Էվկլիդեսյան երկրաչափություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էվկլիդեսյան երկրաչափություն, մաթեմատիկական համակարգ, որը մշակել է և «Սկզբունքներ» աշխատության մեջ նկարագրել է Ալեքսանդրիացի հույն մաթեմատիկոս Էվկլիդեսը։
ԱքսիոմներԽմբագրել
Էվկլիդեսյան երկրաչափության հիմքը «Սկզբունքներ» աշխատության մեջ ձևակերպված հինգ աքսիոմներն են․
- Ցանկացած կետից մի այլ կետ կարելի է տանել ուղիղ գիծ։
- Հատվածը կարելի է անվերջ շարունակել ուղիղով։
- Ցանկացած կենտրոնով կարելի է գծել ցանկացած շառավղով շրջան։
- Բոլոր ուղիղ անկյունները հավասար են։
- Եթե երկու ուղիղներ հատող մեկ այլ ուղիղ նրանց հետ կազմում է ներքին միակողմանի անկյուններ, որոնք փոքր են երկու ուղիղ անկյունից, ապա անվերջ շարունակելով, այդ երկու ուղիղները հանդիպում են այն կողմում, որտեղ անկյունները փոքր են երկու ուղիղ անկյունից։