Կառլ Մենգեր
Կառլ Մենգեր (գերմ.՝ Carl Menger, փետրվարի 23, 1840 թ., Նեյ-Սանդեց, Գալիցիա, Ավստրիական կայսրություն, այժմ՝ Նովի-Սոնչ, Լեհաստան - փետրվարի 27, 1921 թ., Վիեննա, Ավստրիայի Առաջին Հանրապետություն), ավստրիական տնտեսագետ, Տնտեսագիտության տեսության ավստրիական դպրոցի հիմնադիր։
Կառլ Մենգեր գերմ.՝ Carl Menger | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1840[1][2][3][…] Նովի-Սոնչ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4] |
Մահացել է | փետրվարի 26, 1921[1][5] (81 տարեկան) Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրիա, Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | տնտեսագետ և պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | Ավստրո-Հունգարիայի Ռեյխսրատի Լորդերի պալատի անդամ |
Ալմա մատեր | Կրակովի համալսարան, Վիեննայի համալսարան և Պրահայի Կարլի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[6][7] |
Գիտական ղեկավար | Լորենց ֆոն Շտեյն |
Եղել է գիտական ղեկավար | Օյգեն Բյոմ-Բավերկ[8], Ֆրիդրիխ ֆոն Վիզեր[8] և Ֆրանկ Ֆետեր |
Հայտնի աշակերտներ | Օյգեն Բյոմ-Բավերկ և Ֆրիդրիխ ֆոն Վիզեր |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Karl Menger? |
Հայր | Anton Menger? |
Carl Menger Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Գալիցիայի մոտ գտնվող փոքրիկ քաղաքում, որը ժամանակին Ավստրիական կայսրության մաս էր կազմում։ Կառլի հայրը՝ Անտոն Մենգերը աշխատել է որպես իրավաբան, մայրը՝ Կառոլինան Բոհեմիայի հարուստ վաճառականի դուստր էր։ Կառլն ուներ երկու եղբայր, ովքեր նույնպես հետագայում հայտնի դարձան։ Ավագ եղբայրը՝ Մաքսը դարձավ քաղաքական գործիչ, իսկ կրտսերը՝ Անտոնը դարձավ փաստաբան։ Մանկության տարիները Մենգերն անցկացրեց արևմտյան Գալիցիայի փոքրիկ գյուղական տեղանքում, որտեղ ֆեոդալական կարգերը դեռ շարունակում էին իրենց գոյությունը[10][11]։ Երրորդ ռեյխի ժամանակաշրջանում ենթադրվում էր, որ ավստրիական դպրոցի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում նաև դրա հիմնադիր Մենգերը, հրեաներ էին։ Այս առիթով իր բողոքն առաջիններից մեկն արտահայտեց Ֆրիդրիխ ֆոն Հայեկը։ 1936 թվականի հոկտեմբերի 13-ին Frankfurter Zeitung (գերմաներեն) ամսագրում գրառում հրատարակվեց[12].
Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր պրոֆեսոր Ֆրիդրիխ ֆոն Հայեկը, սույնով հոկտեմբերի 6-ի 511/12 համարում տպագրված «Rechtswahrerbund» նյութի վերաբերյալ հայտնում է մեզ, որ նացիոնալ-սոցիալիստական Hochschule համաժողովի ժամանակ ընթերցված դասախոսությունում ապատեղեկատվություն է տարածվել «ավստրիական դպրոց»-ի բոլոր առաջատար անդամների, այդ թվում նաև՝ դրա հիմնադիր՝ Կառլ Մենգերի իբրև թե հրեական ծագման մասին։ Մեր ստացած նամակից բխում է, որ պրոֆեսոր Հայեկը, տնտեսագիտության Լոնդոնի դպրոցի հանձնարարականով հրապարակման է հավաքել Կառլ Մենգերի աշխատանքների հավաքվածուն, ձեռք է բերել նաև Մենգերի որդուն պատկանող մի շարք կենսագրական փաստաթղթեր և դրանց հիմնա վրա հաստատել, որ Կառլ Մենգերը ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմից սերում գերմանական Բոհեմիա քաղաքում բնակված ընտանիքներից, որոնց ծագմանը կարելի է հետևել եկեղեցական ծխամատյաններում՝ սկսած ընդհուպ մինչ 17-րդ և 18-րդ դարերը:
