Դորոթի Դին (անգլ.՝ Dorothy Dene, բեմական անուն, որով լայն ճանաչման է հասել Ադա Էլիս Պուլենը[2], անգլ.՝ Ada Alice Pullen, 1859, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 27, 1899(1899-12-27), Ուեսթ Քենսինգթոն, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3][4][5][6][7][8][9], կամ հունվարի 27), բրիտանացի բնորդուհի, որը կեցվածք է ընդունել շատ նկարիչների և լուսանկարչական արվեստի բազմաթիվ խոշոր ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայտնի է որպես դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Երիտասարդ տարիներին կեցվածք է ընդունել Ֆրեդերիկ Լեյթոնի, Էդվարդ Կոլի Բյորն Ջոնսի, Լուիզա Սթար Կանցիանիի, Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի, Ջոն Էվերեթ Միլլեի, Վալենտին Պրինսեպի, Հերբերտ Գուստավ Շմալցի, Հենրի Հոլիդեյի համար։ Երկար ժամանակ մոտ հարաբերություններ է ունեցել խոշոր ակադեմիստ նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի հետ։ Ըստ արվեստաբանների ենթադրության՝ Դորոթի Դինը Ջորջ Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի կերպար Էլիզա Դուլիթլի նախատիպն է ծառայել[10]։ Մեծ Բրիտանիայի պետական գեղարվեստական հավաքածուի ֆոնդապահ Ֆիլիպ Մարտինը հաստատել է, որ Դորոթին ունեցել է յուրօրինակ կարգավիճակ՝ միակը լինելով, որն ուներ «Վիկտորյական դարաշրջանի հայտնի մերկ մոդել» ճանաչումը[8]։

Դորոթի Դին
անգլ.՝ Dorothy Dene
Դիմանկար
Ծնվել է1859
ԾննդավայրԼամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 27, 1899(1899-12-27)
Մահվան վայրՈւեսթ Քենսինգթոն, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[1]
Մասնագիտությունմոդել և բնորդ
ԱմուսինՖրեդերիկ Լեյթոն
 Dorothy Dene Վիքիպահեստում

Դորոթի Դինի ճակատագիրը հետաքրքրություն է առաջ բերել մի շարք խոշոր հրատարակչություններում, նրան է նվիրված 2001 թվականին Մեծ Բրիտանիայում լույս տեսած տեղեկագրքի մեծ բաժին, որը պարունակել է մոդելների կենսագրություններ[11]։ Բնորդուհու և բրիտանացի ակադեմիստ նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի հետ փոխհարաբերություններին են նվիրված նկարչի կենսագրության նշանակալի բաժիններ[12][13][14]։ Դորոթի Դինը դարձել է նիդերլանդացի գրող Աննա Ա. Ռոսի «Փոխնակ» վեպի գլխավոր հերոսուհին, գիրքը լույս է ընծայել Studio WoordenStorm հրատարակչությունը 2018 թվականին։ 2019 թվականին հրատարակվել է իսրայելցի լրագրողներ Էյլաթ Նեգևի և Յեհուդա Կորենի «Գեր Դինը» գիրքը, որը նվիրված է դերասանուհի մոդելին[15]։ Հեղինակները ներկայացրել են գիրքը Օքսֆորդի գրական փառատոնում։ Այն պատմում է Ֆրեդերիկ Լեյթոնի և նրա մոդելի հարաբերությունների մասին, ամուսնության հանդեպ նկարչի հայացքների և նրա ենթադրվող սեռական կողմնորոշման վերաբերյալ, ինչպես նաև դերասանուհու անհայտ հանգամանքներում մահվան մասին[16]։

Կենսագրություն խմբագրել

Տունը, որտեղ ապրել է Դորոթի Դինը 1881-1887 թվականներին
Շենքի ճակատամաս
Տան պատի հուշատախտակը

Երկար ժամանակ համարվել է, որ Ադա Էլիս Պուլենը ծնվել է Լոնդոնի Նյու Քրոս շրջանում, 1859 թվականի ապրիլի 11-ին, բազմազավակ ընտանիքում[3]։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ նրա ծննդյան վայրը մայրաքաղաքային Քլեփհեմ շրջանն է[17]։ Քլեփհեմի գավառագիտական միավորման անդամ Դևիդ Փերկինը արխիվային փաստաթղթերից ճշտել է ապագա մոդելի և դերասանուհու ծննդավայրը և նշել է Լոնդոնի Լամբեթ բորոն[18]։ Ադա Էլիսը ծագել է «աշխատավոր ընտանիքից» (անգլ.՝ «working-class family»[19]), նա եղել է ինժեներ[17] (մեկ այլ տարբերակի համաձայն՝ մեխանիկ[19]) Ավրաամ Պուլենի և նրա կին Սառայի (ի ծնե՝ Իգլ) տասը երեխաներից երկրորդը[3][19][18]։ Փերկինը հաստատել է, որ Սարա Իգլը եկել է Հարավային Լոնդոն Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող փոքրիկ Դարհեմ քաղաքից, հաստատվել է պրոլետարիատական ծագմամբ ընտանիքում (երկու որդիների հետ հյուսն հայր, որն արդեն ստացել էր ինժեներական կրթություն)՝ հաջող ամուսնություն կնքելու հեռանկարով։ Նրա ապագա ամուսնու ընտանիքը այդ ժամանակների համար համեմատաբար ապահովված էր և պատկառելի։ Ամուսնությունից հետո Ավրաամ և Սարա Պուլենները մի քանի անգամ տեղափոխվել են Լամբեթի սահմաններում, ինչը կապված էր ընտանիքի արագ ընդլայնման հետ։ Շրջակայքում գտնվել է Վիկտորյական դարաշրջանի 1850-ական թվականներին նեոգոթիկայի ոճով կառուցված եկեղեցի, իսկ այդտեղ նոր ազգային դպրոց, որն ստեղծել էր անգլիկանյան եկեղեցին, և որտեղ էլ ենթադրաբար կրթություն են ստացել Պուլենների երեխաները[18]։

Մոդելի մասին գրքի հեղինակ Էյլաթ Նեգևը և Յեհուդա Կորենը նշել են, որ Դինը երբեք չի եղել «լոկ կաղամբի ճմռթված թերթիկ» (պիեսում՝ անգլ.՝ «Oh, I'm only a squashed cabbage leaf»), ինչպես նկարագրել է իր Էլիզային Ջորջ Բեռնարդ Շոուն։ Իր հերոսուհու մասին այդ կարծիքը նրանք սխալ են համարել։ Նրանք նկարագրել են աղջկա ծնողներին որպես շոգեմեքենայի «տաղանդավոր» ինժեներ և «չափազանց ինտելեկտուալ» նախկին աղախին։ Ապագա մոդելի ծնողները բավականին ժամանակ են հատկացրել աղջկա կրթությանը և քաջալերել են նրա հետաքրքրությունն արվեստի հանդեպ (ներառյալ Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններն անգիր սովորեցնելը)[20]։

Աղջկա երջանիկ մանկությունն ավարտվել է, երբ 1876 թվականին հայրը կորցրել է աշխատանքը[20]։ Էմիլի Իզաբել Բարինգթոնի հուշագրություններից պարզ է դառնում, որ դրանից հետո Պուլենների ընտանիքում ճգնաժամանային իրավիճակ է ստեղծվել[21]։ 1877 թվականին ծնվել է տասներորդ երեխան՝ Սեմյուելը, սակայն Սարա Պուլենը լրջորեն վնասել է ողնաշարը և դարձել անօգնական հաշմանդամ։ Այդ նույն թվականին նրա դուստր Դորոթին, որն ընդամենը 8 տարեկան էր, մահացել է կարմրուկից[18][20]։ 1878 թվականին Ավրաամ Պուլենը հայտարարվել է սնանկ[20], թողել է ընտանիքը և այլևս երբեք այնտեղ չի վերադարձել[18]։ Մայրը և մնացած ինը երեխաները, որոնք մեկից քսան տարեկան էին, մնացել է Դետֆորդի նեղլիկ բնակարանում[20]։ 1881 թվականին Սարա Պուլենը մահացել է։ Նրա որդիներից մեկը՝ Հենրին, որի 19 տարեկանն էր լրացել այդ ժամանակ, այլևս չի հիշատակվում փաստաթղթերում[18]։

Ադա Էլիս՝ բնորդուհի և դերասանուհի խմբագրել

Երբ հայրը լքել է ընտանիքը, մայրը լուրջ հիվանդացել է, Ադա Էլիսն սկսել է բնորդուհի աշխատել Լոնդոնի բարձրակարգ տարածքային շրջանի՝ Քենսիգթոնի ստուդիական կոոպերատիվների համար[21][22]։ Աշխատանքը տվել է նաև ազատ ժամանակի հնարավորություն, որպեսզի խնամի իր կրտսեր եղբայրներին և քույրերին, ինչպես նաև բավականին գումար է բերել[20][17], որպեսզի օգնի ավագ եղբորը՝ Թոմասին՝ հոգալու փոքր երեխաների հոգսերը[21][22]։ Էյլաթ Նեգևը և Յեհուդա Կորենը պնդել են, որ ավագ երկու եղբայրներն արդեն ունեցել են ինժեների դիպլոմներ և աշխատել են մասնագիտությամբ[20]։ Ադան 1881 թվականի մարդահամարի ժամանակ գրել է, որ սովորում է կերպարվեստ, սակայն Փերկինի ենթադրությամբ՝ նա միայն սովորել է իրար խառնել ներկերը և մոդելային աշխատանքի գործընթացի հիմնական հնարները[18]։ Հուշագիր Էմիլի Իզաբել Բարինգթոնը իր հուշագրություններում նկարագրել է Ադային որպես «երիտասարդ աղջիկ՝ հիասքանչ սպիտակ դեմքով, հագած խորը սև գույն»[21][18]։ Մոդելի ժամանակակից Հենրիետա Կորկրանը նշել է նրա «երկար, կեռ թարթիչներով, գեղեցիկ մուգ դարչնագույն աչքերը, նրբագեղ դիմագծերը և բաց ոսկեգույն մազերի պսակը»[23][3][18]։ Լոնդոնի Թատերական թանգարանում գտնվում են նրա վաղ շրջանի մի քանի լուսանկարներ, որտեղ Ադա Էլիսը ամաչկոտ նայում է թարթիչների տակից (ժամանակակից Անգլիայում այդպիսի հայացքը կոչվում է արքայադուստր Դիանայի հայացք)[18]։ Ավստրալիական թերթը հետագայում հիացմունքով նկարագրել է բնորդուհու արտաքինը.

