Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Լոնդոն)

գեղարվեստի դպրոց Լոնդոնում, Անգլիա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարվեստի թագավորական ակադեմիա (այլ կիրառումներ)

Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիա (անգլ.՝ Royal Academy of Arts), Լոնդոնի Փիքադիլի փողոցի Բերլինգտոն շենքում տեղակայված արվեստի հաստատություն։ Գործում է որպես անկախ, մասնավոր ֆինանսավորմամբ կառույց, որը գլխավորում են ականավոր արվեստագետներ և ճարտարապետներ։ Հաստատության նպատակն է ցուցահանդեսների, ուսուցման և քննարկումների միջոցով խթանելու վիզուալ արվեստի ստեղծմանը, տարածմանն ու գնահատանքին։

Գեղարվեստի թագավորական ակադեմիա
Изображение логотипа
Տեսակազգային ակադեմիա, հավաքածու, պատկերասրահ և անկախ թանգարան
Հիմնադրված է1768
ՀիմնադրիրWilliam Chambers?
Ընդհանուր անձնակազմ80 մարդ
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
ՏեղագրությունՎեստմինստեր
ՀասցեBurlington House, London W1J 0BD[3]
Կայքroyalacademy.org.uk(անգլ.)
Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Լոնդոն) (Միացյալ Թագավորություն)##
Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Լոնդոն) (Միացյալ Թագավորություն)
Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Լոնդոն), Միացյալ Թագավորություն
 Royal Academy of Arts Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Գեղարվեստի թագավորական ակադեմիան հիմնադրվել է Մեծ Բրիտանիայի Ջորջ III-ի անհատական ակտով 1768 թվականի դեկտեմբերի 10-ին, որի առաքելությունն է եղել ուսուցման և ցուցահանդեսների միջոցով նպաստելու դիզայներական արվեստի զարգացմանը Բրիտանիայում։ Ակադեմիայի հիմնադրման շարժառիթն է եղել բարձրացնել նկարչի մասնագիտական կարգավիճակը՝ ստեղծելով արվեստի ուսուցման, փորձագիտական վճիռների առողջ համակարգ, կազմակերպել ժամանակակից արվեստի գործերի ցուցահանդեսներ։ Ակադեմիայի ստեղծման կողմնակիցները ցանկացել են խթանել արվեստի ազգային դպրոցի հիմնումը՝ բարձրացնելով հանրության գնահատանքն ու հետաքրքրությունը։

18-րդ դարում Մեծ Բրիտանիան հենվում էր մայրցամաքային և ավանդական արվեստի ձևերի վրա՝ բրիտանացի ժամանակակից արվեստագետների համար ընձեռելով իրենց աշխատանքների վաճառքի քիչ հնարավորություններ։ 1746 թվականից Ուիլյամ Հոգարթի ջանքերի շնորհիվ ստեղծվել է Foundling Hospital-ը (Ընկեցիկների հիվանդանոց), որը համարվել է բրիտանացի ժամանակակից արվեստագետների հավաքատեղի, որի հաջողություններով պայմանավորված ստեղծվել է Մեծ Բրիտանիայի նկարիչների ընկերությունը և Նկարիչների ազատ ընկերությունը։ Ի սկզբանե երկու հաստատություններն էլ հանդես են եկել ցուցահանդեսներով, այնուհետև առաջ է եկել Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ազգային դպրոց հիմնելու տեսլականը։ Ականավոր ճարտարապետ Ուիլյամ Չեյմբերսը, օգտագործելով Ջորջ III-ի հետ իր կապերը, ձեռք է բերել արքայական հովանավորությունը և ակադեմիայի ֆինանսական աջակցությունը, և այն հիմնադրվել է 1768 թվականին, որի առաջին նախագահն է դարձել Ջոշուա Ռեյնոլդսը, Ֆրանսիս Միլներ Նյուտոնը դարձել է առաջին քարտուղարը և այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 1788 թվականը։

