Իրվինգ Ֆիշեր
Իրվինգ Ֆիշեր (անգլ.՝ Irving Fisher, փետրվարի 27, 1867[1][2][3][…] կամ փետրվարի 7, 1867[4], Saugerties, Օլստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 29, 1947[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկյան տնտեսագետ, վիճակագիր, եվգենիկ, գյուտարար, հասարակական առաջադեմ գործիչ, տնտեսագիտության նորդասական (նեոկլասիկ) ուղղության ներկայացուցիչ (համարվում է այդ ուղղության առաջին ներկայացուցիչներից մեկը, թեև պարտքային դեֆլյացիայի վերաբերյալ ստեղծագործական կյանքի ուշ շրջանում նրա հեղինակած աշխատությունները ընդունվել են նաև հետքեյնսյան դպրոցի կողմից)[10]։
Իրվինգ Ֆիշեր Irving Fisher | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1867[1][2][3][…] կամ փետրվարի 7, 1867[4] Saugerties, Օլստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 29, 1947[5][1][2][…] (80 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Evergreen Cemetery[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | տնտեսագետ, վիճակագրագետ և գյուտարար |
Հաստատություն(ներ) | Եյլի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտ[4] և Տնտեսաչափական ընկերություն[7] |
Ալմա մատեր | Եյլի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[8] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][9] |
Գիտական ղեկավար | Ջոզայա Գիբս և William Graham Sumner? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Irving Fisher Վիքիպահեստում |
Ջոզեֆ Շումպետերը նրան բնորոշել է իբրև «Ամերիկայի Միացյալ Նահանգներում երբևէ գործած ամենամեծ տնտեսագետի»[11]։ Այդ գնահատականը հետագայում կրկնել են Ջեյմս Թոբինը[12], Միլտոն Ֆրիդմենը[13]։
Ֆիշերը կարևոր ավանդ է ներդրել օգտակարության և ընդհանուր հավասարակշռության տեսություններում[14][15], եղել է առաջիններից մեկը, ով մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է միջժամանակային ընտրությունը շուկաներում՝ դրանով իսկ հիմքեր ստեղծելով կապիտալի և տոկոսադրույքների տեսության մշակման համար[12]։ Փողի քանակական տեսության մշակման ասպարեզում նրա կատարած ուսումնասիրությունները սկիզբ են դրել մակրոտնտեսական ուղղության, որը հայտնի է «մոնետարիզմ» անվամբ[16]։ Նա առջևից ընթացողի, ճանապարհ բացողի դեր է կատարել նաև էկոնոմետրիկայի բնագավառում՝ ներառյալ ցուցչային թվերի մշակման ոլորտը։ Ֆիշերի անունով են կոչվել մի շարք հիմնադրույթներ ու հասկացություններ, այդ թվում՝ Ֆիշերի հավասարումը, Ֆիշերի վարկածը (հիպոթեզը), Ֆիշերի միջազգային էֆեկտը, անջատման ֆիշերյան թեորեմը, ֆիշերյան շուկան...
