Ժեստ
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ժեստ, դիմացինին որևէ արտահայտություն փոխանցելու համար արվող մարմնի կամ մարմնի որևէ մասի կատարած համապատասխան շարժումը։ Ժեստեր անելու համար առավելապես օգտագործվում են ձեռքերը, ձեռքի մատները, գլուխը։ Գլխով արվող ամենատարածված ժեստը հենց այդպես էլ կոչվում է՝ գլխով անել, երբ գլխով վերև-ներքև թեքելու շարժումներ են արվում, որը նշանակում է՝ այո։ Եթե գլխով շաժումներն արվում են աջից ձախ և ձախից աջ, ապա դա նշանակում է՝ ոչ։ Կա նաև գլխով արվող մի այլ ժեստ, երբ ծնոտն է շարժվում աջ ու ձախ, դրանով արտահայտվում է հանդիմանություն։
Ձեռքի մատներով արվող ժեստերից ամենատարածվածը հավանության ժեստն է, երբ մատները բռունցք արած վիճակում են և միայն բութ մատն է վերև տնկած։ Եվրոպացիների մոտ այդ նույն ժեստը մատներով հաշվելիս արտահայտում է նաև 1 թիվը։
Ժեստերի լեզուն լայնորեն տարածված է խուլերի միջավայրում և գոյություն ունի նույնիսկ ժեստերի այբուբեն։