Գեղարվեստի թագավորական ակադեմիան ի սկզբանե տեղակայված է եղել Փոլ-մոլ փողոցում։ 1771 թվականին գրադարանն ու դպրոցները ժամանակավորապես տեղափոխվել են «Օլդ Սովերսեթ հաուզ», այնուհետև թագավորական պալատ։ 1780 թվականին ակադեմիան տեղափոխվել է «Նոր Սովերսեթ հաուզի» կառուցված հատված, 1837 թվականին տեղափոխվել է Տրաֆալգարյան հրապարակ՝ զբաղեցնելով Լոնդոնի ազգային պատկերասրահի արևելյան հատվածը։ Սակայն այս տարածքը փոքր է եղեկ երկու հաստատություններ տեղավորելու համար և 1868 թվականին, ակադեմիայի հիմնադրումից 100 տարի հետո, ակադեմիան տեղակայվել է Փիքադիլի փողոցի Բերլինգտոն շենքում։

Ակադեմիայի առաջին ժամանակակից արվեստի ցուցադրությունը բացվել է 1769 թվականի ապրիլի 25-ին, փակվել նույն թվականի մայիսի 27-ին։ Ցուցադրված 136 արվեստի գործերը, որոնք այժմ հայտնի են որպես Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ամառային ցուցադրություն, առանց ընդհատման ցուցադրում են ամեն տարի։ 1870 թվականին ակադեմիան ընդլայնել է ցուցահանդեսների ծրագիրը՝ ներառելով հին վարպետների ժամանակավոր տարեկան փոխառված ցուցահանդեսներ։ Փոխառված ցուցահանդեսների շարքն ու հաճախականությունը աճել են, և Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսային կառույցը դարձել է միջազգային կարևորության։

 
Ամառային ցուցահանդես Սոմերսեթ հաուզում

1769 թվականին՝ իր գործունեության առաջին տարում ակադեմիան ունեցել է 77 ուսանողներ, 1830 թվականին՝ ավելի քան 1500 ուսանող։ 1860 թվականին առաջին կին ուսանողն է եղել Լաուրա Հերֆորդը[4]։ 1861 թվականին ակադեմիա են ընդունվել ևս 3 կանայք, ևս 3-ը ավելացել են 1862 թվականին։

Գործունեություն

խմբագրել

Թագավորական ակադեմիան պետական ֆինանսական աջակցություն չի ստանում։ Նրա եկամուտի աղբյուր են հանդիսանում ցուցահանդեսները, հավատարմագրային կառավարումը, առևտրային գործարքների մուտքերը, բաժանորդագրություններն ու կորպորատիվ անդամները։ Հովանավորչական աջակցություն է ստանում նաև առևտրային և արդյունաբերական ընկերություններից։ Եկամուտի աղբյուրներից է նաև փոխառված ժամանակավոր ցուցահանդեսների կազմակերպումը, որոնք համեմատելի են Լոնդոնի ազգային պատկերասրահի, Թեյթ պատկերասրահի և Միացյալ Թագավորությունից դուրս գործող այլ առաջատար պատկերասրահների հետ։

Ցուցահանդեսների կազմակերպման նախկին քարտուղար Նորման Ռոզենտալի ղեկավարությամբ ակադեմիան հյուրընկալել է ժամանակակից արվեստի հավակնոտ ցուցահանդեսներ։ 1997 թվականի «Սենսացիա» ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել են Չարլզ Սաատչիին պատկանող երիտասարդ բրիտանացի նկարիչների աշխատանքների հավաքածուն։ Ակադեմիան կազմակերպում է նաև ամենամյա թագավորական ակադեմիայի ամառային ցուցահանդեսներ, որը հայտնի իրադարձություն է Լոնդոնյան սոցիալական օրացույցում[5]։

Ամառային ցուցահանդեսում ընգրկվելու համար նկարներ կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք, ընտրվածները ցուցադրվում են ակադեմիկների աշխատանքների կողքին։ Աշխատանքների մեծ մասը կարելի է նաև գնել։

1977 թվականին Հյու Կասոն հիմնադրել է Թագավորական ակադեմիայի ընկերներ բարեգործական կառույցը, որը 2007 թվականին ունեցել է շուրջ 90,000 անդամ։

