Ակադեմիզմ
Ակադեմիզմ (ֆր.՝ académisme), 17-19-րդ դարերում Եվրոպական նկարչության ուղղություն։
ԶարգացումԽմբագրել
Ակադեմիզմը զարգացել է դասական արվեստի արտաքին ձևերի հիման վրա։ Հետևորդներն այս ոճը վերագրում են Հին Անտիկ աշխարհի և Վերածննդի դարաշրջանի արվեստի : Ակադեմիզմը օգնեց գեղագիտական կրթության մեջ օբյեկտների տեղաբաշխմանը, մարմնավորեց իր մեջ Անտիկ արվեստի ավանդույթները, որտեղ փոխհատուցելով գեղեցկության նորմերը՝ իդեալականացված է բնորդի կերպարը։ Ակադեմիզմին են դասվում Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը, Ալեքսանդր Կաբանելը, Ուիլյամ Բուգերոն և Ֆյոդոր Բրունին ֆրանսիայում, Ալեքսանդր Իվանովն ու Կառլ Բրյուլովը Ռուսաստանում։
19-րդ դարի առաջին կեսին Ռուսական ակադեմիզմի համար բնորոշ են բարձր թեմատիկան՝ բարձր փոխաբերական ոճով, բազմապլանությունը շքեղությունն ու բազմաֆիգուր լինելը։ Շատ հանրաճանաչ էին աստվածաշնչյան թեմաները, սրահային դեկորացիաները և պաշտոնական դիմանկարները։ Ակադեմիստների թեմատիկ աշխատանքները տարբերվում էին բարձր տեխնիկական հմտություններով։
Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, Ռուսաստան
Կառլ Բրյուլովը, պահպանելով ակադեմիզմի կանոնները կոմպոզիցիայում և գեղանկարչության տեխնիկայում, ընդլայնեց իր ստեղծագործությունների թեմատիկ վարիացիաները ուսումնական կանոններից դուրս։ Իր զարգացման ընթացքում, XIX դարի երկրորդ կեսին, ռուսական ակադեմիական գեղանկարչությունը ներառեց իր մեջ ռոմանտիկ և ռեալիստական ավանդույթների էլեմենտներ։ Ակադեմիզմն ինչպես մեթոդ ներկա է «Առաջադեմների» ընկերության անդամների մեծամասնության ստեղծագործություններում։ Հետագայում ռուսական ակադեմիական գեղանկարչության համար հատկանշական դարձան պատմականությունը, ավանդույթայնությունը և իրատեսությունը։
ՆշանակությունԽմբագրել
Ակադեմիզմ եզրույթը ներկայումս ստացել է լրացուցիչ նշանակություն և սկսել է օգտագործվել պատկերելու այն նկարիչների աշխատանքը, ովքեր ունեն պաշտոնական կրթություն կերպարվեստի ոլորտում և դասական հմտություններ ստեղծելու բարձր տեխնիկական մակարդակով աշխատանքներ։ «Ակադեմիզմ» եզրույթն այժմ ավելի հաճախ վերաբերվում է կոմպոզիցիայի կառուցման նկարագրին և կատարման հմտությանը՝ քան գեղարվեստական ստեղծագործության թեմային։
Վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայում և Միացյալ Նահանգներում աճել է հետաքրքրությունը XIX դարի ակադեմիական գեղանկարչության ու նրա XX դարում զարգացման հանդեպ։ Ակադեմիզմի ժամանակակից ձևափոխություններն առկա են ռուս այնպիսի գեղանկարիչների ստեղծագործություններում, ինչպիսիք են Իլյա Գլազունովը, Ալեքսանդր Շիլովը, Նիկոլայ Անոխինը, Սերգեյ Սմիրնովը, Իլյա Կավերզնեվը և Նիկոլայ Տրետյակովը։
Ակադեմիական նկարիչներԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
«Ժանն Դ'արկը թագադրմանը» Ժան Էնգր1854
«Ամառային կեսօր լճում» Ժան Ժերոմ 1895
«Նապոլեոնի անցումը Ալպերով» Պոլ Դելարոշ 1848
«Նահանջող Նապոլեոնը Ֆոնտեբլոյում» Պոլ Դելարոշ 1845
«Ստրկուհու վաճառքը» Ժան Ժերոմ 1866
«Նիմֆաներ» Ուիլյամ Բուգրո 1878
«Վեներայի ծնունդը» Ուիլյամ Բուգրո 1879
Արտաքին հղումներԽմբագրել
- Ակադեմիզմ
- Պավել Տրետյակովի ակադեմիական նկարչության հավաքածուն Archived 2008-06-07 at the Wayback Machine.
- Rehs Galleries
- Academic art Ակադեմիական արվեստի շարժում
- Dahesh Museum, NY Ակադեմիական արվեստի բոլոր թանգարանները
- Ջեյմս Պաներո, «Նոր հին դպրոցը»
- Art Renewal Center Ակադեմիական նկարչության ամենամեծ օնլայն-թանգարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 220)։ |