Միջամառային գիշերվա երազ

«Միջամառային գիշերվա երազ», Ուիլյամ Շեքսպիրի կատակերգությունը՝ հինգ գործողությամբ։ Համարվում է, որ «Միջամառային գիշերվա երազը» գրվել է 1594-1596 թվականների ընթացքում։ Չի բացառվում, որ Շեքսպիրը այս պիեսը ստեղծել է հատուկ որևէ արիստոկրատի համար կամ Եղիսաբեթ I-ի կողմից նշվող սուրբ Հովհաննես Մկրտիչի օրվա կապակցությամբ։

Միջամառային գիշերվա երազ
A Midsummer Night's Dream
Study for The Quarrel of Oberon and Titania.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
ԵրկիրFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1594-596 թվականներ
A Midsummer Night's Dream

ԲովանդակությունԽմբագրել

«Միջամառային գիշերվա երազ» պիեսում հատվում են երեք բովանդակային գծեր, որտեղ փոխկապակցված են Աթենքի դուքս Թեսևսի և ամազոնուհիների թագուհի Հիպոլիտաի ապագա հարսանիքը։

Երկու երիտասարդներ՝ Լիսանդրը և Դեմետրին, ձգտում են տիրանալ Աթենքի ամենագեղեցիկ աղջիկներից մեկի՝ Գերմայի ձեռքին։ Հերմիան սիրում է Լիսանդրին, բայց հայրը արգելում է ամուսնանալ նրա հետ, այդ ժամանակ սիրահարները որոշում են գիշերը փախչել Աթենքից, որպեսզի ամուսնանան այնտեղ, որտեղ նրանց չեն գտնի։ Հերմիաի ընկերուհի Ելենան, հանուն Դեմետրիոսի նկատմամբ սիրո մատնում է փախստականներին։ Դեմետրին հետապնդում է նրանց, Ելենան սլանում է նրա հետևից։ Անտառի մառախուղի և նրանց սիրային փոխհարաբերությունների լաբիրինթոսի մեջ նրանց հետ հրաշալի կերպարանափոխություն է կատարվում։ Անտառի հոգի՝ Պակայի մեղքով, ով շփոթում է երկու հույներին, կախարդական խմիչքը ստիպում է նրանց պատահականորեն փոխել սիրո օբյեկտներին։ Մի պահ Լիսանդրը սիրահարվում է Ելենային և լքում իր Հերմիային։ Նկատելով Պակայի սխալը, Օբերոնը կախարդական խմիչքը կաթեցնում է Դեմետրիոս աչքի մեջ։ Եվ արդեն պայքարը ընթանում է Ելենայի համար, իսկ նա մտածելով, որ դա ծաղր է, նեղանում է նրանցից, Հերմիան սկսում է նախանձել իր ընկերուհուն։ Այդժամ Պակայի սխալը սպառնում է հերոսների կյանքին, բայց հոգին ամեն ինչ ուղղում է, և երիտասարդները կարծում են, որ կատարվածը երազ էր։ Այս սյուժետային գիծը ավարտվում է Ելենայի և Դեմետրիոսի, Հերմիայի և Լիսանդրի ամուսնությամբ։

 
Օբերոնը, Տիտանիան և Պակը պարում են փերիների հետ։ Ուիլյամ Բլեյք 1786 թվական

Միևնույն ժամանակ փերիների և էլֆերի թագավոր Օբերոնը և նրա կինը՝ Տիտանիան, ովքեր գժտված էին, թռչում են Աթենքի մոտ գտնվող այդ նույն անտառը։ Նրանց բաժանության պատճառը Տիտանայի տղա-մանկլավիկն էր, ում Օբերոնը ցանկանում է դարձնել իր օգնականը, բայց Տիտանիան թույլ չէր տալիս վերցնել տղային։ Օբերոնը առաջադրանք է տալիս անտառային ոգի Պակին գտնել կախարդական խմիչքը և ցողել քնած թագուհու աչքերին, որպեսզի նա սիրահարվի նրան, ում կտեսնի արթնանալուց անմիջապես հետո։

 
Օբերոնի և Տիտանիայի վճաբանությունը։ Հեղինակ՝ Ջոզեֆ Նոել Պատոն

Դրա պատճառով Տիտանիան սիրահարվում է Կոճղիկին՝ ավանակի գլխով արհեստավորի, նրա հետ ժամանակ է անցկացնում։ Այդ ժամանակ Օբերոնը խնդրում է նրան տալ տղա-մանկլավիկին, Տիտանիան տարված լինելով սիրային զգացումներով, տալիս է։ Դրանից հետո Օբերոնը նրան հակաթույն է տալիս։ Տիտանիան չի հավատում, որ կարող էր սիրահարվել ավանակի գլխով արհեստավորին, նա հաշտվում է ամուսնու հետ։