Ֆիշերը թերևս եղել է առաջին համբավավոր տնտեսագետը, սակայն կենդանության օրոք նրա հեղինակությունը սասանվել է 1929 թվականի ուոլսթրիթյան հայտնի կրախին նախորդած իր հանրային հայտարարությունների պատճառով, որոնցում պնդում էր, թե ֆոնդային շուկան հասել է «մշտական բարձր կետի»։ Ակադեմիական տնտեսագիտության բնագավառում նրա հեղինակությունը վերականգնվել է 1960-ական թվականների վերջերին-1970-ականներին, երբ կարծես վերստին հայտնաբերելով՝ սկսել են նորից լայնորեն կիրառել նրա տեսական մոդելները[12][17][18]։ Նրա նկատմամբ հանրության ուշադրությունը նույնպես աճել է՝ կապված պարտքային դեֆլյացիայի նկատմամբ աճած հետաքրքրության հետ, որը տեղի էր ունեցել 2007-2010 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամին հաջորդած տարիներին[19]։
Ֆիշերը, լինելով 1920-1930-ական թվականների տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով կազմված դրամավարկային բարեփոխման ծրագրի (այսպես կոչված՝ «չիկագոյական պլանի») հեղինակներից մեկը, full-reserve banking-ի հետևողական պաշտպաններից էր[20][21]։
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Եյլի համալսարանում, որն ավարտել է 1988 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան։ Երեք տարի անց այդ նույն համալսարանում պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել գիտությունների դոկտորի աստիճան։ Ուսանել է նաև Բեռլինում և Փարիզում։ 1893-1935 թթ. դասավանդել է հարազատ համալսարանում, 1898 թվականից՝ պրոֆեսորի կոչումով։
Եղել է Էկոնոմետրիկ ընկերության առաջին նախագահը (1931-1934 թթ.)։ 1918 թվականին ղեկավարել է Ամերիկյան տնտեսագիտական ընկերակցությունը։
Իրվինգ Ֆիշերը մի շարք նշանակալի աշխատություններ է հեղինակել վիճակագրության տեսության, տնտեսական ընդհանուր հավասարակշռության, սահմանային օգտակարության վերաբերյալ։ Մասնագետների կարծիքով՝ ամենակարևոր ներդրումը նա կատարել է փողի տեսության բնագավառում։ Դուրս է բերել «Ֆիշերի հավասարումը»՝ փոխանակման հավասարման բանաձևի հիմնավորումը։
Աշխատությունների ընտրանի
խմբագրել- 1892. Mathematical Investigations in the Theory of Value and Prices.[22] Scroll to chapter links.
- 1896. Appreciation and Interest. Link.
- 1906. The Nature of Capital and Income.[23] Scroll to chapter links.
- 1907. The Rate of Interest.[23] Extracts Արխիվացված 2017-12-15 Wayback Machine from Preface and Appendix to ch. VII.
- 1910, 1914. Introduction to Economic Science. Section links.
- 1911a[24], 1922, 2nd ed. The Purchasing Power of Money: Its Determination and Relation to Credit, Interest, and Crises. Scroll to chapter links from Library of Economics and Liberty (LE&L). Full text of 1920 edition online via FRASER
- 1911b, 1913. Elementary Principles of Economics. Scroll to chapter links.
- 1915. How to Live: Rules for Healthful Living Based on Modern Science (with Eugene Lyon Fisk). Link.
- 1918, "Is 'Utility' the Most Suitable Term for the Concept It is Used to Denote?" American Economic Review, pp. 335–37]. Reprint. Արխիվացված 2017-09-17 Wayback Machine
- 1921a. "Dollar Stabilization," Encyclopædia Britannica 12th ed.. XXX, pp. 852–853. Reprint page links from LE&L.
- 1921b, The Best Form of Index Number, American Statistical Association Quarterly. 17(133), pp. pp. 533–537.
- 1922. The Making of Index Numbers: A Study of Their Varieties, Tests, and Reliability.[25] Scroll to chapter links,
- 1923, "The Business Cycle Largely a 'Dance of the Dollar'," Journal of the American Statistical Association, 18, pp. 1024–28. Link.
- 1926, "A Statistical Relation between Unemployment and Price Changes," International Labour Review, 13(6), p pp. 785–92. Reprinted as 1973, "I Discovered the Phillips Curve: A Statistical Relation between Unemployment and Price Changes'," Journal of Political Economy, 81(2, Part 1), p pp. 496–502.
- 1927, "A Statistical Method for Measuring 'Marginal Utility' and Testing the Justice of a Progressive Income Tax" in Economic Essays Contributed in Honor of John Bates Clark .
- 1928, The Money Illusion, New York: Adelphi Company. Scroll to chapter-preview links.
- 1930a. The Stock Market Crash and After.
- 1930b. The Theory of Interest.[26] Chapter I. Արխիվացված 2017-12-15 Wayback Machine Chapter links, each numbered by paragraph via LE&L.
- 1932. Booms and Depressions: Some First Principles. full text online via FRASER.
