Ալֆրեդ Մարշալ (անգլ.՝ Alfred Marshall հուլիսի 26, 1842(1842-07-26)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - հուլիսի 13, 1924(1924-07-13)[2][1][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][4][3])՝ անգլիացի տնտեսագետ, տնտեսագիտության նեոսդասական տեսության հիմնադիր, ներկայացնում է քեմբրիջյան տնտեսական դպրոցը։

Ալֆրեդ Մարշալ
Alfred Marshall
Ծնվել էհուլիսի 26, 1842(1842-07-26)[1][2][3][…]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել էհուլիսի 13, 1924(1924-07-13)[2][1][3][…] (81 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][4][3]
ԳերեզմանCambridge City Crematorium
Բնակության վայր(եր)Marshall House, Cambridge?
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունտնտեսագետ, փիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն, տնտեսություն և Նեոդասական տնտեսագիտություն
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[3]
Ալմա մատերՍուրբ Ջոնի քոլեջ, Մերչանթ Թեյլորս դպրոց և Քեմբրիջի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][5]
Եղել է գիտական ղեկավարԱրթուր Սեսիլ Պիգու
Հայտնի աշակերտներԱրթուր Պիգու
Ջոն Քեյնս
Ազդվել էՎիլֆրեդո Պարետո, Ժուլ Դյուպուի, Հենրի Սիջվիք, Ուիլյամ Սթենլի Ջևոնս և Լեոն Վալրաս
Պարգևներ
Ամուսին(ներ)Mary Paley Marshall?
 Alfred Marshall Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մարշալը ծնվել է 1842 թ. հուլիսի 26-ին, լոնդոնյան Բերմոնդսի շրջանում։ Սովորել է Իտոնում և Քեմբրիջի համալսարանում, որն ավարտել է 1865 թ., Քեմբրիջում դասավանդել է մաթեմատիկա, Բրիստոլի համալսարանական քոլեջում՝ քաղաքական տնտեսագիտություն։ 1885 թ. մինչև 1908 թ. եղել է իր հարազատ համալսարանի քաղտնտեսության ամբիոնի վարիչը։ Համալսարանում սովորելու տարիներին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել փիլիսոփայության և հասարակագիտական առարկաների նկատմամբ։

Մարշալը մահացել է Քեմբրիջի իր տանը 1924 թ. հուլիսի 13-ին, 82 տարեկան հասակում։ Թաղված է Քեմբրիջյան գերեզմանատանը։

Գործունեություն

խմբագրել

Մարշալի հիմնական ներդրումը տնտեսագիտության մեջ հանդիսանում է դասական տեսության և մարժինալիզմի միացումը։ Նա կարծում է, որ ապրանքի շուկայական գինը որոշվում է արտադրության ապրանքի սահմանային օգտակարության և սահմանային ծախսերի հավասարակշռության հիման վրա։ Այս դրույթի գրաֆիկական համարժեքը հանդիսանում է գրաֆիկը, որը հայտնի է «Մարշալի խաչ» կամ «Մկրատներ» անվամբ։ Նեոդասական ուղղվածության անվանի ներկայացուցիչ Ալֆրեդ Մարշալը առաջին հերթին հայտնի է որպես շուկայական գնագոյացման տեսության հիմնադիր։ Քեմբրիջի համալսարանում կյանքի մեծ մասը նա նվիրել է տնտեսագիտության տեսությանը։ 1890 թ. լույս տեսավ նրա գլխավոր աշխատությունը՝ «Տնտեսագիտության տեսության սկզբունքները», որը թողարկվեց բավական մեծ քանակով և մի քանի տասնամյակ դարձավ հիմնական դասագիրք ԱՄՆ-ում, Անգլիայում և այլ երկրներում։

Մարշալը տնտեսագիտության տեսության մեջ մտցրեց հետևյալ տերմինները՝ պահանջարկի առաձգականություն, «սպառողական ավելցուկ»։

