Կարլ Փոփեր
Սըր Կարլ Ռեյմունդ Փոփեր (գերմ.՝ Karl Raimund Popper, հուլիսի 28, 1902[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][2][5] - սեպտեմբերի 17, 1994[1][2][3][…], Kenley, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա և սոցիոլոգ։ XX դարի գիտության ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկը։ Հայտնի է քաղաքական և սոցիալական փիլիսոփայությանը նվիրված իր աշխատություններով։ Քննադատել է գիտական մեթոդի դասական հասկացությունները, ինչպես նաև պաշտպանել է ժողովրդավարության ու սոցիալական կրիտիցիզմի սկզբունքները, որոնց նա առաջարկում էր հետևել «բաց հասարակության» կայացմանը հասնելու համար։
1934 թ.-ին լույս տեսած «Հետազոտության տրամաբանություն» գրքով հիմնադրել է քննադատական ռացիոնալիզմի փիլիսոփայական ուղղությունը, ըստ որի՝ վերջնական ճշմարտություններ չկան։ Մարդկային գիտելիքը զարգանում է քայլ առ քայլ հերքելով սխալ վարկածները։ «Բաց հասարակությունն ու նրա թշնամիները» դասական դարձած գրքում (թարգմանված է հայերեն[24][25]), որը գրել է 1945 թ.-ին Նոր Զելանդիայում, ուր արտագաղթել էր նացիստական տիրապետության տակ գտնվող Ավստրիայից, Փոփերը քննադատության է ենթարկում բոլոր ամբողջատիրական համակարգերը։
Գործունեություն
խմբագրել1937-1946 թվականներին եղել է համալսարանի դասախոս Նոր Զելանդիայում, 1946-1949 թվականներին՝ Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության դպրոցի դասախոս, 1949 թվականից՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, բնագիտության զարգացմանը նպաստող թագավորական ընկերության անդամ։ Իր ուսմունքը Պոպպեր անվանում է քննադատական ռացիոնալիզմ՝ ի հակադրություն հյումիզմից սերող տրամաբանական էմպիրիզմի և շեշտելով իր հարազատությունը Ի․ Կանտի գիտաբանական գաղափարներին։ Մեթոդաբանության մեջ Պոպպերը առաջադրել է ֆալսիֆիկացման սկզբունքը, գիտության էվոլյուցիոն զարգացման տեսակետը, ճանաչող սուբյեկտից օտարված օբյեկտիվ գիտելիքի («երրորդ աշխարհի») գաղափարը։ Գիտության զարգացումը Պոպպերը ներկայացնում է որպես միմյանց անընդհատ հաջորդափոխող տեսությունների շարք։
Տեսությունը փորձի ընդհանրացում չէ, այլ հիպոթեզ է, որը լուծում է որոշակի պրոբլեմ և «բաց է» քննադատության ու հերքման համար, էմպիրիկ գիտություններում՝ փորձնական հերքման համար։ Գիտելիքի բովանդակության այս չափանիշներով Պոպպերը պահպանում է ընդհանրական օրենքներն ու տեսությունները, բայց մերժում է «ամեն ինչ բացատրող» տեսական ուսմունքները(օրինակ՝ մարքսիզմը)։ Պոպպերը ժխտում է պատմականության սկզբունքը՝ գտնելով, որ այն բնության և հասարակության զարգացումը ներկայացնում է իբրև կանխորոշված ընթացք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Поппер Карл Раймунд (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ http://popper-prior.nz/home
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Stanford Encyclopedia of Philosophy — Stanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Internet Encyclopedia of Philosophy, The Internet encyclopedia of philosophy / J. Fieser, B. Dowden — 1995. — ISSN 2161-0002
- ↑ 9,0 9,1 9,2 https://www.thebritishacademy.ac.uk/documents/1391/94p645.pdf
- ↑ 10,0 10,1 CONOR.Sl
- ↑ 11,0 11,1 11,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://histsci.fas.harvard.edu/ai-sabra
- ↑ 13,0 13,1 13,2 JSTOR — 1995.
- ↑ Sir Karl Popper — Pour le Mérite for Sciences and Arts order.
- ↑ https://dgvn.berlin/2017/03/01/verleihung-der-otto-hahn-friedensmedaille/
- ↑ http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
- ↑ https://uni-tuebingen.de/fakultaeten/evangelisch-theologische-fakultaet/fakultaet/lucas-preis/preistraeger/bisherige-preistraeger/
- ↑ https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
- ↑ http://geschichte.univie.ac.at/en/persons/sir-karl-popper-prof-dr
- ↑ http://www.ucm.es/doctores-honoris-causa
- ↑ Karl Raimund Popper — Inamori Foundation.
- ↑ https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
- ↑ 23,0 23,1 https://www.famousscientists.org/karl-popper/
- ↑ Կառլ Ռեյմունդ Պոպեր, Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, Հատոր 1-Պլատոնը, Երևան, «Հայաստան» հրատարակչություն,2001 թ., 431 էջ։
- ↑ Կառլ Ռեյմունդ Պոպեր, Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, Հատոր 2, Երևան, «Հայաստան» հրատարակչություն,2006 թ., 408 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Փոփեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 381)։ |