  Միսս Դինը հունական գեղեցկության այնպիսի հիանալի օրինակ է, որպիսին կարելի է գտնել մեր օրերում։ Նրա դեմքի և կազմվածքի յուրաքանչյուր գիծ բարձրագույն մակարդակի դասական են։ Նա միջահասակից փոքր-ինչ բարձր է, ունի երկար, ճկուն վերջույթներ և բավականին արտահայտիչ կուրծք։ Նրա մազերը գանգուր և ոսկեգույն են, իսկ փայլուն աչքերն ունեն մանուշակագույն երանգ։ Ի հավելումն այս բոլոր հմայքների՝ նա, այսպես ասած, Եվրոպայի կանանց շրջանում ամենագեղեցիկ մաշկն ունի։
- Վարպետի իդեալ. The Inquirer and Commercial News, 1897 թվականի հունիսի 4, էջ 14[24]
 

Դորոթի Դինի արտաքինի խոշորածավալ նկարագրություն է թողել Էմիլի Իզաբել Բարինգթոնը Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի մասին հուշերում.

  Արտաքին պատկերներ
Ֆրեդերիկ Լեյթոնի արվեստանոցը
  Արխիվային լուսանկար English Heritage NMR.-ից

Սեանսներից մեկի ժամանակ Ադա Էլիս Պուլենը ծանոթացել է նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի հետ, որն այդ ժամանակ արդեն դարձել էր Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի նախագահ, Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր և բակալավր ասպետ։ Նրանց հանդիպումը կայացել է 1879 թվականի ձմռանը նկարչի շքեղ արվեստանոցում, որը գտնվում էր Քենսիգթոնում՝ Հոլանդ Պարկ թաղամասում։ Լեյթոնը 48 տարեկան էր, իսկ նրա բնորդուհին՝ 20[19]։ Աղջկան գտել էր Էմիլի Իզաբել Բարինգթոնը[26]՝ Լեյթոնի հարևանուհին և կենսագիրը, որը տեսել էր Ադա Էլիս Պուլենին նկարչուհի Լուիզա Սթար Կանցիանիի ստուդիայում, որը գտնվում էր Լեյթոնի տան հենց դիմաց։ Էմիլի Բարինգթոնը նկարագրել է երիտասարդ մոդելին որպես «գեղեցկության տեսիլք» (անգլ.՝ «a vision of beauty»), նրա խորհրդով Լեյթոնը կանչել է աղջկան՝ կեցվածք ընդունելու[21][27][19]։ Նկարչի և նրա բնորդուհու հարաբերությունները արագորեն զարգացել են՝ հասնելով սերտ մտերմության և ստեղծագործական երկարատև համագործակցության։ Թատրոնի պատմության բրիտանացի ուսումնասիրողի կարծիքով՝ նրանց հարաբերությունները հիմնված էին մի կողմից «երիտասարդ հովանավորյալուհուն պաշտպանելու և ուղղություն տալու» Լեյթոնի հայրական ցանկության վրա, մյուս կողմից աղջկա «խոր կապվածության, հարգանքի և երախտագիտության»[19]։ Լեյթոնն օգնել է աղջկան՝ սովորելու դերասանական վարպետություն և սկսելու բեմական գործունեություն, հենց նա է աղջկա համար հորինել Դորոթի Դին կեղծանունը[28]։ Կենսագիրներ Լեյթոն Լեոնեի և Ռոբերտ Օրմոնդի կարծիքով՝ Ադա Էլիս Պուլենը ինքն է ընտրել Դորոթի անունը՝ ի պատիվ վաղ մահացած քրոջ[3]։

Դորոթիի դերասանական գործունեությունը սկսել է անկում ապրել 1890-ական թվականների կեսերին։ 1898 թվականին Դորոթի Դինը հիվանդացել է որովայնամզի բորբոքմամբ և մահացել դրանից 1899 թվականի հունվարի 27-ին[5][6], Լոնդոնի Ավոնմոր Գարդենս բարձրակարգ շրջանում գտնվող սեփական բնակարանի ննջարանում[17]։ Լոնդոնյան «Էրա» թերթը մոդելի մահվան մասին այդ ժամանակ գրել է. «Նրան շատ էին սիրում, նրան կկարոտեն բոլոր նրանք, ովքեր նրան գիտեին»[29]։ Դորոթին թաղվել է Քենսալ Գրինի գերեզմանատանը[30][31]։

Թատերական գործունեություն խմբագրել

 
Ֆրեդերիկ Լեյթոն. Հովվերգություն, 1880-1881

Ադա Էլիս Պուլենը խոստովանել է, որ թատերական գործունեությանը պատրաստվել է դեևս վաղ տարիքից և հույս է դրել Լեյթոնի օգնության վրա[32][33][34]։ Մեծ Բրիտանիայի պետական գեղարվեստական հավաքածուի (GAC) հոգաբարձու Ֆիլիպ Մարտինը կարծել է, որ բնորդուհին վերջնականորեն իրեն թատրոնին նվիրելու որոշում է ընդունել, երբ կեցվածք է ընդունել Լեյթոնի «Հովվերգություն» (անգլ.՝ «Idyll», 1880-1881, կտավ, յուղաներկ, 104,1 × 212,1 սմ, ԱՄՆ մասնավոր հավաքածու, Ադա Էլիսը պատկերված է առջևի պլանում[35]) նկարի համար, որտեղ նա թատրոնի սկսնակ դերասանուհի Լիլի Լենգթրիի՝ ապագա «բարձրաշխարհիկ տիկնոջ» հետ է, որը լայն ճանաչում է ստացել ոչ միայն բեմական դերերի, այլև բրիտանացի արիստոկրատների հետ սիրային պատմությունների շնորհիվ։ Մարտինը ենթադրել է, որ իր կեղծանունը Պուլենը հորինել է Լիլիի կերպարին համապատասխան[36]։

Նկարչի սկզբնական ռեակցիան հուսադրող չէր. Լեյթոնը բացատրել է աղջկան, որ նա ունի սուր կոկնի արտասանություն, որն ընդունելի չէ դերասանուհիների համար[32][33][34][36]։ Ամեն դեպքում Լեյթոնն օգնել է աղջկան՝ սովորելու դերասանական վարպետություն, ձեռք բերելու ճիշտ արտասանություն և սկսելու բեմական գործունեություն[36]։ Լեյթոնն աղջկա համար մտածել է Դորոթի Դին բեմական կեղծանունը[28], կազմակերպել է պարապմունքներ միսիս Դալլաս Ջինի և միսիս Չիփենդեյլի մոտ, ինչի շնորհիվ նա յուրացրել է դերասանական խաղի տեխնիկան[34][7]։ Լատինամերիկացի արվեստաբան Պերես դ'Օրսը պնդել է, որ Լեյթոնի՝ Ադա Էլիսի վաղ նկարները արդեն նախագուշակել են ապագա թատերական դերերի մասին, որոնք ի վերջո Դորոթիին հայտնի են դարձրել[37]։ Ֆիլիպ Մարտինը գրել է, որ 1885 թվականի հունիսին գավառներում հյուրախաղերից Դինի վերադառնալու առիթով Լեյթոնը հատուկ ավարտին է հասցրել «Անխռով թափառում զգաստ մտքերի հափշտակվածության մեջ» (անգլ.՝ «Serenely Wandering in a Trance of Sober Thought», 1885, վայրն անհայտ է) նկարը և ներկայացրել այն Թագավորական ակադեմիայում, որպեսզի օգնի իր բնորդուհու կարիերային։ Այդ ժամանակներում լայն տարածում գտած լուսանկարների շարքում Դինը նույն գլխարկով և շրջազգեստով է, ինչ կտավում է։ Երբ մի լրագրող հայտնել է, որ կտավի համար մոդել եղել է ոմն «միսս Անդերսոն», Լեյթոնը թերթում գրել է հերքման նամակ[36]։

Առաջնախաղ թատերական բեմում խմբագրել

Դորոթի Դինն առաջին անգամ բեմում խաղացել է 1884 թվականի փետրվարին Լոնդոնի Օլիմպիական թատրոնում Ռիչարդ Բրինսլի Շերիդանի «Զազրախոսության դպրոցում»։ Դևիդ Փերկինի տարբերակի համաձայն՝ նրա դեբյուտը լոնդոնյան բեմում կայացել է 1885 թվականի հունիսի 22-ին Ուելսի արքայազնի թատրոնում, որտեղ նա հանդես է եկել Թեոդոր դե Բանվիլի «Գրեգուար» կոստյումային պիեսի ներկայացման մեջ Լուիզայի դերով։ Լեյթոնն ընկերների հետ ներկա է եղել ներկայացման սրահում և հաջորդ օրը գրել է. «Խեղճ Դորոթին երեկ վախից կաթվածահար էր, սակայն ես հույս ունեմ, որ խելացի մարդիկ հաշվի կառնեն դա»[18][36]։ Դրան հաջորդել են հաջողված հյուրախաղերը գավառներում, որոնց ժամանակ դերասանուհին Լեյթոնին գրել է. «Մի՛ վախեցեք, որ ես թույլ կտամ՝ այդ բոլոր գովեստներից իմ գլուխը պտտվի… Եթե ես ինչ-որ բանի հասնեմ ապագայում, ապա ես Ձեզ եմ պարտական ամենայն լավագույնի համար»[36]։