Կառլ Մենգերը իրավաբանություն է ուսանել Վիեննայի և Պրահայի համալսարաններում, ինչից հետո էլ 1867 թվականից սկսել է զբաղվել տնտեսագիտության տեսությամբ[10]։ Դոկտորական ատենախոսությունը Մենգերը պաշտպանել է Կրակովի Յագելոնյան համալսարանում[13]։ 1871 թվականին հրապարակել է իր «Քաղաքական տնտեսության հիմունքները» (գերմ.՝ Grundsätze der Volkswirtschaftslehre) գիրքը, որը նրան ճանաչում է բերել և հիմնական առիթն է հանդիսացել ավստրիական տնտեսական դպրոցի ձևավորման համար։ 1873 թվականին Մենգերը Վիեննայի համալսարանի պրոֆեսոր դարձավ, որտեղ էլ մինչև 1903 թվականը ուսուցանեց 30 տարի։ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը պնդում է, որ «պրոֆեսորի պետական ֆինանսների մասին դասախոսությունների պատճենները ուսանողները քննություններին նախապատրաստվելու համար փորձում էին հայթայթել Մենգերի պաշտոնաթողությունից նույնիսկ քսան տարի անց»[10]։
1876-ից 1878 թվականներին Մենգերը եղել է Ավստրիայի թագաժառանգ՝ փոխարքայազն Ռուդոլֆի ուսուցիչը, ով հետագայում կյանքն ավարտեց ինքնասպանություն գործելով (ուղեկցում է նրան Եվրոպայում կատարած ճամփորդությունների ընթացքում, այդ թվում ` Անգլիա, Շոտլանդիա, Իռլանդիա, Ֆրանսիա և Գերմանիա կատարած այցերի ժամանակ)։ 1879 թվականին Մենգերը Վիեննայում դարձավ քաղաքական տնտեսության ամբիոնի վարիչ։ Հետագա տարիներին, բացի գիտական գործունեությունից, ներգրավված է եղել նաև պետական դրամական համակարգի բարեփոխումների գործում։ Նշանակվել է Ավստրո-Հունգարական կայսրության վերին պալատի անդամ[13]։
Քաղաքական տնտեսության ամբիոնի ղեկավարումը հանձնելով իր ուսանող Ֆրիդրիխ ֆոն Վիզերին՝ Մենգերը կենտրոնացել է գիտական աշխատանքների վրա։ 1921 թվականին Կառլ Մենգերն մահացել է՝ այդպես էլ չավարտելով նախապես պլանավորած «Քաղաքական տնտեսության հիմունքներ»-ի երկրորդ հատորի հրատարակությունը։ Ձեռագերից հավաքված գիրքը հրատարակվել է նրա որդու կողմից 1923 թվականին[14]։
Կառլ Մենգերի որդին որպես մաթեմատիկոս նույնպես մեծ համբավ է ձեռք բերել[11]։ Նրա անունով է կոչվում Մենգերի թեորեմը։
Կառլ Մենգերի գիտական ներդրում
խմբագրելԿառլ Մենգերը իր ներդրում է ունել տնտեսագիտության տեսությունում[12][15], տնտեսական հետազոտությունների մեթոդաբանությունում[16] և քաղաքական փիլիսոփայության մեջ[16]։
Կարլ Մենգերին արժանիորեն համարում են տնտեսագիտության տեսության մեջ Ավստրիական դպրոցի հիմնադիրը[12][15]։ Տնտեսագիտական տեսության մեջ նրա հիմնական աշխատությունը համարվում է 1871 թվականին գրված «Քաղաքական տնտեսության հիմունքներ»-ը։
Մենգերը Ուիլյամ Սթենլի Ջևոնսի և Լեոն Վալրասի հետ միասին համարվում է տնտեսագիտության տնտեսության մեջ մարգինալիստական հեղափոխության հեղինակը։
Կառլ Մենգերի տնտեսական հիմունքների հիմնական տարրեր
խմբագրելՍուբյեկտիվ արժեքների հայեցակարգ
խմբագրելԿառլ Մենգերը մերժել է աշխատանքի արժեքի տեսությունը՝ համարելով, որ արժեքն ունի սուբյեկտիվ բնույթ և մարդկային մտածողությունից դուրս գոյություն չունի, իսկ աշխատանքը, որը ծախսվել է արժեք ստեղծելու համար, չի հանդիսանում ոչ աղբյուր, ոչ միջոց՝ արժեք հաշվարկելու համար[14]։
Մենգերն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Ադամ Սմիթի արժեքների պարադոքսի վրա (այն նաև հայտնի է որպես «ջրի և ադամանդի պարադոքս»), որի էությունը կայանում է այն պնդման մեջ, թե «ինչու, չնայած այն հանգամանքին, որ ջուրը մարդկության համար շատ ավելի կարևոր է, քան ադամանդները, ադամանդների արժեքը շատ ավելի բարձր է քան ջրինը»։ Դասական քաղաքական տնտեսությունը (Ադամ Սմիթ, Դավիթ Ռիկարդո, Կառլ Մարքս) այս հակասությունը բացատրում է նրանով, որ ապրանքի արժեքը, եթե նույնիսկ ոչ ամբողջապես կախված է դրա վրա ծախսված աշխատանքից, ապա գոնե կախված է դրանից։
