Հասթինգս
Հասթինգս (անգլ.՝ Hastings), քաղաք Մեծ Բրիտանիայում, Արևելյան Սուսեքս կոմսությունում, Անգլիա, Պա դե Կալե նեղուցի ափին։ Հասթինգսը հիմնականում հայտնի է իր ձկնորսական փառքով։
Քաղաք | |||
---|---|---|---|
Հասթինգս | |||
Hastings | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Համայնք | Հաստինգս | ||
Մակերես | 29,72 կմ² | ||
Բնակչություն | 91 053 մարդ (2011)[1] | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 01424 | ||
Պաշտոնական կայք | hastings.gov.uk(անգլ.) | ||
| |||
Խոշոր առողջարան է, շախմատի միջազգային ամենամյա մրցումների վայր։ Հասթինգսի շրջանում 1066 թվականին Նորմանդիայի Վիլհելմ դքսի զորքերը պարտության մատնեցին Պարոլդ թագավորի անգլո-սաքսոնյան զորքերին։
2008 թվականի տվյալներով քաղաքում ապրում է 86, 4 հազար մարդ։ 1920 թվականից այստեղ անց է կացվում Հասթինգսի շախմատային մրցաշարը։
Անվանում
խմբագրելԱռաջին անգամ հիշատակվում է 790 թվականին «Hastingas» անունով։ Ենթադրում են, որ սկզբնապես եղել է բնակիչների անվանումը՝ կազմված անձնանունից (որի հիմքում ընկած է «ուժ» իմաստն արտահայտող մի հին անգլերեն բառ) և -ing վերջածանից, որը նշում է հետնորդերին կամ կախյալներին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.citypopulation.de/UK-Cities.html
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասթինգս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 256)։ |