Դերասանական գործունեություն 1880-ական և 1890-ական թվականների կեսերին խմբագրել

 
Հենրի վան դեր Վեյդե. Դորոթի Դինը Կասանդրայի դերում, 1886

1886 թվականին Դորոթի Դինը լոնդոնյան բեմերում ճանաչման է հասել Էսքիլեսի ողբերգության բեմադրման մեջ Կասանդրայի դերով[34][7], որը պրոֆեսոր Ուեյրի նոր թարգմանության հիման վրա էր[18][38]։ «The Daily Telegraph» թերթը 1886 թվականի մայիսի 14-ին միայն նրան է նշել ներկայացման մեջ, որն արժանացել է բրիտանական մամուլի սուր քննադատությանը։ Ներկայացման ժամանակ նրա հաջողություններով երջանկացած «ամենահաս սըր Ֆրեդերիկ Լեյթոնը փայլում էր՝ որպես բոլորի առաջ իր տեսակի մեջ կլասիցիզմի տաղանդ բարձրացրած»,-նշել է թղթակիցը[39]։ Թերթերը գրել են. «Երիտասարդ լեդին… ոչ մի ձևով շփոթված չէր, բացի դա նա իր միակ արտասանական դերում ցույց տվեց, որ տիրապետում է նշանակալի դրամատիկական տաղանդի», «Նա կյանք ու ուժ էր ներդրել գուշակ գերուհու մեջ՝ մի կողմ թողնելով ժամանակակից [դերասանական խաղի] ձևերը և ցույց տվեց մեզ, թե ինչպես ընկալել ողբերգությունը և թե ինչպես արտասանել պոեզիան։ Հիացած հասարակությունը, ազատված բանտային գերությունից [ձանձրալի ներկայացումից], բոցավառվեց աշակերտների նման… Միսս Դորոթի Դինը էլեկտրականացրեց նրանց իր դրամատիկական մարգարեությամբ»[18]։

Հիանալի դերակատարումները թույլ են տվել Դորոթիին ձեռք բերելու դերեր Ռիչարդ Բրինսլի Շերիդանի «Զազրախոսության դպրոց» և Հենրի Արթուր Ջոնսի «Վեհանձն շրջմոլիկը» ներկայացումներում[34][38]։ Նա նաև հանդես է եկել Ուիլյամ Շեքսպիրի և Օսկար Ուայլդի պիեսներում[17]։ 1890 թվականին Դորոթի Դինը հանդես է եկել նաև «Գլոբուս» թատրոնում շեքսպիրյան «Միջամառային գիշերվա երազ» պիեսում Ելենայի դերով[18]։ Արվեստաբան Ջեյմս Բլերը երկու Դին քույրերի համար ստեղծել է մեկ գործողությամբ «Տասնվեցը սահման չէ» կատակերգությունը, որը բեմադրվել է 1892 թվականին[40]։ 1891 թվականի մարդահամարի ժամանակ Դորոթի Դինը իր մասնագիտական զբաղմունքը ներկայացրել է դերասանուհի, այդպես է վարվել նաև նրա քույր Հեթին։ Մյուս երկու քույրերը, որոնք մոդելներ էին, իրենց ներկայացրել են որպես առանց զբաղմունքի[18]։ «Los Angeles Herald» թերթի մահախոսականում Դորոթի Դինը հիշատակվել է որպես ԱՄՆ-ում 1892 (այդ տարվա սեպտեմբերին Դինը հանդես է եկել Նյու Յորքում միայն երեք ներկայացումների մեջ, որից հետո ստիպված է եղել ընդհատել հյուրախաղերը առողջության վատթարացման պատճառով[40]) և 1893 թվականներին հյուրախաղեր ունեցած դերասանուհի[7] (ավստրալիական թերթը, ընդհակառակը, հաղորդել է հյուրախաղերի համեստ հաջողության մասին[24]

Լեյթոնը ամեն կերպ (այդ թվում ֆինանսապես) աջակցել է Դորոթի Դինի դերասանական գործունեությանը, գովել է նրա ելույթները, ընկերներին դրդել է գնալ նրա ներկայացումներին և լոբբինգի է ենթարկել դրամատուրգներին և Դինին դեր տված պրոդյուսերներին։ Ամեն դեպքում, չնայած նրա ազդեցությանը և հովանավորությանը, Դորոթի Դինը չափավոր հաջողության է հասել որպես դերասանուհի, սկսելուց հետո նրա գործունեությունը տևել է տասնամյակից էլ քիչ[34]։ Էմիլի Բարինգթոնը, որը լավ գիտեր Դինին, գրել է. «Ցավոք սրտի, Դորոթիին, չնայած դրամատիկական տաղանդին, համառությանը և ինտելեկտին, չէր հերիքում բեմական թովչանքը»[41]։ Լեյթոնը կատակով նրան անվանել է «փոքրիկ հոլ» կամ երբ նա կրել է մեծ գլխարկ՝ «սունկ»[41]։

Դինի գործունեության մասին մեկ այլ կարծիք է արտահայտել ամերիկյան «Los Angeles Herald» թերթը. «Իր մահվան պահին նա համարվում էր Անգլիայի ամենահայտնի դերասանուհիներից մեկը»[7]։

Դորոթին տեղափոխվել է Արևմտյան Քենսիգթոնի Ավոնմոր Գարդենս շրջանում գտնվող բնակարան, որը Լեյթոնի տանը մոտ էր տեղակայված[17]։ Մինչև 1890 թվականը Դինը դեռևս ապրել է եղբյարների և քույրերի հետ Քլեփհեմում։ Ֆիլիպ Մարտինի կարծիքով՝ նոր կառուցված բնակարան (10 Avonmore Mansions հասցեով) տեղափոխվելու պատճառ կարող էր լինել սակավարյունությունը, որով տառապում էր աղջիկը[40]։ Նրա բնակարանի ինտերիերը «արձագանքում էր» Լեյթոնի արվեստանոցին, ինչը ժամանակակիցների համար նշանակում էր նկարչի անմիջական մասնակցությունը դրա ձևավորմանը[17]։ Դինը նրա տան մշտական հյուրերից էր, որտեղ մոդելների համար կային առանձին աստիճաններ, որոնք տանում էին դեպի բուխարիով ջեռուցվող սենյակը, որտեղ էլ հանում էին հագուստները և կեցվածք ընդունում նկարչի համար[42]։

Անձնական կյանք խմբագրել

 
Պսիքեի լոգանքը, մինչև 1890 թվական, Բրիտանական Թեյթ պատկերասրահ

Լեյթոնի և նրա երիտասարդ մոդելի միջև տարիքային և սոցիալական կարգավիճակի տարբերությունը, նրանց սերտ համագործակցությունը և մտերմությունը ժամանակակիցների մոտ ենթադրություններ է առաջացրել նրանց հարաբերությունների ավելի ինտիմ բնույթի մասին։ Սակայն Լեյթոնը, ըստ նրա բնորդուհիների բառարան-տեղեկատուի մեջ կենսագրական ակնարկի հեղինակի, բացարձակ ժխտել է Դորոթիի հետ որևէ տեսակի մարմնական կապի մասին խոսակցությունները։ Այդ տեսակետին է հարում նաև նկարչի մասին 2017 թվականին լույս տեսած մենագրության հեղինակը, որը, մեջբերելով հենց Լեյթոնին, գրել է, որ նա Պուլեն քույրերի մեջ միայն «սփոփանք» է գտել[43]։ Նրա կարծիքով՝ չկա որևէ փաստագրական ապացույց, որ նրանք սիրեկաններ են եղել[44]։ Ընդհակառակը, բրիտանական թերթում հոդվածի հեղինակը պնդել է, որ «Լեյթոնն անկասկած բացահայտ ազդեցություն է ունեցել Դինի շրջապատի վրա և ամեն կերպ աջակցել է նրան», իսկ երբ տարածվել են նրանց կապի մասին խոսակցությունները, Լեյթոնն ինքը հրապարակայնորեն չի հերքել մեղադրանքը, սակայն մոտավորապես այդ նույն ժամանակ գրել է իր քույրերին և խնդրել նրանց «հերքել այդ բամբասանքները»[17]։ Այդ փաստի մասին իր հուշագրություններում գրել է նաև Բարինգթոնը[45]։

Ժամանակակիցները հիշատակել են Ֆրեդերիկ Լեյթոնի առատաձեռն բնույթի մասին, որը չնայած դրան՝ որևէ մեկին երբևէ թույլ չէր տալիս խորամուխ լինել իր անձնական կյանք։ Ինչպես ասել է նրա ընկերներից մեկը՝ նկարիչ Ուիլյամ Փաուել Ֆրայթը. «Ես ծանոթ եմ Լեյթոնի հետ արդեն 30 տարի և դեռ չգիտեմ նրան»[17]։

 
Դորոթի Դինը «Կրենեա» նկարում, 1880, կտավ, յուղաներկ, 76,8 × 27,2 սմ, Պերես Սիմոնի հավաքածու, Մեխիկո[36]

Բրիտանացի արվեստաբան Ֆիլիպ Մարտինը գրել է Իտալիայում Լեյթոնի և իր մոդելի համատեղ կեցության մասին և ենթադրել է, որ Դորոթի Դինի դիմանկարային լուսանկարների շարքն արված է Սիենայում։ Այդ ժամանակը բնորդուհուն իր նամակներից մեկում բնութագրել է որպես «զգացմունքային և խոցող Ողբերգական Մուսա» (Վերջին բառերը Մարտինը դարձրել է Դորոթի Դինի ճակատագրի մասին հոդվածի վերնագիր)[36]։ Թերթերը բազմիցս հաղորդել են Լեյթոնի և իր մոդելի նշանադրության մասին[40]։ Ֆիլիպ Մարտինը, որն օգտագործել է Լեյթոնի մտերիմ ընկերոջ՝ իտալացի նկարիչ Ջովաննի Կոստայի նամակները (արվեստի որոշ պատմաբաններ մինչև վերջերս համարել են, որ Լեյթոնը համասեռամոլ էր։ Նրա ընկեր Ջովաննի Կոստան նրա միակ հյուրն էր, որ մնացել է նրա մոտ գիշերելու, մյուսները ենթադրել են, որ նկարիչն առհասարակ անտարբեր էր սեքսի հանդեպ[42]), հանդիպել է Լեյթոնի «կնոջ» մասին բազմաթիվ մատնանշումների։ Կոստան գրել է մեկ այլ անգլիացի նկարիչ Ջորջ Հոուարդին՝ Կարլայլի 9-րդ կոմսին, որ Լեյթոնը եղել է Գրոսվենոր պատկերասրահում, որտեղ նա հաճախ է ցուցադրվել Լոնդոնում, «առանց իր կնոջ»։ Մեկ այլ դեպքում նա հաղորդել է, որ պետք է այցելի Լեյթոնին, սակայն «նրա կինը հյուրասենյակը փակ է պահում մեզ համար»[40][17]։ «Ես մտածում եմ, որ մեզ 21-րդ դարում դժվար է հասկանալ, թե ինչքան խնդրահարույց է եղել Թագավորական ակադեմիայի անդամի, թագավորական ընտանիքի անդամների հետ շփովողի համար կապ ունենալ մեկի հետ, որը աղքատության մեջ է մեծացել, որը չի ունեցել կրթություն և ունեցել է ուժեղ կոկնի արտասանություն»,-պնդել է լրագրողուհի Լյուսի Դևիսը՝ վերլուծելով Ֆիլիպ Մարտինի տվյալները։ «Իհարկե, նա լռել է [Դինի հետ մտերմիկ հարաբերությունների մասին]… սակայն իմ կարծիքով այլ բացատրություն չկա»,-եզրակացրել է նա[17]։ 80-ական թվականներին մամուլում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ Լեյթոնին «տեսել են [թատերական] դահլիճում նրա շատ ներկայացումների ժամանակ բարձր ծափահարելիս»։ Ամերիկյան և ավստրալիական մամուլը տպագրել է լոնդոնյան թղթակցի ռեպորտաժը, որում ասվել է, որ Լեյթոնը «երկրպագում է այն հողը, որի վրա նա քայլում է» և «խելագարի պես սիրահարված է»։ Ֆիլիպ Մարտինը ենթադրել է Վիկտորյական Անգլիայի չափանիշներով Դորոթի Դինի արտասովոր համարձակությունը կամ որոշակի պարզամտությունը. նա մերկ կեցվածք է ընդունել, ամուսնացած չի եղել, հայտնվել է հասարակական վայրերում հասուն երկրպագուի ուղեկցությամբ, որը բացահայտորեն հովանավորում էր նրան[40][17]։

