Լոնդոնի Համալսարանը քոլեջային և դաշնային հետազոտական համալսարան է, որը գտնվում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա։ Այն սկզբնապես միավորվել է արքայական կանոնադրությամբ 1836 թվականին[7]։ Այժմ այն կառավարվում է 1994 թվականին ընդունված Լոնդոնի Համալսարանի Ակտով։ Համալսարանն այժմ բաղկացած է 18 բաղադրյալ քոլեջներից, 9 հետազոտական ինստիտուտներից և մի շարք կենտրոնական մարմիններից[8]։

Լոնդոնի համալսարան
University of London
Լոնդոնյան Համալսարանի Սենատի շենքը
Տեսակհամալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն, ազատ հասանելիության հրատարակություն և կրթական կազմակերպություն
Հիմնադրված է1836
Տիպպետական
ՌեկտորԱրքայադուստր Աննա (Մեծ Բրիտանիա)
ՏնօրենAdrian Smith?
Ուսանողներ213,270[1]
ԱնդամակցությունJisc[2], Digital Preservation Coalition[3], Եվրոպայի համալսարանների միություն[4], Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն[5] և International Council for Open and Distance Education?[6]
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ՏեղագրությունԼոնդոն, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀասցեUniversity of London, Senate House, Malet Street, London, WC1E 7HU
Կայքlondon.ac.uk
Մեծ Բրիտանիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Մեծ Բրիտանիա|տեղորոշման քարտեզներ]].
 University of London Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Լոնդոնի համալսարանը Մեծ Բրիտանիայի առկա ուսուցում իրականացնող ամենամեծ համալսարանն է՝ ունենալով 161,270 ճամբարային ուսանող և մոտավորապես 50,000 հեռակա ուսուցմամբ ուսանող՝ Լոնդոնի համալսարանի Միջազգային ծրագրերով։ Համալսարանի տաս ամենամեծ քոլեջներն են Լոնդոնի համալսարանական քոլեջը, Լոնդոնի արքայական քոլեջը, Թագուհի Մերիի անվան Լոնդոնի համալսարանը,Սիթին, Բիրբեքի համալսարանը, Լոնդոնի Տնտեսագիտական համալսարանը, Արքայական Հալովեյ համալսարանը, Գոլդսմիթի համալսարանը, Լոնդոնի Արևելագիտության համալսարանը և Լոնդոնի Սբ.Գևորգի համալսարանը։ Մինչ 2015 թվականը ամբողջ աշխարհում կա ընդհանուր թվով 2 միլիոն Լոնդոնի համալսարանի շրջանավարտ, որոնց մեջ մտնում են 12 կուսական և արքայական քահանաներ, 52 նախագահներ և վարչապետեր, 84 Նոբելյան մրցանակակիրներ, 6 Գրեմմի մրցանակակիրներ և 3 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակակիրներ։

Քոլեջներ

խմբագրել

Լոնդոնի համալսարանի ներկայիս գործող քոլեջներն են՝

Քոլեջի անվանումը Հիմնադրման տարեթիվ Պատկեր Ուսանողներ
Բիրբեքի համալսարան 1920
 
12,245
Սիթի 2016
 
18,995
Կուրտոյի արվեստի ինստիտուտ 1932
 
505
Գոլդսմիթի համալսարան 1904
 
8,525
Հեյթրոփ քոլեջ, Լոնդոնի համալսարան 1971
 
560
Քաղցկեղի հետազոտական ինստիտուտ 2003
 
275
Լոնդոնի արքայական քոլեջ 1836
 
28,900
Լոնդոնի բիզնես դպրոց 1964
 
2,075
Լոնդոնի Տնտեսագիտկան համալսարան 1900
 
10,440
Լոնդոնի Հիգիենայի և Տրոպիկական Բժշկության դպրոց 1924
 
1,210
Թագուհի Մերիի անվան Լոնդոնի համալսարան 1915
 
17,140
Արքայական Երաժշտական Ակադեմիա 2003
 
760
Խոսքի և Դրամայի Արքայական դպրոց 2005
 
1,045
Արքայական Հալովեյ համալսարան 1900
 
9,985
Լոնդոնի Արևելագիտության համալսարան 1916
 
6,070
Լոնդոնի Անասնաբուժական քոլեջ 1915
 
2,290
Լոնդոնի Սբ.Գևորգի համալսարան 1836
Պատկեր:St-George s-Hospital.jpg
1,210
Լոնդոնի համալսարանական քոլեջ 1836
 
37,135

Հռչակավոր մարդիկ

խմբագրել

Հռչակավոր շրջանավարտներ և անձնակազմ

խմբագրել

Հիշարժան շրջանավարտներ

խմբագրել

Լոնդոնի համալսարանը շնորհել է իր առաջին պատվավոր կոչումը 1903 թվականի հունիսին[9]։ Այս մրցանակաբաշխությունը շնորհվել է հռչակավոր անհատներին՝ ակադեմիական և ոչ ակադեմիական բնագավառներից։ Պատվավոր կոչումները հավանության են արժանացվում քոլեջի խորհրդի կողմից, որը համալսարանի կառավարական կառույցի մի մասն է կազմում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի համալսարան» հոդվածին։