Միաժամանակ հունական արհեստավորները պատրաստվում են Ֆիբսի և Պիրամայի դժբախտ սիրո մասին պիեսում հարսանեկան հանդիսության և ուղևորվում են անտառ փորձելու։ Երբ նրանք զավեշտալի խաղում են ողբերգական պիեսը, Պակի մեղքով, Կոճղիկ՝ ջուլհակը, ով պիեսում խաղում էր Պիրամի դերը, ավանակի գլխով վերադառնում է մյուս դերասանների մոտ, նրանք վախենում և փախչում են։ Կոճղիկի դիմաց բացվում է էլֆերի և ֆերիների սքանչելի աշխարհը, բայց երբ դա վերջանում է, նա կարծում է, որ դա երազ էր։

Գործող անձիքԽմբագրել

  • Թեսևս, Աթենքի դուքս
  • Էգևս, Հերմիայի հայրը
  • Հերմիային սիրահարված
  • Լիսանդր
  • Դեմետրիոս
  • Փիլոստրատ, Թեսևսի պալատում խրախճանքների կազմակերպիչ
  • Կոճղիկ, ջուլհակ
  • Շվիկ
  • Դնչիկ, պղնձագործ
  • Հիպոլիտա, ամազոնուհիների թագուհին, Թեսևսի հարսնացուն
  • Հերմիա, Էգևսի դուստրը, ով սիրահարված է Լիսանդրին
  • Ելենա, սիրահարված է Դեմետրիաին
  • Օբերոն, էլֆերի և փերիների թագավորը
  • Տիտանիա, էլֆերի և փերիների թագուհին
  • Պակ, փոքր էլֆ
  • Էլֆեր
  • Անուշահոտ կանաչ ոլոռ
  • Սարդոստիկ
  • Թիթեռնիկ
  • Մանանեխի հացահատիկ
  • Օբերոնի և Տիտանիայի շքախմբին ենթակա էլֆեր և փերիներ։ Գործողությունների վայրը՝ Աթենք և մոտակա անտառը

Բեմադրությունների պատմությունԽմբագրել

Անգլիական Վերածննդի դարաշրջանի ավարտից հետո և մինչև 1840 թվականը «Միջամառային գիշերվա երազ»-ը  ոչ մի անգամ ամբողջությամբ չի բեմադրվել։ 1692 թվականին լույս է տեսնում անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի «Փերիների թագուհի» երաժշտական վերապատումը։ Երաժշտության տպավորության տակ Բենջամեն Բրիտտեն գրում է «Միջամառային գիշերվա երազ» օպերան։ 1840 թվականին անգլիացի դերասանուհի Լուսիա Ելիզաբեթ Վեսթրիսը՝ Անգլիայում առաջին կին թատերական մասնավոր ձեռնարկուն և ռեժիսորը, Կովենթ-Գարդեն թատրոնում բեմադրում է «Երազ» պիեսը ամբողջությամբ, հավելելով զգալի քանակությամբ երաժշտական և բալետային համարներ։ Ինքը՝ Լուսիան կատարել է Օբերոնի դերը, ինչը հիմք դրեց թատերական ավանդույթի, ըստ որի Օբերոնի և Պակի դերակատարները պետք է կանայք լինեն։

Պիեսի նվագակցումը գրել է Ֆելիքս Մենդելսոնը 1826 թվականին (այդ ժամանակ նա 17 տարեկան էր), նա գրեց նախերգանքը և ի սկզբանե չէր պատրաստվում լրացնել այն այլ մասերով, բայց 1841 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմ IV թագավորը, ով հիացած էր Պոտսդամի Նոր պալատում հնչած Սոփոկլեսի «Անտիգոնե» ողբերգության երաժշտությամբ, որը գրել էր Մենդելսոնը, առաջարկում է կոմպոզիտորին այս ժանրի ավելի շատ ստեղծագործություններ գրել[1]։ Մենդելսոնը ընդունում է պատվերը և 1843 թվականի ընթացքում նա ավարտում է նախերգանքը ավելացնելով ևս 10 մաս, այդպիսով դարձնելով շարանվագ։ Երաժշտական կատակերգության առաջին կատարումը տեղի է ունեցել 1843 թվականի հոկտեմբերի 14-ին Պոտսդամի պալատում։ Դրանից հետո մինչև 19-րդ դարի վերջը Մենդելսոնի երաժշտությունը հնչում էր «Երազի» գրեթե բոլոր ներկայացումներում։