48 տարականում ամուսնություն չկնքած Լեյթոնը Նեգևի և Կորենի պնդմամբ եղել է «ժամանակակից Ադոնիս» և «բարձր հասարակությունում բարոյականության օրինակ»։ Նա մշտապես առատաձեռն է եղել իր մոդելների և սկսնակ նկարիչների հանդեպ, սակայն նրա ժամանակակից նկարիչներից մեկը գրել է. «Նրա բարությունը մեխանիկական էր, տղամարդու ձայնն էր խոսում քեզ հետ, այլ ոչ թե նրա սիրտը»։ Նամակագրության մեջ Լեյթոնը հիշատակել է թեթևացման մասին, որն զգացել էր միայնության մեջ։ Իր երիտասարդության մեծ մասը նա անցկացրել էր՝ գտնվելով տարիքով կնոջ՝ օպերային երգչուհի Ադելաիդա Սարտորիսի ազդեցության տակ, որը մահացել էր 1879 թվականին։ Նեգևը և Կորենը համարել են, որ Լեյթոնի և Դինի միջև մտերմության աստիճանի սահմանը որոշելն այլևս հնարավոր չէ։ Լեյթոնի քույրերը ոչնչացրել են նամակները, որոնք կարող էին ճշմարտության բացահայտման միջոց ծառայել։ Կարելի է միայն պնդել, որ բնորդուհին դարձել է «կարևոր ընկեր», «հնարավոր է՝ նրանց հարաբերությունները իրոք եղել են պլատոնական»[20]։

Դորոթի Դինը ծանոթ է եղել դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուի հետ, որը, ինչպես ենթադրում են նրա արվեստի որոշ ուսումնասիրողներ, օգտագործել է նրա հարաբերություններն իր ընկեր Լեյթոնի հետ՝ որպես «Պիգմալիոն» պիեսի սյուժետային հիմք, որն էլ հետո հարմարեցվել է Ֆրեդերիկ Լոուի «Իմ սքանչելի լեդի» մյուզիքլի և ռեժիսոր Ջորջ Կյուկորի համանուն երաժշտական ֆիլմի ստեղծման համար[17][42][46][37][47]։ Թատրոնի բրիտանացի ուսումնասիրող Գաիլ Մարշալը Դորոթի Դինին անվանել է Ֆրեդերիկ Լեյթոնի Գալաթեա[48]։ 90-ական թվականներին լույս տեսած «Մեր թատրոնը» ակնարկներում Շոուն գրել է. «Ես ուշացա միսս Դորոթի Դինի Ջուլիետայից։ Դրա համար ես խիստ զղջացի։ Միսս Դինը երիտասարդ դերասանուհի էր, որը չուներ գեղեցկություն, այնքան հայտնի էր բեմում և այնքան անօգուտ, սակայն կար այդ անկեղծ ռեալիզմը, որը այդքան պետքական է նկարիչների համար։ Նրա ելույթը ցույց տվեց մտածված հաշվարկի անսովոր նշաններ։ Նա ուներ պլաստիկ նրբագեղություն, նա լուրջ էր վերաբերվում իրեն և իր մասնագիտությանը, գլխավոր դերերում նրա խաղը անհայտ չէր։ Հանելուկն այն է, թե ի՞նչ եղավ նրան։ Ստուդիան արագ վերադարձրե՞ց իր պաշտելի մոդելին։ Նա հարուստ ամուսնության անդունդն ընկա՞վ։ Նա անհնարին ժամկետնե՞ր է պահանջել։ Թե՞ կառավարիչները իրենց համոզմունքների մեջ համառ են եղել, թե կա դերասանուհու միայն մի անվնաս տեսակ՝ կին, որն ունի զգացմունքներ, բայց ոչ ուղեղ»[18]։

Դինը 1896 թվականին ներկա է եղել Լեյթոնի մահվան մահճի մոտ[45][42]։ Վշտահար նիմփայի կերպարում Դինի վերջին և անավարտ դիմանկարը թաղման ժամանակ կախված էր նկարչի դագաղից։ Նա Դորոթիին թողել էր 5000 ֆունտ ստերլինգ (հանդիպում է նաև 3000 ֆունտ թիվը[42])՝ կտակելով ևս 5000 ֆունտ իր քույրերին, որպեսզի հիմնադրեն Դինի ֆոնդ՝ օգնելու նրան, նրա եղբայրներին և քույրերին նկարչի մահից հետո[8][17][6]։ Դա նշանակալիորեն շատ ավելին էր, քան նա թողել էր որևէ այլ մեկին, 2014 թվականին կազմել է մինչև 1 000 000 ֆունտ ստերլինգ[17]։ Առանց Լեյթոնի ազդեցության և օգնության Դորոթի Դինի դիրքը խարխլվել է։ Երբ Դորոթի Դինը նշանված էր Էնթոնի Կրեյնի՝ նկարազարդող Ուոլթեր Կրեյնի որդու հետ, Կրեյնի ծնողներն արգելել են ամուսնությունը[6]։

Որպես Ֆրեդերիկ Լեյթոնի մոդել խմբագրել

Առաջին նկարներ խմբագրել

 
Ֆրեդերիկ Լեյթոն. Ինքնադիմանկար, 1880, Ուֆիցի
 
Անխռով թափառում զգաստ մտքերի հափշտակվածության մեջ (էտյուդ), 1884, մասնավոր հավաքածու

Ադա Էլիս Պուլենի մասնակցությամբ Լեյթոնի ամենավաղ նկարները՝ «Վիոլա» (անգլ.՝ «Viola», 1881, գտնվելու վայրն անհայտ է), «Բիանկա» (անգլ.՝ «Bianca», մոտ 1881, 70 × 56,5 սմ, կտավ, յուղաներկ, Լեյթոնի տուն-թանգարան, Լոնդոն, LH/P/OT/0363, Լեյթոնից ձեռք է բերել Ուելսի արքայազն Ալբերտ Էդուարդը[49][50]) և «Անխռով թափառում զգաստ մտքերի հափշտակվածության մեջ» (անգլ.՝ «Serenely Wandering in a Trance of Sober Thought», 1885, վայրն անհայտ է), մեդիտատիվ դիմանկարներ էին։ Մոդելն ունեցել է խիտ մուգ մազեր, «հիասքանչ սպիտակ դեմք» և «շատ գեղեցիկ պարանոց» (արվեստաբանները նշել են, որ նկարիչը հիացել է կանացի մարմնի գեղեցկությամբ, սակայն հաճախ է պատկերել բռնություն, նրա կտավներում պարանոցը «ձգված է, ոլորված և ծռված»[51])։ Ընդ որում Դորոթիի մարմինը գլխի համեմատությամբ համարվել է փոքր-ինչ կարճ, և նա եղել է բավականին փոքր մոդելային մասնագիտության հասակի համար։ Համամասնությունների բացակայությունը արվեստաբանների կարծիքով կարելի է բացատրել նրանով, թե ինչու Լեյթոնը սկզբում չի ցանկացել օգտագործել նրան որպես բնորդուհի՝ ամբողջ հասակով պատկերելու համար[34]։ Լեյթոնն սկսել է պատկերել իր մոդելին թեթև քողով և մերկ միայն 1880-ական թվականների կեսերին[3]։ Աղջկա հայտնվելը նրա «դասական» նկարներում համընկել է դերասանական գործունեության սկզբի հետ, և այդ երկու իրադարձությունները սերտ կապված էին[34]։

Նկարչի հիմնական մոդել 80-90-ական թվականներին խմբագրել

 
Ֆրեդերիկ Լեյթոն. Հույն աղջիկները գնդակ են խաղում, Դիկի ինստիտուտ

1880-ական թվականներին և 1890-ական թվականների սկզբին Ադա Էլիս Պուլենը հայտնվել է Լեյթոնի մի շարք հայտնի նկարներում, ինչպես օրինակ՝ «Հույն աղջիկները գնդակ են խաղում (անգլ.՝ «Greek Girls Playing at Ball», գնդակ որսացող աղջկա դերում[24], կտավ, յուղաներկ, 112,6 × 196 սմ, Դիկի ինստիտուտ, Կիլմարնոկ), «Պերսևս և Անդրոմեդա» (1891, կտավ, յուղաներկ, 235 × 129,3 սմ, Ուոլքերի պատկերասրահ, WAG 129)[52][51], «Գերված Անդրոմաքեն» (անգլ.՝ «Captive Andromache», 1886-1888, կտավ, յուղաներկ, 197 × 406,5 սմ, Մանչեսթրի պատկերասրահ, ձախ կողմում գտնվող երեխաների խմբում նկարիչը պատկերել է նաև Դորոթիի կրտսեր քրոջը՝ Լենային)[53], «Պսիքեի լոգանքը» (անգլ.՝ «The Bath of Psyche», մինչև 1890, կտավ, յուղաներկ, 189,2 × 62,2 սմ, Թեյթ բրիտանական պատկերասրահ, Լոնդոն, N01574[54][8], ժամանակակիցները նշել են նկարի բացառիկ զգացմունքայնությունը, բնորդուհու իդեալական ձևերը և նրա մաշկի «մարգարտե գույնը»[55]) և «Հեսպերիդների այգին» (անգլ.՝ «The Garden of the Hesperides», 1892, 169 սմ տրամագծով, գտնվում է լեդի Լևերի պատկերասրահի հավաքածուում, Պորտ Սանլայթ)[56]։ Դորոթիի ներկայությունը նկարում զուգորդվել է խորը և ուժեղ զգացմունքների հետ, որոնք բնութագրական էին Լեյթոնի ուշ աշխատանքներին[34]։