2004 թվականին ակադեմիան գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը մի շարք ֆինանսական սկանդալների և Ռոզենտալի և գլխավոր աշխատակազմի միջև ծագած խնդիրների պատճառով։ Այս խնդիրները հանգեցրեցին որոշ շահութաբեր ցուցահանդեսների չեղարկմանը[6][7]։

2007 թվականի սեպտեմբերին Ակադեմիայի նորաստեղծ գլխավոր գործադիր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Չարլզ Սոմարս Սմիթը[8]։ 2014 թվականի մարտին Ակադեմիայի արտիստիկ ծրագրերի առաջին տնօրեն է նշանակվել Թիմ Մարլոն[9]։

Ակադեմիան ստացել է բազում նվերներ, որոնց հիման վրա ստեղծվել է հիմնադրամ՝ աջակցելու Թագավորական ակադեմիայի դպրոցների աշակերտների տարբեր գեղարվեստական ժանրի աշխատանքների ցուցադրմանը։

2011 թվականի դեկտեմբերի 8-ին Նիկոլաս Գրիմշոուի թոշակի անցնելուց հետո նրան փոխարինել է Քրիստոֆեր լե Բրուն։

Գրադարան, արխիվ, հավաքածուներ

խմբագրել

Թագավորական ակադեմիան ունի գրքերի, արխիվների և արվեստի ստեղծագործությունների կարևոր հավաքածու, որը հասանելի է հետազոտությունների և ցուցադրությունների համար։ Հավաքածուի մեծ մասը թվայնացվել է և կարելի է գտնել նաև հավաքածուի կայքում։

Ակադեմիայի առաջին նախագահ Ջոշուա Ռեյնոլդսը իր ինքնադիմանկարը նվիրել է ակադեմիայի հավաքածուին, որին հաջորդել են նվերներ այլ հիմնադիր անդամներից։

Թագավորական ակադեմիայի գրադարանը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահին ինստիտուցիոնալ կերպարվեստի գրադարանը։ Այն գործում է ավելի քան 200 տարի։ Գրադարանն ունի 65,000 կտոր գիրք, այդ թվում 12000 ծավալի պատմական գրքերի հավաքածու, որը ձեռք է բերել մինչև 1920 թվականը և արտացոլում է Ակադեմիայի դպրոցներում վաղ դասախոսական փիլիսոփայությունը։ Ակադեմիայի արխիվը համարվում է 1768 թվականից ի վեր բրիտանական արվեստի պատմական ուսումնասիրության աշխարհի կարևորագույն ռեսուրսներից մեկը։

Լուսանկարչական հավաքածուն բաղկացած է ակադեմիկոսների, լանդշաֆտների, ճարտարապետության և արվեստի գործերի լուսանկարներից։ Կան ավելի քան 55,000 լուսանկարներ, որոնք վերաբերում են Ակադեմիայի պատմությանը։

Ակադեմիայի պատերն ու առաստաղը զարդարում են Բենջամին Ուստի, Անգելիկա Քոֆմանի աշխատանքները, որոնք տեղափոխվել են Սոմերսեթ Հաուզից[10][11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. National Heritage List for England
  2. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  3. Mapping Museums — 2016.
  4. http://www.oxforddnb.com/view/printable/69105 DNP biography
  5. Emin, Tracey. "I can see that the Ra-Ra club is going to be a lot of fun", The Independent, 30 March 2007
  6. Higgins, Charlotte (2004 թ․ հունիսի 10). «Feud at top 'tearing Royal Academy apart'». London: The Guardian. Վերցված է 2007 թ․ մարտի 7-ին.
  7. BBC (2006 թ․ հունիսի 14). «Empty plinth sidelines sculpture». BBC News. Վերցված է 2007 թ․ մարտի 7-ին.
  8. Kennedy, Maev (2007 թ․ մարտի 28). «Gallery director quits after policy tussle». London: The Guardian. Վերցված է 2007 թ․ մարտի 30-ին.
  9. Brown, Mark (2014 թ․ մարտի 5). «Royal Academy puts Tim Marlow in charge of exhibitions». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  10. «RA Collections: Benjamin West – The Graces unveiling Nature». Racollection.org.uk. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  11. «RA Collections: Benjamin West». racollection.org.uk. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Լոնդոն)» հոդվածին։