Հուլդրա
Հուլդրա կամ Հյուլդրա, սկանդինավյան բանահյուսության կերպար, առասպելական արարած, որն ունի կովի պոչ ունեցող կնոջ տեսք։ Նորվեգական huldra բառը գալիս է հին նորվեգական hylja (թաքցնել) բայից։
Հուլդրա | |
---|---|
Հուլդրա, նորվեգացի նկարիչ Թեոդոր Կիտելսենի (1857-1914) կտավը | |
Ենթատեսակ | spirit of nature? |
Դիցաբանություն | Սկանդինավյան դիցաբանություն |
Սեռ | իգական |
Huldra Վիքիպահեստում |
Նկարագրություն, լեգենդներ
խմբագրելՀուլդրան ունի երիտասարդ գրավիչ, շիկահեր, երկար մազերով կնոջ տեսք։ Նա այնքան գեղեցիկ ու հմայիչ է, որ մարդ առաջին հայացքից սիրահարվում է։ Հուլդրան իրական աղջիկներից տարբերվում է իր կովի երկար պոչով, որը նա զգուշորեն թաքցնում է։ Հուլդրային կարելի է հանդիպել լեռներում կամ սովորաբար անտառներում, երբ նա արածեցնում է իր կովերին (ի տարբերություն տնային կովերի, նրանք անհամեմատ մեծ չափերի են)[1]։
Հուլդրային սիրահարված երիտասարդ, չամուսնացած տղամարդկանց բազմաթիվ պատմություններ կան։ Երբեմն մարդիկ լեռներում բնակվում էին հուլդրայի և նրա ընտանիքի հետ։ Հուլդրաները հարուստ են, ունեն շատ ձիեր, կովեր և ոչխարներ, սնունդ և ճոխ հագուստ։ Սակայն, եթե մարդն ապրում է հուլդրայի հետ, գրեթե անհնար է հետ վերադառնալը և մինչև կյանքի վերջ պետք է այնտեղ ապրի։ Հուլդրան բարի է այն անձի նկատմամբ, ով բարի է իր հանդեպ, չի հակասում իրեն. այդ դեպքում նրանք կարող են ապրել միասին երջանիկ։ Եթե անձը դադարել է սիրել իր հուլդրա-կնոջը և փորձում է հետ գնալ իր ժողովրդի մոտ, ապա հուլդրան կարող է հայտնվել տգեղ կնոջ տեսքով և դաժանորեն վնասել նրան[1]։
Ըստ հավատալիքների՝ եթե հուլդրան ամուսնանա եկեղեցում, կկորցնի պոչը և կդառնա սովորական կին[1]։
Հուլդրայի կերպարը մշակույթում և ժամանակակից կյանքում
խմբագրել2012 թվականին թողարկվել է ռեժիսոր Ալեքսանդր Նորդոսի «Պոչ» նորվեգական ֆիլմը։ Սյուժեում արծարծվում է հուլդրայի և մարդկանց փոխհարաբերությունների խնդիրը, իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում։ Հուլդրայի դերում նկարահանվել է նորվեգացի դերասանուհի Սիլյե Ռեյնոմոն[2]։
Կին-հուլդրան Նիլ Գեյմանի «Լեռնային հովտի թագավորը» (2003) վեպի հերոսներից է։
Նա այնպիսին է, ինչպիսին, որ կա, անտառներում ձևավորված վայրի արարած։ Անկողնում, վերարկուի տակ նա թաքցնում է պոչը։ Նա շատ գեղեցիկ էր ... |
Մայքլ Սուենվիկի «Երկաթե վիշապի դուստրը» վեպում հուլդրան երկրորդական հերոսներից է։
Զբոսաշրջային գովազդային բրոշյուրներում ասվում է, որ հուլդրային կարելի է հանդիպել Նորվեգիայի որոշ վայրերում, մասնավորապես Կյոսֆոսեն ջրվեժի մոտ։ Զբոսաշրջիկների ժամանցի համար «Կյոսֆոսեն» կայանում հատուկ կազմակերպվում է «Հուլդրա» երաժշտական թատերական ներկայացումը, որտեղ հուլդրայի դերում հանդես են գալիս ալպինիստական պատրաստվածություն ունեցող դերասանուհիներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Mikučionis
- ↑ Рутковский В. Хвост. Thale. Лесная сказка - дешёвая (в хорошем смысле) и сердитая // 3-й Фестиваля норвежского кино. 30.05-6.06.2012. — М., 2012. — С. 11-12. — 22 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Mikučionis U. «Huldra» (doc) (նորվեգերեն). Vytauto Didžiojo universitetas. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- Книжные иллюстрации к норвежским сказкам
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլդրա» հոդվածին։ |