Բացել գլխավոր ցանկը

«Նաուկա» («ռուս.՝ Наука», «Գիտություն»), գիտական խոշոր հրատարակչություն ԽՍՀՄ-ում (Մոսկվա), 1963-ին ԽՍՀՄ ԳԱ հրատարակչությանն են միացվել ֆիզիկամաթեմատիկական գրականության և արևելյան գրականության հրատարակչությունները և կոչվել «Նաուկա»։

Ուներ 2 բաժանմունք (Լենինգրադում և Նովոսիբիրսկում), 2 գլխավոր խմբագրություն (ֆիզիկամաթեմատիկական գրականության և արևելյան գրականության) և մոտ 50 ճյուղային խմբագրություն։ «Նաուկա»-ի ենթակայության տակ կան 4 տպարան, «Ակադեմկնիգա» գրքի առևտրի կազմակերպությունը։ «Նաուկան» հրատարակում Է ԽՍՀՄ ԳԱ և նրա բաժանմունքների գիտական խորհուրդների, ինստիտուտների ու ամբիոնների աշխատությունները, հիմնականում մենագրություններ, ինչպես նաև թեմատիկ ժողովածուներ, տեղեկատուներ և այլն։ «Նաուկա»-ի սերիական հրատարակություններից են՝ «Գրական ժառանգություն», «Գրական հուշարձաններ», «Գիտության դասականներ», «Գիտա-կենսագրական մատենաշար», «Երկրորդ համաշխարհային պատերազմը հետազոտություններում, հուշերում և փաստաթղթերում», «Գիտահանրամատչելի գրականություն» և այլն։

ՊարգևներԽմբագրել

«Նաուկան» պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1973

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 210