Մանչեստրի համալսարան

Մանչեստրի համալսարան (անգլ.՝ The University of Manchester), համալսարան Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքում։ Ընդգրկված է «կարմիր աղյուսից համալսարանների», «Ռասել» միավորման և № 8 խմբի (անգլ.՝ N8 Group) մեջ։

Մանչեստրի համալսարան
Изображение логотипа
Whitworth Hall.jpg
Տեսակհամալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և կրթական կազմակերպություն
Հիմնադրված է2004
ԱնդամակցությունNorth West Universities Association?, N8 հետազոտական ընկերություն, Եվրոպայի համալսարանների միություն[1], Համալսարանների համագործակցային կազմակերպություն, «Ռասսել» խումբ, ORCID[2], Jisc[3], Digital Preservation Coalition[4], Carpentries?[5], ArXiv[6] և Universities Research Association?
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[7]
ՀասցեUniversity of Manchester, Oxford Road, Manchester, M13 9PL
Կայքmanchester.ac.uk(անգլ.)
##Մանչեստրի համալսարան (Միացյալ Թագավորություն)
Red pog.png
Մանչեստրի համալսարան, Միացյալ Թագավորություն
Commons-logo.svg University of Manchester Վիքիպահեստում

Կառուցվածքի ներկայիս ձևով համալսարանը գոյություն ունի 2004 թվականի հոկտեմբերի 1-ից, երբ միավորվեցին Մանչեստրի` Վիկտորյայի համալսարանը (անգլ.՝ Victoria University of Manchester), որը նախկինում հայտնի էր «Մանչեստրի համալսարան» անունով, և Մանչեստրի գիտատեխնիկական համալսարանը (անգլ.՝ University of Manchester Institute of Science and Technology): Համալսարանի շրջանավարտներից, գիտական աշխատողներից 25-ը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են։ Այդ ցուցանիշով համալսարանը երրորդն է` զիջելով միայն Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններին։

2007-2008 ուստարում այստեղ ուսանել է ավելի քան 40.000 ուսանող, որոնց սպասարկել է մոտ 10.000 անդամ ունեցող անձնակազմը. այդ ցուցանիշով Մանչեստրի համալսարանը խոշորագույնն է Մեծ Բրիտանիայում` չունենալով առանձնացված մասնաճյուղեր[8]։ 2007 թվականին համալսարանի տարեկան շահույթը կազմել է 637 միլիոն ֆունտ ստերլինգ[9]։

Համառոտ պատմությունԽմբագրել

1824 թվականին ականավոր քիմիկոս Ջոն Դալտոնը Մանչեստրի արդյունաբերողների և ձեռնարկատերերի համագործակցությամբ հիմնում է Մեխանիկայի ինստիտուտը, որպեսզի աշխատողներն ուսումնասիրեն գիտությունների հիմունքները։ Դրանից քիչ անց` 1846 թվականին, տեքստիլի առևտրական Ջոն Օուենսը 96.942 ֆունտ է կտակում քոլեջի հիմնադրման համար, որը կզբաղվեր տղամարդկանց կրթությամբ։ Այդ նվիրատվությամբ էլ 1851 թվականին Մանչեստրում բացվում է Օուենի քոլեջը։ 1880 թվականին արքայի հրովարտակով հիմնվում է համալսարան, որը 1903 թվականին ստանում է «Մանչեստրի համալսարան» անվանումը, իսկ Օուենսի քոլեջը միավորվում է Վիկտորյայի համալսարանի հետ[10]։

Մանչեստրի թանգարանԽմբագրել

 
Մանչեստրի թանգարանի մուտքը

Մանչեստրի թանգարանում պահվում է մոտ 4.25 միլիոն ցուցանմուշ աշխարհի տարբեր երկրներից[11]։ Մասնավորապես այստեղ ներկայացված են թիթեռների, թռչունների, հագուստի, կենդանի գորտերի, հնդկական կերամիկայի, Ավստրալիայի աբորիգենների արվեստի, բույսերի, դրամների և տարատեսակ այլ հավաքածուներ։ 2004 թվականի նոյեմբերին թանգարանը ձեռք է բերել «Սթեն» անունով բրածո տիրանոզավրին։