Դորոթի Դինի տաղանդը դրամատիկ դիրք ընդունելու կարողության և ժեստերի ու միմիկայի միջոցով ուժեղ զգացմունքներ փոխանցելու մեջ էր։ Դրանք այն կարողություններն էին, որոնք նրան դարձրել են Լեյթոնի նկարների մոդել։ Նա նկարչի գեղարվեստական կյանք պայծառություն է բերել, կենդանացրել է առասպելների իդեալականացված աշխարհը զգացմունքների խորությամբ և զգայունությամբ, որոնք բացակայել են նրա վաղ աշխատանքներում։ Լեյթոնը պատկերել է Դորոթի Դինին մի քանի կերպարներով, այդ թվում՝ մռայլ գեղեցկությամբ և դասական մերկությամբ, սակայն նրա թատերական տաղանդը առավել տպավորիչ օգտագործվել է այն կտավներում, որոնցում նա խաղացել է ողբերգական հերոսուհու կերպար։ Օրինակ՝ «Հերոյի վերջին ժամերը» նկարում (անգլ.՝ «The Last Watch of Hero», 1887, կտավ, յուղաներկ, 60,3 × 91,7 սմ, Մանչեսթրի պատկերասրահ, նկարը ձեռք է բերվել նկարչի թանգարանից, № 1887.9) աղջկա դեմքի արտահայտությունը և կեցվածքը վառ կերպով արտահայտում են հերոսուհու լարվածությունը և անօգնականությունը, որն սպասում է իր սիրեցյալի վերադարձին։ «Գերված Անդրոմաքեն» կտավում նա ներկայանում է միայնակ կանգնած, նրա գունատ մաշկը հակադրվում է մուգ վերարկուի հետ, նա քարացել է անշարժ դիրքում, որն էլ ավելի է ուժեղացնում սյուժեի պաթոսը և հերոսուհու մեկուսացումը իր շուրջ եղած ամբոխից։ Լեյթոնը հաճախ է խոստովանել իր աշխատանքներում բնորդուհու նշանակալիության մասին, երբ ստեղծել է նկարների խումբ՝ հասարակությանը ներկայացնելով 1887 թվականին. «Ես ամբողջությամբ պարտական եմ… այդ շատ տաղանդավոր երիտասարդ դերասանուհի միսս Դորոթի Դինի բարությանը»[44]։

Նկարչի ուշ շրջանի գործերում խմբագրել

«Բարձունքի ոգին» (անգլ.՝ «The Spirit of the Summit», 1894, կտավ, յուղաներկ, 198,1 × 101,6 սմ, Օքլենդի պատկերասրահ, Նոր Զելանդիա) նկարը ցուցադրվել է Թագավորական ակադեմիայի ամառային ցուցադրության ժամանակ Լեյթոնի չորս այլ նկարների հետ, որոնցում գլխավորը կանացի կերպարներ էին։ «Բարձունքի ոգին» մարդկային ոգու մաքրությանը նվիրված ստեղծագործություն է։ Բրիտանացի արվեստաբանների կարծիքով կտավը վկայում է արվեստի և գեղեցկության իդեալների հանդեպ Լեյթոնի հավատարմության մասին։ Սպիտակ հագուստով առաքինի և բարեկազմ կերպարը արքայորեն նստած է լեռան ձյունե գագաթին՝ դիտելով աստղային երկինքը։ Բնանկարը ուրվանկարների հիման վրա է, որը նկարիչն արել էր 1893 թվականի աշնանը Շվեյցարիայի հարավում գտնվող Վալե կանտոնի Ցերմատ լեռնային հանգստավայրում։ Նկարը ոգեշնչված է ավստրիացի գեղանկարիչ Մորից ֆոն Շվինդի կտավից, հետևում է արվեստում բնության պատկերման գերմանական պանթեիստական ավանդույթներին։ Լեյթոնի համար կեցվածք ընդունած Դորոթի Դինի մարմինը պակաս հոյակերտ չէ, քան Շվինդի կտավը։ Նա համապատասխանում է գեղեցկության դասական իդեալին։ Բրիտանացի արվեստաբան Ռասել Էշը կտավի հերոսուհուն համեմատել է Ռիխարդ Վագների օպերայի կերպարների հետ[57]։

Դինի ամենավառ կերպարներից մեկը Լեյթոնի վերջին՝ «Կլիտիա» (անգլ.՝ «Clytie», 1895-1896, կտավ, յուղաներկ, 156 × 136 սմ, Լեյթոնի տուն-թանգարան, LH/P/OT/3015) նկարում է[58], որն իրենից ներկայացնում է արևի աստված Ապոլլոնի հանդեպ նիմփայի սիրո պատմությունը։ Դինը այդ պատմության մեջ կիրք և զգացմունքայնություն է դրել։ Նա պատկերված է ծնկաչոք, գլուխը ետ գցած և ձեռքերը երկարացրած այնպիսի դիրքով, որը ֆիզիկական և զգացմունքային ցավ է հիշեցնում՝ երկրպագելով մայր մտնող արևին։ Լեյթոնը փոխել է իր մոդելի մազերի գույնը մուգ շագանակագույնից հագեցած մուգ շիկակարմիրի, որպեսզի լրացնի բնանկարի ոսկեգույն երանգը, ավելացրել է նրա մարմնի վերին մասի և պարանոցի կորությունը, որպեսզի ընդգծի կերպարում ամփոփված թախծի զգացողությունը։ Բրիտանացի արվեստաբանի կարծիքով այդ աշխատանքն իր մեջ ամփոփում է Լեյթոնի անձնական խոր հավատը գեղեցկության ու արվեստի ուժի հանդեպ[44]։ Մեկ այլ տեսակետ է ձևակերպել Լոնդոնում Լեյթոնի տուն-թանգարանի ավագ ֆոնդապահ Դենիել Ռոբինսը։ Նրա կարծիքով կտավն ստեղծելով Լեյթոնն իրեն նույնացրել է Ապոլոնի հետ, իսկ հենց նկարն արտացոլել է անհուսալի դրությունը, որում նրա մեղքով գտնվում էր Դորոթի Դինը՝ կերպավորելով Կլիտիային։ Նկարն արտահայտել է նկարչի զղջումը։ Լեյթոնը տխրությամբ մահից առաջ ասել է Մերի Ուոթսին՝ Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի կնոջը, որ իր հետաքրքրվածությունը Դորոթի Դինի հանդեպ «նրան անհարմար դրության մեջ է դրել»։ Նկարչի մոդելը մեկուսացած դրության մեջ էր այն հասարակական շրջանակից, որտեղ նրան տարել էր Լեյթոնը։ Դորոթին «նրա հետ զուգորդում էր իր կորուստները և միաժամանակ կախված էր նրանից»։ Ռոբինսի կարծիքով Կլիտիայի/Դորոթիի աղերսական շարժմամբ Լեյթոնը խոստովանել է, որ և՛ նրա համար, և՛ իր համար «Ապոլլոնի խոստման» կատարումը հավերժ կմնա անհասանելի։ Ռոբինսը կարծել է, որ նկարի թեման ոչ թե տղամարդկային գերիշխանությունն է կամ գերակշռությունը, այլ տղամարդու մեղավորությունը[59]։

«Կիզիչ հունիս» նկարում խմբագրել

«Կիզիչ հունիս» նկարը Լեյթոնի ամենահայտնի և լայնորեն ընդօրինակման ենթարկված աշխատանքներից մեկն է[60]։ «Կիզիչ հունիս» (անգլ.՝ «Flaming June», 1895, կտավ, յուղաներկ, 120,6 × 120,6 սմ, Պոնսե քաղաքի պատկերասրահ, Պուերտո Ռիկո) նկարի կոմպոզիցիան ունի քառակուսի կտավի վրա շրջանի ձև։ Արվեստաբան Սյուզան Գրեյս Գալասին հաստատել է, որ բնորդուհու մարմինը պատկերված է չափազանց դժվար դիրքում, նրա դրությունը ենթադրում է էներգիա հանգստի վիճակում։ Աղջիկը քնած է, սակայն նրա մարմինը նույնչափ լարված է։ Կիսաթափանցիկ զգեստը, որը ծածկում է մոդելի մարմինը, և դրա վառ նարնջագույն երանգը դարձնում են այն էլ ավելի զգացմունքային, քան Միքելանջելոյի ամբողջությամբ մերկ «Գիշեր» քանդակը Մեդիչիի կաթոլիկական մատուռում կամ Միքելանջելոյի անհայտ հետևորդի էրոտիկ «Լեդան և կարապը» ստեղծագործությունը, որոնցով հավանաբար ոգեշնչվել է Լեյթոնը «Կիզիչ հունիս» նկարն ստեղծելիս։ Բարձր հորիզոնի գծին մոտ գտնվող առկայծող ծովի առջևի մասում ընկած է դափնեվարդի ծաղիկ, որը կախված է կնոջ գլխի մոտ։ Դափնեվարդը թունավոր ծաղիկ է, հայտնի է վիկտորյական դարաշրջանի բանաստեղծների մոտ։ Երբ Լեյթոնն ստեղծել է «Կիզիչ հունիս» նկարը, նա ունեցել է սրտի հիվանդություն՝ կրծքային հեղձուկ։ Որոշ արվեստաբաններ ենթադրել են, որ դափնեվարդն արտահայտում է իր անխուսափելի մահվան մասին Լեյթոնի կանխազգացումը։ Մյուներն էլ կարծում են, որ դա ցույց է տալիս անհասանելի կամ ճակատագրական կնոջ հանդեպ մարդու անփրկելի հափշտակվածության վտանգավորությունը։ Լեյթոնի խոսքերով՝ «Կիզիչ հունիսը» ոգեշնչված է «խոնջացած մոդելի պատահական արարքով», ինչպես պնդել են Պոնսեի պատկերասրահի եվրոպական արվեստի ֆոնդապահ Պաբլո Պերես դ'Օրսը[37] և նկարչի մասին գրքի հեղինակ Ռասել Էշը։ Վերջինս նշել է, որ նկարիչը գիտակցաբար նվազեցրել է բոլոր երկրորդական տարրերը, որպեսզի դիտողը կենտրոնանա միայնակ կերպարի վրա, որի մոդելը դարձել է Դորոթի Դինը[60]։

