Ֆրեդերիկ Լեյթոն
Ֆրեդերիկ Լեյթոն, Լեյթոնի 1-ին բարոն (անգլ.՝ Frederic Leighton, դեկտեմբերի 3, 1830[1][2][3][…], Սկարբորո, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 25, 1896[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4], 1878-1896 թվականներին հայտնի է եղել որպես Սըր Ֆրեդերիկ Լեյթոն), անգլիացի նկարիչ, քանդակագործ։ Լեյթոնի ստեղծագործություններում պատկերված են պատմական, բիբլիական, դասական թեմաներ։ Պատմության մեջ Լեյթոնը հայտնի է որպես ամենակարճ ժամկետով պերը, քանի որ կոչումը ստանալուց մեկ օր հետո մահացել է[9]։
Կենսագրություն
խմբագրելԼեյթոնը ծնվել է Սքարբորո առողջարանային քաղաքում։ Ընտանիքը զբաղվել է ներմուծման և արտահանման բիզնեսով։ Սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջի դպրոցում։ Գեղարվեստական կրթություն ստացել է Եվրոպայում, նախ Էդվարդ ֆոն Շտեյնլի, ապա՝ Ջովաննի Կոստայի մոտ։ 17 տարեկան հասակում 1847 թվականի ամռանը Ֆրանկֆուրտում հանդիպել է փիլիսոփա Արթուր Շոպենհաուերին և ստեղծել նրա դիմանկարը (գրաֆիտ, թուղթ, գուաշ)[10]։ 24 տարեկան հասակում երբ գտնվում էր Ֆլորենցիայում, սովորում է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում։ 1855-1859 թվականներին ապրել է Փարիզում, որտեղ հանդիպել է Դոմինիկ Էնգրին, Էժեն Դելակրուային, Ժան Բատիստ Կամիլ Կորոյին և Ժան Ֆրանսուա Միլլեին։
Պատվավոր կոչումներ, անդամակցություն
խմբագրել- Թագավորական ակադեմիայի թղթակից անդամ, 1864
- Թագավորական ակադեմիայի ակադեմիկոս, 1868
- Թագավորական ակադեմիայի նախագահ, 1878
- Պատվո լեգիոնի սպա, 1878
- Ասպետ-բակալավր, 1878
- Միացյալ թագավորության բարոնության բարոն, 1886
- Ֆրանսիայի ինստիտուտի թղթակից անդամ, 1889
- Միացյալ թագավորության պերության բարոն, 1896
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sir Frederick Leighton (դան.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Frederick Leighton (նիդերլ.)
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 https://www.theartstory.org/artist/leighton-frederic/
- ↑ https://yalebooks.yale.edu/book/9780300079371/frederic-leighton
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/aesthetic-movement
- ↑ 8,0 8,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Peerage records Արխիվացված 2012-04-18 Wayback Machine – Leigh Rayment's Peerage Page
- ↑ Crowther, Paul, and Miruna Cuzman. "A Rediscovered Contemporary Full-Length Sketch-Portrait of Schopenhauer by Frederic, Lord Leighton." Schopenhauer Jahrbuch, 92 Band, Konigshausen und Neumann, 2011: 301–306.
Արտաքին հղումներ
խմբագրել- Frederic-Leighton.org Արխիվացված 2017-07-19 Wayback Machine 114 works by Frederic Leighton
- Advice to Young Artists by Frederick Lord Leighton high resolution images
- Scarborough, Birthplace of Lord Frederic Leighton Արխիվացված 2006-06-17 Wayback Machine
- Leighton House Museum
- Obituary from The Times Արխիվացված 2003-10-19 Wayback Machine
- Leighton Gallery at MuseumSyndicate Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Լեյթոն» հոդվածին։ |