Քսաներորդ դարասկզբին հանդիսատեսը սկսեց դժգոհություն հայտնել ներկայացումների չափազանց լայնամաշտաբ լինելու պատճառով։ 1914 թվականին ռեժիսոր-նորարար Հարլի Գրենվիլ-Բարքերը առաջարկեց պիեսի բեմականացման միանգամայն թարմ տարբերակ։ Նա կրճատեց ներկայացման դերասանների քանակը և հանեց Մենդելսոնի երաժշտությունը՝ այն փոխարինելով Եղիսաբեթ թագուհու ժամանակաշրժանի ազգային երաժշտությամբ։ Ծանրաշարժ դեկորացիաները իրենց տեղը զիջեցին ձևավոր վարագույրներին։ Այս ամենը նպաստեց պիեսի հասկանալի և մատչելի դառնալուն։

1990 թվականին անգլիացի բանաստեղծ Նիլ Գեյմանը հրապարակեց «Երազի» զավեշտական տարբերակը, նկարազարդված՝ նկարիչ Չարլզ Վեսսոմի կողմից, որպես մի շարք իր զավեշտական սերիալում՝ «The Sandman»: Այդ աշխատանքը դարձավ առաջին և միակ կոմիքսը, որը արժանացել է Համաշխարհային Ֆենտզի մրցանակին (Կարճ ձևը անվանակարգում)։ Գոյություն ունեն ակնառու բալետներ հիմնված շեքսպիրյան պատմության վրա, որոնցից առավել հայտնի են Ֆրեդերիկ Էշթոնի «Երազ» մի գործողությամբ բալետը և Ջորջ Բալանչինի «Միջամառային գիշերվա երազ»անվանմամբ երկու գործողությամբ բալետը, երկուսն էլ Մենդելսոնի երաժշտության ներքո։ Կան մի շարք օպերաներ, այդ թվում Բենջամեն Բրիտտենի օպերան։

Բեմադրություններ ՌուսաստանումԽմբագրել

Հեղափոխությունից առաջ

Կայսերական թատրոնների մոսկովյան թատերախումբ։

Հեղափոխությունից հետո

  • 1996 - Թատրոն Հարավ-Արևմուտքում(ՄոսկվաՌեժիսոր՝ Վալերիյ Բելյակովիչ
  • 1997 - Պենզայի դրամատիկական թատրոն։ Ռեժիսոր՝ Վալերիյ Բելյակովիչ
  • 1998 - Նովոսիբիրսկի «Կարմիր ջահ» դրամատիկական թատրոն։ Ռեժիսոր՝ Օլեգ Ռբկին
  • 2000 - Թատրոն՝ «Կատակերգություն»։ Ռեժիսոր՝ Վալերիյ Բելյակովիչ
  • 2000 - Նովոսիբիրյան Վ. Ֆ. Կոմիսարժեվսկու անվան Կազակական թատրոն։ Ռեժիսոր՝ Լեոնիդ Շատոխին
  • 2004 Կ. Ս. Ստանիսլավսկու անվան թատրոն։ Ռեժիսոր՝ Վլադիմիր Միրզոև, նկարիչ՝ Ալլա Կոժենկովա
  • 2004 - Ա. Ս. Պուժկինի անվան թատրոն։ Ռեժիսոր՝ Նինա Չուսովա
  • 2005 - Սարատովի «Տերեմոկ» տիկնիկային թատրոն։ Ռեժիսոր՝ Գենադիյ Շուգուրով
  • 2007 - Վ. Ֆ. Կոմիսաժևսկու անվան թատրոն (Պետերբուրգ)։ Բեմադրող՝ Ալեքսանդր Մորֆով, սցենոգրաֆիա՝ Տինո Սվետոզարև։
  • 2008 թվական մարտի 22 - Օմսկի ակադեմիկական դրամատիկական թատրոն։ Բեմադրություն և սցենոգրաֆիա՝ Եվգենիյ Մարչելլի
  • 2009 թվական ապրիլի 11 - Խարկովի Տ. Գ. Շեվչենկոյի անվան Դրամատիկական թատրոն։
  • 2010 թվական մարտի 19 - Սախալինի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական կենտրոն (քաղաք՝ Հարավային Սախալինսկ)։ Բեմադրող՝ Ֆրանկ Բերտե (Ֆրանսիա)
  • 2010 թվական մարտի 26 - Ալթայի Վ. Մ. Շուկշինի անվան դրամատիկական թատրոն։ Բեմադող՝ Ռոման Ֆեոդորի։
  • 2011 թվական նոյմեբերի 5 - Մոսկվայի «Ռամա» թատրոն։ Բեմադրող՝ Լյուբով Պավլովա
  • 2012 թվական մարտի 5 - Օմսկի Դրամատիկական թատրոն
  • 2012 թվական հունիսի 10 - Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան Ակադեմիկական Երաժշտական թատրոն։
  • 2012 թվական հոկտեմբերի 27 - Չեբոկսարի Ռուսական դրամատիկական թատրոն։ Ռեժիսոր-բեմադրիչ՝ Վլադիմիր Կրասոտին
  • 2013 թվական մայիսի 19 - Թատրոն՝ «Վեցերորդ զգայարան»(Սանկտ-Պետերբուրգ), ռեժիսոր-բեմադրիչ Եվգենիա Վենգեր
  • 2014 թվական սեպտեմբերի 30 - Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն, ռեժիսոր՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Պյոտր Զուբարև
  • 2015 թվական հունիսի 18 - «Պյոտր Ֆոմենկոն Արհեստանոց» մոսկովյան թատրոն, ռեժիսոր՝ Իվան Պոպովսկի
  • 2016 փետրվարի 13 - Կարելիայի Հանրապետության Երաժշտական թատրոն, ռեժիսոր՝ Կիրիլ Սիմոնով