Կառլ Մենգերը պնդում էր, որ ոչ մի նշանակություն չունի, արդյոք ադամանդիները հայտնաբերվել են պատահաբար, թե հայտնաբերման համար հազարավոր աշխատողների աշխատանքն է հարկավոր եղել հանքերում և դեռ ավելին՝ նրա համոզմամբ գործնական կյանքում ոչ ոք չի հարցնում այս կամ այն բարիքի ծագման պատմությունը[17]։ Ուստի Մենգերը հանգել է այն եզրակացության, որ արժեքը կախված է մարդկանց սուբյեկտիվ գնահատականից, որոնք առավել բարձր գնահատում են համեմատաբար բացառիկ ապրանքները և ծառայությունները։ Օրինակ, Լեոնարդո դա Վինչիի կտավը և ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները, որոնց ստեղծման համար նույնաքանակ աշխատանք է ծախսվել, կարող են ունենալ տարբեր արժեքներ։ Սա հակասում է աշխատանքային արժեքի տեսությանը, ինչը ավստրիական դպրոցի ներկայացուցիչների համար ժխտելու հիմք է հանդիսացել։ Սակայն, դրա հետ մեկտեղ նրանք անտեսել են մի էական հանգամանք՝ այն, որ աշխատանքի արժեքի տեսությունը հաշվի է առնում ապրանքների զանգվածային արտադրության ծախսերը՝ մեքենաների և ավտոմատներ սարքերի գործածմամբ (կամ պոտենցիալ գործածմամբ)։ Անտիկ իրերի, արվեստի գործերի գնագոյացումը դասական քաղտնտեսությունում դիտարկվում է կամ դա արվում է մասամբ։ Մենգերը կարծում էր, որ արժեքը չի համարվում ապրանքի օբյեկտիվ դրսևորում։ Արժեքը, դա բարիքի մասին անհատի ընկալումն է։ Հետևաբար, միևնույն բարիքը տարբեր անձանց համար կարող է տարբեր արժեքներ ունենալ։ Բարիքի տնօրինման համար անհրաժեշտ նախադրյալները հանդիսանում են հետևյալները[14]՝
- անհատի համար դրա օգտակարությունը,
- բացառիկությունը
Բարիքի սուբյեկտիվ արժեքը որոշվում է օգտագործվող բարիքի սահմանային միավորի օգտակարությամբ[18]։
Բարիքի արժեքի յուրաքանչյուր հաջորդ նվազող միավորի մոտեցման հիման վրա գիտնականն առաջարկել է օգտակարության սանդղակը, որը կոչվում է «Մենգերի սանդղակ»[14]։
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
10 | 9 | 8 | 7 | 6 | 5 | 4 | 3 | 2 | 1 |
9 | 8 | 7 | 6 | 5 | 4 | 3 | 2 | 1 | 0 |
8 | 7 | 6 | 5 | 4 | 3 | 2 | 1 | 0 | |
7 | 6 | 5 | 4 | 3 | 2 | 1 | 0 | ||
6 | 5 | 4 | 3 | 2 | 1 | 0 | |||
5 | 4 | 3 | 2 | 1 | 0 | ||||
4 | 3 | 2 | 1 | 0 | |||||
3 | 2 | 1 | 0 | ||||||
2 | 1 | 0 | |||||||
1 | 0 |
Եթե որպես 1-ին բարիք վերցնենք կերակուրը, ապա այն ունի առավելագույն արժեք, քանի որ մեծ կարևորություն ունի ապրելու, կենդանի մնալու համար։ Երկրորդը առողջության պահպանումն է և այդպես շարունակ։ Սակայն երբ մարդը կշտանում և կենսապայմաններով ապահովված է լինում, ապա բարիքի յուրաքանչյուր նախորդ միավորը նրա համար զրոյական արժեքի է ձգտում։ Վերևում ներկայացված աղյուսակի օրինակով 5-րդ բարիքի ներքո Մենգերն ընդգրկել է ծխախոտը։ Քանի դեռ սննդի հանդեպ մարդու պահանջմունքները չեն բավարարվել, ծխախոտը նվազագույն կարևորություն ունի անհատի համար։ Սակայն մի կոնկրետ փուլում գալիս է պահը, երբ սննդի հանդեպ պահանջարկի բավարարման հետագա քայլերը անհատի համար սկսում են ավելի նվազ կարևորություն ունենալ, քան թե բարիքի հաջորդ տեսակների բավարարմանն ուղղված նրա քայլերը, այն դեպքում երբ այդ հաջորդ բարիքը, ինչպես օրինակ ծխախոտը, պակաս կարևորություն ունի[19]։
Սուբյեկտիվ արժեքի հայեցակարգով գիտնականը քննադատության է արժանացնում քաղտնտեսության դասական դպրոցի հայտնի տեսությունը։ «Բարիքի արժեքն ուսումնասիրողները ջանքեր են գործադրել երկու բարիքներ համեմատելու գործում խնդիրները պարզելու ուղղությամբ։ Ոմանք խնդիրներ գտնում էին այդ բարիքների վրա հավասար աշխատանքի հավասար քանակություն ծախսելու մեջ, մյուսները՝ արտադրության համար հավասար քանակությամբ ծախս կատարելու մեջ, նույնիսկ վեճ բռնկվեց այն մասով, թե արդյո՞ք բարիքների փոխանակություն է կատարվում, քանի որ այդ բարիքները համարժեք են, թե՞ բարիքները համարժեք չեն, քանի որ փոխանակման գործընթացում մեկը տրվում է մյուսի փոխարեն»։ Իրականում, ըստ Մենգերի, կոնկրետ անհատի համար առավել ցածր արժեքայնությամբ բարիքը առավել արժեքավորով փոխանակման գործընթաց է տեղի ունենում[14]։