- Fisher, Irving (1933a). «The debt-deflation theory of great depressions». Econometrica. 1 (4): 337–357. doi:10.2307/1907327. JSTOR 1907327 – via FRASER.
- 1933b. Stamp Scrip. full text online
- 1935. 100% Money. full text online
- 1942. "Constructive Income Taxation: A Proposal for Reform." New York: Harper & Brothers.
- 1996. The Works of Irving Fisher. edited by William J. Barber et al. 14 volumes London : Pickering & Chatto.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Scientific Legacy Database — Institute of Mathematical Statistics.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Фишер Ирвинг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 7,0 7,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ https://www.econlib.org/library/Enc/bios/Fisher.html
- ↑ CONOR.Sl
- ↑ Keen, Steve (2012). «Growth Theory». In King, J. E. (ed.). The Elgar Companion to Post Keynesian Economics (2nd ed.). Edward Elgar. էջեր 271–277. ISBN 978-1-84980-318-2.
- ↑ Schumpeter, Joseph (1951). Ten Great Economists from Marx to Keynes. New York: Oxford University Press. էջ 223.
- ↑ 12,0 12,1 12,2 Tobin, James (1987), «Fisher, Irving (1867–1947)», The New Palgrave Dictionary of Economics: 369–376, doi:10.1057/9780230226203.0581, ISBN 978-0-333-78676-5
- ↑ Milton Friedman, Money Mischief: Episodes in Monetary History, Houghton Mifflin Harcourt (1994) p. 37. 0-15-661930-X
- ↑ George Stigler (1950). «The Development of Utility Theory. I». Journal of Political Economy. 58 (4): 307–327. doi:10.1086/256962. JSTOR 1828885. S2CID 153732595.
- ↑ George Stigler (1950). «The Development of Utility Theory. II». Journal of Political Economy. 58 (5): 373–396. doi:10.1086/256980. JSTOR 1825710. S2CID 222450704.
- ↑ J. Bradford DeLong (2000). «The Triumph of Monetarism?». Journal of Economic Perspectives. 14 (1): 83–94. doi:10.1257/jep.14.1.83. JSTOR 2647052.
- ↑ Jack Hirshleifer (1958). «The Theory of Optimal Investment Decisions». Journal of Political Economy. 66 (4): 329–352. doi:10.1086/258057. S2CID 154033914.
- ↑ Ben Bernanke, Essays on the Great Depression, (Princeton: Princeton University Press, 2000), p. 24. 0-691-01698-4.
- ↑ Out of Keynes's shadow, The Economist, Feb 12th 2009
- ↑ Dorn, James A. (2019 թ․ հունվարի 17). «Irving Fisher's Search for Stable Money: What We Can Learn». Cato Institute (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Douglas, Paul H.; Hamilton, Earl J.; Fisher, Irving; King, Willford I.; Graham, Frank D.; Whittlesey, Charles R. (1939 թ․ հուլիս), A Program for Monetary Reform (PDF), (draft proposal – scanned image)., Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 26-ին, Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Fiske, Thomas (1893). «Review: Mathematical Investigations in the Theory of Value and Prices by Irving Fisher» (PDF). Bull. Amer. Math. Soc. 2 (9): 204–211. doi:10.1090/s0002-9904-1893-00145-6.
- ↑ 23,0 23,1 Wilson, Edwin Bidwell (1909). «Review: The Nature of Capital and Income (1906) and The Rate of Interest (1907) by Irving Fisher» (PDF). Bull. Amer. Math. Soc. 15 (4): 169–186. doi:10.1090/S0002-9904-1909-01728-8.
- ↑ Wilson, Edwin Bidwell (1914). «Review: The Purchasing Power of Money by Irving Fisher» (PDF). Bull. Amer. Math. Soc. 20 (7): 377–381. doi:10.1090/s0002-9904-1914-02503-0.
- ↑ Crathorne, A. R. (1924). «Review: The Making of Index Numbers by Irving Fisher» (PDF). Bull. Amer. Math. Soc. 30 (1): 82–83. doi:10.1090/s0002-9904-1924-03859-2.
