Սոթբիս
Սոթբիս (անգլ.՝ Sotheby's), աշխարհի ամենահին աճուրդային տներից մեկը։ «Քրիստիս» աճուրդային տան հետ իրականացնում է անտիկվար իրերի, արվեստի գործերի վաճառքի մոտ 90 %-ը։ Աշխարհում ամենախոշոր աճուրդային տունն է (2011 թվականին կատարած գործարքների ընդհանուր արժեքի ցուցանիշով)[7]։
Սոթբիս | |
---|---|
Տեսակ | auction house? և պրոդյուսերական ընկերություն |
Հիմնադրված է | 1744[1][2] |
Վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][2] |
Երկիր | ԱՄՆ[4][1][1][…] |
Տնօրեն | Tad Smith? |
Արդյունաբերություն | աճուրդ[1] |
Ընդհանուր ակտիվներ | 2,69 մլրդ $ (դեկտեմբեր 2018) |
Հասույթ | ▼1,04 մլրդ $ (դեկտեմբեր 2018) |
Աշխատողների թիվ | ▼133 մարդ (դեկտեմբեր 2018) |
Դուստր ընկերություններ | Sotheby's International Realty? |
Սեփականատեր | Պատրիկ Դրաի[5][6] և Ադոլֆ Ալֆրեդ Թաուբման[1][1] |
Կայք | sothebys.com |
Բորսա | NYSE: BID |
Sotheby's Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՍոթբիս տունը հիմնադրվել է 1744 թվականի մարտի 11-ին գրքերի առևտրով զբաղվող Սեմյուել Բեյքերի կողմից (Սոթբիսից ավելի վաղ հիմնադրվել են միայն շվեդական երեք աճուրդային տներ)։ Սոթբիսը եղել է փակ ակումբ, որտեղ աշխատանք կարող էին ստանալ միայն ազնվականները։ 1955 թվականին տան մասնաճյուղն է բացվել Նյու Յորքում։ Հետագայում մասնաճյուղեր են բացվել Փարիզում, Լոս Անջելեսում, Ցյուրիխում, Տորոնտոյում, Մելբուռնում, Մյունխենում, Էդինբուրգում, Յոհանեսբուրգում, Հյուսթոնում, Ֆլորենցիայում։ 1977 թվականին Սոթբիսի բաժնետոմսերը սկսել են վաճառվել բաց ցուցակագրմամբ, ինչից հետո դրանց գները բարձրացել են։ 1980-ական թվականների սկզբին Սոթբիս աճուրդային տունը փաստացի սնանկացել էր արդյունաբերական ճգնաժամի պատճառով։
1983 թվականին Սոթբիսը վաճառվել է ամերիկացի գործարար Ալֆրեդ Թաուբմանին, ով խանութների խոշոր ցանցի սեփականատեր էր ԱՄՆ-ում։ 1998 թվականին նա Սոթբիսի բաժնետոմսերը ներմուծել է առևտրական սակարան։
2007 թվականի մայիսին աճուրդի տունը մասնաճյուղ է բացել նաև Մոսկվայում, սակայն ռուսական արվեստի հին գործերի վաճառքը կազմում է ընկերության ընդհանուր շրջանառության մոտ 1 %-ը միայն։
Հակամենաշնորհային սկանդալ
խմբագրելՍոթբիս աճուրդի տունը Թաուբմանին վաճառելուց հետո Քրիստիս աճուրդի տունը փորձել է ծառայությունների վճարի ցածրացման հաշվին դուրս մղել ընկերությանը շուկայից։ 1993 թվականին Սոթբիսի բաժնետոմսերի արժեքը 1989 թվականի համեմատությամբ նվազել էր առավել քան 50 %-ով։
1993 թվականին Քրիստիս տան ղեկավարումն անցել է Էնթոնի Տենանտին, ով նախկինում աշխատել էր «Գիննեսս» գարեջրի ընկերությունում։ Թաուբմանն ու Տենանտը ծառայությունների հաստատուն գների շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել (անգլ.՝ price-fixing), ինչը հանցագործություն չի համարվում Մեծ Բրիտանիայի օրենքերով, սակայն հանցագործություն է համարվում ԱՄՆ-ի օրենքներով, որտեղ Սոթբիսը կայացնում էր իր գործարքների մեծ մասը։ Price-fixing-ն արգելված է ԱՄՆ-ում 1890 թվականի Շերմանի օրենքով։
Ոչ պաշտոնական պայմանավորվածությունների մասին իմացել են միայն Թաուբմանը, Տենանտը և աճուրդային երկու տների գործադիր տնօրենները։
2000 թվականի սկզբին Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսում է աճուրդային տների գործունեության հետաքննություն։ 2001 թվականի դեկտեմբերին Թաուբմանը մեղավոր է ճանաչվում հանցավոր համաձայնության համար։ Նա դատապարտվում է 1 տարի 1 օր ազատազրկման, իսկ Սոթբիսի գործադիր տնօրեն Դիանա Բրուքսը` եռամսյա տնային կալանքի և 350.000 դոլար տուգանքի։
Սոթբիսի դուստր ընկերություն` «Ռուսաստան-ԱՊՀ»
խմբագրել2007 թվականին Սոթբիսը Ռուսաստանում բացել է «Ռուսաստան-ԱՊՀ» դուստր ընկերությունը։ Ընկերության առաջին գործադիր տնօրենը դարձել է Միխայիլ Կամենսկին, ով աշխատել է մինչև 2016 թվականը։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Իրինա Ստեպանովան[8]։ Սոթբիսի ռուսական ներկայացուցչությունը նպաստել է Մստիսլավ Ռոստրոպովիչի, Գալինա Վիշնևսկայայի հավաքածուների և Անդրեյ Տարկովսկու արխիվի` Ռուսաստան վերադառնալուն[9][10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Google Maps — 2005.
- ↑ OpenCorporates — 2010.
- ↑ Artnet News — Artnet.
- ↑ https://www.ropesgray.com/en/newsroom/news/2019/10/BidFair-completes-its-acquisition-of-Sothebys
- ↑ В 2011 году Sotheby’s обогнал Christie’s по продажам
- ↑ Российское представительство Sotheby’s возглавила Ирина Степанова // ТАСС: культура : информ. агентство. — 2016. — № 18.
- ↑ Т. Маркина, М. Стравинская Продано без молотка // Коммерсантъ : газета. — 2007.
- ↑ Т. Маркина, С. Янкина В российском Sotheby's сменилось руководство // The art newspaper Russia : журнал. — 2016. — № 18.
Գրականություն
խմբագրել- Зыкова Т. Место встречи искусства и денег // Российская газета. — 2007. — 24 мая.
- Собств. корр. Продажи русского искусства на «Сотбис» установили три рекорда цены // Правда. — 2008. — 10 июня.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոթբիս» հոդվածին։ |