Ֆրեդերիկ Լոու (Frederick Loewe, ծննդյան պահին նրան տվել են Ֆրից Լյովե (Fritz Löwe) անվանումը, հունիսի 10, 1901(1901-06-10)[1][2][3][4][5][6][7][8], Բեռլին, Պրուսիայի թագավորություն - փետրվարի 14, 1988(1988-02-14)[1][2][3][4][5][6][7][8], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրո-գերմանական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր: Նրա «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը (1956) մտել է համաշխարհային երաժշտական մշակույթի գանձարանի շարքը:

Ֆրեդերիկ Լոու
Ի ծնե անունգերմ.՝ Friedrich Löwe
Նաև հայտնի է որպեսFrederick Loewe
Ծնվել էհունիսի 10, 1901(1901-06-10)[1][2][3][4][5][6][7][8]
Բեռլին, Պրուսիայի թագավորություն
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էփետրվարի 14, 1988(1988-02-14)[1][2][3][4][5][6][7][8] (86 տարեկանում)
Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերօպերետ և մյուզիքլ
Մասնագիտությունկոմպոզիտոր, հեղինակ-կոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՇտերնի անվան կոնսերվատորիա
ՊարգևներԳրեմիի հոգաբարձուների խորհրդի պարգև և Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր
Կայքfrederickloewe.org

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրից Լյովը ծնվել է 1901 թվականի հունիսի 10-ին, Բեռլինում, օպերետային արտիստի ընտանիքում: Նրա տաղանդն արտահայտվել է դեռ մանկուց, 5 տարեկանում նա դաշնամուր է նվագել, 7 տարեկանում երաժշտություն է գրել հոր ելույթների համար, իսկ 13-ում` դարձել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի ամենաերիտասարդ մենակատարը: 15 տարեկանում Լոուն գրել է միանգամից ճանաչում ձեռք բերած «Կատրինա» երգը, որի նոտաները վաճառվել են ավելի քան մեկ միլիոն տպաքանակով:

1924 թվականին Լոուն եկել է ԱՄՆ, սակայն մինչ ամերիկյան պրոդյուսերները ըստ արժանիքների կգնահատեին նրա երաժշտական տաղանդը, Լոուն ստիպված էր փորձել շատ տարբեր մասնագիտություններ: Մասնավորապես նա աշխատել է որպես պարերեկույթի դաշնակահար, գյուղատնտեսական աշխատող, ոսկու հանքափոր, նույնիսկ որպես բռնցքամարտիկ հանդես է եկել թեթև քաշային կարգում: Ամերիկայում կոմպոզիտորը վերցրեց Ֆրեդերիկ անունը:

Առաջին հաջողությունը 1947 թվականին էր, երբ նա գրեց «Բրիգադուն» մյուզիքլը: Սակայն իրական փառքի հասավ 1956 թվականին, երբ գրեց «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը, որի հիման վրա 1984 թվականին ցուցադրվեց 8 օսկար ստացած ֆիլմ (գլխավոր դերում` Օդրի Խեպբերն): Սակայն Լոուն առաջընթաց չունեցավ ոչ մի երաժշտական կատեգորիայում, իսկ մրցանակը ստացավ այն մարդը, ով առաջարկել էր այդ երաժշտությունը ֆիլմի համար: Իր մրցանակը Լոուն ստացել է 1959 թվականին «Ջիջի» ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար: Այդ ֆիլմը ստացել է 9 օսկար: 1975 թվականին Լոուն դարձավ մրցանակի հավակնորդ երկու անվանակարգերում` «Փոքրիկ արքայազնը» ֆիլմի երաժշտության համար:

ՍտեղծագործությունԽմբագրել

ՄյուզիքլներԽմբագրել

  • 1937: Salute to Spring (mit Crooker)
  • 1938: Great Lady' (mit Crooker)
  • 1942: Life of the Party (Neufassung von Salute to Spring)
  • 1943: What’s Up?
  • 1945: The Day Before Spring
  • 1947: Բրիգադուն[9] (Brigadoon; էկրանավորումը 1954 թվականին; հեռուստատեսային տարբերակը` 1966)
  • 1951: Կալիֆորնիայի ոսկին (Paint Your Wagon; էկրանավորումը 1969 թվականին)
  • 1956: Իմ չքնաղ լեդի» (My Fair Lady; էկրանավորումը 1964 թվականին)
  • 1958: Ջիջի (Gigi; նախապես կինոմյուզիքլ, բեմական մշակումը 1973 թվականին)
  • 1960: Կամելոտ (Camelot; ֆիլմի էկրանավորումը 1967 թվականին; հեռուստատեսային տարբերակը` 1982)

Երաժշտություն ֆիլմերի համարԽմբագրել

Դերեր կինոյումԽմբագրել

Քաղաքային բաժակաճառ (սերիալ) (1948—1971) Toast of the Town … խաղում է ինքն իրեն

ՄրցանակներԽմբագրել

Անվանակարգեր`

Լավագույն երգ («Փոքրիկ արքայազնը»)
Լավագույն երաժշտական հարմարվողականություն («Փոքրիկ արքայազնը»)

Հաղթող`

Լավագույն երգ («Ջիջի»)

Հաղթող`

Լավագույն սաունդթրեք («Փոքրիկ արքայազնը»)

Անվանակարգեր`

Լավագույն երգ («Փոքրիկ արքայազնը»)

Հաղթող`

Լավագույն երգ («Կամելոտ»)
Լավագույն սաունդթրեք («Կամելոտ»)

ԳրականությունԽմբագրել

  • Фредерик Лоу, Алан Джей Ленер «Великие мюзиклы мира». — 2004. — 112 с. — 1000 экз., Գրքում ներկայացված է Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի հիման վրա ստեղծված լեգենդար «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը:

Հայտնի աֆորիզմներԽմբագրել

«Ես չեմ սիրում իմ երաժշտությունը, բայց ի՞նչ նշանակություն ունի իմ կարծիքը միլիոնավոր մարդկանց կարծիքների համեմատ»

ԱղբյուրներԽմբագրել

«Мировая энциклопедия биографий» ООО «Мир книги», Москва, 2002 год.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Munzinger-Archiv — 1913.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  9. Շոտլանդական գյուղի մտացածին անվանում:

Արտաքին հղումներԽմբագրել