Արվեստաբան Մարտին Փոսթլը 1996 թվականին փորձել է հերքել անվիճելի համարվող այն փաստը, թե նկարի համար կեցվածք է ընդունել Դորոթի Դինը։ Նա պնդել է, որ այդ նկարի համար մոդել է եղել Մերի Լլոյդը՝ գյուղական պատկառելի սքվայրի դուստրը։ Մարտին Փոսթլի կարծիքով նա ավելի նման է կտավի վրա պատկերված աղջկան, իսկ նկարի ստեղծմանը մասնակցությունը Մերին թաքցրել է, քանի որ բնորդուհու աշխատանքը այդ դարաշրջանում դատապարտելի էր հասարակության կողմից։ Հատկանշական է, որ Մերի Լլոյդը 1933 թվականին «Тhe Sunday Express» թերթին տված հարցազրույցում մանրամասն պատմել է իր մոդելային գործունեության մասին և չի հիշատակել «Կիզիչ հունիս» նկարի մասին[61]։

Դորոթի Դինը Ֆրեդերիկ Լեյթոնի նկարներում

Դորոթի Դինի քույրերը Ֆրեդերիկ Լեյթոնի նկարներում խմբագրել

  Արտաքին պատկերներ
Ֆրեդերիկ Լեյթոն. «Ավելորդ տագնապներ»
  Տեսարան առջևից
  Տեսարան հետևից

Էմիլի Իզաբել Բարինգթոնի խոսքերով նկարչի հետ հանդիպման ժամանակ Դորոթի Դինը գտնվում էր «տխուր իրավիճակում»։ Լեյթոնն ակտիվ հետաքրքրվում էր իր սիրելի բնորդուհու որբ քույրերի ճակատագրով[21][34]։ Նրանց մոր մահից հետո նկարիչը աղջիկներին սկսել է համարել իր հոգեդստրերը[34][62]։ Նա Դորոթիի երեք քույրերին վարձել է որպես բնորդուհի։ Էդիթ Էլենը (1865 թվականի ծնունդ[3], Դորոթիի հետ ապրող քույրերը և կրտսեր եղբայրը ևս փոխել են իրենց ազգանունը՝ դառնալով Դին) կեցվածք է ընդունել «Հիշողություններ» (անգլ.՝ «Memories», 1883, կտավ, յուղաներկ, 76,0 × 64,5 սմ, մասնավոր հավաքածու[63]) նկարի համար, իսկ Հենրիետան (Հեթթի, ծնվել է 1867 թվականին[3])՝ «Կախարդուհի Սիմոթեա» (անգլ.՝ «Simothea the Sorceress») և «Հրաժեշտ» (անգլ.՝ «Farewell», կտավ, յուղաներկ, 159,3 × 67,3 սմ, Հալի պատկերասրահ)[32][34] նկարների համար։ Իզաբել Էլենան (նրան հաճախ անվանել են Լենա, ծնվել է 1873 թվականին) կրտսեր քույրն էր, հաճախ է հանդես եկել Լեյթոնի կտավներում[3][32][34]։ Լեյթոնը հիացած էր նրա նուրբ դիմագծերով և երիտասարդությամբ։ Լենան զբաղեցրել է մեկ այլ դեռահաս մոդելի՝ Կոննի Գիլքրիստի տեղը, որը կեցվածք էր ընդունել «Երաժշտության դաս» (1877, յուղանկար կտավի վրա, 93 × 95 սմ, Լոնդոնի Գիլդհոլի պատկերասրահ) և «Ձեռագրի ուսումնասիրություն ընթերցանության պատվանդանի վրա» (1877, յուղանկար կտավի վրա, 63 × 72 սմ, Սադլի հաուս, Լիվերպուլ[64][4]) կտավների համար 1870-ական թվականների երկրորդ կեսին[65][32]։ Լենան 1880-ական թվականներին հանդես է եկել երեխաների մասնակցությամբ սենտիմենտալ կենցաղային նկարների շարքում, այդ թվում՝ «Քույրերի համբույր» (անգլ.՝ «Sister's Kiss»), «Փիսիկներ» (անգլ.՝ «Kittens», ժամանակն անհայտ է, 119,4 × 78,8 սմ, մասնավոր հավաքածու) և «Հարեմի լույսը» (անգլ.՝ «The Light of the Harem», մոտ 1880, կտավ, յուղաներկ, 152,4 × 83,8 սմ, մասնավոր հավաքածու, այդ նկարի համար կեցվածք է ընդունել նաև Դորոթի Դինը[66]), ինչպես նաև «Ավելորդ տագնապներ» (անգլ.՝ «Needless Alarms», 1886, 50,8 × 22,5 × 15,9 սմ, Թեյթ բրիտանական պատկերասրահ, N 05120) բրոնզե արձանը, որտեղ պատկերված է գորտից վախեցած մերկ աղջնակ[32][34]։

Լեյթոնը տեղադրել է «Ավելորդ տագնապներ» քանդակը Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում 1886 թվականին։ Պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Էվերեթ Միլլեին դուր է եկել արձանը, և ցուցահանդեսի ավարտից հետո Լեյթոնը այն նվիրել է նրան։ Լեյթոնն ստեղծել է ևս մեկ արձանիկ, որը պահպանել է իր սեփական հավաքածուում։ Բրոնզե արձանիկը պատկերում է աղջկա, որը ձախ ուսի վրայով վախեցած նայում է գորտին։ Աղջիկը տագնապով ձեռքը տարել է կրծքին, այդպիսի դիրքը անատոմիական տեսանկյունից Լեյթոնին թույլ է տվել ցուցադրել կանացի մարմնի բարեկազմությունը։ Բոումանի քանդակագործական պատկերասրահի աշխատակիցները ենթադրել են, որ մոդելը կարող էր եղած լինել նաև Դորոթի Դինը[67]։

Դորոթիի քույրերը հետևել են նրան ստուդիայում, թատերական բեմում և բարձր հասարակությունում։ Հետագայում նրանցից երկուսը տառապել են հարբեցողությամբ և մահացել երիտասարդ տարիքում, մեկն ապրել է մինչև 80 տարեկան։ Նեգևը և Կորենը իրենց գրքում նշել են, որ Լեյթոնի՝ հասուն և հեղինակավոր մարդու հարաբերություններում Դինի քույրերի հետ, որոնց վաղ տարիքում նկարել է մերկ վիճակում, կար «ինչ-որ անհարմար բան»[20]։

Դորոթի Դինի քույրերը Ֆրեդերիկ Լեյթոնի նկարներում

Դորոթի Դին և այլ նկարիչներ խմբագրել

Դորոթի Դինը կեցվածք է ընդունել Էդվարդ Կոլի Բյորն Ջոնսի, Լուիզա Սթար Կանցիանիի[28], Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի[68][28], Ջոն Էվերեթ Միլլեի, Վալենտին Պրինսեպի, Հերբերտ Գուստավ Շմալցի (Դորոթիի կրտսեր քույրերից մեկը ամուսնացել է նրա հետ[23]) և Հենրի Հոլիդեյի համար[69]։ Ֆիլիպ Մարտինը իր «Ողբերգական մուսան» հոդվածում գրել է, որ Դորոթին եղել է «Լեյթոնի բոլոր հարևանների կամ մոտ ընկերների» մոդելը[26]։ Նկարիչը հաճախ է բողոքել, որ իրեն չի հաջողվել արժանի ձևով դրոշմել իր սիրելի բնորդուհու դիմագծերը։ Աղջկա երկու դիմանկարներ, որոնք պատկանել են նկարիչ Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսին, ժամանակակիցների (և հենց Լեյթոնի[3]) կողմից ընդունվել է շատ ավելի լավ, քան Լեյթոնի դիմանկարները[34]։ Ութսունականների սկզբին Լեյթոնը առաջին անգամ սկսել է ցուցադրել Դինի իր ստեղծած նկարները Թագավորական ակադեմիայում՝ խրախուսելով իր ընկեր նկարիչներին՝ վերցնելու նրան որպես մոդել։ Ջոն Էվերեթ Միլլեն և Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսը նրա անմիջական շրջապատից միակ երկու նկարիչներն էին, որոնք փորձել են իրենց ուժերը՝ պատկերելու նրան[17]։ Այսպես, Դորոթին կեցվածք է ընդունել Ուոթսի «Հուլդրա» (անգլ.՝ «Uldra», կտավ, յուղաներկ, 66 × 53 սմ, Ուոթսի պատկերասրահ) նկարի համար։ Նա պատկերված է հնագույն սկանդինավյան դիցաբանության գերբնական արարածի կերպարում, որին կարելի է տեսնել մշուշի միջով և ջրվեժի ցայտերում[70]։ Նկարիչը պատկերել է իր ընկերոջ սիրելի մոդելին ևս մի նկարում՝ «Անձրևը գալիս է ամեն օր» (անգլ.՝ «The Rain it raineth every Day», 1883, կտավ, յուղաներկ, 40,6 × 50,8 սմ, Յոհանեսբուրգի պատկերասրահ[25][71]), որի հերոսուհին մի կողմ է նետել գիրքը և հոգնած նայում է լուսամուտից[71]։

Ուոթսի «Դորոթի Դինի դիմանկար» (անգլ.՝ «Portrait of Dorothy Dene», թվագրված չէ, կտավ, յուղաներկ, 66 × 53,5 սմ, նկարիչն ստորագրել է «G. F. Watts», մասնավոր հավաքածու) աշխատանքը վաճառվել է Sotheby's (Սոթբիս) աճուրդում 37 500 ֆունտ ստերլինգով 2018 թվականի հուլիսին։ Դա մոդելի երկրորդ, մինչև գոտկատեղ արված դիմանկարն է։ Առաջին անգամ Դորոթին կեցվածք է ընդունել նկարչի համար 1888 թվականի մարտին, երբ նա երկժամյա սեանսի ժամանակ ստեղծել է միայն նրա դեմքի պատկերը (ներկայումս այդ նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում)։ Դորոթի Դինը պատկերված է նաև «Օլիմպոսը Իդայում» (անգլ.՝ «Olympus on Ida», կտավ, յուղաներկ, 147,0 × 102,2 սմ, նկարիչն ստորագրել և թվագրել է «G F Watts 1885», Հարավային Ավստրալիայի պատկերասրահ, № 20146P17)[72] և «Հույս» (անգլ.՝ «Hope», կտավ, յուղաներկ, 142,2 × 111,8 սմ, Թեյթ պատկերասրահ, № 01640) նկարներում։

Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի «Հույս» նկարում խմբագրել

Ուոթսը բավականին երկար ժամանակահատված է աշխատել իր փոխաբերական կտավների վրա, սակայն «Հույս» նկարն ավարտել է բավականին արագ։ Նկարիչը կտավի ստեղծմանը վերաբերող ոչ մի գրություն չի թողել, բայց նրա մտերիմ ընկերուհի Էմիլի Բարինգթոնի հուշերից կարելի է ենթադրել, որ մոդելը եղել է հենց Դորոթի Դինը։ Բնորդուհու դիմագծերը Ուոթսի նկարում ծածկված են փաթաթանով, սակայն կզակի և մազերի բնորոշ գծերը արվեստաբաններին թույլ է տվել նման եզրակացության հանգել[73]։

Ուոթսը փնտրել է ավելի նոր, ավանդականից տարբերվող մոտեցում Հույսի կերպարին։ Նա պատկերել է նրան կույր, գլոբուսին նստած և քնար նվագող, որի բոլոր լարերը կտրված են, բացի մեկից։ Նա կռացրել է գլուխը, որպեսզի որսա հազիվ լսելի երաժշտությունը, սակայն նրա ջանքերը անօգուտ են թվում։ Նկարչին հաջողվել է ստեղծել ավելի շատ տխրության և հուսահատության միջավայր, քան հույսի։ Մելանխոլիան խտանում է վրձնի փափկության և գլոբուսը պարուրած կիսաթափանցիկ մշուշի շնորհիվ։ Հույսի մարմնավորման համար Ուոթսն օգտագործել է իր ժամանակակից մի քանի աղբյուրներ։ Նրա կեցվածքը համեմատելի է Դանթե Գաբրիել Ռոսսետտիի 1877 թվականի «Ծովային կախարդանք» նկարում (Հարվարդի համալսարանի հավաքածու) սիրենի դիրքի հետ, ինչպես նաև հիշեցնում է Ալբերտ Ջոզեֆ Մուրի «Երազողները» (1882, Բիրմինգհեմի քաղաքային թանգարան և պատկերասրահ) նկարի քնած կանանց կերպարները։ Փաթաթանով գլուխը, որը նշանակում է կուրություն, կարելի է զուգորդել Էդվարդ Բյորն Ջոնսի «Ֆորտունայի անիվը» նկարում (մոտ 1871, Տուլլիի տուն-թանգարան և պատկերասրահ, Կարլայլ) Ֆորտունայի այլաբանական կերպարի հետ։ Այդ նկարը որոշ ժամանակ պատկանել է Ուոթսին։ Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսն ստեղծել է «Հույսի» երկու տարբերակ։ Բնօրինակը գտնվում է մասնավոր հավաքածուում։ Երկրորդ տարբերակը նկարիչը նվիրել է Թեյթ պատկերասրահին 1897 թվականին։ Ենթադրվում է, որ նկարչի աշակերտ Սեսիլ Շոտը սկսել է այդ նկարը՝ այդ ժամանակների ստուդիական պրակտիկային համապատասխան, իսկ Ուոթսը շարունակել է այն՝ բավականին արագ ավարտելով կտավը։ Էմիլի Բարինգթոնը, որը Ուոթսի արվեստանոցի հաճախակի այցելուներից էր, գրել է, որ երկրորդ տարբերակը ավելի ուժեղ տպավորություն է թողնում, քան առաջինը[74]։

Ինքը Ուոթսը կարծել է, որ երկրորդ տարբերակն ավելի լավն է և ներկայացրել է այն 1889 թվականին Հարավային Քենսինգտոնի թանգարանի ցուցադրությանը և Փարիզի ցուցահանդեսին։ Այդ նկարում աղջիկն ավելի հանելուկային տեսք ունի։ Ուոթսը հանել է առաջին տարբերակում եղած աստղը՝ լավատեսության միակ նոտան, որը գտնվում էր նկարի վերին մասում։ Ենթադրություն է եղել, որ հեղինակի ընկճված տրամադրության մեջ արտացոլված է հենց Ուոթսի անձնական ողբերգությունը (նրա խորթ դուստր Բլանշի միամյա որդու մահը)։ Նկարն արժանացել է քննադատների դրական արձագանքներին և բավականին ճանաչված է դարձել հասարակության մեջ[74]։

Դորոթի Դինը Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի նկարներում

Էդվարդ Կոլի Բյորն Ջոնսի «Ոսկե սանդուղքը» նկարում խմբագրել

 
Էդվարդ Կոլի Բյորն Ջոնս. «Ոսկե սանդուղքը», 1880, Թեյթ պատկերասրահ
 
Էդվարդ Կոլի Բյորն Ջոնս. «Ոսկե սանդուղքը» նկարի էսքիզ (Դորոթի Դինի դիմանկար), մասնավոր հավաքածու

2016 թվականին մամուլում և արվեստագիտական ամսագրերում հաղորդագրություն տարածվեց, որ Դորոթի Դինը նույնականացվել է Էդվարդ Կոլի Բյորն Ջոնսի հայտնի «Ոսկե սանդուղքը» նկարում (անգլ.՝ «The Golden Stairs», 1880, կտավ, յուղաներկ, 269,2 × 116,8 սմ, Թեյթ պատկերասրահ)։ Աղջիկներից մեկը, որը կիսակռացած գտնվում է սանդուղքի կեսերում, մինչև վերջին ժամանակները համարվել է դերասանուհի Էդիթ Չեսթերը։ Քրիստիսի արվեստաբանները համոզիչ ապացուցել են, որ նա Դորոթի Դինն է։ Մանրամասները պարզ են դարձել Մեթյու Ուեբի՝ Բյորն Ջոնսի ստուդիայի օգնականներից մեկի վիկտորյական ձեռնարկատեր Ֆրենկ Չեփմենին ուղղված նամակում, որը նկարչից ձեռք էր բերել նկարների երկու էսքիզ։ Նամակում հիշատակվում է Դինը, որը Ուեբի նկարի (անգլ.՝ «Head study of Dorothy Dene looking downwards, for „The Golden Stairs“», կտավ, յուղաներկ, 43,2 × 32,4 սմ, մասնավոր հավաքածու[75]) էսքիզի համար պահանջել էր 5 ֆունտ։ (Չեփմենը երկու էսքիզները գնել է 7, 10 ֆունտով[76])։ Էսքիզները և նամակը պահպանվել են Չեփմենների ընտանիքում։ Էտյուդը, որտեղ պատկերված էր Դորոթի Դինը, ցուցադրվել է աճուրդում 30-50 հազար ֆունտ ստերլինգով[77]։

1880-ական թվականների կեսերին Բյորն Ջոնսը խնդրել է իր ընկեր արիստոկրատ, քաղաքական գործիչ և սիրողական նկարիչ Ջորջ Հովարդին՝ Կարլայլի 9-րդ կոմսին, իր համար գտնել «հաճելի անմեղ աղջնակ կամ նկարի երկու [որպեսզի լրացնի] սանդուղք»։ Կտավն ավարտին է հասցվել հապճեպ՝ ցուցահանդեսի բացումից մի քանի օր առաջ։ Բյորն Ջոնսի ժամանակակից, գեղարվեստական քննադատ և նկարիչ Ֆրեդերիկ Ջորջ Սթիվենսը նկարն անվանել է «նկարչի անվիճելի գլուխգործոցը»։ Դասական զգեստներ հագած աղջիկների խումբը վիոլաներով (երաժշտական հին լարավոր գործիք), երկար փողերով, դափերով և ֆլեյտաներով իջնում է սանդուղքով «ասես ուրվականներ՝ կախարդված քնում…»։ Բյորն Ջոնսը սահմանափակել է իր ներկապնակը սպիտակ գույնի, արծաթի և ոսկու տոնային համադրություններով, իսկ սանդուղքը և աղջիկներին պատկերել է օձաձև գծով։ «Apollo» ամսագրի տեսաբանի կարծիքով դա «Արվեստն արվեստի համար» հայեցակարգի էսթետիկ արքետիպն է։ Թեյթի ֆոնդապահ Էլիսոն Սմիթը դիտարկել է այն որպես նկարչի՝ գեղարվեստի և նոտային գրառման կամ չափածոյի չափականության միջև «համապատասխանության» գաղափարի փոխանցման փորձ[76]։

«Ոսկե սանդուղքը» նկարում բացի Դորոթի Դինից պատկերված են նաև նկարչի դուստր Մարգարեթը, Մերի Մորիսը (դիզայներ և պրեռաֆայելիտ նկարիչ Ուիլյամ Մորիսի և նրա կնոջ՝ մոդել Ջեյն Մորիսի կրտսեր դուստրը), Ֆրենսիս Գրեմը և Մերի Գլադսթոնը, ինչպես նաև Մերի Ստյուարտ Ուորթլին՝ հետագայում Լավլեյսի կոմսուհի (1848-1941)[75]։

Լուսանկարներում և վիմատպություններում խմբագրել

1880-ական թվականների վերջերին Դորոթի Դինը հայտնվել է թերթերում, մանրածախ վաճառքի ծխախոտային քարտերի վրայի հավաքածու լուսանկարների շարքում[17]։ Աղջկան նկարած լուսանկարիչների շարքում էին Վիկտորյա թագուհու անձնական լուսանկարչի ստուդիայի աշխատակիցներ Ուիլյամ Դաունին W. & D. Downey (NPG Ax16153) և Elliott & Fry, որը 1863 թվականին հիմնադրել էին Ջոզեֆ Ջոն Էլիոթը և Կլարենս Էդմունդ Ֆրայը, հոլանդական ծագմամբ նկարիչ և լուսանկարիչ Հենրի Վան դեր Վեյդեն (հայտնի է որպես լուսանկարներում էլեկտրական լույսի օգտագործման առաջին կիրառողներից մեկը), ինչպես նաև իտալացի լուսանկարիչ Պաոլո Լոմբարդին (NPG x128419)[78]։ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում գտնվում են Դորոթի Դինի մասնակցությամբ «Աշխարհի ծաղիկների զբոսանավ» (№ 91, 140) երկու շարքի մի քանի գունավոր վիմատպություններ, որտեղ նա նավի փոքրավորի կերպարում է, թողարկել է Duke Sons & Co. ծխախոտային ընկերությունը (թողարկումը 1889 և 1890 թվականներին, № 63.350.204.91.11, 63.350.207.140.12, 63.350.207.140.13)[79]։