Բարիքի մասին գիտություն
խմբագրելԿառլ մենգերի տնտեսական վերլուծության արդյունքը կայանում է մարդկային պահանջմունքների և այդ պահանջմունքները բավարարելու իրերի կարողության ուսումնասիրությունը։ Կառլ Մենգերը առաջ է քաշում իրերը բարիքի վերափոխելու մի շարք պայմաններ[20]՝ 1. մարդկային պահանջմունքների առկայությունը, 2. տվյալ առարկայի պոտենցիալ հատկանիշների առկայությունը, որով հնարավորություն է տալիս բավարարել պահանջմունքները, 3. տվյալ առարկաների պոտենցիալ հատկանիշները մարդու կողմից գիտակցումը, 4. տվյալ առարկան տնօրինելը, որը թույլ կտա օգտագործել վերը նշված հանգամանքները։
Ըստ Մենգերի՝ բարիք է հանդիսանում այն, ինչը բավարարում է մարդկային պահանջմունքները։ Բարիքների ուսումնասիրմանն է ուղղված «Քաղաքական տնտեսության հիմունքներ» աշխատության առաջին երեք գլուխները։ Նա դրանք բաժանում է մի քանի տեսակի։ Ամենացածր դասի բարիքները նախատեսված են անհապաղ, անմիջական կարիքները բավարարելու համար։ Ավելի բարձր դասը նախատեսված է ավելի ցածր դասի բարիքների արտադրության համար[14]։
Նա պնդում էր, որ ոչ թե արժեքն ու արժեքայնությունն են կախված արտադրության ծախսերից, այլ հակառակը` սպառողական բարիքների գոյություն ունեցող արժեքայնությամբ ի հայտ է գալիս տնտեսական ռեսուրսների գնահատումը։ Վերին դասի բարիքի արժեքը, ըստ գիտնականի, պայամնավորվում է ցածր դասի բարիքի ակնկալվող արժեքով։ Դա ցույց է տալիս, որ վերին դասի բարիքի արժեքը կանխատեսելի բնույթ է կրում։ Արտադրական նշանակության բարիքը սպառողական նշանակության բարիքի վերածելու համար պահանջվող ժամանակային ինտերվալի գոյության մասին պնդումները, տնտեսվարող սուբյեկտների մոտ իրենց գործունեության վերջնական արդյունքի մասով անվստահություն և չկողմնորոշվածություն են ի հայտ բերում։ Հետագայում հենց այս գաղափարն իր արտացոլումը գտավ անվստահության և չկողմնորոշվածության հետ կապված ռիսկի տնտեսական տեսություններում[14]։ Կառլ Մենգերին է նաև պատկանում վերին դասի բարիքների միմյանցով փոխարինվելու և միմյանցով փոխլրացվելու գաղափարը։ Այս գաղափարն իր հետագա զարգացումն ապրեց ժամանակակից մակրոէկոնոմիկայում։
Սպառում և փոխանակման արժեք
խմբագրելԿառլ Մենգերի «Քաղաքական տնտեսության հիմունքներ» աշխատության վեցերորդ գլուխը նվիրված է սպառման և փոխանակման արժեքներին։ Միևնույն ժամանակ նա չի փորձել չափել կայուն օգտակարությունը և սուբյեկտիվ արժեքը՝ համարելով, որ միայն «մեծից դեպի փոքր» սկզբունքով է հնարավոր պահանջմունքների հերթականության որոշումը (այսպես կոչված, հերթականության մոտեցում)[12][14]։
Ապրանքի մասին գիտություն
խմբագրելԱպրանքի մասին գիտությանն է վերաբերվում «Քաղաքական տնտեսության հիմունքներ» աշխատության յոթերորդ գլուխը։ Մենգերն առանձնացնում է ապրանք և տնտեսական բարիք հասկացությունները։ Ապրանքը սահմանելով որպես տնտեսական բարիք, որը նախատեսված է վաճառքի համար և որը կորցնում է ապրանքի իր հատկանիշները, երբ հայտնվում է վերջնական սպառողի մոտ՝ Մենգերն առաջին անգամ սահմանազատում է երկու տնտեսական կարևոր հասկացությունները[14]։ Աշխատությունում բերվում է նաև որպես տնտեսական հասկացություն ապրանքի հիմնական հատկանիշները՝ ապրանքի իրացվելիության սահմանները, ապրանքի շրջանառության և սպառման ենթարկվելու հանրավորությունները։ Իրացվելու վերաբերյալ ապրանքի հնարավորություն հասկացության ներքո դիտարկվում է սպառողական