Մարկ Բլաուգ

հոլանդական ծագմամբ բրիտանացի տնտեսագետ

Մարկ Բլաուգ (անգլ.՝ Mark Blaug, ապրիլի 3, 1927(1927-04-03), Հաագա, Նիդերլանդներ - նոյեմբերի 18, 2011(2011-11-18)[1][2], Դարտմուտ, South Hams, Դևոն, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), հոլանդացի տնտեսագետ, տնտեսական մտքի հայտնի պատմաբան։

Մարկ Բլաուգ
անգլ.՝ Mark Blaug
Ծնվել էապրիլի 3, 1927(1927-04-03)
Հաագա, Նիդերլանդներ
Մահացել էնոյեմբերի 18, 2011(2011-11-18)[1][2] (84 տարեկան)
Դարտմուտ, South Hams, Դևոն, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Էրազմ Ռոտերդամցու համալսարան, Լոնդոնի համալսարան, University of Buckingham?, Նյու Յորքի քաղաքային համալսարան և Ամստերդամի համալսարան[2]
Գործունեության ոլորտՏնտեսագիտության պատմություն
ԱնդամակցությունԲրիտանական ակադեմիա
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան[3] և Քուինս քոլեջ[3]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[4]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6]
Եղել է գիտական ղեկավարPhilip Laurence Williams?[7]
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Հաագայում, 1940 թվականին Բլաուգների ընտանիքը գաղթել է ԱՄՆ։ 1950 թվականին Քուինս քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում 1952 թվականին մագիստրոսի և 1955 թվականին փիլիսոփայության դոկտորի կոչում։ Բացի պետական ծառայության և միջազգային կազմակերպություններում կարճ ժամանակահատվածներից, նա ունեցել է ակադեմիական նշանակումներ՝ դասավանդել է Յեյլի և Լոնդոնի (1963 թվականից) համալսարաններում, Ռոտերդամի Էրազմուսի համալսարանում։

Մտնում էր THESIS ամսագրի խմբագրական խորհրդի մեջ։

Կյանքի վերջին տարիներին նա ապրել է Լեյդենում և դասախոսություններ կարդացել Հոլանդիայում, Ամստերդամի համալսարանում և Էրազմուսի համալսարանում, որտեղ նա կառավարման և տնտեսության պատմության կենտրոնի համանախագահն էր։

Տիրապետում էր անգլերեն, հոլանդերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին։

Գիտական ներդրում

խմբագրել

Մարկ Բլաուգն իր ողջ կարիերայի ընթացքում զգալի ներդրում է ունեցել մի շարք տնտեսական հարցերի լուծման գործում։ Բացի արվեստի տնտեսության և կրթության տնտեսության մեջ արժեքավոր ներդրումից, լայնորեն հայտնի է տնտեսական ուսմունքների և տնտեսական գիտության մեթոդաբանության պատմության մեջ։ Ինչ վերաբերում է մեթոդաբանական խնդիրներին և տնտեսական տեսության կիրառմանը մի շարք հարցերի շուրջ՝ սկսած կրթությունից մինչև մարդկային կապիտալ, «գիտության փիլիսոփայությունը և մտավոր առաջընթացի կորը տալիս են համապատասխան շրջանակի թեմաներ, որոնք համապատասխանում են Մարկ Բլաուգի շահերին»[8]։

Նա հեղինակ է երկու կենսագրական բառարանների, որոնք նվիրված են անցյալի և ներկայի տնտեսագետներին. «Մեծ տնտեսագետներ Քեյնսից հետո» (1985 թվական) և «100 մեծ տնտեսագետներ մինչև Քեյնս»-ը (1986 թվական)։

Մրցանակներ

խմբագրել
  • 1984 թվական - արտասահմանյան դափնեկիր, պարգևտրվել է Հոլանդիայի արվեստի և գիտության թագավորական ակադեմիայում։
  • 1988 թվական - տնտեսագիտության պատմության գիտական ընկերության ականավոր անդամ։
  • 1989 թվական - բրիտանական ակադեմիայի գիտական ընկերության ընտրված անդամ։

Գրություններ

խմբագրել
  • Блауг М. Экономическая мысль в ретроспективе. — М.: Дело, 1994. — 720 с. — ISBN 5-86461-151-4 (англ. Economic Theory in Retrospect, 1962)
  • Блауг М. Методология экономической науки, или Как экономисты объясняют. — М.: Журнал «Вопросы экономики», 2004. — 416 с. — ISBN 5-901389-04-2 (англ. The Methodology of Economics, or How Economists Explain, 1980)
  • Блауг М. 100 великих экономистов после Кейнса. — СПб.: Экономикус, 2009. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1500 экз. — ISBN 978-5-903816-03-3 (англ. Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past, 1985)
  • Блауг М. 100 великих экономистов до Кейнса. — СПб.: Экономикус, 2008. — 352 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — ISBN 978-5-903816-01-9 (англ. Great Economists before Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past, 1986)
  • Blaug M. Ricardian Economics: A Historical Study. — New Haven: Yale University Press, 1958. — 269 p.
  • Blaug M. Economic History and the History of Economics, 1986
  • Blaug M. Economics of Education and the Education of an Economist, 1987
  • Blaug M. Economic Theories. True or False? — Aldershot, Hants, England Brookfield, Vt., USA: Edward Elgar Publishing Gower Publishing Co., 1990 — ISBN 9781852783761
  • Blaug M. Appraising Economic Theories: Studies in the Methodology of Research Programs. — Aldershot, Hants, England Brookfield, Vermont, US:Edward Elgar Publishing Co., 1991 — ISBN 9781852785154
  • Blaug M. Not Only an Economist. Recent Essays. — Cheltenham, UK Brookfield, Vermont, US: Edward Elgar Publishing Co., 1997 — ISBN 9781858984551
  • Blaug M., Sturges R.P. Who's who in economics. — Cheltenham, UK Northampton, MA: Edward Elgar Publishing, 1999 — ISBN 9781858988863
  • Blaug M., Vane H.R. Who's who in economics. Fourth Edition Արխիվացված 2022-01-20 Wayback Machine — Cheltenham, UK Northampton, MA: Edward Elgar Publishing, 2003 — ISBN 978-1-84064-992-5.
  • «Who's Who in Economics, Fourth Edition». www.e-elgar.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.

Հոդվածներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Schliesser, Eric (2011 թ․ նոյեմբերի 22). «Weekly Philo economics: Mark Blaug (1927-2011)» (անգլերեն). New APPS: Art, Politics, Philosophy, Science. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  • Special issue in honour of Mark Blaug // Erasmus Journal for Philosophy and Economics : журнал. — Роттердам: Philosophy Faculty of Erasmus University Rotterdam.|год= 2013|выпуск= 3|том= 6|номер= |страницы= |isbn= |issn= 1876-9098|doi= |bibcode= |arxiv= |pmid= |язык= en|ref= |archiveurl= |archivedate=}}

Ծանոթագրություններ

խմբագրել