Դորոթի Դինը լուսանկարներում

Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

2012 թվականին նիդերլանդացի գրող Աննա Ա. Ռոսը պատահականորեն համացանցում հանդիպել է Ֆրեդերիկ Լեյթոնի «Կիզիչ հունիս» նկարին և հետաքրքրվել դրանում պատկերված մոդելի ճակատագրով[80]։ Նա աշխատել է Դինին նվիրված «Փոխնակ» (հոլ.՝ «Surrogaat», 2018) գրքի վրա հինգ (կամ վեց[81]) տարի։ Ռոսը եղել է Լոնդոնում, նախկին ստուդիայի տարածքում, որտեղ Դորոթին կեցվածք է ընդունել Ֆրեդերիկ Լեյթոնի համար, այդտեղ է գրել վեպի առանցքային տեսարանները[80][81]։ Գրողն այցելել է Դորոթիի գերեզմանին[81]։ «Որպեսզի ծանոթանամ Դորոթիի հետ, ես թափանցել եմ նրա մաշկ և կյանք»,-պնդել է նա։ Ռոսն ասել է. «Ես ունեի զգեստ, որը կարված էր Դորոթիի նման, այնպիսի կտորից, որը օգտագործվել է այդ ժամանակներում։ Այդ զգեստով ես շրջել եմ Լոնդոնում և եղել այնտեղ, որտեղ ապրել է Դորոթին»։ Ինչպես նշել է գրողը, վերցրել է բնորդուհու կյանքի իրական փաստեր, սակայն օգտագործելով այն փաստը, որ Դինի կենսագրության որոշ դրվագներ անհայտ են, նրա կյանքի պատմությունը վերածել է վեպի[80]։ Բացահայտելով վեպի սյուժեն՝ Ռոսը գրել է. «Նա [Դորոթին] իր ողջ կյանքի ընթացքում սեր է փնտրել։ Ցավոք, նա չի հասկացել, որ այդ սերը միշտ իր կողքին է եղել»[81]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. British Museum person-institution thesaurus
  2. Jiminez, Jill Berk; Banham, Joanne (2001). Dictionary of Artists' Models. London: Fitzroy Dearborn. էջեր 151–54.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Ormond, Ormond, 1975, էջ 134
  4. 4,0 4,1 Macdonald, 2001, էջ 221
  5. 5,0 5,1 Ormond, Ormond, 1975, էջ 137
  6. 6,0 6,1 6,2 6,3 Banham, 2001, էջ 151, 154
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Некролог, 1900, էջ 13
  8. 8,0 8,1 8,2 8,3 Martin, 2014, էջ 80
  9. «Dorothy Dene (Biographical details)» (անգլերեն). Trustees of the British Museum. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. "LEIGHTON & DOROTHY DENE" Leighton House Museum
  11. Banham, 2001, էջ 151-154
  12. Barrington, 1906, էջ 267-274
  13. Ormond, Ormond, 1975, էջ 133-137
  14. Hammerschlag, 2017, էջ 122-123, 135-136, 141-142
  15. Negev, Koren, 2019, էջ 1-200
  16. «Flaming Dene. A Victorian Stunner, Nude Model and Actress. Eilat Negev and Yehuda Koren» (անգլերեն). Oxford Literary Festival. 2019 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  17. 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 17,13 17,14 17,15 17,16 Davies, 2014
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 18,14 18,15 Perkin David. (2001 թ․ նոյեմբերի 20). «Ada Alice Pullan (Dorothy Dene)» (անգլերեն). The Clapham Society. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Banham, 2001, էջ 152
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 20,8 Brown, 2019
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 Barrington, 1906, էջ 267
  22. 22,0 22,1 Banham, 2001, էջ 151-152
  23. 23,0 23,1 Corkran, 1902, էջ 272
  24. 24,0 24,1 24,2 The Inquirer and Commercial News, 1897, էջ 14
  25. 25,0 25,1 25,2 Barrington, 1905, էջ 88
  26. 26,0 26,1 Martin, 2014, էջ 76
  27. Ormond, Ormond, 1975, էջ 133
  28. 28,0 28,1 28,2 28,3 Banham, 2001, էջ 151
  29. Некролог, 1899, էջ 14а
  30. «Famous / Noteable residents of Kensal Green Cemetery» (անգլերեն). Kensal Green Cemetery. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  31. 'English Actress Dies', The New York Times, 29 December 1899, p. 7
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 Barrington, 1906, էջ 268
  33. 33,0 33,1 Ormond, Ormond, 1975, էջ 134-135
  34. 34,00 34,01 34,02 34,03 34,04 34,05 34,06 34,07 34,08 34,09 34,10 34,11 34,12 34,13 34,14 Banham, 2001, էջ 153
  35. Martin, 2014, էջ 78-79
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 36,6 36,7 Martin, 2014, էջ 78
  37. 37,0 37,1 37,2 Fernandez, 2015
  38. 38,0 38,1 Ormond, Ormond, 1975, էջ 136
  39. Richards, 2009, էջ 35-36
  40. 40,0 40,1 40,2 40,3 40,4 40,5 Martin, 2014, էջ 79
  41. 41,0 41,1 Barrington, 1906, էջ 272
  42. 42,0 42,1 42,2 42,3 42,4 Kennedy, 2014
  43. Hammerschlag, 2017, էջ 122-123
  44. 44,0 44,1 44,2 Banham, 2001, էջ 154
  45. 45,0 45,1 Barrington, 1906, էջ 273
  46. Marshal, 1998, էջ 216
  47. Ash, 1998, էջ 8
  48. Marshal, 1998, էջ 129
  49. «Bianca (Painting)» (անգլերեն). Leighton House Collection. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  50. Ash, 1998, էջ 8-9
  51. 51,0 51,1 Hammerschlag, 2017, էջ 136
  52. Ash, 1998, էջ Plate XXXII и комментарий
  53. Ash, 1998, էջ Plate XXVIII и комментарий
  54. Fowle F. (2000 թ․ դեկտեմբեր). «Frederic, Lord Leighton. The Bath of Psyche, exhibited 1890» (անգլերեն). Tate art museum. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  55. Ash, 1998, էջ Plate XXX и комментарий
  56. Ash, 1998, էջ Plate XXXIV и комментарий
  57. Ash, 1998, էջ Plate XXXVII и комментарий
  58. «Clytie (Painting)» (անգլերեն). Leighton House Collection. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  59. Robbins, 2012, էջ 13
  60. 60,0 60,1 Ash, 1998, էջ Plate XXXVIII и комментарий
  61. McKie, 1996
  62. Harris, Scott, 2013, էջ 107
  63. Ash, 1998, էջ Plate XXVI и комментарий
  64. «Lord Leighton (1830-1896). «Study; at a Reading Desk»» (անգլերեն). The Royal Borough of Kensington and Chelsea. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  65. Banham, 2001, էջ 252
  66. Ash, 1998, էջ Plate XXIII и комментарий
  67. «Needless Alarms. Frederic Lord Leighton (English, 1830-1896)» (անգլերեն). Bowman Sculpture Gallery. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  68. Hare, 1910, էջ 48
  69. Martin, 2014, էջ 76, 78
  70. «G F Watts. Uldra» (անգլերեն). National Art Collections Fund. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  71. 71,0 71,1 Phythian, 1911, էջ 159
  72. «George Frederic Watts, O. M., R. A. Portrait of Dorothy Dene» (անգլերեն). Sotheby's. 12 Juillet 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  73. Tromans, 2011, էջ 16-17
  74. 74,0 74,1 «George Frederic Watts and assistants Hope. 1886» (անգլերեն). Tate. 12 Juillet 2018. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  75. 75,0 75,1 «Sir Edward Coley Burne-Jones, Bt., A. R. A., R. W. S. (1833-1898). Head study of Dorothy Dene looking downwards, for «The Golden Stairs»)» (անգլերեն). Christie's. 2016 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  76. 76,0 76,1 Moore, 2016
  77. Furness, 2016
  78. «Dorothy Dene (Ada Alice Pullen) (1859-1899), Actress and artists' model» (անգլերեն). National Portrait Gallery, St Martin's Place, London. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  79. «Dorothy Dene» (անգլերեն). The Metropolitan Museum of Art. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  80. 80,0 80,1 80,2 Janssen B. Middelburgse Anna Ros schrijft roman over Dorothy Dene // Middelburgse & Veerse Bode : Газета. — 2018.
  81. 81,0 81,1 81,2 81,3 Damme J. van. (1.10.2018). «Surrogaat en Een horzel steekt niet» (հոլանդերեն). DPG Media B. V. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ
  • A Master's ideal // The Inquirer and Commercial News : Газета. — 1897. — С. 14.
  • Barrington, Russell Mrs. [E. I.] Dorothy Dene // The life, letters and work of Frederic Leighton. — New York: Macmillan Publishers, 1906. — Т. II. — 690 с.
  • Barrington, Russell Mrs. [E. I.] [Dorothy Dene] // G. F. Watts: Reminiscences. — New York: Macmillan, 1905. — Т. II. — С. 88-89. — 210 с.
  • Corkran H. Lord Leighton and Sir John Millais // Celebrities and I. — London: Կաղապար:Не переведено 3, 1902. — С. 261-273. — 362 с.
  • Death of Dorothy Dene // Los Angeles Herald : Газета. — 1900. — С. 13.
  • Death of Dorothy Dene // The Era : Газета. — 1899. — С. 14a.
  • Lima, Ohio Times Democrat, Searching for a Model, 28 May 1897, Page 6.
  • North Adams, Massachusetts Evening Transcript, Most Beautiful English Woman, Tuesday, 10 May 1898.
  • Ogden Utah Standard, A Beautiful Actress, Saturday, 24 December 1892, Page 7.
Գիտական և գիտահանրամատչելի գրականություն
Գեղարվեստական գրականություն

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Դին» հոդվածին։