Բացել գլխավոր ցանկը

Մտահանգումը մտքի ձև է, որի շնորհիվ մեկ կամ մի քանի դատողություններից բխեցվում է նոր դատողություն։ Մտահանգումներն ուսումնասիրվում են տրամաբանության և առաջին հերթին ձևական տրամաբանության կողմից։ Ձևական տրամաբանությունը վերացարկում է մտահանգման հոգեբանական կողմից և ուսումնասիրում միայն նրա կառուցվածքային կողմը։ Ինչպես նշվեց մտահանգումը մտքի այնպիսի ձև է, որի շնորհիվ մեկ կամ ավելի դատողություններից՝ նախադրյալներից, բխեցվում է մեկ այլ դատողություն՝ եզրակացություն։ Օրինակ, «ԵՊՀ ուսանող Գ. Ա. այժմ Մոսկվայում է»։ դատողությունից կարելի է բխեցնել հետևյալ եզրակացությունը. «Որոշ ԵՊՀ ուսանողներ այժմ Մոսկվայում են»։

Բովանդակություն

ՏեսակներԽմբագրել

Մտահանգումները լինում են՝

  • անհրաժեշտ
  • հավանական

Անհրաժեշտ մտահանգումԽմբագրել

Այն մտահանգումները, որոնց եզրակացությունն անհրաժեշտորեն է բխում նախադրյալ(ներ) ից, կոչվում են «անհրաժեշտ մտահանգումներ»։ Վերը ներկայացված մտահանգումն անհրաժեշտ մտահանգում է։ Եթե ԵՊՀ որևէ ուսանող իսկապես Մոսկվայում է, ապա տվյալ դատողության եզրակացությունն անհրաժեշտաբար ճշմարիտ է։ Այն մտահանգումները, որոնց եզրակացությունը նախադրյալներից բխում է ոչ անհրաժեշտորեն, կամ որոնց եզրակացությունը միայն հավանական է, կոչվում են «հավանական մտահանգումներ»։

Հավանական մտահանգումԽմբագրել

Հավանական մտահանգման օրինակ է հետևյալը.

  «Մեր գյուղի գրեթե բոլոր տղամարդիկ ծառայել են ՀՀ բանակում»,

«Հայկը մեր գյուղից է»,

«Հայկը տղամարդ է»

«Հետևաբար մեր գյուղի Հայկը հավանաբար ծառայել է ՀՀ բանակում»։

 

Այս օրինակում, եզրակացությունը՝

  «Մեր գյուղի Հայկը ծառայել է ՀՀ բանակում»  

ոչ թե անհրաժեշտաբար չի բխում վերը նշված երեք նախադրյալներից։ Այն հավանական է։ Անհրաժեշտ մտահանգման օրինակ է նաև հետևյալը.

  (1)«Բոլոր մարդիկ մահկանացու են։ (2) Սոկրատեսը մարդ է։ (3) Հետևաբար Սոկրատեսը մահկանացու է»  

։ Այս օրինակում (1) և (2) դատողությունները կլինեն նախադրյալները, իսկ (3) դատողությունը՝ եզրակացությունը։ Մտահանգման եզրակացությունը հանդիսացող դատողությանը հանգելը հնարավոր է դառնում շնորհիվ մտահանգման մաս կազմող հասկացությունների փոխհարաբերության։ Սոկրատեսի վերաբերյալ օրինակում, (1) նախադրյալը կապ է հաստատում «մարդ» և «մահկանացու» հասկացությունների, (2) նախադրյալը կապ է հաստատում «Սոկրատես» և «մարդ» հասկացության միջև։

(3) դատողությունը՝ մտահանգման եզրակացությունը, կապ է հաստատում «Սոկրատես» և «մահկանացու» հասկացությունների միջև։ Փաստորեն, այս մտահանգման մեջ «մարդ» հասկացությունը «կամուրջ» է հանդիսանում՝ հնարավորություն է ընձեռում տրամաբանական կապ հաստատել «Սոկտրատես» և «մահկանացու» հասկացությունների միջև։

ԵՊՀ ուսանողների վերաբերյալ վերը ներկայացված մտահանգումն անմիջական մտահանգման օրինակ է։ Անմիջական են կոչվում բոլոր այն մտահանգումները, որոնք ունեն ընդամենը 1 նախադրյալ։ Եվս մեկ անմիջական մտահանգում ներկայացնենք.

  «Բոլոր կաթնասունները քորդավոր կենդանիներ են»  

դատողությունից կարելի է եզրակացնել, որ «(Առնվազն) որոշ քորդավոր կենդանիներ կաթնասուններ են»։

ԳրականությունԽմբագրել

Ինդուկտիվ հետևություն.