պահանջարկի գումարային արտահայտությունը։ Այդպես, համաձայն Մենգերի, Լատինական Ամերիկայի հնդկացիների լեզվի մասին աշխատություն գրելու պահանջարկը, նվազագույն արժեքով հանդերձ, օրինակ չի գերազանցի 600 հրատարակչական օրինակը, այն դեպքում, երբ Շեքսպիրի ստեղծագործությունների իրացման հնարավորությունների սահմանը կարող է գերազանցել մի քանի 1000 օրինակը[21]։ Ապրանքի իրացվելիության հնարավորության սահմանը կարևոր է այն ապրանքների համար, որոնք չունեն ինքնուրույն նշանակություն և հարկավոր են միայն այլ ապրանքներին լրացնելու համար։ Մինգերը որպես օրինակ բերում է ժամացույցների և մոնոմետրերի համար պտուտակները։ Որքան էլ որ արժենան դրանք, այդ մասերը միևնույնն է կախված են լինելու միայն ժամերի և մոնոմետրերի արտադրությունից։ Միևնույն ժամանակ ոսկին և արծաթը փաստացի իրացվելու հնարավորությունների սահմանափակում չունեն[22]։
Կասկած չկա, որ հազար անգամ ավելի քանակությամբ ոսկին և հարյուր անգամ ավելի շատ քանակությամբ արծաթը, քան առկա է այսօր, միևնույն է շուկայում կգտնեն իրենց գնորդներին։ Ճիշտ է այդ դեպքում մետաղների գինը խիստ կնվազեր, և նույնիսկ առավել պակաս ունևոր անձինք կսկսեին դրանք ամանեղենի և կենցաղային պարագաների տեսքով գործածել, իսկ աղքատները՝ զարդեղենի տեսքով, բայց միևնույն է իրերի նման դասավորության դեպքում էլ, այդ մետաղները շուկա կմտեին ոչ աննպատակ և միևնույն է կգտնեին իրենց սպառողին, այն դեպքում, երբ համանման քանակությամբ օպտիկական սարքերի մասին գիտական աշխատությունների և նույնիսկ հացի և մսի նման անհրաժեշտ ապրանքների ավելացումը դրանց վաճառվելիության անհնարինության հարց առաջ կքաշեր։ Այստեղից էլ երևում է, որ ոսկի և արծաթ տնօրինողների համար մշտապես հեշտ է ցանկացած քանակության դեպքում իրենց ապրանքի սպառումը՝ գնի աննշան նվազմամբ, այն դեպքում, երբ այլ ապրանքների քանակության հանկարծակի ավելացումը կարող է գնի էլ ավելի խոշոր նվազման հանգեցնել, իսկ որոշ ապրանքներ էլ նման դեպքում ընդհանրապես կարող են չվաճառվել:
Ապրանքների շրջանառության կարողությունը դրա շրջապտույտի դյուրինություն է ենթադրում։ Որոշ ապրանքներ գրեթե նույն իրացման հնարավորություններն ունեն ցանկացած մարդու ձեռքում։ Ոսկու փշուրը գտնված «Արանյոշ գետի ավազներում փնթի թափառական գնչուի» կողմից իրացման միևնույն հնարավորություններով է օժտված, ինչպես որ հանքատիրոջ ձեռքում։ Միևնույն ժամանակ հագուստի պարագաները, սպիտակեղենը և այլ համանման ապրանքներ վերը նշված առաջին անձի ձեռքում կկորցնեին իրացվելու հնարավորությունների մի մասը, նույնիսկ եթե նա դրանք չի գործածել, այլ ձեռք է բերել զուտ վերավաճառելու նպատակով[23]։
Փողի տեսություն
խմբագրելՄենգերի տեսության հիմքում ապրանքի վաճառքի ենթարկվելու հնարավորության մասին հասկացությունն էր, որը հետագայում ուսումնասիրվում է Լյուդվիգ ֆոն Միզեսի կողմից[10]։ Փողի մասին ուսմունքին է նվիրված Մենգերի «Քաղաքական տնտեսության հիմունքներ» աշխատության 8-րդ գլուխը[24]։ Գլուխը բաղկացած է չորս մասից։ Առաջինում նկարագրում է փողի բնույթն ու ծագումը։ Հեղինակը մատնանշում է աշխատանքի արդյունքում արտադրված ապրանքների փոխանակման դժվարությունները՝ պարզունակ հասարակությունում։ Արդյունքում մարդկանց հետաքրքրությունները հանգեցնում են նրան, որ «անհատներն իրենց ապրանքները տալիս են իրացվելու ավելի մեծ հնարավորություն ունեցող այլ ապրանքների հետ փոխանակման համար՝ չնայած այն հանգամանքին, որ սպառման անմիջական նպատակներով նրանք դրանց կարիքը չունեն»[25]։ Երկրորդ մասում նա նկարագրում է յուրաքանչյուր ազգության և դարաշրջանի համար փողի ձևերը։ Վաղ ժամանակաշրջանում