, William Stanley (1869). The Substitution of Similars: The True Principle of Reasoning, Derived from a Modification of Aristotle's Dictum (անգլերեն). Macmillan. էջ 55. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 15-ին. «logical abacus.»
  22. 22,0 22,1 «Mathematical Treasure: Jevon's Pure Logic & Logic Piano | Mathematical Association of America». www.maa.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  23. Maxfield, Clive (1998). Designus Maximus Unleashed! (անգլերեն). Newnes. էջ 359. ISBN 9780750690898.
  24. In The substitution of similars, he gives a description of his "logical abacus" on pp. 55ff, which "is extracted from the Proceedings of the Society for 3d April, 1866, p. 161."
  25. Proceedings of the Manchester Literary and Philosophical Society (անգլերեն). 1866. էջ 161.
  26. Keynes, 1911, էջեր 361–362
  27. 27,0 27,1 "Jevons, William Stanley", in The Concise Encyclopedia of Western Philosophy and Philosophers (1960), New York: Hawthorn.
  28. William Stanley Jevons (1890). Robert Adamson; Harriet A. Jevons (eds.). Pure logic and other minor works. London: MacMillan.
  29. Keynes, 1911, էջ 362
  30. Principles of Science, Macmillan & Co., 1874, p. 141.
  31. Busk, Charles J. (1889). «To Find the Factors of any Proposed Number». Nature. 39 (1009): 413–415. Bibcode:1889Natur..39..413B. doi:10.1038/039413c0. S2CID 4084336.
  32. Lehmer, D.N., "A Theorem in the Theory of Numbers", read before the San Francisco Section of the American Mathematical Society, 19 December 1903.
  33. Golomb, Solomon. "On Factoring Jevons' Number", Cryptologia, vol. XX, no. 3, July 1996, pp. 243–44.
  34. Weisstein, Eric W., "Jevons' Number", MathWorld.
  35. Richards, Joan (1988). Mathematical Visions: The Pursuit of Geometry in Victorian England. Academic Press. էջ 77.
  36. Helmholtz Axioms of Geometry
  37. Richards, Joan (1988). Mathematical Visions: The Pursuit of Geometry in Victorian England. Academic Press. էջ 78.
  38. Richards, Joan (1988). Mathematical Visions: The Pursuit of Geometry in Victorian England. Academic Press. էջ 84.
  39. Mosselmans, Bert, "William Stanley Jevons", The Stanford Encyclopedia of Philosophy
  40. «UVic.ca – University of Victoria». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
  41. A General Mathematical Theory of Political Economy
  42. A Serious Fall in the Value of Gold, Edward Stanford.
  43. 43,0 43,1 Pure Logic; or, the Logic of Quality apart from Quantity, Edward Stanford, London
  44. Missemer, Antoine. "William Stanley Jevons' The Coal Question (1865), Beyond the Rebound Effect", Ecological Economics, Volume 82, October 2012.
  45. The Substitution of Similars, The True Principle of Reasoning, Macmillan & Co.
  46. Elementary Lessons on Logic, Macmillan & Co., London
  47. Jevons W. S. Elementary Lessons in Logic: Deductive and Inductive: with Copious Questions and Examples, and a Vocabulary of Logical Terms — London: MacMillan and Co, 1870.
  48. The Match Tax: A Problem in Finance, Edward Stanford.
  49. The Theory of Political Economy, Macmillan & Co.
  50. «Review of A Survey of Political Economy by John Macdonell and The Theory of Political Economy by Prof. Stanley Jevons». The Athenaeum (2297): 589–590. 1871 թ․ նոյեմբերի 4.
  51. Jevons W. S. «The Theory of Political Economy» — London: Macmillan & Co, 1871.
  52. "Theory of Political Economy". In James R. Newman, ed., The World of Mathematics, Vol. 2, Part IV, 1956.
  53. The Principles of Science: A Treatise on Logic and Scientific Method.անգլերենից ռուսերեն թարգմանություն՝ Основы науки. Трактат о логике и научном методе = / Пер. со 2-го англ. изд. М. Антоновича. — СПб., 1881. — էջեր 713
  54. The Principles of Science: A Treatise on Logic and Scientific Method 1874. — М.: Либроком, 2016—744 с. — ISBN 978-5-397-05254-2.
  55. Money and the Mechanism of Exchange, D. Appleton and Co., Джевонс У. С. Деньги и механизм обмена = Money and the mechanism of exchange (1875). — Челябинск: Социум, 2005. — 192 с.