Թանգարանի պատմությունը սկսվում է 1821 թվականից, երբ առաջին անգամ հավաքածու է ներկայացրել բնական պատմության մանչեստրյան միավորումը։ Դրան հետագայում ավելացան Մանչեստրի երկրաբանական ընկերության հավաքածուները։

Ֆինանսական դժվարությունների պատճառով անգլիացի բնագետ, կենսաբան Թոմաս Հեքսլիի խորհրդով Օուենսի քոլեջը ստանձնում է հավաքածուների պահպանման պատասխանատվությունը։ Քոլեջը հանձնարարում է ճարտարապետ Ուոթերհաուզին, ով նախագծել էր Լոնդոնի բնագիտության թանգարանը, Օքսֆորդ Ռոուդում թանգարան ստեղծել։ Թանգարանը բացվում է 1880-ական թվականների վերջին[12]։

Ուիթվորտի արվեստների պատկերասրահԽմբագրել

 
Ուիթվորտի արվեստների պատկերասրահը

Ուիթվորտի արվեստների պատկերասրահում պահվում են բրիտանացի աշխարհահռչակ նկարիչների նկարներ, ինչպես նաև ժամանակակից և պատմական փորագրանկարներ, տպագիր գործեր, նկարներ, քանդակներ։ Թանգարանն ունի շուրջ 31.000 ցուցանմուշ։ Ամբողջ տարվա ընթացքում գործում են տարբեր ցուցահանդեսներ։

Պատկերասրահը Ջոզեֆ Ուիթվորտի նվիրատվություններով հիմնադրել է Ռոբերտ Դարբիշիրը (Robert Darbishire) 1889 թվականին` «Ինստիտուտ և Ուիթվորտի պարկ» անունով (անգլ.՝ The Whitworth Institute and Park): Հիմնադրումից 70 տարի անց պատկերասրահը պաշտոնապես ընդգրկվել է Մանչեստրի համալսարանի կազմում[13]։ 1995 թվականի հոկտեմբերին շենքի կենտրոնում բացվել է «Մեզոնինով բակը» (անգլ.՝ Mezzanine Court), որտեղ ներկայումս գտնվում է քանդակների հավաքածուն։

 
«Կոնտակտ» թատրոնը

«Կոնտակտ» թատրոնըԽմբագրել

«Կոնտակտ» թատրոնը ցուցադրում է ներկայացումներ, որոնք հիմնականում նախատեսված են երիտասարդ լսարանի համար։ Ամրոց հիշեցնող շենքը կառուցվել է 1999 թվականին։ Բարձր աշտարակներն ապահովում են շենքի օդափոխությունը` առանց օդափոխիչների անհրաժեշտության։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://orcid.org/members/001G000001CAlwAIAT-university-of-manchester
  3. https://www.jisc.ac.uk/membership
  4. https://dpconline.org/about/members
  5. https://carpentries.org/members/
  6. Our Members / Tier 3
  7. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  8. http://news.bbc.co.uk/1/hi/england/manchester/3706094.stm Largest single site university BBC.
  9. «Finances»։ The University of Manchester։ Արխիվացված օրիգինալից 2012-04-02-ին։ Վերցված է 2008-01-24 
  10. Charlton, H. B. (1951)։ Portrait of a university, 1851-1951։ Manchester, England: Manchester University Press։ էջեր x, 185 
  11. «Manchester Museum's Our collection page»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին։ Վերցված է 2008-02-26 
  12. The History of The Manchester Museum, University of Manchester, [1] Archived 2009-06-27 at the Wayback Machine., accessed 25 November 2007
  13. «A Short History of The Whitworth Art Gallery»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին։ Վերցված է 2008-03-10 

Արտաքին հղումներԽմբագրել