Ջորջ Ֆրեդերիկ Ուոթս
Ջորջ Ֆրեդերիկ Ուոթս (անգլ.՝ George Frederic Watts, փետրվարի 23, 1817[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 1, 1904[1][2][3][…], Compton, Գիլֆորդ, Սյուրեյ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն)՝ Վիկտորյական ժամանակաշրջանի անգլիացի սիմվոլիստ նկարիչ և քանդակագործ։ Ուոթսը հայտի է դարձել կենդանության օրոք՝ իր այլաբանական աշխատանքների շնորհիվ, ինչպիսիք են՝ «Հույս», «Սեր և կյանք»։
Ջորջ Ֆրեդերիկ Ուոթս անգլ.՝ George Frederic Watts | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 23, 1817[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հուլիսի 1, 1904[1][2][3][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Compton, Գիլֆորդ, Սյուրեյ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ոճ | ակադեմիզմ և սիմվոլիզմ[4] |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Q17491390?, Q17492586? և Hope? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Հայր | George Watts?[5] |
Ամուսին | Էլեն Արիս Տերրի[6] և Mary Fraser Tytler?[6] |
ստորագրություն![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Նրա հայրը դաշնամուր լարող և պատրաստող էր։ Տաս տարեկանում ապագա նկարիչը դարձել է քանդակագործ Վիլյամ Բենեսի աշակերտը։ Ավելի ուշ, 18 տարեկանում ընդունվել է Թագավորական ակադեմիային կից արվեստի դպրոցը։ Աշխատանքը, որը Ուոթսին հաջողություն բերեց «Կարատակուսի հաղթական երթը Հռոմի փողոցներով» նկարն էր։ Այս ստեղծագործությունը հաղթեց Ազգային ժողովի վեսթմինսթերյան սրահում և Ուոթսին բերեց 300 ֆունտ դրամական պարգև։ Ստացած գումարը նրան հնարավորություն ընձեռեց 1843-1847-ական թվականներին ճանապարհորդել Իտալիա, որտեղ անտիկ ժամանակաշրջանի գլուխգործոցների և Վերածննդի ստեղծագործությունների ազդեցության շնորհիվ ձևավորվեց Ուոթսի ոճը։
Իտալիայից վերադառնալուց հետո Ուոթսը ձեռք բերեց դիմանկարչի և մասշտաբային այլաբանական կոմպոզիցիաների վարպետի համբավ։
1851-1875-ական թթ. ապրել է Պրինսեպ ամուսինների տանը և նրանց որդի Վալենտայնի ուսուցիչն էր։ Ուոթսի պնդմամբ տղան նկարչական կրթություն ստացավ։ Պրինսեպների տանը ապրելու ընթացքում Ուոթսը ստեղծել է հայտնի մարդկանց դիմանկարներ, այդ թվում՝ Լեյթոնի, Քարլայլի, Թեննինսոնի և այլոց։
Նկարչի ոճի փոփոխությունը տեղի է ունեցել 60-ականների վերջին և 70-ականների սկզբին։
1864 թվականին Ուոթսը ամուսնացել է դերասանուհի Էլեն Տերիի հետ։ Ամուսնությունը լուծարվեց 11 ամիս անց։ 1886 թ. Ուոթսի երկրորդ կինը դարձավ շոտլանդուհի նկարչուհի Մերի Ֆրեզեր Թիտլերը (1849-1938): 1891 թվականից ամուսնինները ապրում էին Լիմներլիզ տեղանքում։ 1903 թվականին տեղանքին կից բացվեց Ուոթսի թանգարանը, որի էքսպոզիցիայի մեջ ընդգրկված էին նրա ստեղծագործությունների մեծ մասը։ 1855 և 1894 թթ. նկարչին տրվում է բարոնի տիտղոս, սակայն Ուոթսը հրաժարվում է ինչպես տիտղոսից, այնպես էլ Թագավորական ակադեմիայի տնօրենի պաշտոնից։
Ուոթսը մահացել է Լիմներլիզում 1904 թ. հուլիսի 1-ին։ Թաղվել է մատուռում, որը կառուցվել էր նրա կնոջ նախագծով Ուոթսի թանգարանի մոտ։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 George Frederick Watts (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ 6,0 6,1 Kindred Britain
ԳրականությունԽմբագրել
- «Ваттс или Уоттс, Джордж-Фредерик»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներԽմբագրել
- BBC Restoration Appeal for the Watts Gallery
- The Watts Gallery, Compton
- www.GeorgeFredericWatts.org 392 works by George Frederic Watts
- Watts — 5 works in focus Archived 2009-10-02 at the Wayback Machine. at Tate Online
- G.F. Watts: Portraits, Fame & Beauty in Victorian Society Archived 2008-10-06 at the Wayback Machine., 2004-05 exhibition at the National Portrait Gallery