հին աշխարհի ժողովուրդների մեծամասնության համար դա տնային կենդանիներն էին։ Մշակույթի զարգացումը և քաղաքների զարգացումը հանգեցրեց նրան, որ անասունների իրացման հնարավորությունները նվազեցին այն նույն քանակությամբ, որքանով որ աճեցին մետաղների տեսքով օգտակար հանածոների համար[26]։ Կենդանիների խնամքը և պահպանումը իրենից որևէ նշանակալի տնտեսական դժվարություններ չի ներկայացնում այնքան ժամանակ, քանի դեռ անհատը անսահմանափակ քանակությամբ արոտավայրեր ունի։ Հասարակության զարգացման հետ մեկտեղ փոխանակման միջոց է դառնում մետաղը[27]։
Ըստ Մենգերի՝ առաջին մետաղը, որը սկսեց որպես վճարամիջոց օգտագործվել և որպես արդյունք իրացման մեծ հնարավորություն ձեռք բերել, դա պղինձն էր։ Այնուհետև, ապրանքաշրջանառության ընդլայնման հետ մեկտեղ պղնձը կորցրեց փողի քանակը լրացնելու իր ունակությունը, դիրքերը զիջելով արծաթին և ոսկուն[28]։ Նախքան եվրոպացիների զավթման ժամանակաշրջանի Ամերիկայի պատմությունը ուսումնասիրելով՝ Մենգերը գտավ փողի գործառույթը առավել հեշտ իրացվելի իրերի կողմից ստանձնելու մասին իր տեսության հաստատումը։ Այդպիսով, նախակոլումբյան Մեքսիկայում որպես փող ծառայում էին կակաոյի հատիկները, թղթյա կտորները, պղինձն ու արճիճը[29]։ Մենգերի խոսքով կենդանիների մորթու օգտագործումը որսորդական ժողովուրդների մոտ, Կենտրոնական Աֆրիկայում աղի և ստրուկների օգտագործումը, ապացուցում են իր կողմից առաջադրված պնդումների ճշտությունը[30]։
Կառլ Մենգերի գիտական նվաճումը դարձավ գնագոյացման և «պահանջարկի գին» ու «առաջարկի գինը» 2 հասկացությունների ներդրումը[14]։ Ութերորդ գլխի չորրորդ մասում նա նկարագրում է մետաղադրամների ծագման առանձնահատկությունները։ Հեշտ իրացման հատկանիշներով օժտված սովորական ապրանքի փոխանակումը մետաղաձուլվածքի հետ, առաջ քաշեց դրա նմուշարկման որոշ դժվարություններ։ Մետաղի պարունակության հստակ սահմանմամբ պարունակությամբ մետաղադրամների հատումը հանդիսանում է դրա մեջ պարունակվող մետաղի ամբողջականության և որակի լավագույն երաշխիքը[31]։
Փողի ինքնաբուխ առաջացման մասին տեսակետը մեծ ազդեցություն է գործել Ֆ.Ա. ֆոն Հայեկի, Լ. Ֆոն Միզեսի և տնտեսագիտության ավստրիական դպրոցի այլ ներկայացուցիչների հայացքների ձևավորման վրա։
Մեթոդների մասին վեճ
խմբագրել19-րդ դարի կեսերից հետո Կառլ Մենգերի և Գուստավ ֆոն Շմոլլերի միջև երկարատև բանավեճ ծավալվեց տնտեսական գիտությունների զարգացման մեթոդաբանության մասով, որը ստացավ «մեթոդների մասին վեճ» անվանումը (գերմ.՝ Methodenstreit)[32]: «Երիտասարդ» պատմական տնտեսագիտության դպրոցի հիմնադիր Գուստավ ֆոն Շմոլլերը դեմ էր դասական դպրոցի ներկայացուցիչների անհատապաշտությանը։ Նա պնդում էր, որ տնտեսագիտությունը պետք է լինի պատմական, հիմնված էմպիրիկ և ինդուկտիվ հետազոտությունների վրա (այսինքն պետք է լինեն տրամաբանական եզրակացություններ, որոնք հիմնված են անձնական ենթադրություններից դեպի ընդհանրական անթադրությունների անցում կատարելով), էթիկական և գործնական ուղղորդավորված, միջդիսցիպլինար մոտեցմանն ուղղված և ինստիտուցիոնալ (տարբեր մարդկանց միավորումների հետազոտությունների համալիր) դինամիկայի ուսումնասիրմամբ[32]։
Ի հակադրումն «պատմաբաններ»-ի` Մենգերը կարծում էր, որ տնտեսական գիտությունը կախված չէ պատմական հանգամանքներից և ազգային առանձնահատկություններից։ Նա պնդում էր, որ գիտնական-տնտեսագետի խնդիրն է ազգային տնտեսության երևույթները ամենադյուրին տարրերի հասցնելն է[32]։ Նա նաև հարամում էր, որ տնտեսագիտության ուսումնասիրումը պատմության մեթոդներով հակասում է այս գիտության բուն էությանը[33]։