- ↑ Roos, C. F. (1930). «Review of The Theory of Interest by Irving Fisher» (PDF). Bull. Amer. Math. Soc. 36 (11): 783–784. doi:10.1090/s0002-9904-1930-05048-x.
Գրականություն Իրվինգ Ֆիշերի և նրա աշխատությունների մասին
խմբագրել- Allen, Robert Loring (1993). Irving Fisher: A Biography
- Dimand, Robert W. (2020). "J. Laurence Laughlin versus Irving Fisher on the quantity theory of money, 1894 to 1913." Oxford Economic Papers
- Dimand, Robert W. (2003). "Irving Fisher on the International Transmission of Booms and Depressions through Monetary Standards." Journal of Money, Credit & Banking. Vol: 35#1 pp 49+. online edition Արխիվացված 2010-04-20 Wayback Machine
- Dimand, Robert W. (1993). "The Dance of the Dollar: Irving Fisher's Monetary Theory of Economic Fluctuations," History of Economics Review 20:161–172.
- Dimand, Robert W. (1994). "Irving Fisher's Debt-Deflation Theory of Great Depressions," Review of Social Economy 52:92–107
- Dimand, Robert W (1998). «The Fall and Rise of Irving Fisher's Macroeconomics». Journal of the History of Economic Thought. 20 (2): 191–201. doi:10.1017/s1053837200001851.
- Dimand, Robert W., and Geanakoplos, John (2005). "Celebrating Irving Fisher: The Legacy of a Great Economist" American Journal of Economics & Sociology, Jan 2005, Vol. 64 Issue 1, pp. 3–18
- Dorfman, Joseph (1958). The Economic Mind in American Civilization, vol. 3.
- Fellner, William, ed. (1967). Ten Economic Studies in the Tradition of Irving Fisher
- Fisher, Irving Norton (1956). My Father Irving Fisher.
- Sasuly, Max (1947). «Irving Fisher and Social Science». Econometrica. 15 (4): 255–78. doi:10.2307/1905330. JSTOR 1905330.
- Schumpeter, Joseph](1951). Ten Great Economists: 222–38.
- Schumpeter, Joseph (1954). A History of Economic Analysis (1954)
- Thaler, Richard (1999). "Irving Fisher: Behavioral Economist," American Economic Review.
- Tobin, James (1987). "Fisher, Irving," The New Palgrave: A Dictionary of Economics, Vol. 2: 369–76. Reprinted in American Journal of Economics and Sociology, Jan, 2005, 17 pages.
- Tobin, James (1985). "Neoclassical Theory in America: J. B. Clark and Fisher" American Economic Review (Dec 1985) vol 75#6 pp. 28–38 in JSTOR
- Марк Блауг, Теория процента Фишера, Экономическая мысль в ретроспективе էջ XVII, 627, ISBN 5-86461-151-4։ (ռուս.)
- Марк Блауг, Фишер, Ирвинг, 100 великих экономистов до Кейнса էջ 352, ISBN 978-5-903816-01-9։ (ռուս.)
- Йозеф Шумпетер, Глава 8. Ирвинг Фишер (1867—1947), Десять великих экономистов от Маркса до Кейнса էջ 400, ISBN 978-5-91129-075-7։ (ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Archive for the History of Economic Thought
- Irving Fisher, 1867–1947. Includes a photograph of the young Fisher. For a photograph of the older man, see Irving Fisher on the Portraits of Statisticians page.
- Irving Fisher's Theory of Investment.
- Irving Fisher Papers (MS 212). Manuscripts and Archives, Yale University Library.[1]
- Herbert Scarf, William C.Brainard, "How to Compute Equilibrium Prices in 1891". Cowles Foundation Discussion Paper 1272, August 2000 – for the description of Fisher's hydraulic apparatus.
- «Irving Fisher (1867–1947)». The Concise Encyclopedia of Economics. Library of Economics and Liberty (2nd ed.). Liberty Fund. 2008.
- Irving Fisherի գործերը Գուտենբերգ նախագծում
- Works by or about Irving Fisher
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրվինգ Ֆիշեր» հոդվածին։ |