Մարժինալիզմ, տնտեսագիտության տեսության ճյուղ, որը փորձում է բացատրել ապրանքների և ծառայությունների արժեքների անհամապատասխանությունը՝ կապելով այն նրանց երկրորդային կամ սահմանային օգտակարության հետ։ Օրինակ, թե ինչու է ադամանդը ավելի թանկ, քան ջուրը, բացատրվում է այն պատճառով, որ մեկ ավել ադամանդը ավելի շատ բավարվածություն է տալիս, քան մեկ միավոր ավելի շատ ջուրը։ Հետևաբար չնայած ջուրը ունի ավելի շատ օգտակարություն, քան ադամանդը, բայց ունի ավելի քիչ սահմանային օգտակարություն, քան ադամանդը։

Չնայած մարժինալիստների համար հիմնական գաղափարը սահմանային օգտակարությունն է, մարժինալիստները, հետևելով Ալֆրեդ Մարշալին ավելի մեծ տեղ են հատկացնում սահմանային ֆիզիկական արտադրականությանը ինքնարժեքի տեսանկյունից։ Նեոդասականության ավանդույթը, որ միավորում է Բրիտանական մարժինալիստներին թողեցին օգտակարության գաղափարը և վերլուծություններում ավելի հիմնական դեր տվեցին փոխանակման սահմանային մակարդակին։ Մարժինալիզմը հիմնական տնտեսագիտության տեսության մի մասն է։

Հիմնական սահմանյին գաղափարները խմբագրել

Մարժինալություն խմբագրել

Մարժինալության հիմնական հարցեր սահմանափակումներն են, որոնք բնութագրվում են որպես սահման:[1] Յուրաքանչյուր անհատի սամանփակումները համապատասխանում են իր ունեցած կարողություններին, որոնք լայնորեն կապված են հնարավորությունների հետ։ Այս կարողությունները որոշվում են շատ տարբեր բաներով՝ ներառյալ ֆիզիկայի օրենքներով, բնության ռեսուրսներով և նախկինում կատարած որոշումներով, որոնք կատարվել են իր և այլոց կողմից։

Արժեքը, որը պահպանվում է որոշակի սահմանափակումների դեպքում կոչվում է սահմանային արժեք։ Փոփոխությունը, որը տեղի կունենա սահմանփակումների նեղացմամբ կամ խստացմամբ կոչվում է սահմանյին փոփոխություն։

Նեոդասականները սովորաբար ենթադրում են, որ սահմանային փոփոխությունները շատ փոքր են։ Չնայած այս ենթադրությունը վերլուծությունը ապակայունացնում է, այն բարձրացնում է ճկունությունը։ Այդ իսկ պատճառով երբեմն ասվում է որ սահմանայինը հոմանիշ է շատ փոքր հասկացությանը, չնայած նրան, որ շատ վերլուծությունների ժամանակն այն կարող այքնան էլ գործածելի չլինել։ Հաճախ տնտեսագիտական վերլուծությունը վերաբերվում է այն սահմանային արժեքներին, որոնք կապված են ռեսուրսի մեկ միավորի փոփոխության հետ, քանի որ որոշումը շատ հաճախ կատարվում է միավորների միջոցով։ Մարժինալիզմը փորձում են փնտրել ապրանքի միավորի արժեքի բացատրությունը սահմանային արժեքի տեսանկյունից։

Սահմանային օգտակարություն խմբագրել

Ապրանքի կամ ծառայության սահմանային օգտակարությունը իր սահմային օգտագործման օգտակարություն է։ Եթե տեղի ունի տնտսեական ռացիոնալության, այն նմանատիպ ապրանքներից ամենաքիչ առաջնայնություն ունեցող ապրանքի օգտագործման օգտակարությունն է[2]։

20-րդ դարում տնտեսագիտության մեջ օգտակարություն եզրույթը ֆորմալ ձևով նկարագրում է ապրանքների և ծառայությունների նկատմամբ նախընտրությունների հիման վրա կատարած հաշվարկով։ Բայց մարժինալիզմը և սահմանային օգտակարության գաղափարը կանխատեսել էին այսպիսի հիմնադրույթի ստեղծումը տնտեսագիտության մեջ։

Քանակականացված սահմանային օգտակարություն խմբագրել

Այն դեպքերում, երբ հնարավոր է հաշվել օգտակարությունը, օգտակարության փոփոխությունը   վիճակից   վիճակի նշանակվում է

 

Ավելին, եթե   և   վիճակները նկարագրվում են մեկ   փոփոխականի միջոցով, որն ինքնին քանակականացված է ապա հնարավոր է դառնում խոսել սահմանային օգտակարության և  -ի փոփոխության հարաբերակցության մասին

 

(որտեղ c.p.-ն ցույց է տալիս, որ միակ անկախ փոփոխականւ, որը փոփոխվել է  -ն է)։

Նեոդասականների տնտեսագիտությունը կենթադրի, որ այս սահմանը

 

զուգամետ է, և կօգտագործի սահմանային օգտակարությունը նկարագրելու Մասնակի ածանցյալներով

 

Նվազող սահմանային օգտակարության օրենք խմբագրել

Նվազող սահմանային օգտակարության օրենքը, որը հայտնի է նաև որպես Գոսենի առաջին օրենք, այլ հավասար պայմաններում ապրանքների և ծառայությունների հավելյալ քանակի սահմանային օգտակարությունը նվազող է։ Այս օրենքը երբեմն համարվում է որպես տաֆտալոգիա, երբեմն այն դիտարկվում է շատ պարզ բան։ Սա այդքան էլ այդպես չէ, չնայած ունի ինչ որ ճշմարտացիություն։ Օրենքը տեղի չի ունենում բոլոր դեպքերում, այդ իսկ պատճառով սա տաֆատլոգիա չէ, ոչ էլ միշտ հնարավոր է ապացուցել, բայց այն ունի հիմքեր նախնական դիտարկումների ժամանակ։