Ալֆրեդ Մարշալի տեսություն

խմբագրել

Ալֆրեդ Մարշալի կարծիքով՝ որևէ արդյունքի արժեքը (գնահատականը) կախված է ոչ միայն սպառողի, այլև արտադրողի վարքագծից։ Նույն բարիքի արժեքը պետք է մի կողմից՝ դիտարկել սպառողի, իսկ մյուս կողմից՝ արտադրողի տեսանկյունից։ Սպառողին հետաքրքրում է բարիքի կամ արդյունքի օգտակարությունը, այսինքն՝ թե դա ինչ չափով է բավարարում նրա այս կամ այն պահանջմունքը։ Թե ինչ ծախսերի արդյունքում է ստեղծվել այդ բարիքը, սպառողին չի հետաքրքրում։ Դա կարևոր է արտադրողի համար։ Արտադրողի տեսանկյունից՝ տվյալ բարիքի օգտակարությունը կախված է համապատասխան եկամուտ ապահովելու հատկությունից։ Այդ բարիքի արտադրությունը պահանջում է որոշակի ծախսեր։ Դրանք հիմնականում հանդես են գալիս արտադրության գործոնների (կապիտալի, աշխատանքի, հողի կամ բնական ռեսուրսների) օգտագործման հետևանքով։ Արտադրողի համար այդ բարիքի օգտակարությունը ծախսերի փոխհատուցման արդյունքում անհրաժեշտ եկամտի ապահովումն է։ Այդ երկու սուբյեկտների (սպառողի և արտադրողի) կամ պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության արդյունքում ձևավորվում է բարիքի արժեքը։ Մարշալի կարծիքով՝

  «Մենք կարող ենք հավասար հիմքով վիճարկել, թե արդյոք արժեքը կարգավորվում է օգտակարությա՞մբ, թե՞ արտադրության ծախսերով»։  

Սպառողի և արտադրողի (կամ պահանջարկի և առաջարկի) փոխհարաբերության արդյունքում այդ երկու կողմերը գալիս են համաձայնության և որոշում, թե ինչ համամասնությամբ պետք է փոխանակվեն իրենց բարիքները։ Սա նշանակում է, որ բարիքի արժեքը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Սպառողի պահանջարկը կախված է նրա հակումներից, նախասիրություններից, եկամտի չափից, բարիքի սահմանային օգտակարությունից և այլն։

Մարշալը սահմանել է նաև կատարյալ մրցակցության տեսությունը որպես շուկայի մոդել։ Նա ամփոփել է կապիտալի սոցիալական ու տարածական շարժը, աշխատուժի շարժը, մոնոպոլիաների բացակայությունը։

Մարշալը շարադրել է նաև ձեռնարկության հիմնական սկզբունքները։ Նա ապացուցել է, որ ազատ մրցակցության պայմաններում երբ ֆիրման չի կարող ազդել շուկայի վրա, նրա նպատակը մնում է առավելագույն շահույթի ստացումը։

Ըստ Մարշալի կապիտալը չունի իրային ձև, բայց սերտորեն կապված է իրերի հետ։ Կապիտալի շարքն է դասել նաև ոչ նյութական բարիքները, գիտելիքները, կազմակերպումը, ինչպես նաև ձեռներեցի ներուժը։

Մարշալյան միություն

խմբագրել

1927 թ. Քեմբրիջի համալսարանի աշխատակիցները Մարշալի աշխատանքների ուսումնասիրության համար հիմնեցին Մարշալյան միություն։ Միության առաջին անդամներն էին անգլիացի հայտնի տնտեսագետներ Քեյնսը, Կալդորը, Ռոբինսոնը։

Ներկա պահին միությանն անդամակցում են ինչպես Քեմբրիջի համալսարանի դասախոսները, այնպես էլ ուսանողները։ Միությունն ամեն տարի իրականացնում է տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ դասախոսություններ, սեմինարներ, հանդիպումներ միջազգային փորձագետների հետ, ինչպես նաև ամենամյա բարեգործական ճաշկերույթ (Marshall Society Charity Dinner)[6]։

Միությունը թողարկում է «The Cambridge Economist» ամսագիրը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Маршалл Альфред // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 430.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 www.accademiadellescienze.it (իտալ.)
  4. 4,0 4,1 4,2 Pugh C. D. J. The household, household economics and housing // Housing StudiesTaylor & Francis, 1997. — Vol. 12, Iss. 3. — P. 383—392. — ISSN 0267-3037; 1466-1810doi:10.1080/02673039708720903
  5. CONOR.Sl
  6. «Մարշալյան միության կայք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.

Գրականություն

խմբագրել
 
Elements of economics of industry, 1892
  • The pure theory of foreign trade and the pure theory of domestic values, L., 1879,
  • «Экономика промышленности» (The Economics of Industry,1879, в соавторстве с женой Мэри Пэйли (Paley)),
  • «Принципы экономической науки» (Principles of Economics, 1890—1891) Արխիվացված 2014-05-31 Wayback Machine,
  • «Элементы экономики промышленности» (Elements of the Economics of Industry, 1892),
  • «Промышленность и торговля» (Industry and Trade, 1919),
  • «Деньги, кредит и торговля» (Money, Credit and Commerce, 1922).

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Մարշալ» հոդվածին։