«Սոցիալական գիտությունների և մասնավորապես քաղաքական տնտեսության մեթոդաբանության ուսումնասիրություն» աշխատության մեջ Մենգերը շեշտում է, որ տնտեսական գիտությունը պետք է ստեղծի և ուսումնասիրի բոլոր ժամանակների և ժողովուրդների համար համընդհանուր օրենքներ[34]։ Միևնույն ժամանակ նա գրում է «ատոմիզմ»-ի մեջ իր հակառակորդների մեղադրանքների մասին (տնտեսագիտության տեսության ուսումնասիրումը անկախ պատմական դարաշրջանից, հասարակության ազդեցությունը առանձին անհատի կոնկրետ գործողությունների վրա)[35] և «կոսմոպոլիտիզմ»-ի մասին[36]։
Գիտնականի մասին կարծիքներ
խմբագրելԴրական կարծիքներ
խմբագրել1974 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիդրիխ ֆոն Հայեկը Կառլ Մենգերի գիտական ներդրման մասին նկարագրել է հետևյալ կերպ[12]՝
Բայց ոչ տնտեսագիտության տեսության, ոչ էլ որևէ գիտական այլ ոլորտում չեն կարող այնքան շատ պատմություններ լինել, երբ հեղինակի ստեղծագործությունը, որը հեղափոխություն է մտցրել արդեն հաստատված գիտության մեջ և ճանաչում ստացել որպես նորարարական, մնացել է նույնքան պակաս հայտնի, ինչպես Կառլ Մենգերի աշխատություններն են։ Դժվար է պատկերացնել այլ իրավիճակ, երբ Grundsätze-ի նման աշխատությունը, որը կարողացավ կայուն և ուժեղ ազդեցություն թողնել, զուտ պատահական կերպով նույնքան քիչ հայտնի մնաց:
Մեկ այլ հայտնի տնտեսագետ Քնութ Վիքսելի խոսքերով, «Ռիկարդոյի «Principles»-ից հետո, չի եղել մի այնպիսի գիրք ..., որը նույնքան մեծ ազդեցություն է գործել տնտեսագիտության տեսության վրա, որքան Մենգերի «Grundsätze»[12]: Ֆ. Ֆոն Վիզերը ավելի հեռու է գնացել և Մենգերի աշխատությունն անվանել է «արքիմեդյան հենման կետ, որի օգնությամբ հնարավոր է վերափոխել գոյություն ունեցող տնտեսական մտածողության համակարգը»[12]։
Քննադատություն
խմբագրելԿառլ Մենգերը և ավստրիական դպրոցի ներկայացուցիչները համոզված էին, որ բարդ սոցիալական երևույթները կարելի է բացատրել որպես կոնկրետ անձանց գործողությունների հետևանք, որոնք իրենց տնտեսական գործունեության ընթացքում հետևում են որոշակի տնտեսական օրենքների։ Մենգերի գրվածքներում շատ գործընթացներ բացատրվում են անմարդաբնակ կղզում գտնվող մարդու օրինակով, անհատ, որը շրջապատված հասարակությունից առանձնացված անհատ է։ Բարդ մեթոդաբանական անհատականությունը հանգեցրեց «ավստրիացիները տնտեսագիտության տեսությունը բնակեցրել են իրենց ռոբինոններով» փոխաբերական արտահայտությանը[37]։ Նախնական դրվածքը, որ տնտեսական օրենքները պետք է լինեն համընդհանուր և որ քաղաքական տնտեսությունը չի կարող բնութագրել և առանձնացնել կոնկրետ հասարակությանը բնորոշ տնտեսագիտական տեսություններ, բախման հանգեցրեց գերմանական պատմական դպրոցի ներկայացուցիչների հետ[32]։ Նրանք Մենգերին, որպես հիմնադիր մեղադրեցին «ատոմիզմ»-ի[35] և «կոսմոպոլիտիզմ» -ի մեջ[36]։
Ֆեյն ֆոն Հայեկը իր հիացական վերաբերմունքով հանդերձ նշում է, որ Մենգերի ուսումնասիրությունը մեկ տեղում անավարտ բնորոշում ունի։ Նա գրում է, որ ավստրիացի գիտնականի առաջադրած արժեքների տեսությունը հաշվի չի առնում արտադրանքի ծախսերի ազդեցությունը տարբեր ապրանքների հարաբերական արժեքի ձևավորման վրա, ինչը այն դարձնում է անավարտ[12]։
Հիմնական աշխատություններ
խմբագրել- Grundsätze der Volkswirtschaftslehre, 1871, (հայերեն՝ «Քաղաքական տնտեսության հիմունքներ»)(գերմ.)
Հրատարակություններ՝
- Австрийская школа в политической экономии. К. Менгер, Е. Бём-Баверк, Ф. Визер. — М.: Экономика, 1992. — ISBN 5-282-01471-8.(ռուս.)
- Менгер К. Избранные работы. — М.: Территория будущего, 2005. — С. 59−288. — ISBN 5-7333-0175-9.(ռուս.)