 
Նվազող սահմանային օգտակարությունը տրված միավորների պարագայում

Անհատը սովորաբար ապրանքի և ծառայության կիրառությունը կկարողանա դասակարգել ըստ առաջնայնության։ Եթե ապրանքի դեֆիցիտ լինի անհատը կօգտագործի ապրանքը այն ոլորտներում, որտեղից ամենաշատ օգուտն է, և պարզ է որ առաջայնությունը կտրվի նրանց, որոնք ունեն բարձր օգտակարություն։ Այսպիսով յուրաքանչյուր մեկ միավոր ավելի ապրանքը կտա ավելի քիչ օգտակարություն, քան նախորդ միավոր ապրանքը։

Այնուամենայնիվ երբ ապրանքները փոխլրացնող են, ապա ավելացված քանակը կարող է բերել ցանկալի արդյունքից ավելիին, կամ ապրանքի պակասեցումից կարող է անհատին չբավարարել։ Այս պարագայում ապրանքների և ծառայությունների սահմանային օգտակարությունը կարող է լինել աճող։

Առանց ենթանդրության որ օգտակարությունը քանակականացված է, օգտակարության նվազումը չպետք է դիտարկվի որպես հանրահաշվական հանման գործողություն։ Սա շարժվում է սահմանայնին բարձր օգտակարությունից դեպի սահմանային ցածր օգտակարություն և կարող է չլինել գծային փոփոխություն[3][4]։

Զարգացման փուլեր խմբագրել

Տնտեսագետների կողմից օգտակարության գաղափարները և իր սահմանային բնութագիրները տեղի են ունեցել 19-րդ դարի սկզբին։ Տնտեսագիտական մտքի սուբյեկտիվ վերլուծությունը սկսել է զարգանալ դեռևս Արիստոտելի ժամանակ։ Միջնադարյան գիտնականները օգտակարության տեսությունը զարզացնում էին՝ ընդօրինալեով Արիստոտելին։ Լուսավորության դարաշրջանում շատ հեղինակներ նույնպես վերամշակել են այս գաղափարը։ Նրանց մեջ էին նաև տնտեսագետներ Էտիեն Բոննո դը Կոնդիլյակը և Չեզարե Բեկարիան։

19-րդ դարի ֆրանսիացի նախամարժինալիստների մեջ կարելի է առանձնացնել Նիկոլա Ֆրանսուա Կանարային և Օգյուստ Վալրասին։ Կային նաև գերմանացի և անգլիացի գիտնականեր․ Անգլիայում ստեղծվել էր Օքսֆորդ-դուբլինյան դպրոց (The Oxford-Dublin Proto-Marginalists)։

Մարժինալիզմի հետագա գաղափարները զարգացել է ազգային դպրոցների շրջանակներում՝ Ավստրիական, լոզանյան, անգլիական, ամերիկյան։ Մարժինալիստների կողմից առաջին ներդրված գաղափարը եղել է սահմանային օգտակարությունը։

Կիրառությունները գնագոյացման տեսության մեջ խմբագրել

Մարժինալիզմը և նեոդասական տնեսագիտությունը հիմանկանում նկարգրում են գնագոյացումը առաջարկի և պահանջարկի կորերի հատման միջոցով։ Կամայական դեպքում մոդելը կազմվում է այնպես, որ գնորդները ցանկանում են գնել ավելի քիչ ապրանք և վաճառողները ցանկանում են վաճառել ավելի շատ ապրանք, երբ գինը բարձրանում է, և հավասարակշռության է հասնում այն ժամանակ, երբ սահմանյին արժեքները հավասարվում են։

Պահանջարկ խմբագրել

Պահանջարկի կորը մարժինալիստնեռրի կողմից բացատրվում է փոխանակման սահմանային մակարդակով։

Կամայական տրված գնի պայմաններում, պոտենցիալ գնորդը ունի որոշակի սահմանյին փոխանակման մակարդակ փողի և ապրանքի կամ ծառայության միջև։ Նվազող սահմանային օգտակարության օրենքի պարագայում, կամ այլ կերպ ասած տրված ուռուցիկ անտարբերության կորերի պարագայում, գների մակարդակը այնպիսին է, որ գնորդի ցանկությունը փոխանակել գումարը ապրանքի հետ նվազում է։

Առաջարկ խմբագրել

Մարժինալիստներն ու Նեոդասականները բացատրում են առաջարկի կորը սահմանային ծախսով, այնուամենայնիվ կա ընդգծված տարբերություն նրանց արժեքի գաղափարի ձևակերպման մեջ։

Մարժինալիստները առաջարկի կորը բացատրում են նաև նվազող եկամտի օրենքով։ Ավելի խորը մարժինալիստները առաջարկի կորը դիտարկում են որպես փողի պահանջարկի կոր։ Այդ կորի թեքությունը ևս որոշվում է սահմանային փոխարինման մակարդակի միջոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wicksteed, Philip Henry; The Common Sense of Political Economy (1910), Bk I Ch 2 and elsewhere.
  2. von Wieser, Friedrich; Über den Ursprung und die Hauptgesetze des wirtschaftlichen Wertes [The Nature and Essence of Theoretical Economics] (1884), p. 128.
  3. Mc Culloch, James Huston; "The Austrian Theory of the Marginal Use and of Ordinal Marginal Utility", Zeitschrift für Nationalökonomie 37 (1973) #3&4 (September).
  4. Theodore-Angwenyi, Nicholas; "Utility", International Encyclopedia of the Social Sciences (1968).