Հեսպերիդներ (հին հունարեն՝ Ἑσπερίδες), հունական դիցաբանության կերպար[1], որի անունը ծագել է հայր Հեսպերի կամ մայր Հեսպերիսի (Hesperis) անունից։

Հեսպերիդներ
Տեսակհունական դիցաբանության կերպարների խումբ
Ենթատեսակհունական նիմֆա
ՀայրԶևս, Ատլաս, Էրեբոս, Փորկիս և Հեսպեր
ՄայրՆիքս, Թեմիս, Կետո և Հեսպերիդա
 Hesperides (mythology) Վիքիպահեստում

Ըստ մեկ այլ տարբերակի նրանք Փորկիսի և Կետոյի դստրերն են։ Բնակվում են Գորգոնների հարևանությամբ՝ երջանիկ կղզիներում։ Այգում, որտեղ նրանք ապրում էին և որը հսկում էր Լադոն վիշապը, աճում էին ոսկե խնձորներ, որը Գեյայի հարսանեկան նվերն էր Հերային։ Այդ խնձորներին հասնելը Հերակլեսի 11-րդ սխրանքն էր։ Ավելի ուշ, գրողները Հեսպերիդը տեղափոխեցին Գիպերբորեյաների երկիր։ Առասպելում խնձորների ավանդազրույցը մատնանշում է նրա արևելյան ծագումը[3]։

Հեսպերիդի անունները խմբագրել

 
Ֆրեդերիկ Լեյթոն
Հեսպերիդների այգում, 1892

Պսևդո Ապոլոդորի աշխատությունում քույրերը չորսն են. Էգլա (Αἴγλη, «փայլ»), Էրիթիա (Ἐρύθεια, «կարմիր»), Հեսպերա (Ἑσπέρα, «երեկոյան», քույրերից ավագը) և Արետուսա (Ἀρέθουσα):

Ըստ մեկ այլ տարբերակի նրանք յոթն են՝ Օլիմպիայում գտնվող Զևսի գահին պատկերված են երկու Հեսպերիդ[4], իսկ Օլիմպիայում գտնվող Հերայի տաճարին կա Հեսպերիդի հինգ արձան[5]։

Ատլասի և Հեսպերիդի յոթ աղջիկներն են՝ Մայան, Էլեկտրան, Տայգեյան, Աստերոպան, Մերոպան, Ալկիոնան և Կելենան։ Հերպեսիդները անվանվել են նաև ի պատիվ իրենց հոր՝ Ատլանտիդայի (Atlantidae). հաշվվում են մինչև 15 Ատլանտիդա, այդ թվում Բաքոսի դաստիարակչուհիները՝ Նաքսոսի Լիկուրգ ցարի աղջիկները, որոնց կարծես թե Յուպիտերը տեղափոխել էր Օլիմպոս որդուն խնամելու համար։ Հենց Բաքոսի դաստիարակչուհիներին էլ անվանել են Պլեադներ, քանի որ նրանք Պլեյոնեի աղջիկներն են[2]։

  • Արետուսա։ Հեսպերիդա[6]
  • Հեսպերիա (Հեսպերա) Հեսպերիդներից մեկի անունը, Նիքսի և Էրաբի դուստրը[7]։ Վերափոխվել է բարդու[8]
  • Հեստիա։ Հեսպերիդա[6]
  • Հիպերեֆուսա։ Գիշերվա դուստրը, հեսպերիդներից մեկը[9]
  • Էգլա։ Հեսպերիդա[10]; վերափոխվել է ուռենու[11]
  • Էրիփեա (Էրիթեա\Էրիֆեիդա) Հեսպերիդա[12]; վերափոխվել է թեղիի[8][13]

Նկարագրություն խմբագրել

 
Հանս ֆոն Մարե, Հեսպերիդներ, 1882
Նոր պատկերասրահ, Մյունխեն

Ըստ Հեսպիոդի ծնվել են Նաքսոսից[14]։ Ապրում են Օվկիանոսի մյուս կողմում՝ Գորգոնների կողքին, Հեսպիոդը նրանց անվանում էր «երգչուհիներ»[15]։ Նրանք Ատլասցիներն են, որոնք ապրում են «Ատլասի մոտ, այնտեղ, ուր բնակվում են հիպերբորեյները»[6]։ Ատլասին երբեմն անվանում են հեսպերիդների հայր[2][16]։

Հեսպերիդների խնձորների մասին պատմությունը տեղ է գտել «Տիտանոմախիայում» (մ. թ. ա. VIII դարի վեպ)[17], որի հեղինակը Ստեսիխորն է[18]։

Ըստ Ֆերեկիդի, երբ Հերան ամուսնանում է Զևսի հետ, Գեան նրան նվիրում է ոսկե խնձորներ։ Հերան դրանք տնկում է Ատլասի աստվածների այգում, և քանի որ Ատլասի աղջիկները գողանում էին խնձորները, Հերան որպես հսկիչ այնտեղ է տեղափոխում Լադոն անունով օձին[19]։ Օձը ուներ հարյուր գլուխ և երկու հարյուր աչք, որպեսզի միշտ հսկի խնձորները։ Խնձորները երեքն էին[20]։

Ըստ Դիոդորի, ավազակները, որոնք ուղարկվել էին եգիպտական թագավոր Բուսիրիդի կողմից, առևանգում են Հեսպերիդներին, երբ նրանք խաղում էին բակում։ Նստելով նավը, ավազակները լողում են ոչ այնքան հեռու և ափ են իջնում «ինչ-որ հրվանդանի մոտ», որպեսզի ճաշկերույթ կազմակերպեն։ Հերակլեսը ժամանում է այնտեղ, սպանում ավազակներին, իսկ աղջիկներին տեղափոխում է իրենց հոր մոտ։ Որպես երախտագիտության նշան Ատլասը նրանց է տալիս խնձորները.[16]:

Այժմեականություն խմբագրել

Հեսպերիայի պատվին է կոչվել 1861 թվականին հայտնաբերված (69) Հեսպերիա աստերոիդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աշխարհի ժողովուրդների առասպելներ. М., 1991-92. В 2 т. Т.1. С.298-299
  2. 2,0 2,1 2,2 «Атлантиды». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Геспериды». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Павсаний. Описание Эллады V 11, 6
  5. Павсаний. Описание Эллады V 17, 2
  6. 6,0 6,1 6,2 Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека, II 5, 11.
  7. Гигин. Мифы. Введение 3
  8. 8,0 8,1 Аполлоний Родосский. Аргонавтика IV 1418
  9. Гесиод, фр.360 М.-У.
  10. Гесиод, фр.360 М.-У.; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 11; Гигин. Мифы. Введение 1
  11. Аполлоний Родосский. Аргонавтика IV 1419
  12. Гесиод, фр.360 М.-У.; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 11
  13. Гигин. Мифы. Введение 1
  14. Гесиод. Теогония 215—216
  15. Гесиод. Теогония 275.519
  16. 16,0 16,1 Диодор Сицилийский. Историческая библиотека IV 27, 1-4
  17. Титаномахия, фр.8 Ивлин-Уайт
  18. Герионеида, фр. S8 Пейдж
  19. Псевдо-Эратосфен. Катастеризмы 3; Гигин. Астрономия II 3, 1; Афиней. Пир мудрецов III 25, 83 с
  20. Примечания Ф. А. Петровского в кн. Лукан. Фарсалия. М., 1993. С.343; Любкер, Фридрих Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.111

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեսպերիդներ» հոդվածին։