- Untersuchungen über die Methode der Sozialwissenschaften und der politischen Ökonomie insbesondere, 1883, ( հայերեն՝ «Սոցիալական գիտությունների մեթոդների մասնավոր ուսումնասիրումը քաղաքական տնտեսության մեջ»)(գերմ.)
Հրատարակություններ՝
- Менгер К. Избранные работы. — М.: Территория будущего, 2005. — С. 289—450. — ISBN 5-7333-0175-9(ռուս.)
- Die Irrthümer des Historismus in der deutschen Nationalökonomie, 1884, (հայերեն՝ «Պատմականի սխալները գերմանական քաղաքական տնտեսությունում»)(գերմ.)[38]
- Zur Kritik der Politischen Oekonomie, 1887, ( հայերեն՝«Քաղաքային տնտեսության քննադատության դեմ»)(գերմ.)[39]
- Zur Theorie des Kapitals, 1888, ( հայերեն՝«Կատիտալի տեսության դեմ»)(գերմ.)[40]
- Grundzüge einer Klassifikation der Wirtschaftwissenschaften, 1889, ( հայերեն՝«Տնտեսագիտական գիտության դասակարգման հիմունքներ»)(գերմ.)[41]
Մեջբերում
խմբագրելԱյն պայմաններում գտնվող բարիքների միջոցով, որոնցով հիմնավորում են դրանց ոչ տնտեսական բնույթը, մենք նկատում ենք ամբողջական կոմունիզմի պատկերը։ Մարդ կոմունիստներն ամենուր են, որտեղ առկա բնական պայմաններից ելնելով դա հնարավոր է[42]։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118580841 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Annuaire prosopographique : la France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 8,0 8,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://geschichte.univie.ac.at/en/persons/carl-menger-von-wolfensgruen-prof-dr
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Селигмен Б. Менгер, фон Визер и возникновение австрийской школы // Основные течения современной экономической мысли. — М.: Прогресс, 1968. — 600 с.(ռուս.)
- ↑ 11,0 11,1 Salerno J. T. «Biography of Carl Menger: The Founder of the Austrian School (1840-1921)». Լյուդվիգ ֆոն Միզեսի ինստիտուտի կայք. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.(անգլ.)
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 Хайек Ф. А. Глава 2. Карл Менгер (1840-1921) // Судьбы либерализма в XX веке. — М.: ИРИСЭН, 2009. — С. 79—118. — 337 с. — 1000 экз. — ISBN 978-5-91066-028-5.(ռուս.)
- ↑ 13,0 13,1 Злупко С. Н. Карл Менгер // Історія економічної теорії. — К.: Знання, 2005. — С. 422—427. — 719 с. — ISBN 966-346-000-8.(ուկր.)
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 Базилевич В. Д., Гражевська Н. І., Гайдай Т. В. та ін. Австрійська школа граничної корисності // Історія економічних учень: Підручник: У 2 ч. / Під редакцією В. Д. Базилевича. — К.: Знання, 2006. — Т. 1. — С. 447—470. — 582 с. — ISBN 966-346-149-7.(ուկր.)
- ↑ 15,0 15,1 Блауг М. 100 великих экономистов до Кейнса / пер. с англ. — СПб., 2008.(ռուս.)
- ↑ 16,0 16,1 Кубедду Р. Политическая философия австрийской школы: К. Менгер, Л. Мизес, Ф. Хайек / пер. с англ. — М., 2008.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 139.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 137-138.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 66.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 248.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 253.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 254.-257(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 257.-284(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 259.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 268.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 269.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 271.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 272.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 273-274.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 283.(ռուս.)
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 Базилевич В. Д., Гражевська Н. І., Гайдай Т. В. та ін. Австрійська школа граничної корисності // Історія економічних учень: Підручник: У 2 ч. / Під редакцією В. Д. Базилевича. — К.: Знання, 2006. — Т. 1. — с. 452. — ISBN 966-346-149-7.(ուկր.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 358.(ռուս.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 365.(ռուս.)
- ↑ 35,0 35,1 Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 398.(ռուս.)
- ↑ 36,0 36,1 Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 371.(ռուս.)
- ↑ Базилевич В. Д., Гражевська Н. І., Гайдай Т. В. та ін. Австрійська школа граничної корисності // Історія економічних учень: Підручник: У 2 ч. / Під редакцією В. Д. Базилевича. — К.: Знання, 2006. — Т. 1. — с. 447. — ISBN 966-346-149-7.(ուկր.)
- ↑ Կառլ Մենգեր. Die Irrthümer des Historismus in der deutschen Nationalökonomie.(գերմ.)
- ↑ Կառլ Մենգեր. Zur Kritik der Politischen Oekonomie.(գերմ.)
- ↑ Կառլ Մենգեր. Zur Theorie des Kapitals.(գերմ.)
- ↑ Կառլ Մենգեր. Grundzüge einer Klassifikation der Wirtschaftwissenschaften.(գերմ.)
- ↑ Менгер К. Избранные работы. — М.: Издательский дом "Территория будущего", 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7330-0175-9. с. 111.(ռուս.)