Լոնդոնի համալսարանական քոլեջ

Լոնդոնի համալսարանական քոլեջ (անգլ.՝ University College London, UCL), համալսարան Լոնդոն քաղաքում, մտնում է Լոնդոնյան համալսարանի կազմի մեջ։ Գտնվում է քաղաքի կենտրոնում, Gower Street-ի վրա։ Հիմնադրվել է 1826 թվականին ինչպես Լոնդոնյան Համալսարան (London University), Լոնդոնի առաջին համալսարանն է։ Շենքը կառուցվել է ճարտարապետ Ուիլյամ Ուիլքինսի կողմից։ 1836 թվականին Լոնդոնյան համալսարանը և Թագավորական համալսարանը (King’s University) հիմնեցին Լոնդոնի համալսարանը (University of London), որը բաղկացած էր երկու քոլեջներից՝ Համալսարանական և Թագավորական։ Արդյունքում UCL-ը ստացավ «Լոնդոնի համալսարանի համալսարանական քոլեջ» անվանումը, հետագայում՝ նրա անվանման մեջ Համալսարան բառի կրկնության պատճառով այն վերանվանվեց Լոնդոնի համալսարանական քոլեջ (ԼՀՔ)։

Լոնդոնի համալսարանական քոլեջ
Изображение логотипа
Տեսակuniversity college?, ակադեմիական ինստիտուտ, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն
ԿարգախոսCuncti adsint meritaeque expectent praemia palmae.
Հիմնադրված է1826
ՀիմնադրիրHenry Brougham, 1st Baron Brougham and Vaux?
Ընդհանուր անձնակազմ12 830 մարդ
Անդամակցություն«Ռասսել» խումբ[1], ORCID[2][3], Jisc[4], iRODS կոնսորցիում[5], Եվրոպայի համալսարանների միություն[6], Եվրոպական հետազոտական ​​համալսարանների լիգա, Համալսարանների համագործակցային կազմակերպություն, Ոսկե եռանկյունի, ArXiv[7] և Committee on Publication Ethics?[8]
Երկիր Միացյալ Թագավորություն[9]
ՏեղագրությունBloomsbury?[10]
ՀասցեUniversity College London, Gower Street, London, WC1E 6BT
Կայքucl.ac.uk
Լոնդոնի համալսարանական քոլեջ (Միացյալ Թագավորություն)##
Լոնդոնի համալսարանական քոլեջ (Միացյալ Թագավորություն)
Լոնդոնի համալսարանական քոլեջ, Միացյալ Թագավորություն
 University College London Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

19-րդ դար խմբագրել

Լոնդոնի համալսարանական քոլեջը հիմնադրվել է 1826 թվականի փետրվարի 11-ին որպես Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների աշխարհիկ այլընտրանք։ Փիլիսոփա Ջերեմի Բենտամը համարվում է ԼՀՔ-ի հոգևոր հայրը։ Կրթության և վարվեցողության բնագավառում նրա արմատական գաղափարները ներշնչանքի աղբյուր են հաստատության հիմնադիրներ՝ շոտլանդացի Ջեյմս Միլլի և Հենրի Բրումի համար։ 1827 թվականին ստեղծվեց Անգլիայում քաղաքականության և էկոնոմիկայի առաջին ամբիոնը։ 1828 թվականին համալսարանը դարձավ աշխարհում առաջինը, որն առաջարկեց ուսումնասիրել անգլերենը՝ որպես ուսումնական առարկա։

 
Լոնդոնի համալսարան (նկարել է Թոմաս Շեպերդը 1827 թվականին)

20-րդ դար խմբագրել

21-րդ դար խմբագրել

Հրաժարում կրոնից խմբագրել

Քոլեջը ստեղծվել էր առանց կրոնական ուղղվածության, որպեսզի տարբեր հավատամք ունեցող ուսանողները (մասնավորապես՝ կաթոլիկները և բողոքականները) կարողանան միմյանց հետ սովորել առանց կոնֆլիկտների։ Մինչև այժմ քոլեջը պահպանում է իր հակակրոնական խիստ դիրքորոշումը, և, ի տարբերություն Անգլիայի համալսարանների մեծամասնությունից, այն չունի պաշտոնական կրոնական կենտրոններ և ակումբներ

Գրականություն խմբագրել

  • Bellot, H. Hale (1929). University College, London 1826–1926. London: University of London Press.(անգլ.)
  • Harte, Negley; North, John (2004). The World of UCL 1828–2004 (3rd ed.). London: UCL. ISBN 1-84472-025-X.(անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի համալսարանական քոլեջ» հոդվածին։