  56. Political economy by William Stanley Jevons
  57. Studies in Deductive Logic1884 edition (Macmillan & Co., London)
  58. Элементарный учебник логики дедуктивной и индуктивной с вопросами и примерами / թարգմանությություն անգլերեն 7-րդ հրատ․-ից, изд. М. А. Антоновича. — СПб., 1881. — էջեր 366
  59. The State in Relation to Labour
  60. Methods of Social Reform and Other Papers, Macmillan and Co.
  61. Methods of Social Reform, and Other Papers, Kelley, 1965.
  62. Investigations in Currency and Finance, Macmillan and Co. 1884
  63. «Review of Investigations in Currency and Finance by W. Stanley Jevons». The Athenaeum (2957): 817. 1884 թ․ հունիսի 28.
  64. Letters and Journal of W. Stanley Jevons, Ed. by Harriet A. Jevons, Macmillan & Co.
  65. Papers and Correspondence, edited by R. D. Collison Black, Macmillan & the Royal Economic Society (7 vol.)
  66. Ջևոնս Ու․ Ս․ «Notice of a general mathematical theory of political economy» (1862), անգլերենից ռուսերեն թարգմանություն՝ Об общей математической теории политической экономии // Вехи экономической мысли. Т. 1. Теория потребительского поведения и спроса / խմբագիր՝ Վադիմ Գալպերին — СПб.: Экономическая школа, 2000—380 с. — С.67—69 — ISBN 5-900428-48-6
  67. Ջևոնս Ու․ Ս․ «Brief account of a general mathematical theory of political economy․» (1866), անգլերենից ռուսերեն թարգմանություն՝ Краткое сообщение об общей математической теории политической экономии // Вехи экономической мысли. Т. 1. Теория потребительского поведения и спроса / Под ред. В. М. Гальперина. — СПб.: Экономическая школа, 2000—380 с. — С.70—77 — ISBN 5-900428-48-6 .
  68. "On the Variation of Prices and the Value of the Currency since 1782", Journal of the Statistical Society of London, Vol. 28, No. 2, June 1865.
  69. "On the Frequent Autumnal Pressure in the Money Market, and the Action of the Bank of England", Journal of the Statistical Society of London, Vol. 29, No. 2, June 1866.
  70. "On the Condition of the Metallic Currency of the United Kingdom, with Reference to the Question of International Coinage", Journal of the Statistical Society of London, Vol. 31, No. 4, December 1868
  71. "Who Discovered the Quantification of the Predicate?", The Contemporary Review, Vol. XXI, December 1872/May 1873.
  72. "The Philosophy of Inductive Inference", Fortnightly Review, Vol. XIV, New Series, 1873.
  73. "The Use of Hypothesis", Fortnightly Review, Vol. XIV, New Series, 1873.
  74. "The Railways and the State". In: Essays and Addresses, Macmillan & Co., 1874.
  75. "The Future of Political Economy", Fortnightly Review, Vol. XX, New Series, 1876.
  76. "Cruelty to Animals: A Study in Sociology", Fortnightly Review, Vol. XIX, New Series, 1876.
  77. "The Silver Question", Journal of Social Science, No. IX, January 1878.
  78. "John Stuart Mill's Philosophy Tested", Part II, The Contemporary Review, Vol. XXXI, December 1877/January 1878; Part III, Vol. XXXII, April 1878.
  79. "Methods of Social Reform, I: Amusements of the People", The Contemporary Review, Vol. XXXIII, October 1878.
  80. "Methods of Social Reform, II: A State Parcel Post", The Contemporary Review, Vol. XXXIV, January 1879.
  81. "The Periodicity of Commercial Crises, and its Physical Explanation," Journal of The Statistical and Social Inquiry Society of Ireland (Իռլանդիայի վիճակագրական և սոցիալական հետազոտական ընկերության ամսագիր), Vol. VII, Part 54, 1878/1879.
  82. "Experimental Legislation and the Drink Traffic", The Contemporary Review, Vol. XXXVII, January/June 1880.
  83. "Recent Mathematico-Logical Memoirs", Nature, Vol. XXIII, 24 March 1881.
  84. "Richard Cantillon and the Nationality of Political Economy", The Contemporary Review, Vol. XXXIX, January/June 1881.
  85. "The Rationale of Free Public Libraries", The Contemporary Review, Vol. XXXIX, January/June 1881.
  86. "Bimetallism", The Contemporary Review, Vol. XXXIX, January/June 1881.
  87. "Married Women in Factories", The Contemporary Review, Vol. XLI, January/June 1882.
  88. Luigi Cossa, Guide to the Study of Political Economy, with a Preface by W. Stanley Jevons, Macmillan & Co., 1880.
  89. Rabbeno, Ugo (1893). «Review of Introduzione allo Studio dell' Economia Politica». Political Science Quarterly. 8 (2): 355–358. doi:10.2307/2139653. ISSN 0032-3195.
  90. «Title: The Shadow Out of Time». www.isfdb.org. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Սթենլի Ջևոնս» հոդվածին։