ԷկրանավորումԽմբագրել

«Միջամառային գիշերվա երազ» բազմիցս էկրանավորվել է։ 1935 թվականին՝Մաքս Ռայնհարդի և Վիլյամ Դիտերլեյի կողմից։ 1935 թվականի ֆիլմը նվաճել է երկու «Օսկար» մրցանակ, «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։ 1999 թվականին Մայքլ Հոֆմանը իր սցենարով նկարահանեց «Միջամառային գիշերվա երազ»-ը, որտեղ գործողությունները տեղափոխվել էին Իտալիա, 19-րդ դար։

  • «Միջամառային գիշերվա երազ», 1935 թվական ԱՄՆ
  • «Միջամառային գիշերվա երազ», (տիկնիկային ֆիլմ 1959 թվական)։ Ռեժիսոր Յիրժի Տրնկա, Չեխոսլովակիա
  • «Միջամառային գիշերվա երազ», մուլտֆիլմ (Ռուսաստան-Մեծ Բրիտանիա, 1992 թվական)
  • «Միջամառային գիշերվա երազ», (1999 թվական, ԱՄՆ, Մայքլ Հոֆման)
  • «Սիրո վարակ» (2001 թվական ԱՄՆ, ռոմանտիկ կատակերգություն հիմնված Շեքսպիրի ստեղծագործության վրա)
  • «Միջամառային գիշերվա երազ», (2005 թվական Մեծ Բրիտանիա), ռեժիսոր Էդ Ֆրեյման։

Աստղագիտության մեջԽմբագրել

  • Ի պատիվ Շեքսպիրի հերոսուհի Տիտանիի 1906 թվականին հայտնաբերված աստերոիդը (593) անվանել են Տիտանիա, ինչպես նաև Ուրան արբանյակը՝ Տիտանիաա
  • Ի պատիվ Շեքսպիրի հերոսուհի Հերմիաի 1909 թվականին հայտնաբերված աստերոիդը (685) անվանել են Հերմիա։
Պատկերավոր արվեստումԽմբագրել
  • Ռիչարդ Դադի «Քնած Տիտանիան» նկարների շարքը (1841), «Պակ» (1841), «Տիտանիի և Աբերոնի վեճը»...

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Шекспир У. Сон в летнюю ночь // Укрощение строптивой. Ромео и Джульетта. Сон в летнюю ночь. — М: ОЛМА Медиа Групп, 2003. — С. 197 (Примечание М. Л. Лозинского). — 240 с. — 5 000 экз.

ԳրականությունԽմբագրել

  • Батюшков Ф. Д. Сон в Иванову ночь // Шекспир В. Полное собрание сочинений / Библиотека великих писателей под ред. С. А. Венгерова. Т. 1, 1903. С. 488—498.

Արտաքին հղումներԽմբագրել